Սեղմել Esc փակելու համար:
ԵԿԱՄՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ ՀԱՐԿԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵԿԱՄՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ...

 

 

       Համաձայնեցված է                      ՀՀ կառավարությանն առընթեր   

    ՀՀ ֆինանսների նախարար                     պետական եկամուտների       

                                               կոմիտեի նախագահ          

 

    ___________________ Վ. Գաբրիելյան    ___________________ Գ. Խաչատրյան

 

20 սեպտեմբերի 2011 թ. N 39

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ԵԿԱՄՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի և 64-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը` եկամտի վճարման աղբյուրի մոտ: Բացառությամբ ապահովագրական հատուցումների, վերաապահովագրական վճարների և փոխադրման (ֆրախտի) դիմաց վճարված եկամուտների հարկային գործակալները եկամտի վճարման աղբյուրի մոտ շահութահարկի պահում (գանձում) իրականացնում են 10% դրույքաչափով` վճարվող եկամտի ընդհանուր գումարից:

i

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 20-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին մասի և 22-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս եկամտահարկը պահում (գանձում) է հարկային գործակալը` եկամտի վճարման աղբյուրի մոտ: Բացառությամբ ռոյալթիների, վարձավճարների, տոկոսների և գույքի ձեռքբերման դիմաց վճարված եկամուտների հարկային գործակալները եկամտի վճարման աղբյուրի մոտ ՀՀ քաղաքացիներից եկամտահարկի պահում (գանձում) իրականացնում են 10%/20% դրույքաչափերով` վճարվող եկամտի ընդհանուր գումարից: Բացառությամբ ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումների և փոխադրման (ֆրախտի) դիմաց վճարված եկամուտների, աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների հարկային գործակալները եկամտի վճարման աղբյուրի մոտ օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից (այսուհետ` օտարերկրացի) եկամտահարկի պահում (գանձում) իրականացնում են 10% դրույքաչափով` վճարվող եկամտի ընդհանուր գումարից (իրականացնելով միայն օրենքի 9-րդ հոդվածի «բ» և «ժգ» ենթակետերով սահմանված նվազեցումները:

Այն դեպքերում, երբ հարկային գործակալը փոխշահավետ համագործակցություն հաստատելու նպատակով Հայաստան է հրավիրում առանձին մասնագետներ (որպես ֆիզիկական անձ) և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների (կամ օտարերկրյա անհատ ձեռնարկատերերի) տարբեր մասնագետներ (որպես ֆիզիկական անձ), ինչպես նաև հարկային գործակալի խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի անդամներ և այլ մասնակիցներ (նիստերին մասնակցելու համար)` կատարելով այդ ֆիզիկական անձանց գիշերավարձի ծախսերը (սովորաբար ձևակերպելով որպես ներկայացուցչական ծախսեր), ոչ ռեզիդենտի շահութահարկի կամ ֆիզիկական անձանց եկամտահարկի պարտավորությունները ճիշտ հաշվարկելու նպատակով և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Այն դեպքերում, երբ հրավիրվում են ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնագետները (ներկայացուցիչները), ապա հյուրանոցների կողմից հարկային գործակալի անունով դուրս գրված սկզբնական (հաշվառման) փաստաթղթերում նշված գիշերավարձի և հյուրանոցային սպասարկման այլ գումարները հարկային գործակալի կողմից ենթակա են հարկման ոչ ռեզիդենտի շահութահարկով («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով` 10% դրույքաչափով)` հարկային գործակալի կողմից հյուրանոցին վճարումներ կատարելու դեպքում:

Այն դեպքերում, երբ հրավիրվում են օտարերկրյա անհատ ձեռնարկատերերի մասնագետները (ներկայացուցիչները), ապա հյուրանոցների կողմից հարկային գործակալի անունով դուրս գրված սկզբնական (հաշվառման) փաստաթղթերում նշված գիշերավարձի և հյուրանոցային սպասարկման այլ գումարները հարկային գործակալի կողմից ենթակա են հարկման եկամտահարկով (օտարերկրացիների համար «Եկամտահարկի մասին» օրենքով սահմանված կարգով` 10% դրույքաչափով)` հարկային գործակալի կողմից հյուրանոցներին վճարումներ կատարելու դեպքում:

Այդ ծախսերը հարկային գործակալի համախառն եկամտից նվազեցվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով, իսկ դրանց նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ չեն հաշվարկվում:

2. Այն դեպքերում, երբ հրավիրվում են առանձին մասնագետներ (որպես ֆիզիկական անձ), ապա հյուրանոցների կողմից հարկային գործակալի անունով դուրս գրված սկզբնական (հաշվառման) փաստաթղթերում նշված գիշերավարձի և հյուրանոցային սպասարկման այլ գումարները հարկային գործակալի կողմից ենթակա են հարկման եկամտահարկով (ՀՀ քաղաքացիների կամ օտարերկրացիների համար «Եկամտահարկի մասին» օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերով)` հարկային գործակալի կողմից հյուրանոցներին վճարումներ կատարելու դեպքում:

Այդ ծախսերը հարկային գործակալի համախառն եկամտից նվազեցվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով, իսկ դրանց նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ չեն հաշվարկվում:

3. Սույն պաշտոնական պարզաբանման 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում ոչ ռեզիդենտի շահութահարկի կամ ֆիզիկական անձանց եկամտահարկի պահումը (գանձումը) կապված չէ հարկային գործակալի կողմից կատարված ծախսերը որպես ներկայացուցչական կամ այլ տեսակի ծախսերին դասելու և գիշերավարձի կամ նորմավորվող այլ ծախսերի համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցելու (կամ չգերազանցելու) հետ:

4. Այն դեպքերում, երբ հրավիրվում են հարկային գործակալ հանդիսացող առևտրային կազմակերպության խորհրդի կամ վերստուգիչ հանձնաժողովի անդամներ (որոնք չեն համարվում հարկային գործակալի վարձու աշխատողներ)` նիստերին մասնակցելու համար և խորհրդի նիստերի կազմակերպման ծախսերը կատարվում են հարկային գործակալի չբաշխված շահույթի հաշվին, ապա հյուրանոցների կողմից հարկային գործակալի անունով դուրս գրված սկզբնական (հաշվառման) փաստաթղթերում նշված գիշերավարձի և հյուրանոցային սպասարկման այլ գումարները հարկային գործակալի կողմից ենթակա են հարկման եկամտահարկով (ՀՀ քաղաքացիների կամ օտարերկրացիների համար «Եկամտահարկի մասին» օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերով)` հարկային գործակալի կողմից հյուրանոցներին վճարումներ կատարելու դեպքում:

Այդ ծախսերը հարկային գործակալի համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն, իսկ դրանց նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ չեն հաշվարկվում:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.09.2011
N 39
Պաշտոնական պարզաբանում