Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵ ...

02.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.07.2011  -ից մինչեւ   02.07.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)

i

606.0028.140711

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        07            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611323

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2011 թվականի N 28-Ն

 

i

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՐԱՎԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹՎԻՑ ԿԱԽՎԱԾ ՈՐՈՇԵԼԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը և համայնքում ավագանու անդամների թիվը, ընտրողների թվից կախված, որոշելը կանոնակարգելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ.

1) համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը ընտրողների թվից կախված որոշելու համար հիմք է ընդունվում լիազոր մարմնի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը,

2) արտահերթ ընտրությունների դեպքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը ընտրողների թվից կախված որոշելու համար լիազոր մարմինը մինչև թեկնածուների գրանցման փաստաթղթերի ներկայացման համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի սկիզբը (քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ) կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թիվը,

3) համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների գրանցումից հետո ընտրողների ցուցակների ճշգրտմամբ պայմանավորված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թվի ավելացման դեպքում թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը չի փոխվում, իսկ ընտրողների թվի նվազման դեպքում, որը հանգեցնում է ընտրական գրավի գումարի չափի նվազման, ընտրական գրավի գումարի տարբերությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձնում է թեկնածուներին,

4) համայնքի ավագանու անդամների թիվը ընտրողների թվից կախված որոշելու համար հիմք է ընդունվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համայնքում քվեարկության արդյունքների արձանագրությունում նշված ընտրողների ընդհանուր թիվը:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
11.07.2011
N 28-Ն
Որոշում