Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱ ...

11.09.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.08.2013  -ից մինչեւ   11.09.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 28.08.14 թիվ 890-Ն որոշում)

i

040.0854.280611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2011 թվականի N 854-Ն

 

i

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՄ ԶՈՀՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ՎՃԱՐԵԼՈՒ, ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 341-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով կենսաթոշակ նշանակող իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է:

2. Հաստատել`

1) պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ հաշմանդամ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու կամ զոհվելու դեպքում կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու և միանվագ դրամական օգնություն տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և միանվագ դրամական օգնություն տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքներին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու և միանվագ դրամական օգնություն տալու կարգն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 341-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 10-ի

N 854-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՄ ԶՈՀՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, Գերագույն խորհրդի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների (այսուհետ` պաշտոնատար անձ) կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի, խեղման հետևանքով հաշմանդամ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում նրանց` հաշմանդամության կենսաթոշակ, իսկ զոհվելու դեպքում` նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու և ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տալու կարգը:

2. Պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի, խեղման հետևանքով հաշմանդամ ճանաչված և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող պաշտոնատար անձին` հաշմանդամության կենսաթոշակ, իսկ պաշտոնատար անձի զոհվելու դեպքում` նրա ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում, վերահաշվարկվում, վճարվում, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում, վերականգնվում, կենսաթոշակ վճարելը դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով:

3. Զոհված պաշտոնատար անձի ընտանիքի անդամները կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն օրենքի 13-րդ հոդվածի պայմանները բավարարելու դեպքում: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհված պաշտոնատար անձի այրուն օրենքով կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում անկախ նրա տարիքից:

i

4. Պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի, խեղման հետևանքով հաշմանդամ ճանաչված և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող պաշտոնատար անձին հաշմանդամության կենսաթոշակ է նշանակվում նրա պաշտոնային դրույքաչափի 90 տոկոսի չափով:

(4-րդ կետը փոփ. 01.08.13 թիվ 831-Ն / գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

5. Զոհված պաշտոնատար անձի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին նշանակվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ` զոհվածի պաշտոնային դրույքաչափի 90 տոկոսի չափով:

(5-րդ կետը փոփ. 01.08.13 թիվ 831-Ն /գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

6. Զոհված պաշտոնատար անձի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամի պահանջով կենսաթոշակի նրա բաժնեմասն առանձնացվում և կազմվում է կենսաթոշակի նոր գործ: Այս դեպքում կենսաթոշակի` ընտանիքի անդամի բաժնեմասը հաշվարկվում է նշանակված կենսաթոշակի չափն ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով:

7. 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով զոհված պաշտոնատար անձի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամի պահանջով կենսաթոշակի նրա բաժնեմասն առանձնացնելու դեպքում այրու բաժնեմասը հաշվարկվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսի չափով, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամինը` կենսաթոշակի 30 տոկոսին հավասար բաժնեմասը ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող մյուս անդամների թվի վրա բաժանելու միջոցով:

i

7.1. Սույն կարգով նշանակված հաշմանդամության կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է, եթե փոխվել է հաշմանդամ ճանաչված պաշտոնատար անձի` մինչև հաշմանդամ ճանաչվելն զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:

(7.1-ին կետը լրաց. 01.08.13 թիվ 831-Ն /գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 27.12.12 թիվ 1687-Ն որոշում)

i

9. Սույն կարգով նշանակված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը (կենսաթոշակի բաժնեմասը) վերահաշվարկվում է, եթե փոխվել է զոհված պաշտոնատար անձի` մինչև զոհվելն զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Կենսաթոշակի բաժնեմասը վերահաշվարկվում է նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամների թիվը փոխվելու դեպքում:

(9-րդ կետը փոփ. 27.12.12 թիվ 1687-Ն, 01.08.13 թիվ 831-Ն / գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշումներ)

i

10. Կենսաթոշակ նշանակելուն (վերահաշվարկելուն), կենսաթոշակի տեսակը փոխելուն, կենսաթոշակ վճարելուն, կենսաթոշակի գործերը (փաստաթղթերը) վարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշմամբ հաստատված 1-ին, 2-րդ և 8-14-րդ հավելվածներով սահմանված կարգերով ու կանոններով:

(10-րդ կետը փոփ. 01.08.13 թիվ 831-Ն /գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

11. Զոհված պաշտոնատար անձի ընտանիքին միանվագ դրամական օգնություն վճարվում է, եթե զոհված պաշտոնատար անձի ընտանիքի անդամն այն ստանալու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը զոհված պաշտոնատար անձի աշխատանքի վայր է ներկայացնում պաշտոնատար անձի մահվան օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում:

12. Միանվագ դրամական օգնությունը զոհված պաշտոնատար անձի ամուսնուն կամ 14 տարեկան դարձած երեխային վճարվում են անկախ նրա հաշվառման վայրից, իսկ ընտանիքի այլ անդամի` պաշտոնատար անձի զոհվելու օրվա դրությամբ բնակության նույն վայրում (հասցեում) նրա հետ հաշվառված լինելու դեպքում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 10-ի

N 854-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ) ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Սույն ցանկով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, Գերագույն խորհրդի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների (այսուհետ` պաշտոնատար անձ) կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի, խեղման հետևանքով հաշմանդամ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում նրանց` հաշմանդամության կենսաթոշակ, իսկ զոհվելու դեպքում նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

i

2. Պաշտոնատար անձին հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) համար անհրաժեշտ է ներկայացնել`

1) դիմում.

2) պաշտոնատար անձի անձնագիրը կամ նույնականացման քարտը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը

3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը պաշտոնատար անձին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին.

4) պաշտոնատար անձի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված տեղեկանքն այն մասին, որ վնասվածք, խեղում ստանալու պատճառ հանդիսացած դեպքի ժամանակ պաշտոնատար անձը կատարել է իր պաշտոնեական պարտականությունները կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնեական պարտականությունները կատարելու առնչությամբ:

(2-րդ կետը փոփ. 01.08.13 թիվ 831-Ն /գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

i

3. Զոհված պաշտոնատար անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) համար «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում նշված` կենսաթոշակ նշանակելու համար դիմելու իրավունք ունեցող անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) պաշտոնատար անձի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված տեղեկանքն այն մասին, որ զոհվելու պատճառ հանդիսացած դեպքի ժամանակ պաշտոնատար անձը կատարել է իր պաշտոնեական պարտականությունները կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնեական պարտականությունները կատարելու առնչությամբ.

3) դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) զոհված պաշտոնատար անձի` երեխայի, հաշմանդամ զավակի, ամուսնու, ծնողի անձնագրերը (16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայականները) և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, չաշխատելու մասին ամուսնու, ծնողի գրավոր հայտարարությունը.

5) զոհված պաշտոնատար անձի` 18 տարին չլրացած եղբոր, քրոջ, թոռան անձնագրերը (16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայականները) կամ նույնականացման քարտը և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, ինչպես նաև եղբոր, քրոջ, թոռան ծնողներին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը.

6) զոհված պաշտոնատար անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված` ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի կամ խնամակալ ճանաչված անձի անձնագիրը կամ նույնականացման քարտը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը.

7) ամուսնության վկայականը.

8) առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը:

(3-րդ կետը փոփ. 01.08.13 թիվ 831-Ն /գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

4. Միանվագ դրամական օգնություն տալու համար անհրաժեշտ է ներկայացնել`

i

1) դիմում.

2) անձնագիրը կամ նույնականացման քարտը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) մահվան վկայականը.

4) ամուսինը` ամուսնության վկայականը, 14 տարին լրացած երեխան` ծննդյան վկայականը:

(4-րդ կետը փոփ. 01.08.13 թիվ 831-Ն /գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

i

5. Անձը հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն կարող է ներկայացնել սոցիալական ապահովության քարտը:

(5-րդ կետը լրաց. 01.08.13 թիվ 831-Ն /գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/

որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 10-ի

N 854-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Պաշտոնատար անձը __________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

2. Աշխատանքի վայրը ___________________________________________________

 

3. Պաշտոնը ___________________________________________________________

 

4. Դեպքը տեղի է ունեցել ______________________________________________

(վայրը, օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

______________________________________________________________________

        (պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու

                                 առնչությամբ)

 

5. Զոհվել է _________________________________________________________

(օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

 

6. Հաշմանդամ է ճանաչվել ______________________________________________

(օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

 

Կազմակերպության աշխատակազմի ղեկավար ______________________________

(ստորագրությունը, անունը,

ազգանունը)

 

____ ___________ 20 թ.

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2011
N 854-Ն
Որոշում