Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ Ա ...

25.03.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.03.2003  -ից մինչեւ   25.03.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 19.02.04 թիվ 212-Ն որոշում)

i

040.0059.080299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 1999 թվական թիվ 59

 

i

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Զանգվածային ոչնչացման ու առավել վտանգավոր այլ զենքեր չտարածելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման, Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանության, Հայաստանի Հանրապետության այն հատուկ նշանակության հումքի, նյութերի լրամշակող իրերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների (որոնք ունեն խաղաղ նշանակություն, բայց կարող են կիրառել միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի ու դրանց տեղափոխման միջոցների, ինչպես նաև առավել վտանգավոր այլ զենքերի ստեղծման համար) օտարերկրյա պետություններ արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողով:

2. Հաստատել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի անհատական կազմը համաձայն հավելվածի:

i

3. Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի կանոնադրության նախագիծը.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունից երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների օտարերկրյա պետություններ արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման հսկողության կարգի ու երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների ցանկի նախագիծը.

i

գ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի աշխատանքային խմբի անհատական կազմը:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» թիվ 391 որոշումը:

i

5. Մինչև սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված ցանկի հաստատումը ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման դեպքում կիրառվող հումքերի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների և ծառայությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 487 որոշմամբ հաստատված ցանկով:

(5-րդ կետն ուժը կորցրել է 19.07.99 թիվ 463 որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 8-ից:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 1999 թվականի

փետրվարի 8-ի N 59 որոշման

 

i

ԿԱԶՄ

i

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Մ. Թոփուզյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար - նախարար

                       (հանձնաժողովի նախագահ)

 

Ա. Շահնազարյան  - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի առաջին

տեղակալ

 

    Թ. Մարգարյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների

վարչության պետ

 

    Պ. Շադյան        - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական

                       վարչության պետ

 

    Ս. Ֆահրադյան     - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի

                       մաքսասակագնային վարչության պետ

 

    Տ. Աղաջանյան     - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                       ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ

 

    Մ. Սարգսյան      - ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատի նախագահ

 

Ռ. Վարդազարյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների

վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(կազմը խմբ. 09.10.99 թիվ 625, 03.07.00 թիվ 356, 20.09.00 թիվ 577, 02.11.00 թիվ 707, 25.11.00 թիվ 772, 11.06.01 թիվ 519, 14.08.01 թիվ 749, 07.03.03 թիվ 248-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.02.1999
N 59
Որոշում