Սեղմել Esc փակելու համար:
ԱՄՆ-ԻՑ ՆԵՐԿՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՄՆԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄՆ-ԻՑ ՆԵՐԿՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԱՃԱՌՔԻ ...

 

 

040.0051.280199

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«28» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունվարի 1999 թվականի թիվ 51

 

ԱՄՆ-ԻՑ ՆԵՐԿՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով բյուջետային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 26-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված գյուղատնտեսական ապրանքների վաճառքի վերաբերյալ համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգի մասին» թիվ 202 որոշմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 760 որոշման խմբագրությամբ) համապատասխան վաճառվող պարենային ցորենի 1999 թվականի հունվարի 25-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին պահպանող ձեռնարկություններին առաջարկել վերջին աճուրդում ձևավորված միջին գնով ձեռք բերել պարենային ցորեն, որպես պահպանող ձեռնարկությունների պահպանման ծախսերի հատուցում, իսկ դրա մնացած մասը մինչև 500 տոննա տարբեր չափաքանակ ունեցող լոտերով բաց աճուրդով 1999 թվականի հունվարի 29-ից սկսած յուրաքանչյուր ուրբաթ օրը ներկայացնել վաճառքի, հետևյալ պայմաններով.

ա) մեկ տոննայի մեկնարկային գինը` 116 ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ.

բ) վճարման ժամկետը 5 բանկային օր:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.01.1999
N 51
Որոշում