Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ Կ ...

11.07.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.04.2011  -ից մինչեւ   11.07.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 11.04.15 թիվ 84-Ն հրաման)

i

332.0463.180311

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        03            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32211139

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,                       ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ      ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ

                                       ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

    28 դեկտեմբերի 2010 թ. թիվ 25-Ն     24 դեկտեմբերի 2010 թ. N 463-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 2 հավելվածի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 9-րդ կետի` հողօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել «Հողօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի N 26-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի N 243-Ն համատեղ հրամանը:

 

Հավելված 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2010 թ. դեկտեմբերի 28-ի

թիվ 25-Ն

և ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի պետական

կոմիտեի նախագահի

2010 թ. դեկտեմբերի 24-ի

թիվ 463-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|       Ենթաչափորոշիչներ             |Առավե- |Գնահատման չափորոշիչներ  |

|                                    |լագույն|                        |

|                                    |գնահա- |                        |

|                                    |տականը |                        |

|____________________________________|_______|________________________|

|1. Հայաստանի Հանրապետության         |   1   |                        |

|օրենքների, Հանրապետության Նախագահի  |       |                        |

|հրամանագրերի, կարգադրությունների,   |       |                        |

|կառավարության և  վարչապետի          |       |                        |

|որոշումների և  այլ նորմատիվ իրավական|       |                        |

|ակտերի կատարման ապահովում, ինչպես   |       |                        |

|նաև  օրենսդրության կատարելագործման  |       |                        |

|վերաբերյալ առաջարկությունների       |       |                        |

|ներկայացում.                        |       |                        |

|____________________________________|_______|________________________|

|Հողային ֆոնդի նպատակային            |  0.3  |Ժամանակացույցով         |

|օգտագործման, հողօգտագործողների      |       |նախատեսված համայնքներում|

|կողմից հողային օրենսդրության        |       |իրականացված Ստուգումների|

|պահանջների պահպանման վիճակը (ՀՀ     |       |քանակի համեմատությամբ   |

|հողային օրենսգրքի հոդված 2)         |       |Մինչև  70% - 0.1        |

|                                    |       |70%-90% - 0.2           |

|                                    |       |90%-100% - 0.3          |

|____________________________________|_______|________________________|

|Պետական և  համայնքային սեփականության|  0.3  |Ժամանակացույցով         |

|հողամասերի տրամադրման, հետ վերցնելու|       |նախատեսված համայնքներում|

|օրինականության ապահովման մակարդակը  |       |իրականացված Ստուգումների|

|(ՀՀ հողային օրենսգրքի հոդվածներ 57  |       |քանակի համեմատությամբ   |

|և  100)                             |       |Մինչև  70% - 0.1        |

|                                    |       |70%-90% - 0.2           |

|                                    |       |90%-100% - 0.3          |

|____________________________________|_______|________________________|

|Հողային օտարումից գոյացած միջոցների |  0.1  |Հողամասի օտարում        |

|նպատակային օգտագործման վիճակը       |       |իրականացրած համայնքների |

|համայնքներում (Տեղական              |       |քանակի համեմատությամբ   |

|ինքնակառավարման մասին ՀՀ օրենք      |       |Մինչև  50% - 0          |

|հոդված 84)                          |       |50%-100% - 0.1          |

|____________________________________|_______|________________________|

|Գեոդեզիական և  այլ հատուկ           |  0.3  |Շարքից դուրս եկած կետերի|

|տեղեկատվական նշանների և  կետերի     |       |քանակը մարզի վարչական   |

|պահպանման վիճակը (Հողերի օգտագործման|       |սահմաններում գտնվող     |

|և  պահպանման նկատմամբ               |       |կետերի համեմատությամբ   |

|վերահսկողության մասին ՀՀ օրենք      |       |Մինչև  70% - 0.1        |

|հոդված 5)                           |       |70%-90% - 0.2           |

|                                    |       |90%-100% - 0.3          |

|____________________________________|_______|________________________|

|2. Հանրապետական գործադիր մարմինների |   1   |                        |

|հետ համագործակցության ապահովում և   |       |                        |

|դրանց քննարկմանը վերջիններիս        |       |                        |

|իրավասությանը վերաբերող մարզին      |       |                        |

|առնչվող հարցերի ներկայացում         |       |                        |

|____________________________________|_______|________________________|

|Համագործակցություն համայնքների      |  0.3  |                        |

|վարչական սահմաններից դուրս գտնվող   |       |                        |

|հողերը համայնքների վարչական         |       |                        |

|սահմաններում ընդգրկելու ծրագրի      |       |                        |

|իրականացման աշխատանքներում          |       |                        |

|____________________________________|_______|________________________|

|հողերի օգտագործման ժամանակավոր      |  0.3  |Միջգերատեսչական         |

|սխեմաների կազմում (ՀՀ կառավարության |       |հանձնաժողովի կողմից     |

|17.01.2001 թ. N 30 որոշում)         |       |դրական եզրակացության    |

|                                    |       |արժանացած սխեմաների     |

|                                    |       |քանակը, քննարկման       |

|                                    |       |ներկայացվածների         |

|                                    |       |համեմատությամբ Մինչև    |

|                                    |       |70% - 0.1               |

|                                    |       |70%-90% - 0.2           |

|                                    |       |90%-100% - 0.3          |

|____________________________________|_______|________________________|

|Մարզի հողային հաշվեկշռի կազմում և   |  0.4  |Ներկայացման ժամկետի     |

|ժամանակին լիազոր մարմնին ներկայացում|       |խախտման դեպքում - 0     |

|ՀՀ կառավարության որոշում (ՀՀ        |       |                        |

|կառավարության 23.10.2000 թ. N 656   |       |                        |

|որոշում)                            |       |                        |

|____________________________________|_______|________________________|

|3. Մարզի տարածքում քաղաքաշինական,   |  0.5  |Դրանց իսպառ             |

|հողաշինարարական նախագծերի           |       |բացակայության դեպքում`  |

|առկայությունը և  դրանց իրականացման  |       |0, առկա քաղաքաշինական   |

|վիճակը                              |       |նախագծերի քանակի        |

|                                    |       |համեմատությամբ Մինչև    |

|                                    |       |50% - 0.1               |

|                                    |       |50%-80% - 0.3           |

|                                    |       |80%-100% - 0.5          |

|____________________________________|_______|________________________|

|4. Ապօրինի հողօգտագործումների,      |  0.5  |Ապօրինի                 |

|ինքնակամ կառույցների առկայությունը, |       |հողօգտագործումների,     |

|դրանց վերացման նկատմամբ հսկողության |       |ինքնակամ կառույցների    |

|իրականացումը                        |       |վերացման քանակը`        |

|                                    |       |հայտնաբերվածների        |

|                                    |       |համեմատությամբ Մինչև    |

|                                    |       |50% - 0.1               |

|                                    |       |50%-80% - 0.3           |

|                                    |       |80%-100% - 0.5          |

._____________________________________________________________________.

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
24.12.2010
N 463-Ն
Հրաման