Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ( ...

 

 

040.0603.170511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2011 թվականի N 603-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ՊԱՐԶԵՑՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ, 17-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ)` համաձայն հավելվածի:

2. Քաղաքաշինական գործունեության նպատակով հողամասեր տրամադրելու դեպքում դրանց նպատակային կամ գործառնական նշանակությունը համարվում է փոփոխված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետով սահմանված պահանջների ապահովման պայմանով, սույն որոշման 1-ին կետով հաստատված գլխավոր հատակագծի 16-րդ` «Կառուցապատման համար նախատեսված տարածքների բաշխումն ըստ նպատակային նշանակության փոփոխության» (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիա) գծագրին համապատասխան, ընդ որում`

 

._________________________________________________________________.

|NN |Տարածքը|               Նպատակային նշանակությունը             |

|ը/կ| (հա)  |_____________________________________________________|

|   |       |        առկա           |       նախագիծ               |

|___|_______|_______________________|_____________________________|

|1. |28.75  |Գյուղատնտեսական        |Ընդհանուր օգտագործման հողեր  |

|   |       |                       |(փողոցային ցանց, մայթեր և    |

|   |       |                       |տրանսպորտային կանաչ)         |

|___|_______|_______________________|_____________________________|

|2. |3.79   |Գյուղատնտեսական        |Ջրային                       |

|___|_______|_______________________|_____________________________|

|3. |2.01   |Գյուղատնտեսական        |Կոմունալ                     |

|___|_______|_______________________|_____________________________|

|4. |14.35  |Գյուղատնտեսական        |Բնակավայր                    |

|___|_______|_______________________|_____________________________|

|5. |31.69  |Գյուղատնտեսական        |Հատուկ պահպանվող             |

|___|_______|_______________________|_____________________________|

|6. |0.19   |Արտադրական             |Գյուղատնտեսական              |

|___|_______|_______________________|_____________________________|

|7. |0.21   |Արտադրական             |Տրանսպորտ                    |

|___|_______|_______________________|_____________________________|

|8  |1.64   |Արտադրական             |Բնակավայր                    |

|___|_______|_______________________|_____________________________|

|9. |3.21   |Բնակավայր              |Հատուկ պահպանվող             |

|___|_______|_______________________|_____________________________|

|10.|7.80   |Բնակավայր              |Տրանսպորտ                    |

|___|_______|_______________________|_____________________________|

|11.|3.07   |Բնակավայր              |Արտադրական                   |

|___|_______|_______________________|_____________________________|

|12.|0.15   |Բնակավայր (ընդհանուր   |Գյուղատնտեսական              |

|   |       |օգտագործման հողեր)     |                             |

|___|_______|_______________________|_____________________________|

|13.|0.08   |Բնակավայր (ընդհանուր   |Արտադրական                   |

|   |       |օգտագործման հողեր)     |                             |

|___|_______|_______________________|_____________________________|

|14.|0.49   |Բնակավայր (ընդհանուր   |Բնակավայր                    |

|   |       |օգտագործման հողեր)     |                             |

|___|_______|_______________________|_____________________________|

|15.|0.12   |Բնակավայր (ընդհանուր   |Հատուկ պահպանվող             |

|   |       |օգտագործման հողեր)     |                             |

|___|_______|_______________________|_____________________________|

|16.|102.19 |Գյուղատնտեսական        |Բնակավայրի` հասարակական      |

|   |       |                       |օգտագործման կանաչ (անտառային |

|   |       |                       |ծածկույթ)                    |

._________________________________________________________________.

 

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման (այդ թվում` տարածքային) մարմիններին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում` սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ սահմանված հերթականության (առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային միջոցառումներ):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2011
N 603-Ն
Որոշում