Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ...

09.01.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.01.1999  -ից մինչեւ   09.01.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 08.12.09 թիվ 282-Ն հրաման)

i

117.0168.231298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

25 նոյեմբերի 1998 թ. թիվ 168

 

i

«ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ի կատարումն ՀՀ Կառավարության 30.10.96 թ. թիվ 346 «Բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման և անձնագրավորման մասին» որոշման 4-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել նախարարության գիտատեխնիկական վարչության կողմից վերանայված և լրացված «Բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի հետազոտման մասին մեթոդական ցուցումները»:

2. «Մեթոդական ցուցումները» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

3. Սույն «Մեթոդական ցուցումները ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած համարել «Մեթոդական ցուցումներ շենքերի և կառուցվածքների հետազննության վերաբերյալ» Երևան 1985 թ. և «Հայաստանի Հանրապետության տարածքի, գոյություն ունեցող կառուցապատման, կառուցվածքների վկայագրավորման մեթոդիկա» Երևան 1991 թ. փաստաթղթերը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՓԲԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԱՅՍԵՅՍՄՇԻՆ ԵՎ ԿՊԳՀԻ

 

Ք. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

ԷՋԸ

 

    1. Ընդհանուր դրույթներ ..............................    4

    2. Հիմքեր և  հիմնատակեր .............................    7

    3. Քարե շենքեր ......................................    10

    4. Երկաթբետոնե կարկասային շենքեր ....................    12

    5. Խոշորապանելային շենքեր ...........................    15

    6. Շենքերի փայտե կոնստրուկցիաները ...................    19

    7. Շենքերի տեխնիկական վիճակի գնահատման կանոնները ....    22

8. Բնակելի շենքերի բնակության համար պիտանիության

       որոշումը .........................................    23

Հավելված 1 (տեղեկատու) Աղյուսակներ ֆիզիկական

       մաշվածության որոշման համար .......................    32

Հավելված 2 (տեղեկատու). Շենքերի հետազննության

       արդյունքների տեխնիկական եզրակացություն ...........    52

Հավելված 3 (տեղեկատու). Մշտական բնակության համար

մակերեսը ոչ պիտանի ճանաչելու հիմքեր տվող

       ծավալահատակագծային թերությունների ցանկ ...........    53

Հավելված 4 (տեղեկատու). Մշտական բնակության համար

մակերեսը ոչ պիտանի ճանաչելու հիմքեր տվող

       սանիտարահիգիենիկ պայմանների ցանկ .................    57

Հավելված 5 (տեղեկատու). Տեխնիկական եզրակացություն

       բնակարանի բնակության համար ոչ պիտանիության մասին..    60

    Հավելված 6 (տեղեկատու). Արձանագրություն .............    62

Հավելված 7 (տեղեկատու). Բնակելի շենքերի դասակարգումն

       ըստ հիմնարարության (կապիտալության) ...............    65

Հավելված 8 (պարտադիր). Դրույթ բնակելի և հասարակական

       շենքերի վնասվածության աստիճանի որոշման վերաբերյալ.    67

Հավելված 9 (պարտադիր). Մեթոդական ցուցումներ շենքերի

       և  կառուցվածքների անձնագրավորման վերաբերյալ.......    69

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն մեթոդական ցուցումները նախատեսված են օգտագործելու բնակելի և

հասարակական շենքերի տեխնիկական վիճակի և բնակելի շենքերի

շահագործման պիտանիության գնահատման համար:

 

1.2. Մեթոդական ցուցումներում բերված են քարե, կարկասային և

խոշորապանելային շենքերի հետազննության մեթոդիկան, նրանց ֆիզիկական

մաշվածության, ինչպես նաև բնակության համար պիտանիության գնահատման

կանոնները, դրույթ բնակելի և հասարակական շենքերի վնասվածության

աստիճանի որոշման վերաբերյալ, շենքերի և կառուցվածքների

անձնագրավորման մեթոդիկան:

 

1.3. Շենքերի հետազոտմանը նախորդում է գոյություն ունեցող

նախագծատեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրությունը: Նախագծային

փաստաթղթերի բացակայության կամ ոչ լրիվության դեպքում կատարում են

անհրաժեշտ չափագրումային գծագրեր և էսքիզներ:

 

1.4. Կիրառում են շենքերի հետազոտման երկու ձևեր.

- դիտողական,

- դիտողագործիքային:

 

1.5. Շենքերի դիտողական հետազոտման ժամանակ ի հայտ են բերվում և նշվում

են երևացող թերությունները, դեֆորմացիաները, կոնստրուկցիաների

տարրերի չափերի, ձևի ու դիրքի շեղումները, ճաքերի առկայությունն ու

տեղաբաշխման բնույթը, ինչպես նաև մեխանիկական, կոռոզիոն,

կենսաբանական, այրվածքային և այլ տիպի վնասվածքները:

Հատուկ ուշադրություն պետք է ցուցաբերել կրող կոնստրուկցիաների`

հիմքերի, պատերի, կարկասի, ծածկերի աստիճանների հետազոտմանը:

Խորհուրդ է տրվում միաժամանակ նշել գոյություն ունեցող վնասվածքների

դեֆորմացիաների և թերությունների հնարավոր պատճառները:

Անհրաժեշտության դեպքում ցուցումներ են տրվում կոնստրուկցիաների

բացման, ինչպես նաև վթարային վիճակում գտնվող կոնստրուկցիաների

ժամանակավոր ամրակապման և վտանգավոր տեղամասերի ցանկապատման

վերաբերյալ:

 

1.6. Շենքերի դիտողագործիքային հետազոտման ժամանակ, բացի 1.5 կետում

նշված աշխատանքներից, կատարվում են նաև.

- նստվածքների, ճկվածքների, ուղղաձիգից շեղումների, հենարանային

հարթակների տեղափոխությունների և այլ չափումներ,

- ճաքերի բացվածքի լայնության չափումներ,

- կոնստրուկցիաների բետոնի ամրության որոշում,

- բետոնի, ամրանների և մետաղե կոնստրուկցիաների կոռոզիոն

վնասվածության, ինչպես նաև փայտե կոնստրուկցիաների կենսաբանական

վնասվածության գնահատում:

 

Ծանոթություն. կոնստրուկցիաների նյութերի ամրության և այլ բնութագրերի

որոշման ժամանակ առավելությունը պետք է տալ հսկողության չքայքայող

մեթոդներին (մասնավորապես բետոնի ամրության հսկողությունը կատարել

մեխանիկական գործողության սարքերով):

 

1.7. Ամբողջ շենքի և նրա կոնստրուկցիաների վիճակի մասին լրացուցիչ

տվյալներ ստանալու անհրաժեշտության դեպքում կատարում են

համապատասխան լաբորատոր հետազոտություններ և փորձարկումներ, ինչպես

նաև ստուգիչ հաշվարկներ:

 

1.8. Շենքերի հետազննության ժամանակ անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել

ներքին ջրատար ցանցի վիճակը ջրմուղ, կոյուղի, ջեռուցում), ինչպես

նաև սալվածքի մթնոլորտային տեղումների հեռացման այլ միջոցառումների

առկայությունն ու վիճակը:

 

1.9. Անհրաժեշտության դեպքում, հատուկ մեթոդիկայի օգնությամբ, որոշվում

են նաև օդաթափանցելիությունը, ջերմահաղորդականությունը, օդի

խոնավությունը և օդափոխությունը սենյակներում, միջնորմերի և

ծածկերի ձայնամեկուսիչ հատկությունները և այլն:

 

1.10. Շենքի տեխնիկական վիճակի գնահատականը (վնասվածության աստիճանը)

տրվում է դիտողական և դիտողագործիքային հետազննության արդյունքների

հիման վրա` կախված կոնստրուկցիաների գումարային ֆիզիկական

մաշվածության աստիճանից: Կոնստրուկցիաների ֆիզիկական մաշվածության

հատկանիշները և դրանց համապատասխանող ֆիզիկական մաշվածության

աստիճանները բերված են աղյուսակ 2-ում:

 

Ծանոթություն. երկրաշարժի հետևանքով վնասված շենքերի տեխնիկական

վիճակի գնահատականը (վնասվածության աստիճանը) տրվում է համաձայն

Հայաստանի Հանրապետության ՀՀՇՆ 11-2.02-94 շինարարական նորմերի:

 

1.11. Շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունը կատարվում է

լիցենզավորված կազմակերպությունների /իրավաբանական անձ/ և առանձին

մասնագետների /ֆիզիկական անձ/ կողմից:

 

1.12. Բնակելի շենքերի և առանձին սենյակների շահագործման պիտանիության

(բնակության համար պիտանիության) գնահատականը տրվում է հաշվի

առնելով շենքի տեխնիկական վիճակը (վնասվածության աստիճանները - տես

ծանոթ. 1.10 կետի համար) և բնակարանների հատակագծման, ինժեներական

սարքավորումների, կառուցապատման խտության և բնակելի թաղամասերի

բարեկարգման համապատասխանությունը ժամանակակից պահանջներին և

նորմերին:

Հիմնական ծավալատարածական թերությունները (հատկանիշները),

որոնցով որոշվում է շենքի ոչ պիտանիությունը մշտական բնակության

համար, բերված հավելված 3-ում:

 

1.13. Գոյություն ունեն բնակության համար ոչ պիտանի երկու տիպի

բնակարաններ.

 

առաջինը - այն բնակարաններն են, որոնք ոչ պիտանի են և չեն կարող

բարելավվել, ունեն այնպիսի թերություններ, որոնք տեխնիկապես

հնարավոր չէ վերացնել կամ այն նպատակահարմար չէ տնտեսական

տեսակետից: Բացառություն են կազմում ճարտարապետական,

պատմամշակութային հուշարձանները

 

երկրորդը - այն բնակարաններն են, որոնք չեն համապատասխանում գործող

սանիտարահիգիենիկ և ճարտարապետաշինարարական նորմերի պահանջներին,

բայց կարող են օգտագործվել կապիտալ նորոգումից կամ ձևափոխումից

հետո, որոնց կատարման նպատակահարմարությունը հաստատվում է

համապատասխան տնտեսական հաշվարկներով:

 

1.14. Շենքի հետազննման արդյունքները, որոնք պարունակում են նրա

տեխնիկական վիճակի և բնակության պիտանիության գնահատականները,

ներկայացվում են որոշակի ձևի եզրակացության տեսքով (հավելված 5):

 

1.15. Շենքերի պլանային հետազննությունը և նրանց տեխնիկական վիճակի

գնահատումը պետք է կատարվի ոչ ուշ քան յուրաքանչյուր 10 տարին մեկ

անգամ:

 

1.16. Շենքերի արտապլանային հետազննությունը կատարվում է.

- շենքի ֆունկցիոնալ նշանակության փոփոխության դեպքում,

- շահագործման պայմանների փոփոխության դեպքում (մասնավորապես ազդող

բեռների մեծացման դեպքում),

- շենքերի կոնստրուկցիաներում վնասվածքների առկայության դեպքում,

որոնք առաջացել են երկրաշարժի, սողանքների, փոթորիկների,

հրդեհների, հիմնատակի գրունտների անհավասարաչափ նստվածքների և

այլնի ազդեցությունից:

 

1.17. Շենքերի պլանային և արտապլանային հետազննությունները պետք է

կատարվեն ոչ ուշ քան 1 ամսվա ընթացքում, պլանային հետազննության

ժամկետի ավարտումից հետո կամ այն հանգամանքների առաջացումից հետո,

որոնք նշված են 1.16 կետում:

 

2. ՀԻՄՆԱՏԱԿԵՐ ԵՎ ՀԻՄՔԵՐ

 

2.1. Շենքերի կոնստրուկցիաների դեֆորմացիաներն ու վնասվածքները կարող են

առաջանալ հիմքերի և հիմնատակի գրունտների կրողունակության կորստի

պատճառով, որը հիմնականում տեղի է ունենում,

 

- երկրաբանա-հետախուզական, նախագծային և շինարարա-մոնտաժային

աշխատանքների կատարման ժամանակ թույլատրված թերությունների և

սխալների հետևանքով,

- շենքի տարածքի հիդրոերկրաբանական և սեյսմիկ պայմանների

փոփոխության հետևանքով, որը տեղի է ունեցել

երկրաբանա-հետախուզական աշխատանքների կատարումից հետո,

- շենքերի և նրանց ջրային հաղորդակցման ուղիների սխալ շահագործման

հետևանքով:

 

2.2. Շենքերի դիտողական հետազննության ժամանակ անհրաժեշտ է ի հայտ

բերել.

շենքի առանձին մասերի տեսանելի նստվածքները, հիմքերի անջատումը

գրունտից, հորիզոնական և թեք ճաքերի բացվածքները շենքի պատերում,

շենքի առաջին հարկերի հատակների և ցոկոլային մասերի խոնավացումը,

առաջին հարկերի հատակների և նրանց վրա հենված կոնստրուկցիաների

նստվածքները, ջրատար և կոյուղու համակարգերից ջրհոսությունը

ընդհատակում, շենքի ընդունող կոլեկտորների և կոյուղու ելքերի

ամբողջականությունը, գետնի մակերևույթի վիճակը շենքի տեղադրման թեք

տեղամասերի վրա, հիմքերի վերափոխման և վերակառուցման դեպքերը,

շենքի ընդհատակում գրունտային ընդփորումը:

 

2.3. Եթե դեֆորմացիաները տեղի են ունեցել հիմնատակի գրունտների նստվածքի

հետևանքով, ապա պետք է փորվեն ստուգիչ հետախուզահորեր, ստուգելու

հիմնատակի գրունտների համապատասխանությունը նախագծայինին, քանդվեն

և բացվեն հիմքերը, ճշտելու նրանց երկրաչափական չափերը, որակը և

վիճակը:

 

2.4. Ցցահիմքերի անհավասարաչափ նստվածքներից առաջացած դեֆորմացիաների

դեպքում, պետք է փորվեն և բացվեն ռոստվերկները և ցցերի վերին

մասերը, 0,5 + 1 մ բարձրությամբ:

Ցցերի քայքայում հայտնաբերելիս, փորված հորերի օգնությամբ պետք է

հետազննվեն այն բոլոր ցցերը, որոնց գոտում առաջացել են շենքերի

նստվածքներ և վնասվածքներ:

 

2.5. Լանջի սողանքի հետևանքով առաջացած դեֆորմացիաների դեպքում պետք է

հետազննվեն հետևյալ բնորոշ պարամետրերը` - սողանքի չափերը, շենքերի

և կառուցվածքների վրա նրա ազդեցության աստիճանը:

 

2.6. Եթե դեֆորմացիաների և վնասվածքների ենթարկվել են միայն առաջին

հարկի հատակները և նրանց վրա հենվող միջնորմները, ապա

հետախուզահորերի օգնությամբ պետք է հայտնաբերվեն հատակների տակի

հիմնատակի գրունտների տիպերը, նրանց հզորությունը և վիճակը:

 

2.7. Ինչպես ամբողջ շենքի, այնպես էլ նրա առանձին մասերի թեքությունների

և նստվածքների մեծությունները, ինչպես նաև նրանց աճման դինամիկան

և ժամանակի ընթացքում դեֆորմացման բնույթը որոշում են գեոդեզիական

չափումների օգնությամբ:

 

2.8. Հիմնատակի գրունտների նստվածքայնության, ուռչողականության կամ

ենթաողողումային կայունության աստիճանը որոշելու նպատակով լաբորատոր

փորձարկումների համար նմուշները վերցվում են նրանց բնական

տեղադիրքից, անմիջապես հիմնատակից, շենքի բնորոշ դեֆորմացվող

տեղամասերում փորված հետախուզահորերից:

 

2.9. Գրունտների փորձարկումները ըստ նստվածքայնության և

ուռչողականության, ինչպես նաև ենթաողողումային նստվածքայնության

պետք է կատարվեն համապատասխան գործող նորմատիվ-հրահանգչական

փաստաթղթերի:

 

2.10. Դեֆորմացվող շենքի հիմնատակի սեղմվող շերտի ընդհանուր երկրաբանական

և հիդրոերկրաբանական պայմանները հայտնաբերելու նպատակով նրա բնորոշ

գոտիներում, հիմքի անմիջական մոտիկությամբ պետք է փորել հորատանցքեր

գրունտի բնական տեղադիրքից և խախտված կազմությամբ շերտից նմուշներ

վերցնելու համար:

 

2.11. Շենքի ներքին մասերի ջրողողման կամ գերխոնավացման պատճառների

հայտնաբերման համար անհրաժեշտ է ստուգիչ հորատանցքերի օգնությամբ

որոշել գրունտային ջրերի պարամետրերը (շարժման ուղղությունը, ջրատար

գրունտների ֆիլտրացման գործակիցը, մակարդակի փոփոխությունը,

ագրեսիվության աստիճանը):

 

2.12. Եթե շենքի դեֆորմացիաները և վնասվածքները տեղի են ունեցել

երկրաշարժի հետևանքով, անհրաժեշտ է որոշել տեղամասի սեյսմայնության

գնահատականի ճշտությունը հորատանցքերի օգնությամբ` սեյսմակայուն

շինարարության ՀՀՇՆ II - 2.02.94 պահանջների համաձայն:

 

2.13. Շենքի վնասվածքների երկարատև բնույթի դեպքում հետախուզահորերից և

հորատանցքերից վերցված նմուշները պետք է ենթարկել քիմիական անալիզի

նրանց աղակալության աստիճանը որոշելու համար:

 

2.14. Ցցահիմքերի անհավասարաչափ նստվածքների հետ կապված դեֆորմացիաների

պատճառները հայտնաբերելու համար անհրաժեշտ է կատարել ցցերի

նստվածքների գեոդեզիական չափումներ, միաժամանակ հետևելով շենքի

դեֆորմացիաների զարգացման դինամիկային:

 

2.15. Գրունտային ջրերի մակարդակից ցածր տեղադրված ցցերի քայքայման

դեպքում անհրաժեշտ է սահմանել գրունտային ջրերի ագրեսիվության

աստիճանը` ցցերի ամբողջ բարձրությամբ: Ընդ որում անհրաժեշտ է որոշել

բետոնի նկատմամբ ագրեսիվ քիմիական միացությունների ջրի մեջ ընկնելու

աղբյուրը:

 

2.16. Սողանքի ազդեցությունից շենքի դեֆորմացիաների դեպքում, տվյալ

տեղամասում պետք է անցկացնել համալիր հետազննություններ` սողանքի

ակտիվության աստիճանի, նրա պարամետրերի և կառուցվածքի վրա

ազդեցության հնարավորության բացահայտման համար:

 

3. ՔԱՐԵ ՇԵՆՔԵՐ

 

3.1. Քարե շենքերի դիտողական հետազննության ժամանակ անհրաժեշտ է ի հայտ

բերել շեղումների նախագծային չափերից, շարվածքում ճաքերի

առկայությունն ու բնույթը, ներքին խամքարաշաղախային շերտի լցման

որակը, քարերի հորիզոնական եզրերի տրորումները և պոկումները,

քարերի անկումները, շարվածքի շերտավորման և կքման առկայությունը

և նրա շեղումները ուղղաձիգից, ճաքերը և այլ վնասվածքները

բարավորներում, ծածկերի, աստիճանների, պատշգամբների տարրերի

վնասվածքներն ու ճկվածքները:

Բացի դրանից ստուգում են հակասեյսմիկ միջոցառումների

առկայությունը և ծավալա-տարածական ու կոնստրուկտիվ լուծումների

համապատասխանությունը գործող նորմերի պահանջներին (մասնավորապես

հակասեյսմիկ գոտիների և կարերի առկայությունը, ամրանավորումը

պատերի հարման և լծորդման տեղամասերում, ինչպես նաև կոմպլեքսային

կոնստրուկցիաներում շարվածքի և երկաթ-բետոնե միջուկների

հարումներում լայնական պատերի (շրջանակների) քայլը, միջապատերի և

բացվածքների լայնությունը և այլն):

 

3.2. Կոնստրուկցիաների տարրերում ճաքերի առկայության դեպքում պետք է

նշել նրանց բնույթը (միջանցիկ, միակողմանի, կայունացված,

չկայունացված, առանձին, զուգահեռ, հատվող) և տալ նրանց գնահատականը

(վտանգավոր են, վտանգավոր չեն):

 

3.3. Պատերի մակերևույթի վրա հայտնաբերված ճաքերի դասավորման սխեման

գծանշվում է պատերի մակերևույթի փռվածքի վրա` քարտեզագրվում է:

Ճաքերի և այլ տեսակի թերությունների քարտեզագրումը կատարվում է

շենքի լայնական և երկայնական պատերի գծագրերի վրա` նրանց ըստ

առանցքների տեղակայմամբ:

 

3.4. Ճաքերի բացվածքի բնույթի և ժամանակի ընթացքում նրանց փոփոխման

դինամիկայի որոշման համար ճաքերի վրա տեղակայվում են փարոսներ

(գիպես, ապակե, ցեմենտի): Յուրաքանչյուր ճաքի վրա տեղակայվում են

երկու փարոսներ` ճաքի առավելագույն և նվազագույն բացվածքի տեղերում

ընդ որում փարոսի տեղակայման տեղի մակերևույթը մանրազննին մաքրվում

է:

 

3.5. Ճաքերի բացվածքի լայնությունը որոշվում է MNP - 2 հաշվարկային

մանրադիտակի կամ տրաֆարետ-հաստաչափի օգնությամբ:

 

3.6. Ճաքի լայնական զարգացման ճիշտ որոշման կամ նրա պարբերական նշանափող

դեֆորմացիաների (օրինակ օդի ջերմային ազդեցությունների դեպքում)

հայտնաբերման համար կիրառվում է ճաքերի չափման մեթոդը` հենանիշերի

(ռեպերների) և ժամացույցային տիպի ինդիկատորների օգնությամբ, որոնք

տեղադրվում են ճաքին ուղղահայաց:

 

3.7. Քարի հետ շաղախի կապակցման ամրության որոշումը, ինչպես նաև

շարվածքի կարանից վերցված շաղախի սեղմման ամրությունը որոշվում է

ըստ ԳՈՍՏ 24992-81:

 

3.8. Պատերի քարե և կոմպլեքսային կոնստրուկցիաներով շենքերում

երկաթբետոնե միջուկների, բարավորների, հակասեյսմիկ գոտիների, ծածկի

պանելների բետոնի ամրության որոշումը կատարվում է մեխանիկական

գործողության էտալոնային սարքերի օգնությամբ ըստ ԳՈՍՏ 22690-88:

 

3.9. Անհրաժեշտության դեպքում կատարվում է պատերի շարվածքի երկաթբետոնե

ներառուկի ամրանի բացում և որոշվում է ամրանային կմախքի կցվածքների

և կապերի վիճակը, ինչպես նաև ամրանի կոռոզիոն վնասվածքի և

վնասվածքի գոտում բետոնի կարբոնացման աստիճանը:

 

3.10. Քարե կոնստրուկցիաներում թաքնված թերությունների (ճաքեր, փչուկներ

և այլն) բացահայտման համար օգտագործվում է YKB - 1 ուլտրաձայնային

սարքը: Թերությունների տարածման գոտին բացահայտում են միջանցիկ

ձայնային փորձարկումով հաջորդական մոտեցման մեթոդով:

 

3.11. Ամրաձողերի դիրքի հայտնաբերման, նրանց տրամագծի և երկաթ-բետոնե

կոնստրուկցիոն տարրերի բետոնի պաշտպանիչ շերտի հաստության չափման

համար կիրառվում են N3C - 2 կամ N3C - AP սարքեր:

 

3.12. Հավաքովի երկաթ-բետոնե ֆերմա-վրաքաշների հետազննության ժամանակ

նշվում է վերին (տանիքային) և ներքին (ձեղնահարկային) սալերի միջև

եղած կարանների, կանգնակների և թեքանների վիճակը, նրանց

միացումների որակը: Նշվում է նաև լրացուցիչ տանիքային վերնածածկի

առկայությունը (ալիքավոր ասբոցեմենտային թերթերից, տանիքաթիթեղից),

որը տեղադրված է ֆերմա-վրաքաշների վրա:

 

4. ԵՐԿԱԹ ԲԵՏՈՆԵ ԿԱՐԿԱՍԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

 

4.1. Կարկասային շենքերի դիտողական հետազննության ժամանակ պետք է ի հայտ

բերել.

Կոնստրուկցիաների տարրերի վնասվածքների և դեֆորմացիաների

(ճաքեր, բետոնի պոկվածքներ, ամրանների կնքում և խզում, ճկվածքներ

և այլն) առկայությունը, թերությունների առկայությունը (տարրերի

առանցքաշեղվածությունը, շեղումները նախագծային հատվածքներից,

հավաքովի էլեմենտների հենման անբավարարությունը և այլն): Տարրերի

ամրացման պայմանները հենարաններում և միացումները միմյանց հետ,

եռակցման միացումների ճշտությունը և եռակցման որակը, եռակցման

կցվածքների, միջադիր դետալների և կապերի վիճակը, հակակոռոզիոն

պաշտպանության առկայությունը:

 

4.2. Հետազննության ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալի

վրա.

- ճաքերի բնույթը և ծագումը (կծկումային, նստվածքային,

ջերմաստիճանային, առաջացած ուժային ազդեցություններից և

տարամոդուլությունից),

- Հակասեյսմիկ միջոցառումների առկայությունը և ծավալը,

- շինարարական մոնտաժային աշխատանքների կատարման և գործարանային

արտադրության շինվածքների որակը:

 

4.3. Եռակցման կցվածքների, միջադիր դետալների և կապերի վիճակի

հսկողության ժամանակ բացման տեղամասերի ընտրությունը կատարում են

ըստ արտաքին հատկանիշների (ճաքերի առկայությունը ծեփի մակերևույթին

կամ նրա թափվածությունը, գույնի փոփոխությունը, խոնավ

մակերևույթները և այլն):

Կոռոզիոն վնասվածքի դեպքում անհրաժեշտ է նշել նրա բնույթը`

- համատարած կոռոզիա - ժանգով ծածկված է դետալի ամբողջ

մակերևույթը,

- տեղային կոռոզիա - կոռոզիոն վնասվածքները տեղայնացված են բծերի

ձևով մետաղի մակերևույթի առանձին տեղամասերում:

 

4.4. Բետոնի կարբոնացումը մետաղյա էլեմենտների մոտ որոշում են

ֆենոլֆտալեինի նմուշի օգնությամբ`

Ֆենոլֆտալեինը ոչ կարբոնացված բետոնի վրա ընկնելիս վերջինս

ստանում է վարդագույն երանգ:

 

4.5. Ծածկերի պանելների հենման մեծությունը որոշվում է նախապես` սյուների

(պարզունակների) փաստացի քայլի որոշումով և կրող պարզունակների

լայնության չափով:

Անբավարար արդյունքներ ստանալու դեպքում հենման մեծությունը

որոշվում է պանելների առանձին տեղամասերի բացումով:

 

4.6. Պետք է կատարել սանդղավանդակների կոնստրուկցիաների վիճակի ստուգում,

որոշել սանդղաբազուկների հենման բավարարությունը, վերելակների

հորանների տարրերի կցվանքային միացումների ամրացման

հուսալիությունը:

 

4.7. Անհրաժեշտ է նաև նշագրել պատերի պանելների և պատշգամբների

ցանկապատման ամրացումների հանգույցների վիճակը, ինչպես նաև կախովի

պանելների կցվանքների ջրա և օդաթափանցելիության խախտման դեպքերը:

 

4.8. Միջսենյակային և միջբնակարանային միջնորմների հետազննության

ժամանակ ուշադրություն պետք է դարձվի ճաքերի ուղղության և

տեղաբաշխման բնույթի վրա` նրանց առաջացման պատճառները,

հայտնաբերելու նպատակով, այդ թվում հիմքերի անհավասարաչափ նստվածքի

հետևանքով շենքի հարկերի շեղաթեքումների, ծռման և սահքի

դեֆորմացիաներից առաջացած տեղափոխությունների, ինչպես նաև շենքի

կրող տարրերի հետ նրանց ամրացման անբավարարության վրա:

 

4.9. Ճաքերի զարգացման պատկերը կոնստրուկցիաների տարրերում որոշում են

փարոսների օգնությամբ, որոնք տեղադրվում են մաքրված մակերևույթին,

ճաքին ուղղահայաց, 2-3 տեղում` առավելագույն և նվազագույն

բացվածքների վրա: Շենքի արտաքին մակերևույթներին փարոսներն

իրագործվում են ցեմենտից, ներքին մակերևույթներին` գիպսից կամ

ալեբաստրից:

 

4.10. Բետոնի ամրությունը ոչ քայքայող եղանակներով որոշելիս փորձարկման

տեղամասերը պետք է ընտրել կոնստրուկցիայի այն մակերևույթի վրա, որը

պատրաստման ժամանակ շփվել է մետաղե, ռանդված փայտե կամ այլ հարթ

կաղապարի հետ:

 

4.11. Անհրաժեշտության դեպքում բետոնի ամրությունը որոշվում է անմիջական

կոնստրուկցիաներից կտրված կամ հորատված նմուշներով, ըստ

ԳՈՍՏ 28570-90:

 

4.12. Բետոնում ամրանների դասավորությունը, ձողերի միջև

հեռավորությունների չափումը, պաշտպանիչ շերտերի մեծությունները և

ամրանների տրամագծերը որոշվում են N3C - 2 կամ N3C - AP սարքերով,

իսկ որոշ դեպքերում անմիջական չափումով` նրանց նախնական բացումից

հետո:

 

4.13. Ամրանների փաստացի ամրությունը անհրաժեշտության դեպքում կարելի է

որոշել կտրված նմուշների փորձարկումով ըստ ԳՈՍՏ 12004-81:

Հեծաններից ամրանների նմուշների կտրումը թույլատրվում է կատարել

նվազագույն ճիգեր ունեցող տեղամասերից` նախնական պարզեցված

հաշվարկների հիման վրա, նույնանման տրամագծի և դասի ամրանների

հետագա հուսալի եռակցման պայմանով:

 

4.14. Ճաքերի բացվածքի լայնությունը որոշում են MNP - 2 հաշվարկային

մանրադիտակի կամ տրաֆարետ-հաստաչափի օգնությամբ, ըստ երկարության

երեք տեղերում, այդ թվում առավելագույն լայն մասում:

 

4.15. Կոնստրուկցիաների տարրերի դեֆորմացիաների ինտենսիվությունը որոշվում

է ժամացույցային տիպի NY 10 MH կամ 1 MNT ինդիկատորի օգնությամբ,

որը տեղադրվում է ճաքին ուղղահայաց` կոնստրուկցիային նախապես

ամրացված ցցաձողերի օգնությամբ:

 

4.16. Անհրաժեշտության դեպքում, շենքի առանձին հենարանների դեֆորմացիաների

(նստվածքների) ինտենսիվությունը ժամանակի ընթացքում որոշելու համար

առաջարկվում է կիրառել հիդրոստատիկ նիվելիրացման մեթոդ:

 

4.17. Ուղղաձիգ և հորիզոնական ճկվածքների, շեղումների, թեքաշեղումների

չափումը կատարվում է ճկվածքաչափերով:

 

4.18. Ծածկերի պարզունակների ճկվածքների չափումը կարող է կատարվել

պարզագույն սարքի օգնությամբ` բաղկացած 3 չափորոշված մետաղաձողերից

և նրանց միջև ձգված թելից:

 

5. ԽՈՇՈՐԱՊԱՆԵԼԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

 

5.1. Խոշորապանելային շենքերի դիտողական հետազննության ժամանակ պետք է

ի հայտ բերել.

շեղումները երկրաչափական չափերից, անհամաառանցքությունը,

շեղումները ուղղաձիգից, ճաքերը հիմքերում, ծածկերի և պատերի

պանելներում և կցվածքներում, ճկվածքները, հենման անբավարար

խորությունը, ծածկերի «ստեղնավորությունը» բետոնի ջարդումը և

փշրամաշումը, ամրանների կքումը, միջադիր դետալների պոկումը,

կցվածքների հերմետիկության խախտումները, արտաքին պանելների

խոնավացումը, ջրակալումը կամ սառցապատումը, երեսապատման

շերտազատումը և անկումը:

 

5.2. Հետազննության ժամանակ հայտնաբերված թերությունները և վնասվածքները

նշագրվում և լուսանկարվում են: Ճաքերի և այլ վնասվածքների

նշագրումը, ինչպես նաև կոնդենսատի առաջացման, խոնավացման, պատերի

ջրակալման կամ սառցապատման տեղերի, երեսապատման շերտազատման և

անկման, օդաանթափանցելիության խախտումների քարտեզավորումը կատարում

են պայմանական նշանակումներով, նախապես պատրաստված գույքավորման

գծագրերի վրա, ինչպես նաև ծածկերի սխեմաների վրա:

 

5.3. Ճաքերի ծագման (նստվածքային, կծկումային, ջերմաստիճանային, ուժային

ազդեցություններից առաջացած) բնույթը որոշելուց հետո չափում են

նրանց բացվածքի լայնությունը երեք տեղում ըստ երկարության, այդ

թվում ամենալայն մասում, նշում են` միջանցիկ են թե ոչ ճաքերը և

տալիս են նրանց գնահատականը (վտանգավոր, ոչ վտանգավոր):

 

5.4. Ճաքերի վարքի որակական գնահատականը (կայուն, ոչ կայուն) որոշում են

փարոսների օգնությամբ, որոնք տեղադրվում են ճաքին ուղղահայաց,

մաքրված (երեսապատումից, ծեփից) մակերևույթի վրա, յուրաքանչյուր

ճաքին 2 փարոս, ճաքի ամենամեծ և ամենափոքր բացվածքի տեղերում

կոնստրուկցիաների արտաքին մակերևույթին տեղադրվում են ցեմենտե, իսկ

ներքին մակերևույթին - գիպսե կամ ալեբաստրե փարոսներ: Փարոսի

համարը և նրա տեղադրման ամսաթիվը նշում են կոնստրուկցիայի վրա և

դիտարկումների մատյանում: Գրառում են փարոսի առաջին տեղադրման

ժամանակ ճաքի բացվածքի լայնությունը և նշագրում փարոսների բաշխման

սխեման: Փարոսներին պարբերաբար հետևում են, նրանցում կտրում

առաջանալու դեպքում տեղադրում են նորերը և մատյանում կատարում են

համապատասխան գրառում: Փարոսների նկատմամբ դիտարկումները և նորերի

տեղադրումը շարունակում են մինչև ճաքերի կայունացումը:

 

5.5. Որոշում են հորիզոնական և ուղղաձիգ կցվանքների միաձուլման որակը,

արտաքին կողմից կցվանքների լցափակման համար կիրառվող նյութի տեսակը

(հերմետիկ, ցեմենտ-ավազային շաղախ և այլն), կարերում ճաքերի կամ

այլ տեսակի թերությունների առկայությունը:

 

5.6. Որոշում են պատի պանելների կարերի լայնությունը ուղղաձիգ և

հորիզոնական կցվանքներում: Արտաքին կարերի չափումը կարելի է կատարել

կախովի օրորոցներից, ավտոաշտարակից կամ պատուհաններից`

ներսաչափ-ձողակարկինի սկզբունքով գործող կցվանքաչափով:

 

5.7. Ամրանների, եռակցված կցվանքների, մետաղական կապերի և միջադիր

դետալների վիճակը որոշվում է նրանց բացումով: Ընդ որում առաջին

հերթին բացման ենթակա են առավելագույն թերություններով (կաթոցներ,

հարդարման շերտի քայքայում, փուխր, ծակոտկեն բետոն և այլն)

տեղամասերը:

Մետաղական տարրերը դիտարկելիս որոշում են հակակոռոզիոն

պաշտպանության առկայությունը և տեսակը:

 

5.8. Կոռոզիոն վնասվածքի դեպքում նշում են հետևյալ քանակական

ցուցանիշները.

- համատարած կոռոզիա` ժանգով ծածկված է դետալի կամ կապի ամբողջ

մակերևույթը (նշել համաչափ, անհամաչափ),

- տեղային կոռոզիա (բծեր, խոցեր, կետեր),

- կոռոզիոն վնասվածքի մակերեսը դետալի հետազոտված ընդհանուր

մակերեսի նկատմամբ` տոկոսով,

- կոռոզիոն վնասվածքի խորությունը:

Կոռոզիայի հաստությունը չափում են ձողակարկինով կամ մանրամետրով:

 

5.9. Բետոնի կարբոնացումը մետաղյա տարրերի մոտ որոշում են ֆենոլֆտալեինի

նմուշի օգնությամբ: Ֆենոֆտալեինը չկարբոնացված բետոնի վրա ընկնելիս

վերջինս ընդունում է վարդագույն երանգ:

 

5.10. Պատերի պանելների ուղղաձիգ և հորիզոնական կցվանքների մոնոլիտացման

աշխատանքների որակի որոշման համար յուրաքանչյուր հարկում ընտրովի

պանելներից բացում են ամրանի արտաթողը և որոշում են մոնոլիտացման

բետոնի որակը և ամրանի արտաթողի եռակցման որակը: Եռակցման ցածր

որակի կամ նրա բացակայության դեպքում նույն հարկում տարբեր տեղերում

բացում են ևս 3 կցվածք: Եթե այդ տեղերում էլ հայտնաբերվի անորակ

եռակցում, ապա անհրաժեշտ է ամրանի կցվանքային բոլոր միացումների

բացում և ամրանի արտաթողի նոր եռակցում:

 

5.11. Պատերի մոնտաժի ճշգրտության գնահատման համար ստուգում են հետևյալ

պարամետրերը.

- կարի լայնությունը արտաքին պատերի պանելների միջև (c),

- պանելների կողաճակատի ուղղաձիգ և հորիզոնական նիստերի

հարաբերական շեղումը խաչաձև կարում (b 1),

- մեկ հարթությունում կցորդված պանելների երեսային նիստերի

հարաբերական շեղումը`

ճակատային (bՓ) և ներքին (bf) մակերևույթի համար,

- պատերի վերին անկյունների շեղումը ուղղաձիգից (D),

Կարի լայնությունը (C) չափում են պանելների միջև եղած արտաքին

կարով` ըստ երկարության 3 կետում, մեկ պանելի սահմաններում:

Պանելների նիստերի հարաբերական շեղումը խաչաձև կարում (b1)

չափում են այդ կարի վրա ցելուլոիդե ձևանմուշի ուղղաձիգ և

հորիզոնական առանցքները համատեղելով համապատասխանաբար պանելների

ուղղաձիգ և հորիզոնական եզրերի հետ:

Ճակատային մակերևույթի վրա (bՓ) մեկ հարթությունում կցորդված

երեսային նիստերի հարաբերական շեղումը չափում են ձողակարկինով երեք

կետում, հորիզոնական և ուղղաձիգ կցվանքների երկարությամբ, մեկ

պանելի սահմաններում:

Ներքին մակերևույթի վրա, մեկ հարթությունում կցորդված պանելների

երեսային նիստերի հարաբերական շեղումը (bf) չափում են համանման

ձևով, սանդղավանդակներում:

Վերին անկյունների շեղումը ուղղաձիգից (D) որոշում են հետազոտվող

բնակարանի սահմաններում բոլոր կրող պանելների համար, օպտիկական

գլխադիրով թեոդոլիտի օգնությամբ և լուսավորվող սանդղակով

ձողաքանոնով:

Որոշվում է նաև ընդհանուր արտակենտրոնությունը շենքի ամբողջ

բարձրությամբ:

5.12. Ծածկերի մոնտաժման ճշգրտության գնահատման համար կատարում են սենյակի

անկյուններում, առաստաղի նիշերի տարբերության և ծածկերի պատերի վրա

հենման մեծության չափումներ:

 

5.13. Ծածկերի դեֆորմատիվությունը գնահատելու համար չափում են նրանց

ճկվածքները բոլոր հետազննվող բնակարաններում:

 

5.14. Միջնորմերը հետազննելիս, որոշում են նրանց կոնստրուկցիան, պատերի և

ծածկի հետ նախագծային ամրացման համապատասխանությունը, ճաքերի և

դեֆորմացիաների առկայությունը մակերևույթի վրա և պատերի ու ծածկի

հետ հպման եզրագծով:

 

5.15. Պատշգամբները հետազոտելիս, որոշում են կոնստրուկտիվ սխեման, կրող

տարրերի վիճակը, առկա դեֆորմացիաների և վնասվածքների բնույթը,

պատճառները և մեծությունները, սալերի «Ճոճունությունն» ու

թեքվածությունը, ինչպես նաև հիդրոմեկուսացման որակը:

 

5.16. Սանդուղքները հետազոտելիս բացահայտում են սանդղահարթակների պատերի

մեջ ամրակցման վիճակը, սանդղաբազուկների հենարանների և նրանց

միացումների վիճակը, ճաքերի և ճկվածքների առկայությունը,

սանդղաբազուկների և հարթակների «ճոճունությունը»:

 

5.17. Տանիքը հետազննելիս որոշում են տանիքի վերնածածկի, ձագարների,

ջրհոսների և այլ հանգույցների վիճակը, թեքությունների

համապատասխանությունը նախագծին:

 

5.18. Պատի պանելների, ծածկերի, ինչպես նաև միաձուլման կցվածքների բետոնի

ամրությունը կարող է որոշվել մեխանիկական գործողության սարքերի կամ

YKB - M ուլտրաձայնային սարքի օգնությամբ:

 

5.19. Քայքայող եղանակով բետոնի ամրությունը որոշելիս պանելներից

գայլիկոնում - հանում են բետոնի նմուշներ գլանների ձևով: Նմուշները

պետք է հանվեն պանելի նվազագույն բեռնավորված ենթապատուհանային

մասից:

 

5.20. Բետոնի ամրությունը որոշում են դեֆորմացիաներ ստացած կամ

վնասվածքներ ունեցող բոլոր պանելների, ինչպես նաև ընտրովի` պատերի

և ծածկերի առանձին պանելների վրա:

 

5.21. Բետոնում ամրանների դասավորությունը, նրանց տրամագծերը, բետոնի

պաշտպանիչ շերտի հաստությունը որոշում են N3C - AP սարքի օգնությամբ

կամ կոնստրուկցիայի բացումով:

 

5.22. Ճկվածքների, նստվածքների, թեքաշեղումների և այլ չափումները կարելի

է կատարել նիվելիրի, թեոդոլիտի, հիորավլիկ կամ մեխանիկական

ճկվածքաչափերի օգնությամբ:

 

5.23. Կոնստրուկցիաների դեֆորմացիոն ինտենսիվությունը որոշում են

ժամացուցային տիպի ցուցասլաքի (ինդիկատորի) օգնությամբ:

 

5.24. Ճաքերի բացվածքների լայնությունը որոշում են «MNP-2» հաշվարկային

մանրադիտակի կամ հաստաչափի օգնությամբ:

 

6. ՇԵՆՔԵՐԻ ՓԱՅՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԸ

 

6.1. Շենքերի փայտե կոնստրուկցիաների հետազննության ժամանակ,

կոնստրուկցիաների վիճակի մասին ընդհանուր տվյալների հետ մեկտեղ,

պետք է նշվեն փայտաքայքայող սնկերի կամ միջատների կողմից տարրերի

վնասվածության օջախները և տարածվածության սահմանները:

 

6.2. Վնասվածքի օջախ հայտնաբերելիս անհրաժեշտ է տալ կոնստրուկցիայի և

նրա տարրերի վիճակի մանրակրկիտ նկարագրությունը և կազմել գծագիր,

որի վրա պետք է նշել տարրերի չափերը և վնասվածքի ձգվածությունը:

 

6.3. Սնկի պտղային մարմնի առկայության դեպքում, նրա տեսակը որոշելու

համար պետք է զգուշորեն հավաքել 1-2 հատ, տեղադրել ամուր փակվող

անոթի մեջ, որի վրա պետք է կատարել նշում, թե երբ և որտեղից է

վերցված պտղային մարմինը: Նույնը պետք է կատարել փայտաքայքայիչ

միջատների կենդանի թրթուրների հայտնաբերման դեպքում:

 

6.4. Սնկի պտղային մարմնի կամ փայտաքայքայիչ միջատների կենդանի

թրթուրների բացակայության դեպքում վնասվածքն առաջացրած սնկի կամ

միջատների տեսակի որոշման համար, վնասված տարրերից պետք է վերցվեն

փայտա նյութի նմուշներ 20x20x30 մմ չափերով: Փայտաքայքայիչ սնկով

առաջացած վնասվածքների դեպքում նմուշները պետք է վերցվեն արտաքնապես

առողջ և վնասված փայտանյութի սահմանում: Գծագրի վրա պետք է նշվեն

այն տեղերը, որտեղից վերցված են նմուշները:

 

6.5. Նկուղների և առաջին հարկերի հատակները նկարագրելիս պետք է բերվեն

տեղեկություններ գրունտային ջրերի մասին, նկարագրվեն հատակների

կոնստրուկցիաները, նշվեն նրանց նիշերը:

 

6.6. Նկուղների և առաջին հարկերի հատակների բացահայտ քայքայման դեպքում

(հատակի փլզում, տախտակների և տափակագերանների ջարդվածքներ և այլ)

անհրաժեշտ է կատարել հատակի բացում քայքայման տեղում և տալ նրա

մանրամասն նկարագիրը:

 

6.7. Եթե հատակի ծածկի վրա չկա քայքայման արտաքին նշաններ (ջարդվածքներ,

տախտակների եզրերի մաշում), ապա պետք է կատարվի ճոճունության

ստուգում: Այդ դեպքում այնտեղ, որտեղ զգացվում է առավելագույն

ճոճունությունը, պետք է կատարել ընդհատակի և հատակի փայտե տարրերի

բացում և զննում:

 

6.8. Հատակի վնասվածքի նշան կարող է լինել նաև նրա նկատելի նստվածքը և

հատակի ու շրիշակի (պլինտուսի) միջև ճեղքի առաջացումը: Այդ դեպքում

նույնպես պետք է կատարել հատակի կոնստրուկցիաների բացում և զննում:

Նկուղների և առաջին հարկերի հատակների վնասվածքի և հատակի

կոնստրուկցիայի սնկային քայքայման ակտիվ ընթացքի բնորոշ հատկանիշ է

հանդիսանում շինարարություններում սնկային հոտի առկայությունը:

 

6.9. Միջհարկային ծածկերը նկարագրելիս պետք է բերվեն նրանց

կոնստրուկցիաները և նշվի, թե ինչպիսի հատակներ են պատրաստված

տարբեր սենյակներում և ինչպես են պահպանված նրանց նիշերը:

 

6.10. Միջհարկային ծածկերի փայտե տարրերի ակնհայտ քայքայման բացակայության

դեպքում, վնասվածության արտաքին նշանները կարող են լինել բորբոսը

հատակի տախտակների վրա, նրանց եզրերի կտորների փոշեմաշումը և

կորացումը, խոնավ բծերի առկայությունը առաստաղի ծեփի վրա, մեծ

ճկվածքները և ծածկերի մեծ ճոճունությունը:

 

6.11. Միջհարկային ծածկի փայտե հեծանների ծայրերի վնասվածքի նշանն է

կրող պատերի երկայնքով հատակի նստվածքը, որի հետևանքով առաջանում է

նկատելի ճեղք հատակի և շրիշակի միջև:

 

6.12. Փայտե հեծանների ծայրերի վիճակի ստուգման նպատակով անհրաժեշտ է

պատաշաղափով կամ երկարացված հատիչով փորել 18 մմ լայնությամբ անցք`

հեծանի առանցքի նկատմամբ 60 օ անկյան տակ, հետո երկարացված

սնամարմին հորատով պետք է հանել հանուկ (կեռն) հետազոտման համար:

Անցքը պետք է լցնել ծեփաշաղախով:

 

6.13. Միջհարկային ծածկերի վնասվածքների համար կասկածելի տեղերի բացումը

նպատակահարմար է իրագործել միաժամանակ ներքևից և վերևից, այսինքն

հատակի և առաստաղի կողմերից: Վնասվածքի հայտնաբերման դեպքում

անհրաժեշտ է սահմանել վնասվածքի գոտին և հայտնաբերել ծածկի

խոնավացման աղբյուրները:

 

6.14. Ձեղնահարկի ծածկը և վերնածածկը նկարագրելիս անհրաժեշտ է նշել ծածկի

տեսակը, տանիքի նյութը, ինչպես նաև նշել կան արդյոք տանիքում

կաթելու տեղամասեր, ինչպիսին է ջրատար սարքերի և սալվածքի վիճակը

շենքի շուրջը:

 

6.15. Ձեղնահարկի ծածկի բացումը հարմար է կատարել վերևից և այնտեղից

որոշել վնասվածքի ընդգրկված գոտին:

 

6.16. Վնասվածքի արտաքին նշանները կարող են լինել տանիքի գագաթի

նստվածքները, ինչպես նաև ցվիքի, հանգույցների կոնստրուկտիվ տարրերի

տեղափոխությունները: Ծպեղնաոտքերի ամենախոցելի տեղերն են նրանց

միացումները որմնափայտի (մաուերլատի) հետ:

 

6.17. Փայտե ֆերմաներով վերնածածկի հետազննության ժամանակ, որոնց ներքին

գոտիները ամրակցված են ձեղնահարկի ծածկի շերտի մեջ, հատուկ

ուշադրություն պետք է դարձնել ֆերմաների ներքին գոտիներին: Նրանց

զննման համար ձեղնահարկի ծածկը առանձին տեղամասերում հարկավոր է

բացել: Մանրազնին պետք է ուսումնասիրվեն ֆերմաների հենարանային

հանգույցները: Հանգույցների խորը ամրակցման դեպքում նրանց բացում են

զննելու համար:

 

6.18. Փայտե ծեփված պատերը և միջնորմները նկարագրելիս պետք է նշել, թե

ինչպիսի դեֆորմացիաներ են հայտնաբերվել, փայտե պատվածքի և ծեփի

վիճակը:

 

6.19. Միջնորմներում վնասվածքի նշաններ կարող են լինել միջնորմի հիմքի մոտ

ծեփի փլումը կամ անջատումը, իսկ երբեմն էլ առաստաղի և միջնորմի

միջև ճեղքի գոյությունը` կանգնակների նստվածքի հետևանքով:

 

6.20. Վնասվածքի օջախ հայտնաբերելիս, պետք է նրա շուրջը հեռացնել ծեփը

մինչև վնասվածքի սահմանը և այդպիսով որոշել վնասվածքի ընդգրկված

գոտին:

 

6.21. Պատուհանների և պատշգամբների դռների փտելու խոցելի տեղ են

հանդիսանում շրջանակների ներքին չորսուները: Եթե նրանցում

կասկածվում է վնասվածքի առկայություն, ապա հորատով կամ ֆրեզային

գայլիկոնով պետք է հանել հանուկ փայտանյութի հետազոտության համար:

Պատուհանների և դռների կոնստրուկցիաների մնացած դետալները

սովորաբար մատչելի են և վնասվածքները այնտեղ հեշտ են

հայտնաբերվում:

 

6.22. Ծածկապատշգամբների փայտե տարրերի վնասվածքի նշաններն են հատակների

նստվածքները, կանգնակների շեղումը ուղղաձիգից: Հետազոտման ժամանակ

ուշադրություն պետք է դարձվի փայտե տարրերի քարե պատերին հարող

տեղերին, շրջակապերի միացումներին կանգնակների հետ և կանգնակների

հիմքերի հետ:

 

6.23. Փայտե բարձակային (կոնսոլային) պատշգամբներում փտումը կարող է

ընդգրկել ինչպես բարձակի թռիչքային մասը, այնպես էլ ամրակցման

տեղերը: Վերջին դեպքում նկատելի են պատշգամբի դռների նստվածք շեմի

մոտ և պատշգամբի հարթակի թեքում դեպի դուրս:

 

6.24. Փայտը քայքայող սնկերի և միջատների տեսակի որոշումը կատարում են

մասնագիտացված լաբորատորիայում:

 

7. ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

7.1. Շենքերի հետազննության հիմնական խնդիրը նրանց տեխնիկական վիճակի

գնահատումն է (տեխնիկական վիճակի կարգը) նպատակ ունենալով ի հայտ

բերելու սակավ հուսալի, վնասված կամ քայքայված կոնստրուկցիաները և

որոշելու նորոգման-վերականգնման աշխատանքների նպատակահարմար

ծավալները:

Ամբողջ շենքի և նրա կոնստրուկտիվ տարրերի տեխնիկական վիճակի

գնահատականը կատարվում է կախված նրանց ֆիզիկական մաշվածության կամ

վնասվածության աստիճանից:

 

7.2. Կոնստրուկցիայի, տարրի, ինժեներական սարքավորումների համակարգի

և ամբողջ շենքի ֆիզիկական մաշվածությունը դա նրանց սկզբնական

տեխնիկաշահագործման և ֆիզիկամեխանիկական հատկությունների

(ամրության, կայունության, հուսալիության և այլն) կորուստն է

բնակլիմայական գործոնների և մարդու կենսագործունեության

հետևանքով:

 

7.3. Առանձին կոնստրուկցիաների, տարրերի համակարգերի ֆիզիկական

մաշվածությունը պետք է գնահատել համեմատելով դիտողական և

գործիքային հետազննության հետևանքով ի հայտ բերված հատկանիշները

հ. 1 - հ. 23 աղյուսակներում բերված տվյալների հետ:

 

Ծանոթություն: 1. Եթե կոնստրուկցիան, տարրը, համակարգը ունի

մաշվածության բոլոր հատկանիշները, որոնք համապատասխանում են որոշակի

միջակայքի տվյալներին, ապա ֆիզիկական մաշվածությունը պետք է վերցնել

հավասար միջակայքի վերին սահմանին:

2. Եթե կոնստրուկցիայում, տարրում, համակարգում ի հայտ է բերվել

մաշվածության հատկանիշներից միայն մեկը, ապա ֆիզիկական

մաշվածությունը պետք է վերցնել հավասար միջակայքի ներքին սահմանին:

3. Եթե կոնստրուկցիայում, տարրում, համակարգում ի հայտ է բերվել

մաշվածության բազմաթիվ հատկանիշներից մի քանիսը, ապա ֆիզիկական

մաշվածությունը պետք է որոշել գծային միջարկումով

(ինտերպոլյացիայով):

 

7.4. Կոնստրուկցիայի, տարրի, համակարգի ֆիզիկական մաշվածությունը, որոնց

առանձին տեղամասերի մաշվածության աստիճանը տարբեր է, պետք է որոշել

հետևյալ բանաձևով

 

N

.__        Pi

                Փ 4  =    >    Փ շ ___

.__       P 4

                         i=1

         որտեղ Փ 4 - կոնստրուկցիայի, տարրի, համակարգի ֆիզիկական

         մաշվածությունն է %,

               Փi - Կոնստրուկցիայի, տարրի, համակարգի i-րդ տեղամասի

         ֆիզիկական մաշվածությունն է, որը որոշվում է հ.1-հ.23

         աղյուսակներով, %,

               Pi - Վնասված տեղամասի չափերը (մակերեսը կամ երկարությունը),

               մ 2 կամ մ:

               n -  վնասված տեղամասերի քանակն է:

               P4 - Ամբողջ կոնստրուկցիայի չափերը մ 2 կամ մ:

 

7.5. Շենքի ֆիզիկական մաշվածությունը պետք է որոշել հետևյալ բանաձևով.

 

N

.__

                Փ շ  =    >    Փ 4i  bi

.__

                         i=1

 

որտեղ` Փշ - շենքի ֆիզիկական մաշվածությունն է, %, Փ4i - առանձին

կոնստրուկցիայի, տարրի կամ համակարգի ֆիզիկական մաշվածությունն է,

%, bi - առանձին կոնստրուկցիայի, տարրի, համակարգի և շենքի

արժեքի հարաբերությունն է:

n - առանձին կոնստրուկցիաների, տարրերի կամ համակարգերի քանակն է

շենքում:

bi գործակիցների որոշման համար պետք է օգտագործել խոշորացված

ցուցանիշներ, որոնք հաստատված են ընդունված կարգով: Այդպիսի

ցուցանիշների բացակայության դեպքում պետք է օգտագործել նրանց

նախահաշվային արժեքները:

Քարե շենքի առանձին կոնստրուկտիվ տարրերի համար bi գործակցի

միջինացված արժեքները (մեծացված 100 անգամ) բերված են աղյուսակ

1-ում:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1

 

._______________________________________________________________________.

|Տարրի    Շենքի տարրերը     100 bi  |  Տարրի    Շենքի տարրերը     100 bi|

|համարը                             |  համարը                           |

|___________________________________|___________________________________|

| 1.     Հիմքեր               9     |    11.    Սանդուղքներ         2   |

|___________________________________|___________________________________|

| 2.     Ցոկոլ և  պատեր      29     |    12.    Խոհանոցի օջախներ    1,5 |

|___________________________________|___________________________________|

| 3.     Արտաքին ծեփ          2     |    13.    Ներքին ծեփ          7   |

|___________________________________|___________________________________|

| 4.     Տանիք               8,5    |    14.    Ներկում             8   |

|___________________________________|___________________________________|

| 5.     Տանիքածածկ          2,5    |    15.    Ջեռուցում           5   |

|___________________________________|___________________________________|

| 6.     Ծածկեր              8,5    |    16.    Ջրմուղ              1,5 |

|___________________________________|___________________________________|

| 7.     Հատակներ            7,5    |    17.    Կոյուղի             1,7 |

|___________________________________|___________________________________|

| 8.     Միջնորմներ           8     |    18.    Էլեկտրալուսավորու-  1,8 |

|                                   |           թյուն                   |

|___________________________________|___________________________________|

| 9.     Պատուհաններ          6     |    19.    Այլ տարրեր           2  |

|___________________________________|___________________________________|

|10.     Դռներ                4     |                                   |

|                                   |                                   |

._______________________________________________________________________.

 

7.6. Ֆիզիկական մաշվածության թվային արժեքները պետք է կլորացնել.

 

Կոնստրուկցիաների, տարրերի, համակարգերի առանձին տեղամասերի համար

մինչև 10 %

 

Կոնստրուկցիաների, տարրերի, համակարգերի համար մինչև 5 %, ամբողջ

շենքի համար մինչև 1 %:

 

7.7. Այն կոնստրուկցիաների, տարրերի և համակարգերի ֆիզիկական

մաշվածության գնահատման համար, որոնք չեն նշված բերված հ. 1 - հ.23

աղյուսակներում, պետք է օգտագործել այդ աղյուսակներում բերված նման

օրինակ տվյալները:

 

7.8. Կոնստրուկցիաների և ամբողջ շենքի տեխնիկական վիճակի գնահատականը

(վիճակի կարգը) տրվում է ֆիզիկական մաշվածության աստիճանի

(արտահայտված %-ով, տես աղյուսակ հ. 1) և ՀՀՇՆ 2.02.94-ի

աղյուսակում բերված վնասվածության աստիճանի գումարային գնահատման

աստիճանի ձևով:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2

 

________________________________________________________________________

   Մաշվածության  Մաշվածության  Տեխն.     Տեխնիկական վիճակի ընդհանուր

     աստիճանը      տոկոսը      վիճակի            բնութագիրը

                               գնահա-

                               տականը

________________________________________________________________________

       1             2           3                   4

________________________________________________________________________

 

      1.           մինչև        լավ է   Վնասվածքներ և  դեֆորմացիաներ չկան,

                     20                 կան առանձին մանր թերություններ

                                        որոնք հնարավոր է վերացնել ընթացիկ

                                        նորոգման ժամանակ և որոնք չեն

                                        ազդում կոնստրուկտիվ տարրերի

                                        շահագործման վրա: Կապիտալ նորոգում

                                        կարող է կատարվել միայն առանձին

                                        տեղամասերում, որոնք ունեն բարձր

                                        մաշվածություն:

_______________________________________________________________________

      2.           21-40    բավարար է   Կոնստրուկտիվ տարրերը ընդհանրապես

                                        պիտանի են շահագործման համար, բայց

                                        պահանջում են որոշ կապիտալ

                                        նորոգում, որն ամենաանհրաժեշտն է

                                        տվյալ պահին:

_______________________________________________________________________

      3.           41-60   անբավարար է  Կոնստրուկտիվ տարրերի շահագործումը

                                        հնարավոր է միայն կապիտալ

                                        նորոգումից հետո:

_______________________________________________________________________

      4.           61-85   վթարային է   Կրող կոնստրուկտիվ տարրերի վիճակը

                                        վթարային է, ոչ կրող տարրերինը -

                                        խարխուլ է:

                                        Կոնստրուկտիվ տարրերի`  իրենց

                                        ֆունկցիաների սահմանափակ կատարումը

                                        հնարավոր է միայն պաշտպանական

                                        միջոցառումների կատարումից կամ

                                        կոնստրուկտիվ տարրերի լրիվ փոխումից

                                        հետո:

_______________________________________________________________________

      5.          86-100   քանդված      Կրող կոնստրուկտիվ տարրերը գտնվում

                           վիճակում     են քայքայված, մասամբ կամ լրիվ

                                        փլված վիճակում:

_______________________________________________________________________

 

ՍՏՈՐԵՎ ԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՁԻՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՏԱՐՐԻ ԵՎ ԱՄԲՈՂՋ ՇԵՆՔԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

Օրինակ 1. Կոնստրուկտիվ տարրի ֆիզիկական մաշվածության գնահատումը,

______________________________________________________________

երբ նրա տարբեր տեղամասերը ունեն տարբեր ֆիզիկական մաշվածություն

_______________________________________________________________

 

Պահանջվում է որոշել 4 սեկցիայանոց քարե շենքի ժապավենային խամքարեշարվածքից հիմքերի ֆիզիկական մաշվածությունը:

 

Հետազննության ժամանակ պարզվել է.

1. 3 սեկցիաների հիմքերը ունեն հատկանիշներ, որոնք ըստ բերված աղյուսակի (հավելված 1. աղյուսակ հ. 1) համապատասխանում են 30 % մաշվածության:

 

2. 4-րդ սեկցիայի հիմքերը ունեն հատկանիշներ, որոնք համապատասխանում են 50 % մաշվածության:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3.

 

_________________________________________________________________________

 Տեղամասի անվանումը     Տեղամասի         Տեղամասերի    Տեղամասի ֆիզիկական

                      տեսակարար կշռի     ֆիզիկական     մաշվածության բաժինը

                      հարաբերությունը  մաշվածությունը     տարրի ամբողջ

                      ամբողջ ծավալին        %              ֆիզիկական

                          Pi/P4           Փ i          մաշվածության մեջ %

                                                          Փi .Pշ/P4

_________________________________________________________________________

 

Հիմքեր 1. 1, 2, 3

   սեկցիաների             0,70             30                   21

 

2. 4 սեկցիայի             0,80             50                   15

________________________________________________________________________

                                     

                                            2

.__        Pi

                                  Փ 4  =    >    Փi  ____ =    36 %

.__        P4

                                           i=1

 

Կլորացնելով մաշվածության մեծությունը 5 % ճշտությամբ, կստանանք հիմքի ֆիզիկական մաշվածությունը հավասար 85 %:

 

    Օրինակ 2.    Ամբողջ շենքի ֆիզիկական մաշվածության որոշումը

                 ____________________________________________

 

5 հարկանի խոշորապանելային բնակելի շենքի ֆիզիկական մաշվածության որոշման արդյունքները բերվում են աղյուսակ հ. 4-ում:

 

ԱՂՅՈՒՍԱԿ Հ. 4

 

_________________________________________________________________________

  ԹԻՎ      Շենքի                Տարրի         Տարրի       Տարրի ֆիզիկական

  ԸՍՏ     տարրերի              հաշվային     ֆիզիկական       մաշվածության

  ՀԵՐԹ.  անվանումը             տեսակարար  մաշվածությունը    բաժինը շենքի

                                 կշիռը                    ամբողջ ֆիզիկական

                                                          մաշվածության մեջ

                                  bz          Փ4i %           %

                                                            Փ4z . bi

_________________________________________________________________________

  1.    Հիմքեր                  0,04          10              0,4

  2.    Պատեր                   0,37          15              5,55

  3.    Միջնորմներ              0,06          20              1,2

  4.    Ծածկեր                  0,11          10              1,1

  5.    Տանիք                   0,0525        35              1,8

  6.    Տանիքածածկ              0,0175        40              0,7

  7.    Հատակներ                0,11          30              3,8

  8.    Պատուհաններ             0,0288        15              0,43

  9.    Դռներ                   0,0312        20              0,62

 10.    Հարդարման

        ծածկույթ                0,05          50              2,5

 11.    Ներքին

        սանտեխնիկական

        և էլեկտրատեխնիկական

        սարքավորումներ,

        այդ թվում

        Ջեռուցում               0,017         40              0,68

 

Սառը

        ջրամատակարարում         0,004         25              0,1

 

Տաք

        ջրամատակարարում         0,005         40              0,2

 

        Կոյուղի                 0,036         30              1,08

 

        Գազամատակարարում        0,011         15              0,17

 

        Էլեկտրամատակարարում     0,027         15              0,4

 

 12.    Այլ տարրեր

 

        Սանդուղքներ             0,0098        20              0,186

 

        Պատշգամբներ             0,0072        20              0,14

 

        Մնացածը                 0,0135        20              0,27

 

_________________________________________________________________________

                                                  12

.__

                                            Փz =  >   Փ4i . bi = 20,826 %

.__

                                                 i=1

Ստացված արդյունքները կլորացնում ենք 1-ի ճշտությամբ,

Շենքի ֆիզիկական մաշվածությունը կազմում է 21 %

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                «23»          12          1998 թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 19980222

 

----------------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
25.11.1998
N 168
Հրաման