Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 130 ...

 

 

040.1157.190811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 1157-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) ՌՆ 2-րդ կետի երրորդ սյունակում «չի գերազանցում 20 մմ» բառերը փոխարինել «գերազանցում է 20 մմ-ը» բառերով, իսկ «c» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«c. Զենքերի օպտիկական հարմարանքներ և օպտիկական հարմարանքների ամրակցման համար հարմարանքներ, որոնք ունեն հետևյալ բոլոր հատկանիշները`

1) հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար.

2) հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար և ՌՆ 2.a ենթակետում նշված զենքերի համար,».

2) ՌՆ 4-րդ կետի`

ա. երրորդ սյունակում b.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հատուկ նախագծված է հետևյալներին վերաբերող յուրաքանչյուր գործողության համար.»,

բ. չորրորդ սյունակը «Հատուկ նկարագիր 2»-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Տեխնիկական նկարագիր.

ՌՆ 4.b.2-րդ ենթակետի «գործողություններ» բառը վերաբերում է կիրառմանը, արձակմանը, տեղադրմանը, վերահսկմանը, լիցքաթափմանը, դետոնացմանը, գործարկմանը, մեկանգամյա օգտագործման լիցքով լիցքավորելուն, թաքցնելուն կամ շեղելուն, խաթարմանը, փչելուն, բացահայտմանը, ընդհատմանը կամ շարքից հանելուն».

3) ՌՆ 6-րդ կետի`

ա. երրորդ սյունակում «b» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«b. Այլ վերգետնյա փոխադրամիջոցներ և դրանց բաղադրիչ մասեր, ինչպես նշված է ստորև`

1. արտաճանապարհային պայմաններում օգտագործվող` բարձր անցողունակության փոխադրամիջոցներ` արտադրված կամ կոմպլեկտավորված այնպիսի նյութերով և բաղադրիչներով, որոնք կարող են ընձեռել բալիստիկ հրթիռներից III մակարդակի կամ ավելի բարձր մակարդակի (NIJ 0108.01, 1985 թվականի սեպտեմբեր կամ համեմատելի ազգային ստանդարտով) պաշտպանություն,

2. բաղադրիչներ, որոնք ունեն հետևյալ բոլոր հատկանիշները`

a. հատուկ նախագծված են ՌՆ 6. b. 1-ին ենթակետում նշված փոխադրամիջոցների համար,

b. կարող են III մակարդակի կամ ավելի բարձր մակարդակի պաշտպանություն նախատեսել բալիստիկ հրթիռներից (NIJ 0108.01, 1985 թվականի սեպտեմբեր կամ համեմատելի ազգային ստանդարտով):»,

բ. չորրորդ սյունակում «Նկարագիր 2»-ի «a» ենթակետից հանել «կամ ծակված վիճակում շարժումը շարունակելու» բառերը.

4) ՌՆ 7-րդ կետի երրորդ սյունակում «a» ենթակետի առաջին տողում «և» բառը փոխարինել «կամ» բառով, իսկ «i» ենթակետի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կենսաբանական համակարգեր, որոնք պարունակում են ՌՆ 7.i.1-ին կետում նշված և ստորև ներկայացվող բիոկատալիստների արտադրության համար բնորոշ գենետիկ տեղեկույթ`

a. էքսպրեսիոն վեկտորներ,

b. վիրուսներ,

c. բջիջների տեսակներ.

5) ՌՆ 8-րդ կետի`

ա. երրորդ սյունակում «a» կետի 32-րդ ենթակետից հանել «g» պարբերությունը, իսկ «ՌՆ 8.f» կետի 4-րդ կետի «c» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«c. Ֆերոցեն կարբոքսիլային թթուներ` ներառյալ`

ֆերոցեն կարբոքսիլային թթու (CAS 1271-42-7),

ֆերոցեն դիկարբոքսիլային թթու (CAS 1293-87-4),»,

բ. չորրորդ սյունակը «Նկարագիր 4»-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ՌՆ.8.c.5.b» ենթակետը վերաբերում է միայն մասնիկների ձևով մետաղական վառելիքին, որը, խառնվելով այլ նյութերի հետ, կազմում է ռազմական նպատակների համար անհրաժեշտ խառնուրդներ, ինչպիսիք են վառելիքի հեղուկ լուծույթը, պինդ վառելիքը կամ պիրոտեխնիկ խառնուրդները,».

6) ՌՆ 16-րդ կետի չորրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«Նկարագիր ՌՆ 16»-ը կիրառվում է այն անավարտ ապրանքների նկատմամբ, որոնք, ըստ իրենց նյութի, բաղադրության, ձևի և գործառույթի, անորոշ են,».

7) ՌՆ 19-րդ կետի`

ա. երրորդ սյունակում «f» ենթակետից հանել «Շարունակական ալիքով կամ իմպուլսային» բառերը,

բ. չորրորդ սյունակում «Նկարագիր 1»-ը և «Նկարագիր 2-ը» «ուղղորդվող էներգիայով զենքերի» բառերից հետո լրացնել «այսուհետ` (ՈՒԷԶ)» բառերով, իսկ «Նկարագիր 1»-ի «a» ենթակետից հանել «Շարունակական ալիքով կամ իմպուլսային» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2011
N 1157-Ն
Որոշում