Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻ ...

14.06.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.12.2011  -ից մինչեւ   14.06.2022  -ը:
 
i

(ուժը կորցրել է 19.05.2022 թիվ 32-Ն և 03.06.2022 թիվ 19-Ն համատեղ հրաման)

100.0013.011211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011508

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ      ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

    25 հոկտեմբերի 2011 թ. N 13-Ն    25 հոկտեմբերի 2011 թ. N 1180-Ն

                     

                             ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

                                                                               

i

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐ ԹԵՄԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի, 4-րդ ենթակետի պահանջները, Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցության շրջանակներում` Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների կրթական ծրագրերում հանրային առողջապահության հարցերով նոր թեմաների ներդրման ընթացակարգի սահմանման նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել` «Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների կրթական ծրագրերում հանրային առողջապահության հարցերով նոր թեմաների ներդրման» գործունեության ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

25 հոկտեմբերի 2011 թ.

թիվ 13-Ն

 

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

25 հոկտեմբերի 2011 թ.

թիվ 1180-Ն

համատեղ հրամանի

 

._____________________________________________________________________.

|                Գործունեության ստանդարտ ընթացակարգ                   |

|Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն |

|     իրականացնող հաստատությունների կրթական ծրագրերում հանրային       |

|          առողջապահության հարցերով նոր թեմաների ներդրման             |

|_____________________________________________________________________|

|1. Սցենար     |1) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական       |

|              |մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների |

|              |կրթական ծրագրերում հանրային առողջապահության հարցերով  |

|              |նոր թեմայի ներդրում                                   |

|______________|______________________________________________________|

|2. Ձեռնարկվող |1) Առաջարկություն ՀՀ կրթության և  գիտության           |

|միջոցառումներ |նախարարությանը` Հայաստանի Հանրապետությունում գործող   |

|              |բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող          |

|              |հաստատությունների կրթական ծրագրերում հանրային         |

|              |առողջապահության հարցերով նոր թեմայի ընդգրկման         |

|              |վերաբերյալ                                            |

|              |2) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական       |

|              |մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների |

|              |կրթական ծրագրերում առաջարկվող թեմայի առկայության և    |

|              |ծավալների ուսումնասիրություն                          |

|              |3) Նոր թեմայի ներդրման առաջարկություն կրթական         |

|              |ծրագրերում` սահմանված կարգով:                         |

|______________|______________________________________________________|

|3. Մասնակիցներ|1) ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի       |

|              |մասնագետներ                                           |

|              |2) ՀՀ կրթության և  գիտության նախարարության աշխատակազմի|

|              |մասնագետներ                                           |

|              |3) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական       |

|              |մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների |

|              |ներկայացուցիչներ (համաձայնությամբ)                    |

|______________|______________________________________________________|

|4. Անհրաժեշտ  |1) Կրթական ծրագրերի չափորոշիչներ (տրամադրվում են ՀՀ   |

|նյութեր       |կրթության և  գիտության նախարարության կողմից)          |

|              |2) Բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող       |

|              |հաստատությունների կրթական ծրագրեր                     |

|______________|______________________________________________________|

|5. Անհրաժեշտ  |1) ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես      |

|գործողություն-|առաջարկ է ներկայացնում ՀՀ կրթության և  գիտության      |

|ներ           |նախարարությանը` հիմնավորելով համապատասխան             |

|              |մասնագիտությունների կրթական ծրագրերում նոր թեմայի     |

|              |ներդրման անհրաժեշտությունը:                           |

|              |2) ՀՀ կրթության և  գիտության նախարարությունը ՀՀ       |

|              |առողջապահության նախարարության կողմից կրթական          |

|              |ծրագրերում նոր թեմայի ներդրման անհրաժեշտությունը      |

|              |հիմնավորող առաջարկը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում |

|              |հարցում է կատարում Հայաստանի Հանրապետությունում գործող|

|              |բժշկական մասնագիտական ուսումնական հաստատությունների   |

|              |ռեկտորներին` համապատասխան մասնագիտությունների կրթական |

|              |ծրագրերում ներդնելու համար առաջարկվող թեմայի          |

|              |առկայության և  ծավալների վերաբերյալ:                  |

|              |3) ՀՀ կրթության և  գիտության նախարարության պաշտոնական |

|              |հարցմանն ի պատասխան` Հայաստանի Հանրապետությունում     |

|              |գործող բժշկական մասնագիտական ուսումնական              |

|              |հաստատությունների ռեկտորները 15 օրվա ընթացքում        |

|              |ներկայացնում են տեղեկատվություն` իրենց կրթական        |

|              |ծրագրերում ներդնելու համար առաջարկվող թեմայի          |

|              |առկայության և  ծավալների մասին:                       |

|              |4) Տեղեկատվությունը ներկայացնելուց հետո 15 օրվա       |

|              |ընթացքում ստեղծվում է աշխատանքային խումբ ՀՀ           |

|              |առողջապահության նախարարության աշխատակազմի, ՀՀ         |

|              |կրթության և  գիտության նախարարության աշխատակազմի և    |

|              |Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական          |

|              |մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների |

|              |մասնագետների մասնակցությամբ` առաջարկվող թեմայի կրթական|

|              |ծրագրերում ներդրման անհրաժեշտության քննարկման և       |

|              |հիմնավորման համար:                                    |

|              |5) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական       |

|              |մասնագիտական ուսումնական հաստատությունների ռեկտորների |

|              |ներկայացրած տեղեկատվության հիման վրա աշխատանքային խմբի|

|              |անդամները 30 օրվա ընթացքում քննարկում են թեմայի       |

|              |ներդրման անհրաժեշտությունը ՀՀ-ում գործող բժշկական     |

|              |մասնագիտական ուսումնական հաստատությունների ծրագրերում |

|              |և  թեմայի ներդրման անհրաժեշտության դեպքում`           |

|              |աշխատանքային խմբի անդամները որոշում են թեմայի ներդրման|

|              |ձևաչափը,  ծավալները և  ներկայացնում են Հայաստանի      |

|              |Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական       |

|              |ուսումնական հաստատությունների կրթական ծրագրում թեմայի |

|              |ներդրման առաջարկ:                                     |

|______________|______________________________________________________|

|6. Առանցքային |1) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական       |

|գաղափարներ    |մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների |

|              |համապատասխան մասնագիտությունների կրթական ծրագրերում   |

|              |կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոնների       |

|              |հարցերով արդիական թեմաների ներդրում:                  |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
25.10.2011
N 13-Ն
Հրաման