040.0967.180711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2011 թվականի N 967-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1392-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
i
1) 2-րդ կետի 5-րդ ենթակետում «սննդամթերքի վրա» բառերը փոխարինել «այն սննդամթերքի վրա, որի մականշվածքում կամ տարայի վրա առկա է տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշան (այսուհետ` նշան)» բառերով.
i
2) 4-րդ կետի երկրորդ պարբերությունը «միևնույն արտադրողի» բառերից հետո լրացնել «կամ ներմուծողի» բառերով.
3) 5-րդ կետը «փաթեթավորող» բառից հետո լրացնել «կամ ներմուծող (որի կողմից ներմուծվող սննդամթերքի մականշվածքում բացակայում է սույն կանոնակարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը)» բառերով.
i
4) 7-րդ կետի առաջին, երրորդ և չորրորդ պարբերությունները «փաթեթավորող» բառից հետո լրացնել «կամ ներմուծող (որի կողմից ներմուծվող սննդամթերքի մականշվածքում բացակայում է սույն կանոնակարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը)» բառերով.
i
5) 9-րդ կետը «փաստաթղթում» բառից հետո լրացնել «և սերտիֆիկացնող մարմնի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատում:» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ նախարարի կողմից հաստատված` ոլորտը կարգավորող գերատեսչական նորմատիվ իրավական ակտերում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ