Սեղմել Esc փակելու համար:
{11.12.2011 - 05.07.2023} ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.12.2011 - 05.07.2023} ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ Ծ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.12.2011  -ից մինչեւ   05.07.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 11.12.2011 - 05.07.2023

102.0195.231111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        11            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10211495

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 նոյեմբերի 2011 թվականի N 195-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրեր և ուղղիչ հիմնարկներ անձանց մուտքի և ելքի կարգը հաստատելու մասին» թիվ 148-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2011 թվականի նոյեմբերի 21-ի

N 195-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման գործունեություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:

2. Պահպանության ապահովման աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող պահպանության ապահովման բաժինը (այսուհետ` Պահպանության ապահովման բաժին) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող պահպանության ապահովման բաժինները (այսուհետ` Հիմնարկի պահպանության ապահովման բաժին):

3. Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Պահպանության ապահովման բաժինը և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Նախարարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, իսկ Հիմնարկների պահպանության ապահովման բաժինները` նաև համապատասխան Հիմնարկների պետերի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Պահպանության ապահովման բաժինը գործում է Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ենթակայությամբ:

6. Հիմնարկների պահպանության ապահովման բաժինները գործում են համապատասխանաբար տվյալ Հիմնարկի պետի ենթակայությամբ:

7. Պահպանության ապահովման բաժինը և Հիմնարկների պահպանության ապահովման բաժիններն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Վարչության և Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Վարչության կամ Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի հետ համագործակցության հիման վրա:

8. Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է ամենամյա աշխատանքային ծրագրերի հիման վրա, որոնք հաստատվում են համապատասխանաբար Վարչության պետի և Հիմնարկի պետի կողմից:

9. Պահպանության ապահովման բաժնի խնդիրներն են`

1) իրականացնել հսկողություն Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

2) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումները սույն կարգով նախատեսված դեպքերում և կարգով.

3) ապահովել տվյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջների, Նախարարի, Վարչության պետի և նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

10. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի խնդիրներն են`

i

1) կազմակերպել տվյալ Հիմնարկի պահպանության ապահովումն օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված կարգով.

2) ապահովել կալանավորված անձանց և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց պահպանությունը և հսկողությունը.

3) ապահովել տվյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջների, Նախարարի, Վարչության պետի և նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի, նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

11. Սույն կարգում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

1) անվտանգության ապահովում` իրավական, կազմակերպչական, գործնական և այլ բնույթի միջոցառումների համալիր, որն ուղղված է`

ա) ապահովելու կալանավորված անձանց և դատապարտյալների օրենքով սահմանված կարգով մեկուսացումը` ներառյալ նրանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելու միջոցով,

բ) ապահովելու կալանավորված անձանց, դատապարտյալների, Հիմնարկի տարածքում գտնվող ծառայողների ու այլ անձանց կյանքի և առողջության անձեռնմխելիությունը և բնականոն գործունեությունը, ինչպես նաև Հիմնարկների ամբողջական կենսագործունեությունը.

2) կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողություն` կազմակերպչական, գործնական և այլ բնույթի միջոցառումների համալիր, որն ուղղված է բացառելու կալանավորված անձանց կողմից քրեական հետապնդումից և դատապարտյալների կողմից պատժի կրումից փախուստ կատարելու միջոցով խուսափելու կամ այլ իրավախախտում կատարելու հնարավորությունները, ինչպես նաև արտաքին հարձակումները կամ այլ անձանց ցանկացած եղանակով ներթափանցումները կամ միջամտությունները.

3) Հիմնարկի անվտանգության ապահովման պլան` միջոցառումների համալիր պլան, որը ներառում է պահպանության ներքին և արտաքին օբյեկտների սխեմաները, պահպանության ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետերը, այդ պահակետերում անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող ծառայողների` սույն կարգից բխող պարտականությունները, Հիմնարկի այն ծառայողների ցուցակը (հասցեներով և հեռախոսահամարներով), ովքեր ենթակա են անմիջապես կանչվելու տագնապ հայտարարելու դեպքում, ղեկավար անձանց ցուցակը, որոնք պետք է ՊՀ-ի կողմից տեղեկացվեն իրավիճակի բարդացման պայմաններում, ընդ որում` պահպանության ներքին և արտաքին օբյեկտների սխեմաները, հաշվեցուցակային պահակետերը համարվում են գաղտնի.

4) արգելագոտի` արգելափակված, նախազգուշացնող նշաններով կահավորված, հիմնական արգելապատին կից գոտի, որտեղ դատապարտյալների, կալանավորված և կողմնակի անձանց գտնվելը արգելվում է.

5) պահպանության սահմանագիծ` արգելագոտու հիմնական պատը, տրանսպորտային միջոցների` վագոնի, ավտոմոբիլի, օդանավի, ինչպես նաև նավախցի կամ նավասենյակի պատերը կամ կողերը, դռները կամ լյուկերը, հատակը և առաստաղը, շարժական լարափակոցներով կամ նախազգուշացնող գրառումով` «Արգելագոտի, մուտքն արգելված է», աշխատանքային կամ արտադրական տեղամասերը, պահախմբով հետիոտն ուղեկցորդելիս` շարքից մինչև մոտակա ուղեկցողը եղած տարածությունը, շարասյան առջևից և հետևից ուղեկցորդելու դեպքում` շարասյան շրջակայքը` յոթ մետր հեռավորությամբ.

6) հետքային հսկիչ արահետ` առնվազն հինգ մետր լայնությամբ տեղանքի գոտի, որը գտնվում է ներքին արգելագոտում հիմնական պատի երկայնքով և նախատեսված է արգելագոտու խախտման վերաբերյալ հետքերի հայտնաբերման համար և կարող է լինել արհեստական կամ բնական:

 

ԳԼՈՒԽ 2
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

12. Պահպանության ապահովման բաժինը կազմված է Պահպանության ապահովման բաժնի պետից, բաժնի պետի տեղակալներից, գլխավոր, առաջատար, երկրորդ կարգի, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներից: Պահպանության ապահովման բաժինը ղեկավարում է Պահպանության ապահովման բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Պահպանության ապահովման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Պահպանության ապահովման բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

13. Պահպանության ապահովման բաժնի պետը`

1) իրականացնում է Պահպանության ապահովման բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Պահպանության ապահովման բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

5) Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանը և Վարչության պետի հաստատմանն է ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի տարեկան աշխատանքային ծրագիրը.

6) Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին է ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունները, ինչպես նաև դրանց վերլուծության հիման վրա առաջարկություններ Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների, մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

8) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատողներին.

9) հսկողություն է իրականացնում Պահպանության ապահովման բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

10) հսկողություն է իրականացնում Հիմնարկների արտաքին պահպանության օբյեկտների պահպանության, դատապարտյալների և կալանավորված անձանց հուսալի մեկուսացման, պահպանության ապահովման, արտաքին պահպանության օբյեկտներում նրանց վարքագծի նկատմամբ հսկողության իրականացման, ինչպես նաև համապատասխան ծառայողների և տեխնիկական միջոցների արդյունավետ տեղաբաշխման նկատմամբ.

11) հսկողություն է իրականացնում Հիմնարկների արտաքին պահպանության օբյեկտների պահակետերում ծառայության կազմակերպման, ինչպես նաև այդ պահակետերի արդյունավետ սարքավորման և համապատասխան կահավորման նկատմամբ.

12) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

13) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ.

14) Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանն է ներկայացնում և հաստատում ուղեկցորդումների պահակետային ամփոփագրերը (Ձև 1) և ուղեկցորդումների իրականացման ընթացքում անվտանգության ապահովման գործողությունների պլանները.

15) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին` Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

16) ապահովում է Նախարարի, Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

17) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

14. Պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով Պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Պահպանության ապահովման բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

15. Պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալը, ով կազմակերպում և իրականացնում է ուղեկցորդման աշխատանքները`

1) իրականացնում է ուղեկցորդման աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում ուղեկցորդում իրականացնող ծառայողների միջև.

3) կազմակերպում է ուղեկցորդում իրականացնող ծառայողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) ուսումնասիրություններ իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետին ուղեկցորդման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

5) Պահպանության ապահովման բաժնի պետին է ներկայացնում ուղեկցորդման աշխատանքների տարեկան աշխատանքային ծրագիրը.

6) Պահպանության ապահովման բաժնի պետին է ներկայացնում ուղեկցորդման աշխատանքների վերաբերյալ կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունները, ինչպես նաև դրանց վերլուծության հիման վրա առաջարկություններ ուղեկցորդման աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.

7) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների, մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

8) հսկողություն է իրականացնում ուղեկցորդում իրականացնող ծառայողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

9) հսկողություն է իրականացնում ուղեկցորդման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների հուսալի մեկուսացման, պահպանության ապահովման, նրանց վարքագծի նկատմամբ հսկողության իրականացման, ինչպես նաև համապատասխան ծառայողների և տեխնիկական միջոցների արդյունավետ տեղաբաշխման նկատմամբ.

10) հսկողություն է իրականացնում ուղեկցորդման ընթացքում պահակետերում ծառայության կազմակերպման, ինչպես նաև այդ պահակետերի արդյունավետ սարքավորման և համապատասխան կահավորման նկատմամբ` առնվազն ամիսը մեկ անգամ որպես ուղեկցորդման պահախմբի պետ անմիջական մասնակցելով փոխադրմանը.

11) հսկողություն է իրականացնում զենք-զինամթերքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների կրման և գործադրման կանոնների պահպանման նկատմամբ.

12) առնվազն ամիսը երեք անգամ ուսումնասիրում է հատկացված տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, թափքի, խցերի դռների, փականների, կողերի, ելքերի սարքինությունը և ամրացվածությունը.

13) ձեռնարկում է համապատասխան միջոցներ ծառայողների և այլ անձանց օրենսդրությամբ և սույն կարգով չնախատեսված անմիջական կապերը կամ շփումները կալանավորված անձանց և դատապարտյալների հետ բացառելու նպատակով.

14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

15) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ.

16) կազմում և Պահպանության ապահովման բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում կալանավորված անձանց կամ դատապարտյալների ուղեկցորդման պահակետային ամփոփագիրը, փոխադրման կազմակերպման երթուղին:

16. Պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Պահպանության ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետին` Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ համապատասխան Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների կողմից ներկայացված կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա կազմում է Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների գործունեության վերաբերյալ կիսամյակային, տարեկան ամփոփ հաշվետվության նախագիծ և ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետին.

6) կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետին` դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) կազմում է Պահպանության ապահովման բաժնի աշխատանքային ծրագրի նախագիծը և ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետին.

8) կատարում է Վարչության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Պահպանության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

9) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

17. Պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետին Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ համապատասխան Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) պատրաստում է Պահպանության ապահովման բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.

6) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Պահպանության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

7) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

18. Պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետը, ով կազմակերպում է ուղեկցորդման աշխատանքները (սույն գլխում` ուղեկցորդման պահախմբի պետը)`

1) կազմակերպում է տրանսպորտային միջոցով փոխադրվող կալանավորված անձանց և դատապարտյալների պահպանությունը և անվտանգության ապահովումը.

2) կազմակերպում և ղեկավարում է իրեն ենթակա ուղեկցորդման պահախմբի աշխատանքները, կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում ուղեկցորդման պահախմբի աշխատողների միջև.

3) հսկողություն է իրականացնում իրեն ենթակա ուղեկցորդման պահախմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ.

4) ուղեկցորդման պահախմբին նախապատրաստում է հրահանգավորման.

5) պահակետային ամփոփագրի համաձայն կատարում է պահախմբում ընդգրկված ծառայողների բաշխում` ըստ պահակետերի և ըստ ծառայության ժամանակի, ինչպես նաև ապահովում է նրանց փոխարինումն ու հերթափոխումը, միաժամանակ մասնակցելով պահակետերում առկա սարքավորումների (ահազանգման համակարգ, կապի և հրդեհաշիջման միջոցներ և այլն) տեխնիկական վիճակի սարքին լինելու ստուգմանը.

6) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլի, ինչպես նաև առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

7) միջոցներ է ձեռնարկում փոխադրման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու և կանխելու համար.

8) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին և հետագայում գործում ըստ նրա ցուցումի.

9) իր մոտ պահում է պահակետային ամփոփագիրը, տեղեկատվություն երթուղու տարածքում գտնվող ոստիկանության ստորաբաժանումների, Հիմնարկների հեռախոսահամարների, ուղեկցորդման պահախմբի ծառայողների գործառութային պարտականությունների, ուղեկցորդման ժամանակ հայտարարված տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի, ինչպես նաև այլ անհրաժեշտ փաստաթղթերի և հանգամանքների վերաբերյալ.

10) պարբերաբար զեկուցում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին ծառայության ընթացքի վերաբերյալ, իսկ պատահարների դեպքում` անհապաղ.

11) ուղեկցորդման պահախմբի կողմից զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ անմիջապես զեկուցում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին կամ նրան փոխարինող անձին, կատարելով համապատասխան նշում պահակետային ամփոփագրում, նշելով զենքը գործադրած ծառայողի անունը, ազգանունը և օգտագործված զինամթերքի քանակը.

12) անձամբ մասնակցում է ուղեկցորդման պահախմբի ծառայողներին հատկացվող զենք-զինամթերքի ընդունմանը, հանձնմանը, զենքերի լիցքավորմանը և լիցքաթափմանը.

13) որոշում է հատուկ ավտոմոբիլի կայանման վայրը Հիմնարկի տարածքում ապահովելով դրա պահպանությունը.

14) տագնապ հայտարարելու կամ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում գործում է համաձայն ուղեկցորդման ժամանակ հայտարարված տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի:

ՈՒղեկցորդման պահախմբի պետին արգելվում է ինքնուրույն պակասեցնել նախատեսված պահակետերի քանակը կամ փոխել դրանց տեղակայման վայրը, բացառությամբ ուղեկցորդման ժամանակ հայտարարված տագնապի կամ իրավիճակի բարդացման դեպքերի, ինչպես նաև օգտագործել առկա կապի միջոցները ոչ նպատակային:

19. Պահպանության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետները`

1) իրականացնում են իրենց վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում են Պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժանմունքի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ են ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին ուղեկցորդման աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.

4) կատարում են Վարչության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Պահպանության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

5) իրականացնում են սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

20. Պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալները, գլխավոր, առաջատար, երկրորդ կարգի, երրորդ կարգի և կրտսեր մասնագետները հաշվետու են Պահպանության ապահովման բաժնի պետին:

21. Պահպանության ապահովման բաժնի աշխատողներն ապահովվում են քաղաքացիական և ծառայողական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցներով, իսկ ուղեկցորդում իրականացնող և երկրորդ, երրորդ կարգի ու կրտսեր մասնագետներն ապահովվում են նաև մարտական զենքով և հատուկ ավտոմոբիլներով: Պահպանության ապահովման բաժնի աշխատողները կարող են ապահովվել այլ տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:

22. Պահպանության ապահովման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

23. Հիմնարկի պահպանության ապահովման բաժինը կազմված է բաժնի պետից, բաժնի պետի տեղակալից, առաջատար, առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներից: Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետը պատասխանատվություն է կրում բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

24. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետը կազմակերպում է Հիմնարկի, կալանավորված անձանց և դատապարտյալների պահպանության ապահովմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես`

1) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողների միջև.

2) կազմակերպում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը, մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը և մարտական պատրաստականությանն ուղղված միջոցառումներ, անցկացնում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողների մասնակցությամբ խորհրդակցություններ և սեմինար պարապմունքներ, այդ թվում` նվազագույնը ամիսը մեկ անգամ կազմակերպում է ծառայողներին զենք գործադրելու` օրենսդրությամբ սահմանված կարգին և պայմաններին ծանոթացնելու գործընթացը, որի համար վերջիններս ստորագրում են դրա համար նախատեսված համապատասխան մատյանում.

3) Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի գործունեությանն առնչվող հարցերով առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին.

4) հսկողություն է իրականացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողների կողմից իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

5) ապահովում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի համագործակցությունը Հիմնարկի և Վարչության կառուցվածքային ստորաբաժանումների հետ.

6) ապահովում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատանքային ծրագրի կազմումը և այն ներկայացնում Հիմնարկի պետի հաստատմանը.

7) ապահովում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների պատրաստումը և ներկայացնում Հիմնարկի պետին.

8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ամփոփում և կազմում տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի ու արդյունքների մասին.

9) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ.

10) Հիմնարկի, կալանավորված անձանց և դատապարտյալների պահպանության ապահովմանն առնչվող իրավիճակի բարդացման պայմաններում ձեռնարկում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված կամ դրանք նախատեսված չլինելու դեպքում` համաչափ համապատասխան միջոցներ.

11) անհրաժեշտության դեպքում, Հիմնարկի պետին է ներկայացնում առաջարկություն կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրումը պահախմբով կազմակերպելու վերաբերյալ` ապահովելով նրանց պահպանությունը և հսկողությունը փոխադրման ընթացքում.

12) ապահովում է Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի նախագծի մշակումը` Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի գործունեության մասով և այն ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին` սահմանված կարգով Հիմնարկի պետի հաստատմանը ներկայացնելու նպատակով.

13) Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի համաձայն իրականացնում է Հիմնարկի պահպանության ապահովման հերթապահ խմբերի հրահանգավորումը` ընդունող հերթապահ խմբին տրամադրելով ՊՀ-ից կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր թվաքանակի վերաբերյալ ստացված և այլ անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծում է յուրաքանչյուր օրվա հերթապահ խմբի աշխատանքի արդյունքները, միջոցներ ձեռնարկում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ.

14) առնվազն շաբաթը երեք անգամ կատարում է շրջայց Հիմնարկի արտաքին օբյեկտների պահակետերով և շինություններով, ուսումնասիրում ծառայությունը պահակետերում, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, ինչպես նաև արգելափակոցների տեխնիկական վիճակը, որոնց կապակցությամբ կազմում է համապատասխան արձանագրություն և ներկայացնում Հիմնարկի պետին.

15) հսկողություն է սահմանում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնում առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների շահագործման նկատմամբ, միջոցներ ձեռնարկում դրանց անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, Հիմնարկի պետին առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ դետալների, սարքերի, ինչպես նաև ժամանակակից համակարգերի ձեռքբերման վերաբերյալ.

16) հսկողություն է սահմանում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնում առկա զենք-զինամթերքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների պահպանության և հաշվառման նկատմամբ ու առնվազն ամիսը մեկ անգամ ստուգում դրանց առկայությունը և պահպանվածության ապահովման պայմանները, ստուգման արդյունքներով կազմում արձանագրություն, բացասական արդյունքների դեպքում` զեկուցում Հիմնարկի պետին.

17) հսկողություն է իրականացնում զենք-զինամթերքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների կրման և գործադրման կանոնների պահպանման նկատմամբ.

18) ձեռնարկում է համապատասխան միջոցներ Հիմնարկի ծառայողների և այլ անձանց օրենսդրությամբ և սույն կարգով չնախատեսված անմիջական կապերը կամ շփումները կալանավորված անձանց և դատապարտյալների հետ բացառելու նպատակով.

19) հսկիչ անցագրային կետում առկա կանխարգելիչ հաշվառման վերցված անձանց ցուցատախտակում պարբերաբար կատարում է անհրաժեշտ փոփոխություններ.

20) տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով կազմակերպում է Հիմնարկի տարածքից դուրս բերվող դատապարտյալների ուղեկցորդումը, պահպանությունը և հսկողությունը.

21) կազմում և Հիմնարկի պետի հաստատմանն է ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի հերթապահ խմբերի ծառայության ուսումնասիրության ժամանակացույցը, ժամանակավոր պահակետերի պահպանության սահմանագծերը, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման երթուղիները.

22) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

23) ապահովում է Նախարարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

24) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

25. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալը`

Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան, ինչպես նաև.

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման, բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) կազմում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին.

5) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

6) մշակում է Հիմնարկի պահպանության ապահովման համար անհրաժեշտ հրամանների նախագծեր և դրանք ներկայացնում բաժնի պետին.

7) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մյուս մասնագետներին` ծառայողական փաստաթղթերի կազմման կամ վարման աշխատանքներում.

8) միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց, դատապարտյալների կամ այլ անձանց կողմից հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, դրանց կատարմանը նպաստող պատճառները և պայմանները ժամանակին վերացնելու ուղղությամբ.

9) հսկողություն է սահմանում արտաքին պահպանության օբյեկտների փականների պահեստային բանալիների պահպանման նկատմամբ.

10) ուսումնասիրում է կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասից դուրս և արգելագոտում, ինչպես նաև Հիմնարկի վարչական այլ տարածքում գտնվող կոյուղու հորերի հուսալի ուղեփակումը, Հիմնարկի կամ նրան հարող տարածքում իրականացվող հողային, շինարարական և այլ աշխատանքների իրականացման գործընթացը, այդ կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում, դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձանց.

11) իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմակերպում է արգելափակոցների, մուտքի և ելքի դարպասների ամրացման անհրաժեշտ աշխատանքներ.

12) կազմակերպում է դիտաշտարակների, նախազգուշացնող արգելափակոցների, հսկիչ անցագրային կետերի կահավորումը սույն կարգի պահանջների համաձայն.

13) առանձնացնում, ամփոփում և պահում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոց և զենք գործադրելու դեպքերի վերաբերյալ նյութերը.

14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին.

15) կատարում է Հիմնարկի պետի կամ Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

16) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ.

17) Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

26. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետը` պահախմբի պետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին.

5) կազմակերպում է Հիմնարկի պահպանության ապահովումը, մասնավորապես կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգության ապահովումը պահպանության արտաքին օբյեկտներում.

6) կազմակերպում և ղեկավարում է իրեն ենթակա պահպանությունն ապահովող հերթապահ խմբի աշխատանքները, կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում պահախմբի աշխատողների միջև.

7) հսկողություն է իրականացնում իրեն ենթակա պահպանությունն ապահովող հերթապահ խմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ.

8) տագնապ հայտարարելու կամ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում գործում է համաձայն տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի.

9) Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պահպանությունն ապահովող ընդունող հերթապահ խմբին նախապատրաստում է հրահանգավորման.

10) Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի համաձայն հերթափոխն ընդունելիս կատարում է պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված ծառայողների բաշխում` ըստ պահակետերի և ըստ ծառայության ժամանակի, ինչպես նաև ապահովում է նրանց փոխարինումն ու հերթափոխումը, միաժամանակ` մասնակցելով պահակետերում առկա սարքավորումների (ահազանգման համակարգ, կապի և հրդեհաշիջման միջոցներ և այլն) տեխնիկական վիճակի սարքին լինելու ստուգմանը.

11) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, հսկիչ անցագրային կետերի հիմնական և միջանցիկ դռների փականների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

12) պահպանության սահմանագծի խախտման վերաբերյալ ահազանգ ստացվելու դեպքում, կալանավորված անձի կամ դատապարտյալի փախուստը արգելագոտու հիմնական պատից կանխելու նպատակով, տվյալ պահին պահակետում ծառայություն չիրականացնող ծառայողների խմբին Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի տվյալ հերթապահ խմբումի պահախմբի պետի օգնականի գլխավորությամբ ուղարկում է արգելագոտու քողարկող պարսպի արտաքին կողմ` պահպանության սահմանագծի` արձանագրված խախտման տեղամաս և միջոցներ ձեռնարկում Հիմնարկի վարչական տարածքում կալանավորված անձի կամ դատապարտյալի փախուստը կանխելու ուղղությամբ.

13) միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու և կանխելու համար.

14) հետևում է, որպեսզի առանց հսկողության արգելագոտում չպահվեն աստիճաններ, շինարարական գործիքներ կամ այնպիսի առարկաներ, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից կարող են օգտագործվել փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելու նպատակով.

15) Հիմնարկի պահպանության արտաքին օբյեկտների կամ տրանսպորտային միջոցների համապատասխան վայրում կալանավորված անձի կամ դատապարտյալի բացակայությունը հայտնաբերելու դեպքում, մինչև բացակայության պատճառները պարզելը, դադարեցնում է իր պահպանության տակ առկա կալանավորված անձանց և դատապարտյալների տեղաշարժը և կազմակերպում այն հնարավոր վայրերի զննումը, որտեղ կարող է թաքնվել բացակայող անձը.

16) աջակցում է ՊՀ-ին կալանավորված անձանց և դատապարտյալներին Հիմնարկ ընդունելիս.

17) կազմակերպում է կալանավորված անձի կամ դատապարտյալի տեղաշարժը` տվյալ պահակետի սահմաններից դուրս գալը` Հիմնարկից ելք լինելու, տվյալ Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման պահանջի կամ վարչակազմի կողմից ընդունելության դեպքերում` Հիմնարկի պետի կամ նրա` անվտանգության ապահովման ոլորտը համակարգող տեղակալի կողմից հաստատված պահանջագրի հիման վրա.

18) սահմանված կարգով ապահովում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը Հիմնարկ և ելքը Հիմնարկից.

19) կատարում է անհրաժեշտ գրառումներ հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում (Ձև 2).

20) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին և հետագայում գործում ըստ նրա ցուցումի.

21) կազմակերպում է անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների շահագործման հաշվառման մատյանի (Ձև 3), պահակետային ամփոփագրի (Ձև 4), հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանի, Հիմնարկում առկա զենք-զինամթերքի ընդունման-հանձնման հաշվառման մատյանի (Ձև 14), Հիմնարկի ծառայողներին զենք-զինամթերքի հանձնելու-ընդունելու հաշվառման մատյանի (Ձև 13) վարումը.

22) իր մոտ պահում է Հիմնարկի անվտանգության ապահովման պլանի և տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի մեկական օրինակները, զենք-զինամթերքի և ինքնապաշտպանական ու հատուկ միջոցների պահման սենյակների բանալիները, Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի քաղվածքը, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար Հիմնարկի տարածքից դուրսբերման ենթակա դատապարտյալների ցուցակը, Հիմնարկից կարճատև արձակուրդ մեկնած անձանց ցուցակը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

23) անձամբ կամ պահպանությունն ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված պահախմբի պետի օգնականի միջոցով հսկողություն է իրականացնում պահպանությունն ապահովող հերթապահ խմբի ծառայողների պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ` ցերեկային ժամերին` առնվազն երկու, իսկ գիշերային ժամերին` առնվազն երեք անգամ կատարելով շրջայցեր, այդ մասին կատարելով գրառում պահակետային ամփոփագրում.

24) կազմակերպում և ապահովում է զենք-զինամթերքի, ինքնապաշտպանական և հատուկ միջոցների պահպանումը, ինչպես նաև դրանց ընդունում և հանձնումը, վարելով համապատասխան հաշվառման մատյաններ (Ձև 5 և 6).

25) վարում է հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանը, որում նշվում են տեղեկատվություն` հերթափոխի ընդունման-հանձնման, հերթափոխի ընդունման ժամանակ հայտնաբերված թերությունների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների, պահակետային զենք-զինամթերքի, ինքնապաշտպանական ու հատուկ միջոցների և բանալիների ընդունման, հերթափոխի ընթացքում տեղի ունեցած պատահարների, հերթափոխի ընթացքում հայտնաբերված պահակետերի սարքավորումների, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, ինչպես նաև լուսավորության, փականների և այլ անսարքությունների և դրանց վերացման նպատակով ձեռնարկած միջոցառումների, ժամանակավոր լրացուցիչ պահակետերի նշանակման, Հիմնարկ ընդունված և Հիմնարկից մեկնած անձանց թվաքանակի վերաբերյալ.

26) նշանակում է սույն կարգով նախատեսված դեպքերում լրացուցիչ պահակետեր` համապատասխան գրառում կատարելով հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում` այդ մասին զեկուցելով Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին.

27) ապահովում է Նախարարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

28) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

27. Պահախմբի պետին արգելվում է ինքնուրույն պակասեցնել Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանով նախատեսված պահակետերի քանակը կամ փոխել դրանց տեղակայման վայրը:

28. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետը` պահախմբի պետի օգնականը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին.

5) աջակցում է պահախմբի պետին` վերջինիս պարտականությունների կատարման ընթացքում.

6) պահախմբի պետի բացակայության ժամանակ կատարում է նրա պարտականությունները.

7) կատարում է Հիմնարկի պետի, Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

8) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

29. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետները`

1) իրականացնում են իրենց վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում են Հիմնարկի պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ են ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) կատարում են Հիմնարկի պետի և Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

5) իրականացնում են սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

30. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողները հաշվետու են Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին: Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետները, համաձայն Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի, հաշվետու են նաև պահախմբի պետին:

31. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողները, բացառությամբ երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետների, ապահովվում են քաղաքացիական և ծառայողական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցով, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքերում` այլ միջոցներով: Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներն ապահովվում են մարտական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, շարժական կապի միջոցով, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքերում` այլ միջոցներով: Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի տիրապետման տակ կարող են լինել նաև օրենսդրությամբ սահմանված զենքի, հատուկ միջոցների և տեխնիկական այլ միջոցների տեսակներ:

32. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Արգելվում է կատարել պատանդի վիճակում գտնվող վերադաս ծառայողի հրամանը, եթե այն կարող է խոչընդոտել ծառայողի համար օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարմանը:

 

ԳԼՈՒԽ 3
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

33. Պահպանության ապահովումն իրականացվում է հերթափոխային և հնգօրյա աշխատանքային շաբաթով:

34. Հերթափոխային աշխատանքային ռեժիմը սահմանվում է շուրջօրյա` պահպանությունը ապահովող չորս հերթապահ խմբերով, որոնք հերթապահում են պահպանության օբյեկտների պահակետերում: Պահպանությունն ապահովող հերթապահ խմբերը կազմվում են այնպես, որ յուրաքանչյուր հերթապահ խումբ ներառի Հիմնարկի պահպանության ապահովման առնվազն մեկ առաջատար մասնագետ, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների սպասարկման տեխնիկ հանդիսացող կրտսեր խմբի ծառայող, ինչպես նաև տնտեսական կամ այլ աշխատանքներում ընդգրկված դատապարտյալների ուղեկցորդումն իրականացնող ծառայողներ: Պահպանության ապահովման պահակետերում պահպանության ապահովումն իրականացվում է, որպես կանոն, կրտսեր խմբի ծառայողների կողմից: Կրտսեր խմբի ծառայողի նշանակումը պահպանությունը ապահովող հերթապահ խմբի կազմում իրականացվում է Հիմնարկի պետի հրամանով: Կրտսեր խմբի յուրաքանչյուր ծառայող միևնույն պահակետում ծառայություն է կատարում, որպես կանոն, մեկ ամսից ոչ ավելի, որից հետո փոխադրվում է մեկ այլ պահակետ: Պահպանությունը ապահովող հերթապահ խմբերում ընդգրկվում են նաև անհրաժեշտ թվաքանակի կին ծառայողներ: Պահպանությունը ապահովող հերթապահ խմբերում ընդգրկված ծառայողների կազմը որոշվում է յուրաքանչյուր պահակետում առնվազն 3,5 հաստիքային միավորի հաշվարկով:

35. Կրտսեր խմբի ծառայողների տեղաբաշխումն ըստ պահակետերի, երթուղիների և ծառայության տեղամասերի, ծառայության կատարման կարգը, աշխատանքային օրվա սկիզբը և ավարտը, ընդմիջման ժամերը, ինչպես նաև յուրաքանչյուր խմբի և առանձին աշխատողների միմյանց փոխարինման ժամերը հաստատվում են Հիմնարկի պետի հրամանով: Ծառայողական որոշակի հանձնարարություններ կատարելու նպատակով, երկու և ավելի ծառայողներ առանձնացվելու դեպքում, նրանցից մեկը նշանակվում է ավագ:

36. Հիմնարկի պահպանության արտաքին օբյեկտները գտնվում են կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասի սահմանագծից` արգելագոտուց դուրս, որոնք ներառում են արգելագոտին, արտադրական տեղամասերը, դրանցում գտնվող շինությունները, կառույցները, ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցման ուղիները և նյութական արժեքները, ինչպես նաև արգելափակող միջոցները, Հիմնարկի մուտքի և ելքի տարածքները, կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասից դուրս տեղակայված օբյեկտները, ուր կարող են աշխատանքի դուրս բերվել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկված դատապարտյալները, քաղաքացիական առողջապահական հաստատությունները, կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված մշակութային, մարզական և այլ միջոցառումների վայրերը, տրանսպորտային միջոցները:

37. Պահախմբի պետը համարվում է պահպանությունը ապահովող իրեն ամրակցված հերթապահ խմբի անմիջական ղեկավարը:

38. Երրորդ աստիճանի տագնապ հայտարարելու ազդանշան ստանալու դեպքում պահախմբի պետն անմիջապես հայտարարում է պահպանությունն ապահովող հերթապահ խմբի տագնապ, այնուհետև տվյալ հերթապահ խմբի պահախմբի պետի օգնականին տվյալ պահին պահակետում ծառայություն չիրականացնող առնվազն 3 ծառայողների հետ ուղարկում է տվյալ պահակետ, իսկ պահպանության սահմանագիծը խախտելու փորձի վերաբերյալ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում` փախուստը կանխելու նպատակով տվյալ պահին պահակետում ծառայություն չիրականացնող առնվազն ևս երեք ծառայողի հանձնարարում է ներկայանալ արգելագոտու քողարկող պարսպի արտաքին կողմ` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Պահակետ ուղարկվող ծառայողները, որպես կանոն, պետք է լինեն ապահովված հատուկ և ինքնապաշտպանական միջոցներով, ինչպես նաև զենքով: Մինչ պատահարի բնույթի պարզելը պահախմբի պետը պետք է գտնվի իր աշխատասենյակում: Համոզվելով, որ պահակետի պատահարը իր բնույթով և ծավալներով անհնար է կանխել պահպանությունն ապահովող հերթապահ խմբի ուժերով և միջոցներով` անմիջապես զեկուցում է ՊՀ-ին` Հիմնարկի անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության անցնելու նպատակով, միաժամանակ, ելնելով իրավիճակից, այդ մասին զեկուցում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին:

39. Երրորդ աստիճանի տագնապը դադարեցվում է երկրորդ աստիճանի տագնապի դադարեցմամբ կամ պահախմբի պետի կողմից:

40. Պահախմբի պետը և պահախմբի պետի օգնականը ծառայության ներկայանալուց հետո հրահանգավորման կազմակերպման նպատակով ծանոթանում են Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանին, որը ներառում է պահպանությունն ապահովող յուրաքանչյուր հերթապահ խմբի անձնակազմի անհատական տեղաբաշխումն` ըստ պահակետերի, ծառայության տևողությունը: Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի քաղվածքը պահվում է պահախմբի պետի մոտ մինչև գործողության ժամկետի ավարտը, որից հետո փոխանցվում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին` բաժնի անվանացուցակային գործերում պահելու նպատակով:

41. Պահախմբի պետի օգնականը պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբին նախապատրաստում է պահախմբի պետի հրահանգավորմանը` հետևյալ կարգով.

1) պահպանությունն ապահովող հերթապահ խմբին հրավիրում է շարք կազմել և ստուգում նրանց արտաքին տեսքը.

2) Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի համաձայն ստուգում է անձնակազմի ներկայությունը` նշելով բացականերին.

3) պահպանությունն ապահովող հերթապահ խմբի անձնակազմից ընդունում է ծառայողական վկայականները, անհրաժեշտության դեպքում բաժանում ինքնապաշտպանական և հատուկ միջոցներ.

4) պահակետերում ծառայության նշանակված իր հերթափոխի ծառայողներին բաժանում է համապատասխան զենք-զինամթերքը, ստուգում զենքերի սարքին վիճակը:

42. Պահպանությունն ապահովող ընդունող հերթապահ խմբի պահախմբի պետին դիմավորելու համար տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետի օգնականը հրաման է տալիս` «Զգաստ, հավասարությունը դեպի աջ (ձախ)», պատվի առնելով զեկուցում է ծառայության կատարմանը հերթապահ խմբի պատրաստվածության, հրահանգավորմանը բացակա անձանց վերաբերյալ, որից հետո գործում է պահախմբի պետի հրամանով: Պահախմբի պետը միջոցներ է ձեռնարկում փոխարինելու անձնակազմից բացակայողներին, ստուգում է հերթապահ խմբի անձնակազմի կողմից իրենց պարտականությունների կատարման պատրաստվածությունը:

43. Պահպանությունն ապահովող ընդունող հերթապահ խմբի հրահանգավորման ժամանակ, որպես կանոն, մասնակցում են Հիմնարկի պետի` անվտանգության ապահովման ոլորտը համակարգող տեղակալը, ՊՀ-ը և Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետը, որոնք անհրաժեշտության դեպքում անց են կացնում պահպանությունն ապահովող նախորդ հերթապահ խմբի ծառայության ընթացքում հայտնաբերված թերությունների կարճ վերլուծություն և տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն:

44. Հրահանգավորման ավարտից հետո պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետը հրամայում է պահակետերի ծառայողներին իր գլխավորությամբ ընդունել հերթափոխը:

45. Պահախմբի պետը հրամայում է դիտաշտարակներում կամ արահետում առաջին հերթափոխ նշանակված ծառայողների խմբին լիցքավորել զենքերը: Զենքերի լիցքավորումը և լիցքաթափումը իրականացվում է իր օգնականի ղեկավարությամբ, հերթականությամբ` ըստ պահակետերի, հատուկ սարքավորված վայրում, որտեղ տեղակայված են գնդակաորսիչներ: Զենքն առաջինը լիցքավորում և լիցքաթափում է պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետը: Տագնապ հայտարարելու դեպքում պահպանությունն ապահովող հերթապահ խմբի անձնակազմը զենքը լիցքավորում է ինքնուրույն:

46. Հերթափոխն ընդունող և հանձնող պահախմբի պետերը պահակետերն ընդունող ծառայողներին ուղեկցում են պահակետեր: Հերթափոխի անձնակազմը պահակետեր է ուղևորվում սահմանված երթուղով` մեկ շարքով:

47. Պահակետերը ընդունվում և հանձնվում են հետևյալ հերթականությամբ`

1) կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետը,

2) հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետը,

3) դիտաշտարակների մոտ նշանակված և արահետային պահակետերը,

4) պահպանության արտաքին այլ օբյեկտներում նշանակված պահակետերը:

48. Փախուստի նախանշաններ, կապի և տեխնիկական այլ միջոցների անսարքություն հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են բացասական անդրադառնալ անվտանգության արդյունավետ ապահովման վրա, պահակետի ընդունում-հանձնումը դադարեցվում է, ինչի վերաբերյալ հերթափոխը հանձնող և ընդունող հերթապահ խմբերում ընդգրկված պահախմբի պետերը զեկուցում են Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին:

49. Պահակետերի ընդունում-հանձնումն ավարտելուց հետո հերթափոխը հանձնող պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետը հերթափոխի ծառայողներին ուղեկցում է զենքերը լիցքաթափելու և հրամայում է հանձնել զենքերը զինանոց, որից հետո հերթափոխը հանձնող և ընդունող պահպանությունն ապահովող հերթապահ խմբերում ընդգրկված պահախմբի պետերը, պահակետերը փոխարինելու, ինչպես նաև հայտնաբերված անսարքությունների և թերությունների վերաբերյալ զեկուցում են Հիմնարկի պետին:

50. Պահակետերում անընդհատ ծառայության տևողությունը չպետք է գերազանցի 3 ժամը: Պահակետերում ծառայողների փոխարինումն իրականացնում է պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետը կամ օգնականը:

51. Պահպանությունն ապահովող հերթապահ խմբի հրահանգավորումից կես ժամ առաջ և պահպանությունն ապահովող ընդունող հերթապահ խմբի կողմից ծառայությունը ստանձնելուց հետո կես ժամով դադարեցվում է կալանավորված անձանց և դատապարտյալների ցանկացած շարժ:

52. Հերթապահությունն ընդունող պահախմբի պետն ընդունում է նաև զինանոցում և պահակետերում առկա զենք-զինամթերքը, ինքնապաշտպանական և հատուկ միջոցները, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցները, պահեստային հատուկ բանալիները և սույն կարգով նախատեսված փաստաթղթերը` կատարելով անհրաժեշտ գրառումներ հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
21.11.2011
N 195-Ն
Հրաման