Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿ ...

 

 

124.0727.210411

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        04            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12411189

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

18 ապրիլի 2011 թվականի N 727-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը և նպատակ ունենալով կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների պետական գրանցման մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2011 թվականի թիվ 96-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկատվություն տրամադրելու գործընթացը, ապահովել «մեկ պատուհան» սկզբունքի իրականացումը, այն է` մեկ մարմնի կողմից կազմակերպության գրանցման հետ կապված բոլոր գործառույթների իրականացումը, այդ թվում` կազմակերպությանը հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրումը, հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների պետական գրանցման մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու կարգը»` համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

 

       Հաստատված է                      Հաստատված է

    ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի     ՀՀ կառավարությանն առընթեր պետական

    2011 թվականի ապրիլի 12-ի         եկամուտների կոմիտեի նախագահի

    թիվ 96-Ն որոշմամբ                2011 թվականի ապրիլի 18-ի

                                     թիվ 727-Ն հրամանով

 

    ՀՀ կենտրոնական բանկի նախագահ     ՀՀ կառավարությանն առընթեր պետական

______________ Արթուր Ջավադյան   եկամուտների կոմիտեի նախագահ

______________ Գագիկ Խաչատրյան

 

    13/04/2011 թ.                    18/04/2011 թ.

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) պետական գրանցման մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ` Պետական եկամուտների կոմիտե) տրամադրելու կարգը:

2. Հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ) ստանալու նպատակով Կենտրոնական բանկի կողմից Կազմակերպությունների պետական գրանցման մասին որոշում կայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում առցանց ռեժիմով Պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվում հետևյալ տեղեկությունները.

1) Կազմակերպության լրիվ անվանումը,

2) Կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը,

3) Կազմակերպության գրանցման վկայականի համարը,

4) Կազմակերպության գրանցման ամսաթիվը,

5) Կազմակերպության գտնվելու վայրը,

6) Կազմակերպության գործունեության տեսակները,

7) Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն(երը),

8) Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, հաշվառման (բնակության) վայրը, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը,

9) Կազմակերպության գլխավոր հաշվապահի անունը, ազգանունը, հաշվառման (բնակության) վայրը, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը,

10) Կազմակերպության ստեղծման եղանակը (հիմնադրման միջոցով կամ վերակազմակերպման միջոցով):

3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկություններն ստացվելուց հետո նույն օրվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն Կենտրոնական բանկին առցանց ռեժիմով տրամադրում է Կազմակերպության ՀՎՀՀ-ն և հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը:

4. Կենտրոնական բանկի կողմից Պետական եկամուտների կոմիտեին տրամադրվում են Կազմակերպությունների պետական գրանցման մասին հետևյալ տեղեկությունները.

1) Կազմակերպության գործունեության դադարման մասին տեղեկատվությունը` Կազմակերպության գործունեության դադարման կամ գրանցումից հանելու մասին գրառում կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

2) Կենտրոնական բանկի կողմից Կազմակերպության լուծարման թույլտվություն տալու վերաբերյալ տեղեկատվությունը` Կենտրոնական բանկի կողմից Կազմակերպության լուծարման թույլտվություն տալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

3) Կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքի հասցեն` Կազմակերպության կողմից այդ տեղեկությունը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
18.04.2011
N 727-Ն
Հրաման