Սեղմել Esc փակելու համար:
ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈ ...

19.11.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.03.2012  -ից մինչեւ   19.11.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 09.11.16 թիվ 132-Ն որոշում)

i

606.0026.140711

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        07            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611321

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2011 թվականի N 26-Ն

 

i

ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ` ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով և 61-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ.

1) ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների և ձերբակալված ընտրողների (այսուհետ` ընտրող) քվեարկությունը տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է համապատասխանաբար ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում` շրջիկ արկղի միջոցով` ժամը 8.00-ից հետո, բայց այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտվի մինչև ժամը 18.00-ն,

2) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը մինչև ժամը 8.00-ն հանձնաժողովի անդամների և հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է շրջիկ արկղի դատարկ լինելը, փակում և կնքում է արկղը,

3) ձերբակալվածներին պահելու վայրի ղեկավարը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին հաղորդում է ձերբակալված ընտրողների թիվը,

4) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ելնելով ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից, ընտրական տեղամասում հանձնաժողովի անդամների աշխատանքային ծանրաբեռնվածությունից, որոշում և հայտարարում է շրջիկ արկղի միջոցով քվեարկության կազմակերպման ժամանակը: Շրջիկ արկղի միջոցով քվեարկությունը կազմակերպում է տեղամասային ընտրական հանձնաժողովի այն անդամը, որին կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.07.2011 թ. N 25-Ն որոշմամբ սահմանված վիճակահանությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարած ժամի համար բաժին է ընկել «շրջիկ արկղ» կամ «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը: Այս մասին գրառում է կատարվում հանձնաժողովի գրանցամատյանում,

5) եթե ընտրական տեղամասը ընդգրկում է մի քանի ստացիոնար բժշկական հաստատություն կամ միաժամանակ ստացիոնար բժշկական հաստատություն և ձերբակալված անձանց պահելու վայր, ապա շրջիկ արկղի միջոցով քվեարկությունը կարող են կազմակերպել վիճակահանությամբ համապատասխանաբար «շրջիկ արկղ» կամ «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» թերթիկ բաժին ընկած տեղամասային ընտրական հանձնաժողովի տարբեր անդամներ, կախված այդ գործառույթն իրականացնելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարած ժամանակից,

6) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին (այսուհետ` հանձնաժողովի անդամ) տրամադրում է շրջիկ արկղը, դրոշմակնիքը, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակը, այդ ցուցակում, ինչպես նաև ձերբակալված անձանց պահելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվից մինչև 3 տոկոս ավելի քանակով քվեաթերթիկներ, բայց ոչ պակաս, քան այդ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից 2 քվեաթերթիկ ավելին և քվեարկության ծրարներ` այդ մասին համապատասխան գրառում կատարելով հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի անդամին անհրաժեշտության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով կարող է ուղեկցել ոստիկանության ծառայողը,

7) ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում, ձերբակալված անձանց պահելու վայրում հանձնաժողովի անդամը ստուգում է ընտրողի ինքնությունը, անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայության դեպքում ընտրողների լրացուցիչ ցուցակում գտնում նրա անուն-ազգանունը, լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները: Ընտրողը ստորագրում է ցուցակում իր տվյալների դիմաց, իսկ հանձնաժողովի անդամն իր անհատական կնիքն է դնում ընտրողի ստորագրության դիմաց: Հանձնաժողովի անդամը անջատում է քվեաթերթիկի ելունդը և քվեաթերթիկի ներքևի հատվածը քվեարկության ծրարի հետ հանձնում է ընտրողին,

8) ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի: Հանձնաժողովի անդամը հնարավորություն է ստեղծում ապահովելու ընտրողի քվեարկության գաղտնիությունը,

9) քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարի մեջ: Հանձնաժողովի անդամը ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո բացում է շրջիկ արկղի ճեղքը և ընտրողին հնարավորություն ընձեռում քվեարկության ծրարը շրջիկ արկղի մեջ գցելու,

10) քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի անդամը փակում` հատուկ կապիչով կապում է շրջիկ արկղի ճեղքը և անհապաղ վերադառնում ընտրական տեղամաս,

11) ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում, ձերբակալված անձանց պահելու վայրում քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա լինել նաև վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները,

12) հանձնաժողովի անդամը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է հանձնում հատուկ կապիչով փակված շրջիկ արկղը, դրոշմակնիքը, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տված քվեաթերթիկները, չօգտագործված քվեարկության ծրարները, ստացիոնար բուժհաստատությունում ընտրողների լրացուցիչ ցուցակը, ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարի կազմած ընտրողների լրացուցիչ ցուցակը, օգտագործված քվեաթերթիկների ելունդները, ինչի մասին համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գրանցամատյանում,

13) շրջիկ արկղը տեղադրվում է տեղամասային կենտրոնում, բոլորի համար տեսանելի տեղում, իսկ դրոշմակնիքը պահվում չհրկիզվող պահարանում,

14) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի քարտուղարը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, ոչ ուշ, քան մինչև ժամը 20.00-ն, տեղամասային կենտրոնում ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է շրջիկ արկղը, հանում քվեարկության մեկ ծրար: Քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը կնքում է քվեարկության ծրարը, հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի քարտուղարը քվեարկության ծրարը գցում է քվեատուփի մեջ:

Այս գործողությունը կրկնվում է շրջիկ արկղում առկա քվեարկության բոլոր ծրարների համար:

(որոշումը փոփ. 06.02.12 թիվ 28-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
11.07.2011
N 26-Ն
Որոշում