040.1096.090811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2011 թվականի N 1096-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 621 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման` Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, սպելտայի և գարու սերմացուների ներմուծման կարգը հաստատելու մասին» N 621 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «սպելտայի» բառից հետո լրացնել «փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, եգիպտացորենի սերմացուի, յուղատու բույսերի սերմերի և պտուղների, ցանքի համար սերմերի, պտուղների և հատիկների» բառերով.
i
2) որոշման հավելվածի վերնագիրը, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ գլուխների վերնագրերը, հավելվածի 1-ին, 3-րդ, 9-րդ և 10-րդ կետերը և եզրակացության վերնագիրը «սպելտայի» բառից հետո լրացնել «փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, եգիպտացորենի սերմացուի, յուղատու բույսերի սերմերի և պտուղների, ցանքի համար սերմերի, պտուղների և հատիկների» բառերով.
3) եզրակացության աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
._________________________________________________________________________.
|4. |100190910 |Փափուկ | | | | | |
| | |ցորեն և | | | | | |
| | |մեսլին | | | | | |
| | |սերմացու | | | | | |
|___|__________|_________|______|__________|___________|______|___________|
|5. |100510 |Եգիպտա- | | | | | |
| | |ցորենի | | | | | |
| | |սերմացու | | | | | |
|___|__________|_________|______|__________|___________|______|___________|
|6. |1207 |Յուղատու | | | | | |
| | |բույսերի | | | | | |
| | |սերմեր և | | | | | |
| | |պտուղներ | | | | | |
|___|__________|_________|______|__________|___________|______|___________|
|7. |1209 |Սերմեր, | | | | | |
| | |պտուղներ | | | | | |
| | |և | | | | | |
| | |հատիկներ | | | | | |
| | |ցանքի | | | | | |
| | |համար | | | | | |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ