Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏ ...

11.07.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.04.2011  -ից մինչեւ   11.07.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 14.04.15 թիվ 186-Ն հրաման)

i

111.0098.080411

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        04            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11111170

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,                        ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

             Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ                           Հ. ՊՈՂՈՍՅԱՆ

                        

     29 մարտի 2011 թվականի N 01-Ն          21 մարտի 2011 թվականի N 98-Ն

                                                                               

i

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 20-Ն ՈՒ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 543-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածի 6-րդ կետը և 2-րդ ենթակետով հաստատված 2-րդ հավելվածի (այսուհետ` հավելված) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորների աղյուսակի չափորոշիչներ սյունակի 12-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել որոշմամբ հաստատված հավելվածի չափորոշիչներ սյունակի 12-րդ կետի` մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել «Մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի թիվ 20-Ն և 2009 թվականի սեպտեմբերի 4-ի ՀՀ մշակույթի նախարարի թիվ 543-Ն 2009 թվականի սեպտեմբերի 4-ի համատեղ հրամանը:

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

նախարարի

2011 թվականի մարտի 29-ի

թիվ 01-Ն և

ՀՀ մշակույթի նախարարի

2011 թվականի մարտի 21-ի

թիվ 98-Ն համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

Մշակույթի բնագավառում ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքները գնահատվում են հավելվածի 1-3-րդ գլուխներով սահմանված ենթաչափորոշիչների գնահատման արդյունքների հանրագումարով:

 

ԳԼՈՒԽ 1
Հայաստանի Հանրապետության օրենքների, հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ենթաչափորոշիչի առավելագույն միավորը 1.5 միավորն է և գնահատվում է 1-ին կետի 1-3-րդ կետերի ենթաչափորոշիչների հանրագումարի արդյունքում հետևյալ կերպ. 1. մշակութային ժառանգության պահպանություն ենթաչափորոշիչի առավելագույն միավորը 0.6 միավորն է, այն գնահատվում է 1-ին գլխի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերի հանրագումարի արդյունքում հետևյալ կերպ. 1) Մարզի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման նպատակով անհրաժեշտ միջոցառումները ամբողջությամբ իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երեքը, ապա գնահատվում է 0.1 միավոր, իսկ եթե իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից 3-ից պակաս կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումները հետևյալն են. ա. միջոցներ ձեռնարկել մարզի տարածքում հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ. բ. պետական լիազոր մարմնին ներկայացնել հողահատկացման փաստաթղթերը. գ. մարզի տարածքում ապահովել վերահսկողություն հուշարձանների պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ. դ. օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում կազմակերպել լիազորված մարմնի համապատասխան ծառայությունների և ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեություն հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում. ե. մասնակցել մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի կազմման աշխատանքներին: 2) Մարզային մշակութային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների, զանգվածային միջոցառումների կազմակերպման, ավանդական ազգային ծեսերի վերականգնման ու տարածման նպատակով անհրաժեշտ միջոցառումները ամբողջությամբ իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երեքը, ապա գնահատվում է 0.1 միավոր, իսկ եթե իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից 3-ից պակաս կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումները հետևյալն են. ա. կազմակերպել պետական, ազգային նշանակություն ունեցող միջոցառումների ծրագրերի մշակումն ու իրականացումը. բ. աջակցել մարզի տարածքում ավանդական տոների, ծեսերի, ուխտագնացությունների, զանգվածային միջոցառումների կազմակերպմանը. գ. աջակցել մարզին բնորոշ ավանդական արհեստագործության զարգացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը. դ. աջակցել մարզին բնորոշ բարբառների իմացության մրցույթ-փառատոների անցկացմանը. ե. աջակցել մարզի մշակույթի տներում ոչ նյութական մշակութային ժառանգության, ժողովրդական ստեղծագործության տարբեր ոլորտների ուսուցման կազմակերպմանը. զ. աջակցել հայ մշակույթի և արվեստի, հասարակական-քաղաքական գործիչների և մշակութային նշանավոր իրադարձությունների, հոբելյանների կազմակերպմանն ու անցկացմանը: 3) Թանգարանների և գրադարանների գործունեությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ միջոցառումները ամբողջությամբ իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երեքը, ապա գնահատվում է 0.1 միավոր, իսկ եթե իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից 3-ից պակաս կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումները հետևյալն են. ա. աջակցել գրադարանային ֆոնդի և թանգարանների հավաքածուները նոր թանգարանային առարկաներով համալրմանը. բ. աջակցել ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպմանը. գ. ստեղծել նպաստավոր պայմաններ այցելուների հետաքրքրության բարձրացման ուղղությամբ. դ. ստեղծել նպաստավոր պայմաններ` իրականացնելու համար մշակութային ժառանգության պահպանումն ու անխաթար փոխանցումը սերունդներին իր ամբողջ բազմազանությամբ. ե. ստեղծել մատչելի պայմաններ` մշակութային արժեքներին հաղորդակցվելու համար. զ. աջակցել ժամանակակից տեխնիկական հնարավորություններով գրադարանների և թանգարանների համալրմանն ու կիրառմանը: 2. Արվեստի և մշակութային ժամանակակից ենթակառույցների զարգացում և մշակութային գործընթացների զարգացում ենթաչափորոշիչի առավելագույն միավորը 0.7 միավորն է, այն գնահատվում է 2-րդ կետի 1-ից 4-րդ ենթակետերի հանրագումարի արդյունքում հետևյալ կերպ. 1) Թատերահամերգային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումները ամբողջությամբ իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երկուսը, ապա գնահատվում է 0.1 միավոր, իսկ եթե իրականացրել է 2-ից պակաս միջոցառում կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումները հետևյալն են. ա. աջակցել դասական ու ժամանակակից դրամատուրգների և կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա նոր ներկայացումների և համերգային ծրագրերի իրականացմանը. բ. նպաստել ազգային մշակույթին և արվեստին հաղորդակցվելու մատչելիությանը. գ. ստեղծել հավասար պայմաններ նոր գաղափարների և նոր արժեքների որոնման, հասարակության ստեղծագործական ներուժի օգտագործման համար: 2) Մարզի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացման նպատակով անհրաժեշտ միջոցառումներին ամբողջությամբ աջակցելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր: Եթե մարզպետը աջակցել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երկուսի իրականացմանը, ապա գնահատվում է 0.1 միավոր, իսկ եթե աջակցել է 2-ից պակաս միջոցառման իրականացմանը կամ չի աջակցել ոչ մի միջոցառման, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումները հետևյալն են. ա. աջակցել մարզում կազմակերպվող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերին. բ. աջակցել ազգագրական համույթներին, թատերական խմբերին, կիրառական արվեստի վարպետների գործունեությունը խթանող դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը. գ. աջակցել մարզային մշակույթի օրերի, փառատոների, մրցույթների, ցուցահանդեսների, մանկապատանեկան մշակութային միջոցառումների կազմակերպմանը: 3) Մշակույթի տների գործունեության կազմակերպման ընթացքում մշակույթի տներում, ակումբներում, պալատներում արվեստի տարբեր ոլորտների պահպանման, զարգացման և տարածման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները ամբողջությամբ և նպատակաուղղված իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երկուսը, ապա գնահատվում է 0.1 միավոր, իսկ եթե իրականացրել է 2-ից պակաս միջոցառում կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումները հետևյալն են. ա. աջակցել արհեստագործական և ժողովրդական ինքնագործ խմբակների գործունեությանը, միաժամանակ, խրախուսել սաների նվաճումները պարբերաբար կազմակերպվելիք միջոցառումների ընթացքում. բ. աջակցել ժամանցի և հանգստի կազմակերպմանն ուղղված աշխատանքներին. գ. ստեղծել նպաստավոր պայմաններ ժողովրդական վարպետների գործունեության համար, խթանել ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը. դ. աջակցել արհեստագործական կենտրոնների, արհեստանոցների ստեղծմանը, ընդլայնել ժողովրդական վարպետների գործունեության շրջանակները: 4) Եթե մարզային ենթակայության մշակութային օբյեկտների կառուցման կազմակերպման ընթացքում մարզպետը լիազորված պետական մարմնին է ներկայացրել մարզպետարանի մշակույթի և քաղաքաշինության վարչությունների կողմից մշակված վերականգնվող մշակութային օբյեկտների ցանկերը` սահմանելով առաջնահերթություն առավել կարևոր մշակութային օբյեկտների համար և(կամ) օժանդակել է մշակութային օբյեկտների կառուցման աշխատանքներին, այդ դեպքում գնահատվում է 0.1 միավոր, իսկ եթե մարզպետարանի կողմից մարզային ենթակայության մշակութային օբյեկտների կառուցման կազմակերպման ուղղությամբ նախատեսված 2 միջոցառումներից ոչ մեկը չի իրականացրել, ապա գնահատվում է 0 միավոր: 3. Մշակույթի ոլորտի կադրային քաղաքականություն և մշակութային կրթություն ենթաչափորոշիչի առավելագույն միավորը 0.2 միավորն է: Երաժշտական և արվեստի դպրոցների գործունեությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ միջոցառումները ամբողջությամբ իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երեքը, ապա գնահատվում է 0.1 միավոր, իսկ եթե իրականացրել է 3-ից պակաս միջոցառում կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումները հետևյալն են. 1) ստեղծել նպաստավոր պայմաններ գեղարվեստական կրթության որակի բարձրացման և գեղագիտական դաստիարակության մատչելիության համար. 2) աջակցել ազգային, լարային, փողային նվագարանների ուսուցման գծով ուսման վարձավճարի փոխհատուցման աշխատանքների վերահսկմանը. 3) նպաստել գեղարվեստական կրթության պայմանների մատչելիությանը. 4) նպաստել դպրոցների ուսումնանյութական բազաների արդիականացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը. 5) աջակցել գյուղական համայնքներում նոր մշակութային կրթական հաստատությունների ստեղծմանը:

 

ԳԼՈՒԽ 2
Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջինների իրավասությանը վերաբերող, մարզին առնչվող հարցերի ներկայացում ենթաչափորոշիչի առավելագույն միավորը 1 միավորն է. այն գնահատվում է հետևյալ կերպ. 4. 2-րդ գլխում նշված ենթաչափորոշիչի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ամբողջությամբ ապահովման դեպքում մարզպետը գնահատվում է 1 միավոր. 5. եթե ապահովել է անհրաժեշտ միջոցառումներից 2-ի իրականացումը, ապա գնահատվում է 0.5 միավոր. 6. եթե ապահովել է 2-ից պակաս միջոցառման իրականացումը կամ ոչ մի միջոցառում չի իրականացրել, մարզպետը գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումները հետևյալն են. 1) օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում համագործակցել լիազորված մարմնի հետ և իրականացնել մշակույթի պահպանման, տարածման ու զարգացմանն ուղղված աշխատանքներ. 2) համագործակցության շրջանակներում նպաստել ազգային մշակույթին և արվեստին հաղորդակցվելու մատչելիության ապահովմանը. 3) ներկայացնել համագործակցության շրջանակներում բարձրացված խնդիրները:

 

ԳԼՈՒԽ 3
Ոչ պետական միջոցներով մշակույթի ոլորտում իրականացրած ներդրումներ ենթաչափորոշիչի առավելագույն միավորը 0.5 միավորն է և գնահատվում է հետևյալ կերպ. 7. ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում անհրաժեշտ միջոցառումներն ամբողջությամբ իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.5 միավոր. 8. եթե իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից 2-ը, ապա գնահատվում է 0.25 միավոր. 9. եթե իրականացրել է 2-ից պակաս միջոցառում կամ ոչ մի միջոցառում չի իրականացրել, մարզպետը գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումները հետևյալն են. 1) աջակցել մշակութային ժառանգության պահպանությանը. 2) նպաստել արվեստի և մշակութային ժամանակակից ենթակառույցների զարգացմանը և մշակութային գործընթացների խթանմանը. 3) աջակցել մշակութային կրթական հաստատությունների ստեղծմանը:

 

 

pin
Մշակույթի նախարարություն
21.03.2011
N 98-Ն
Հրաման