Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ...

11.07.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.01.2012  -ից մինչեւ   11.07.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 18.03.15 թիվ 52-Ն հրաման)

i

121.0005.151211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12111543

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,                    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ               ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

    5 դեկտեմբերի 2011 թ. N 05-Ն            28 նոյեմբերի 2011 թ. N 92-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 33-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 120-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել սոցիալական ապահովության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել «Սոցիալական ապահովության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 33-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 120-Ն համատեղ հրամանը:

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 5-ի

N 05-Ն և

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2011 թվականի նոյեմբերի 28-ի

N 92-Ն համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում է ՀՀ մարզպետների կողմից սոցիալական ապահովության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման մեթոդաբանությունը:

2. Սույն մեթոդական ուղեցույցի մշակման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշումը:

3. Մարզպետների կողմից սոցիալական ապահովության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման գործընթացը բաղկացած է երեք փուլից.

1) Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ստացում:

2) Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ստացված տեղեկատվության վերլուծություն:

3) Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքի գնահատում:

4. Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատման համար սահմանվում են հետևյալ երկու ենթաչափորոշիչները.

1) ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացնելը (ենթաչափորոշիչ «1»):

2) Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող` մարզին առնչվող հարցերի ներկայացնելը (ենթաչափորոշիչ «2»):

5. Յուրաքանչյուր ենթաչափորոշիչ բաղկացած է ցուցանիշներից, իսկ ցուցանիշները ենթացուցանիշներից:

6. Ենթացուցանիշների, ցուցանիշների և ենթաչափորոշիչների անվանումները և նրանց առավելագույն միավորները բերված են աղյուսակ 1-ում (հավելված 1-ը կցվում է):

7. Ենթացուցանիշների միավորների գումարը հավասար է համապատասխան ցուցանիշի միավորին, իսկ ցուցանիշների միավորների գումարը համապատասխան ենթաչափորոշչի միավորին:

 

2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

8. Մարզպետի` սոցիալական ապահովության բնագավառում կատարած աշխատանքի գնահատման համար հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշների և ենթացուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը մարզպետը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը` համաձայն աղյուսակ 2-ի (հավելված 1-ը կցվում է):

 

3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

9. Աղյուսակ 2-ում բերված տեղեկատվության վերլուծությունն ըստ յուրաքանչյուր ենթաոլորտի իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի համապատասխան ենթաոլորտի համար պատասխանատու ստորաբաժանումների կողմից, որի արդյունքում յուրաքանչյուր ենթացուցանիշին տրվում է աղյուսակ 3-ով սահմանված միավոր, որը լրացվում է աղյուսակ 4-ի 4-րդ սյունակում (հավելված 1-ը կցվում է):

10. Եթե ենթացուցանիշի կատարումը կապված չէ ժամկետների հետ, ապա միավորը սահմանվում է հիմք ընդունելով աղյուսակ 3-ի առաջին տողը:

11. Եթե ենթացուցանիշի կատարումը կապված է միայն ժամկետի պահպանման հետ, ապա միավորը սահմանվում է հիմք ընդունելով աղյուսակ 3-ի առաջին սյունը:

12. Աղյուսակ 2-ում ներկայացված ցուցանիշներից (ենթացուցանիշներից) որևէ մեկի վերաբերյալ մարզպետի կողմից տեղեկատվություն չներկայացնելու դեպքում այդ ցուցանիշին տրվում է զրո միավոր:

13. Մարզպետից անկախ պատճառներով աղյուսակ 1-ում ներկայացված ենթացուցանիշներից որևէ մեկի չկատարվելու դեպքում այդ ենթացուցուցանիշի միավորը համամասնորեն բաշխվում է տվյալ ցուցանիշի մյուս ենթացուցանիշների վրա:

14. Մարզպետից անկախ պատճառներով աղյուսակ 1-ում ներկայացված ցուցանիշների հետ կապված որևէ գործողություն ամբողջությամբ չկատարելու դեպքում այդ ցուցուցանիշի միավորը համամասնորեն բաշխվում է տվյալ ենթաչափորոշչի մյուս ցուցանիշների վրա:

15. Աղյուսակ 1-ում բերված 2.1.-2.9 ենթացուցանիշների միավորները ենթակա չեն բաշխման:

16. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի համապատասխան ենթաոլորտի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումները սույն ուղեցույցի 8-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարած վերլուծության արդյունքները աղյուսակ 4-ի ձևաչափով ներկայացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանում:

 

4. ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

17. Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից հաշվետու տարում կատարված աշխատանքների գնահատումը իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման կողմից` համակարգչային ծրագրի միջոցով, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կատարված վերլուծությունների արդյունքները:

18. Մարզպետի կողմից սոցիալական ապահովության բնագավառում հաշվետու տարում կատարված աշխատանքների գնահատման միավորը հաշվարկվում է ենթաչափորոշիչ «1»-ի և ենթաչափորոշիչ «2»-ի համար հետևյալ բանաձևով.

 

X = SՍM((Y x Z) / 100)

 

Որտեղ` Y- ենթացուցանիշի առավելագույն միավորն է սահմանված աղյուսակ 1-ով, Z- ենթացուցանիշին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների վերլուծության արդյունքում տրված միավորը (սահմանվում է համաձայն աղյուսակ 3-ի), X-ը ենթաչափորոշչի հաշվարկային միավորն է, SՍM-գումարը:

Յուրաքանչյուր ենթաչափորոշչի համար առավելագույն արժեքը հավասար է 2,5:

19. Գնահատման ընթացքում կարող են հաշվի առնվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում կատարված Աղյուսակ 2-ով պահանջվող ցուցանիշների և ենթաչափորոշիչների ընթացիկ մոնիթորինգի արդյունքները:

20. Տարեկան գնահատման արդյունքները ամփոփ տեսքով լրացվում են Աղյուսակ 5-ում (հավելված 1-ը կցվում է), և մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 15-ը ներկայացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, դրանք նախօրոք համաձայնեցնելով մարզպետների հետ:

 

Հավելված N 1

ՀՀ տարածքային կառավարման

նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 5-ի

N 05-Ն և

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2011 թվականի նոյեմբերի 28-ի

N 92-Ն համատեղ հրամանի

 

Աղյուսակ 1.

 

Մարզպետների կողմից սոցիալական ապահովության բնագավառում կատարված

աշխատանքների գնահատման համար ենթաչափորոշիչների, ցուցանիշների և

ենթացուցանիշների անվանումները և առավելագույն միավորները

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Սոցիալական ապահովության բնագավառում       |Ենթա-|Ենթաչա-|Ցուցա-  |

|   |մարզպետի կողմից կատարվող աշխատանքների     |չափո-|փորոշչի|նիշի մեջ|

|   |գնահատման ենթաչափորոշիչների, ցուցանիշների |րոշչի|մեջ    |մտնող   |

|   |և  ենթացուցանիշների անվանումները          |միա- |մտնող  |ենթացու-|

|   |                                          |վորը |ցուցա- |ցանիշ-  |

|   |                                          |     |նիշների|ների    |

|   |                                          |     |միավորը|միավորը |

|   |                                          |     |       |  (Y)   |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 1 |                    2                     |  3  |   4   |    5   |

|___|__________________________________________|_____|_______|________|

|   |Ենթաչափորոշիչ «1».                        |  2,5|       |        |

|   |ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի,   |     |       |        |

|   |կարգադրությունների, ՀՀ կառավարության և    |     |       |        |

|   |ՀՀ վարչապետի որոշումների և  այլ նորմատիվ  |     |       |        |

|   |իրավական ակտերի կատարման ապահովում,       |     |       |        |

|   |ինչպես նաև  ՀՀ օրենսդրության              |     |       |        |

|   |կատարելագործման վերաբերյալ                |     |       |        |

|   |առաջարկությունների ներկայացնելը           |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 1.|Մարզպետների կողմից օրենսդրության          |     |  1,0  |        |

|   |կատարելագործման վերաբերյալ                |     |       |        |

|   |առաջարկությունների ներկայացում            |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

|   |                                          |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 1)|Սոցիալական աջակցության ենթաոլորտ          |     |       |  0,25  |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 2)|Ընտանիքի կանանց և  երեխաների              |     |       |  0,25  |

|   |հիմնախնդիրների ենթաոլորտ                  |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 3)|Տարեցների և  հաշմանդամների հիմնախնդիրների |     |       |  0,25  |

|   |ենթաոլորտ                                 |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 4)|Աշխատանքի և  զբաղվածության ենթաոլորտ      |     |       |  0,25  |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 2.|ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի,   |     |  1,5  |        |

|   |կարգադրությունների, ՀՀ կառավարության և    |     |       |        |

|   |ՀՀ վարչապետի որոշումների և  այլ նորմատիվ  |     |       |        |

|   |իրավական ակտերի կատարման ապահովում, այդ   |     |       |        |

|   |թվում.                                    |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

|   |                                          |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

|   |Սոցիալական աջակցության ենթաոլորտ.         |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 1)|Ընտանեկան նպասների` ավելի վճարված         |     |       |   0,2  |

|   |գումարների վերադարձի ապահովում (ՀՀ        |     |       |        |

|   |կառավարության 2008 թ. դեկտեմբերի 4-ի      |     |       |        |

|   |N 1523-Ն որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետ)  |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 2)|Պետական նպաստների տրամադրման մասին        |     |       |   0,2  |

|   |հաշվետվությունների կատարողական            |     |       |        |

|   |կարգապահության ապահովում (ՀՀ              |     |       |        |

|   |կառավարության 2006 թ. հունվարի 12-ի       |     |       |        |

|   |N 110-Ն որոշման հավելվածի 20-րդ և  30-րդ  |     |       |        |

|   |կետեր)                                    |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 3)|Սոցիալական աջակցության խորհուրդների կազմի |     |       |  0,15  |

|   |ձևավորման  ապահովում (ՀՀ աշխատանքի և      |     |       |        |

|   |սոցիալական հարցերի նախարարի 2006 թ.       |     |       |        |

|   |սեպտեմբերի 18-ի N 153-Ն հրամանի հավելվածի |     |       |        |

|   |11-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ կետեր)         |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 4)|Պետական նպաստների համակարգում հաշվառման   |     |       |  0,15  |

|   |ժամանակ «Բնակչության պետական ռեգիստրի     |     |       |        |

|   |գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջների      |     |       |        |

|   |կատարման ապահովում (ՀՀ կառավարության      |     |       |        |

|   |2011 թ. փետրվարի 24-ի N 178-Ն որոշման     |     |       |        |

|   |3-րդ կետի 1-ին ենթակետ)                   |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

|   |Ընտանիքի կանանց և  երեխաների              |     |       |        |

|   |հիմնախնդիրների ենթաոլորտ.                 |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 5)|Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված       |     |       |  0,15  |

|   |երեխաների կարիքների գնահատման և           |     |       |        |

|   |համապատասխան ուղղորդման աշխատանքների      |     |       |        |

|   |իրականացում                               |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 6)|Գենդերային քաղաքականության նպատակային     |     |       |   0,1  |

|   |ծրագրերի ապահովմանն ուղղված               |     |       |        |

|   |միջոցառումների իրականացում                |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

|   |Տարեցների և  հաշմանդամների հիմնախնդիրների |     |       |        |

|   |ենթաոլորտ.                                |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 7)|Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով  |     |       |  0,15  |

|   |զբաղվող մարզային հանձնաժողովների նիստերի  |     |       |        |

|   |աշխատանք                                  |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 8)|Մարզի տարածքում գործող հասարակական        |     |       |   0,1  |

|   |նշանակություն ունեցող (կրթության,         |     |       |        |

|   |մշակույթի, վարչական և  այն) շենքերի և     |     |       |        |

|   |շինությունների հարմարեցվածությունը        |     |       |        |

|   |հաշմանդամների համար                       |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

|   |Աշխատանքի և  զբաղվածության ենթաոլորտ.     |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 9)|«Զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի» |     |       |   0,3  |

|   |իրականացման աշխատանքներին աջակցություն    |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

|   |Հանրապետական գործադիր մարմինների հետ      | 2,5 |       |        |

|   |համագործակցության ապահովում և  դրանց      |     |       |        |

|   |քննարկմանը վերջիններիս իրավասությանը      |     |       |        |

|   |վերաբերող` մարզին առնչվող հարցերի         |     |       |        |

|   |ներկայացնելը                              |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 3.|Հանրապետական գործադիր մարմինների հետ      |     |  1,2  |        |

|   |համագործակցության ապահովում               |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

|   |                                          |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 1)|Սոցիալական աջակցության ենթաոլորտ          |     |       |   0,3  |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 2)|Ընտանիքի կանանց և  երեխաների              |     |       |   0,3  |

|   |հիմնախնդիրների ենթաոլորտ                  |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 3)|Տարեցների և  հաշմանդամների հիմնախնդիրների |     |       |   0,3  |

|   |ենթաոլորտ                                 |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 4)|Աշխատանքի և  զբաղվածության ենթաոլորտ      |     |       |   0,3  |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 4.|Հանրապետական գործադիր մարմինների          |     |  1,3  |        |

|   |քննարկմանը վերջիններիս իրավասությանը      |     |       |        |

|   |վերաբերող` մարզին առնչվող հարցերի         |     |       |        |

|   |ներկայացում                               |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

|   |                                          |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 1)|Սոցիալական աջակցության ենթաոլորտ          |     |       |  0,325 |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 2)|Ընտանիքի կանանց և  երեխաների              |     |       |  0,325 |

|   |հիմնախնդիրների ենթաոլորտ                  |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 3)|Տարեցների և  հաշմանդամների հիմնախնդիրների |     |       |  0,325 |

|   |ենթաոլորտ                                 |     |       |        |

|___|__________________________________________|_____|_______|________|

| 4)|Աշխատանքի և  զբաղվածության ենթաոլորտ      |     |       |  0,325 |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2.

 

Մարզպետների կողմից սոցիալական ապահովության բնագավառում ________թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացվող տեղեկատվություն

 

ՀՀ ____________________________________________________________ մարզ

(Մարզի անվանումը)

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Սոցիալական ապահովության          |Ենթացուցանիշների վերաբերյալ    |

|   |բնագավառում մարզպետի կողմից      |տեղեկատվության նկարագրությունը |

|   |կատարվող աշխատանքների գնահատման  |                               |

|   |ենթաչափորոշիչների, ցուցանիշների  |                               |

|   |և  ենթացուցանիշների անվանումները |                               |

|___|_________________________________|_______________________________|

| 1 |               2                 |                3              |

|___|_________________________________________________________________|

|   |Ենթաչափորոշիչ «1».                                               |

|   |ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ   |

|   |կառավարության և  ՀՀ վարչապետի որոշումների և  այլ նորմատիվ        |

|   |իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև  ՀՀ օրենսդրության |

|   |կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացնելը       |

|___|_________________________________________________________________|

| 1.|Մարզպետների կողմից օրենսդրության |                               |

|   |կատարելագործման վերաբերյալ       |                               |

|   |արդյունավետ առաջարկությունների   |                               |

|   |ներկայացում                      |                               |

|___|_________________________________|_______________________________|

|   |                                 |                               |

|___|_________________________________|_______________________________|

| 1)|Սոցիալական աջակցության ենթաոլորտ |Ներկայացվում է հաշվետու        |

|___|_________________________________|ժամանակաշրջանում յուրաքանչյուր |

| 2)|Ընտանիքի կանանց և  երեխաների     |ոլորտում ՀՀ աշխատանքի և        |

|   |հիմնախնդիրների ենթաոլորտ         |սոցիալական հարցերի             |

|___|_________________________________|նախարարության (այսուհետ ՀՀ     |

| 3)|Տարեցների և  հաշմանդամների       |ԱՍՀՆ) կողմից շրջանառության մեջ |

|   |հիմնախնդիրների ենթաոլորտ         |դրված իրավական այն ակտերի      |

|___|_________________________________|անվանումները, որոնց վերաբերյալ |

| 4)|Աշխատանքի և  զբաղվածության       |մարզպետի կողմից եղել են        |

|   |ենթաոլորտ                        |առաջարկներ, այդ առաջարկների    |

|   |                                 |կատարման ժամկետները, հիմնավորող|

|   |                                 |փաստաթղթերը:                   |

|___|_________________________________|_______________________________|

| 2.|Նորմատիվ իրավական ակտերի կատարման|                               |

|   |ապահովում, այդ թվում.            |                               |

|___|_________________________________|_______________________________|

|   |                                 |                               |

|___|_________________________________|_______________________________|

|   |Սոցիալական աջակցության ենթաոլորտ |                               |

|___|_________________________________|_______________________________|

| 1)|Ընտանեկան նպաստների` ավելի       |Ներկայացվում է հաշվետու        |

|   |վճարված գումարների վերադարձի     |ժամանակաշրջանում` ըստ          |

|   |ապահովում (ՀՀ կառավարության 2008 |Սոցիալական ծառայության         |

|   |թ. դեկտեմբերի 4-ի «Հայաստանի     |տարածքային մարմինների (այսուհետ|

|   |Հանրապետության կառավարության մի  |ՍԾՏՄ) ավելի վճարված նպաստների  |

|   |շարք որոշումներում լրացումներ և  |հետգանձման ենթակա գումարների   |

|   |փոփոխություններ կատարելու մասին» |չափերը, փաստացի հետգանձված     |

|   |N 1523-Ն որոշման 6-րդ կետի 3-րդ  |գումարները:                    |

|   |ենթակետ)                         |                               |

|___|_________________________________|_______________________________|

| 2)|Պետական նպաստների տրամադրման     |Ներկայացվում է ամփոփ տեղեկանք  |

|   | մասին հաշվետվությունների        |հաշվետու ժամանակաշրջանում ամեն |

|   |կատարողական կարգապահության       |ամսվա մինչև  8-ը ՍԾՏՄ-ների     |

|   |ապահովում (ՀՀ կառավարության      |կողմից ներկայացված` ՀՀ         |

|   |2006 թ. հունվարի 12-ի «Ընտանեկան |կառավարության 2006թ. հունվարի  |

|   |նպաստի և  միանվագ դրամական       |12-ի N 110-Ն որոշմամբ հաստատված|

|   |օգնության նշանակման և  վճարման   |N 4 և  N 7 ձևերով  նախատեսված  |

|   |կարգը հաստատելու մասին» N 110-Ն  |տեղեկատվության մասին:          |

|   |որոշման հավելվածի 20-րդ և  30-րդ |                               |

|   |կետեր)                           |                               |

|___|_________________________________|_______________________________|

| 3)|Սոցիալական աջակցության           |Ներկայացվում է տեղեկատվություն |

|   |խորհուրդների կազմի ձևավորման     |մարզում գործող սոցիալական      |

|   |ապահովում (ՀՀ աշխատանքի և        |աջակցության խորհուրդների կողմից|

|   |սոցիալական հարցերի նախարարի      |իրականացվող աշխատանքների մասին:|

|   |2006 թ. սեպտեմբերի 18-ի          |                               |

|   |«Սոցիալական աջակցության խորհրդի  |                               |

|   |օրինակելի կանոնադրությունը       |                               |

|   |հաստատելու մասին» N 153-Ն        |                               |

|   |հրամանի հավելվածի 11-րդ,         |                               |

|   |13-րդ, 14-րդ, 15-րդ կետեր)       |                               |

|___|_________________________________|_______________________________|

| 4)|Պետական նպաստների համակարգում    |Ներկայացվում է հաշվետու        |

|   |հաշվառման ժամանակ «Բնակչության   |ժամանակաշրջանում օրենքով       |

|   |պետական ռեգիստրի գրանցման մասին» |նախատեսված գործառույթների      |

|   |ՀՀ օրենքի պահանջների կատարման    |համառոտ նկարագիրը:             |

|   |ապահովում (ՀՀ կառավարության      |                               |

|   |2011 թ. փետրվարի 24-ի «Հայաստանի |                               |

|   |Հանրապետության կառավարության     |                               |

|   |2005 թվականի դեկտեմբերի 29-ի     |                               |

|   |N 2317-Ն և  2006 թվականի         |                               |

|   |հունվարի 12-ի N 110-Ն            |                               |

|   |որոշումներում փոփոխություններ    |                               |

|   |կատարելու մասին» N 178-Ն որոշման |                               |

|   |3-րդ կետի 1-ին ենթակետ)          |                               |

|___|_________________________________|_______________________________|

|   |Ընտանիքի կանանց և  երեխաների     |                               |

|   |հիմնախնդիրների ենթաոլորտ.        |                               |

|___|_________________________________|_______________________________|

| 5)|Կյանքի դժվարին իրավիճակում       |Ներկայացվում է հաշվետու        |

|   |հայտնված երեխաների կարիքների     |ժամանակաշրջանում մարզում կյանքի|

|   |գնահատման և  համապատասխան        |դժվարին իրավիճակում հայտնված   |

|   |ուղղորդման աշխատանքների          |երեխաների վերաբերյալ           |

|   |իրականացում                      |վիճակագրությունը (փաստացի և    |

|   |                                 |բացահայտված), նրանց կարիքների  |

|   |                                 |գնահատումը, նախատեսված         |

|   |                                 |միջոցառումների և  դրանց        |

|   |                                 |իրականացումը, ինչպես նաև       |

|   |                                 |կյանքի դժվարին իրավիճակում     |

|   |                                 |հայտնված երեխաների վերաբերյալ  |

|   |                                 |տեղեկատվությունը ՀՀ աշխատանքի  |

|   |                                 |և  սոցիալական հարցերի          |

|   |                                 |նախարարություն փոխանցելու      |

|   |                                 |ժամկետները:                    |

|___|_________________________________|_______________________________|

| 6)|Գենդերային քաղաքականության       |Ներկայացվում է հաշվետու        |

|   |նպատակային ծրագրերի ապահովվմանն  |ժամանակաշրջանում տարեկան       |

|   |ուղղված միջոցառումների           |միջոցառումների ծրագրի          |

|   |իրականացում                      |իրականացման վերաբերյալ         |

|   |                                 |հաշվետվությունը (միջոցառման    |

|   |                                 |անվանումը, կատարված աշխատանքի  |

|   |                                 |նկարագիրը, ֆինանսավորման       |

|   |                                 |աղբյուրը և  չափը):             |

|   |                                 |                               |

|   |                                 |Ներկայացվում է հաջորդ տարվա    |

|   |                                 |միջոցառումների ծրագրի առաջարկը |

|   |                                 |(միջոցառման անվանումը,         |

|   |                                 |ակնկալվող արդյունքը, ժամկետը,  |

|   |                                 |ֆինանսական ապահովումը):        |

|___|_________________________________|_______________________________|

|   |Տարեցների և  հաշմանդամների       |                               |

|   |հիմնախնդիրների ենթաոլորտ.        |                               |

|___|_________________________________|_______________________________|

| 7)|Հաշմանդամություն ունեցող անձանց  |Ներկայացվում է հաշվետու        |

|   |հարցերով զբաղվող մարզային        |ժամանակաշրջանում մարզային      |

|   |հանձնաժողովների նիստերի աշխատանք |հանձնաժողովների կողմից         |

|   |                                 |անցկացված նիստերի քանակը,      |

|   |                                 |նիստերի ժամանակ ընդունված      |

|   |                                 |հաշմանդամություն ունեցող անձանց|

|   |                                 |սոցիալական ներառմանն ու        |

|   |                                 |պաշտպանությանն ուղղված         |

|   |                                 |որոշումներն ու դրանց կատարման  |

|   |                                 |մասին տեղեկատվությունը:        |

|___|_________________________________|_______________________________|

| 8)|Մարզի տարածքում գործող           |Ներկայացվում է հաշվետու        |

|   |հասարակական նշանակության`        |ժամանակաշրջանում մարզի         |

|   |կրթության, մշակույթի և  վարչական |տարածքում նոր կառուցված և      |

|   |շենքերի հարմարեցվածությունը      |վերակառուցված շենքերի ընդհանուր|

|   |հաշմանդամների համար              |թիվը, դրանցից հաշմանդամների    |

|   |                                 |համար հարմարեցված շենքերի թիվը,|

|   |                                 |ինչպես նաև  հաշվետու շրջանում  |

|   |                                 |հաշմանդամների համար հարմարեցված|

|   |                                 |այլ շենքերի թիվը, այդ          |

|   |                                 |ուղղությամբ նախատեսվող         |

|   |                                 |աշխատանքները:                  |

|___|_________________________________|_______________________________|

|   |Աշխատանքի և  զբաղվածության       |                               |

|   |ենթաոլորտ.                       |                               |

|___|_________________________________|_______________________________|

| 9)|«Զբաղվածության ամենամյա պետական  |Ներկայացվում է «Զբաղվածության  |

|   |ծրագրերի» իրականացման            |ամենամյա պետական ծրագրերի»     |

|   |աշխատանքներին աջակցություն       |իրականացմանը մարզպետի կողմից   |

|   |                                 |ցուցաբերված մասնակցության      |

|   |                                 |համառոտ նկարագիր (ծրագրի       |

|   |                                 |անվանումը, ժամկետը,            |

|   |                                 |մասնակցությունը, ստացված       |

|   |                                 |արդյունքը):                    |

|___|_________________________________|_______________________________|

|   |Ենթաչափորոշիչ «2».               |                               |

|   |Հանրապետական գործադիր մարմինների |                               |

|   |հետ համագործակցության ապահովում  |                               |

|   |և  դրանց քննարկմանը վերջիններիս  |                               |

|   |իրավասությանը վերաբերող` մարզին  |                               |

|   |առնչվող հարցերի ներկայացնելը     |                               |

|___|_________________________________|_______________________________|

| 3.|Հանրապետական գործադիր մարմինների |                               |

|   |հետ համագործակցության ապահովում  |                               |

|___|_________________________________|_______________________________|

|   |                                 |                               |

|___|_________________________________|_______________________________|

| 1)|Սոցիալական աջակցության ենթաոլորտ |Ներկայացվում է հաշվետու        |

|___|_________________________________|ժամանակաշրջանում յուրաքանչյուր |

| 2)|Ընտանիքի կանանց և  երեխաների     |ոլորտում հաշվետու              |

|   |հիմնախնդիրների ենթաոլորտ         |ժամանակաշրջանում ՀՀ ԱՍՀՆ-ի,    |

|___|_________________________________|ինչպես նաև  համապատասխան       |

| 3)|Տարեցների և  հաշմանդամների       |տարածքային մարմինների հետ      |

|   |հիմնախնդիրների ենթաոլորտ         |համագործակցության նկարագիրը    |

|___|_________________________________|(համատեղ միջոցառումներ, դրանց  |

| 4)|Աշխատանքի և  զբաղվածության       |ուղղվածությունը, կատարման      |

|   |ենթաոլորտ                        |ժամկետները, շահառուները        |

|   |                                 |ֆինանսավորումը և  այլն):       |

|___|_________________________________|_______________________________|

| 4.|Հանրապետական գործադիր մարմինների |                               |

|   |քննարկմանը վերջիններիս           |                               |

|   |իրավասությանը վերաբերող մարզին   |                               |

|   |առնչվող հարցերի ներկայացում      |                               |

|___|_________________________________|_______________________________|

|   |                                 |                               |

|___|_________________________________|_______________________________|

| 1)|Սոցիալական աջակցության ենթաոլորտ |Ներկայացվում է հաշվետու        |

|___|_________________________________|ժամանակաշրջանում յուրաքանչյուր |

| 2)|Ընտանիքի կանանց և  երեխաների     |ոլորտի վերաբերյալ Հանրապետական |

|   |հիմնախնդիրների ենթաոլորտ         |գործադիր մարմիններին (դրանց    |

|___|_________________________________|ստորաբաժանումներին),           |

| 3)|Տարեցների և  հաշմանդամների       |վերջիններիս իրավասությանը      |

|   |հիմնախնդիրների ենթաոլորտ         |վերաբերող մարզին առնչվող       |

|___|_________________________________|հարցերի վերաբերյալ մարզպետի    |

| 4)|Աշխատանքի և  զբաղվածության       |կողմից սեփական նախաձեռնությամբ |

|   |ենթաոլորտ                        |կատարված առաջարկությունների    |

|   |                                 |նկարագիրը (առաջարկությունը     |

|   |                                 |հիմնավորող գրությունը, ժամկետը,|

|   |                                 |ուղղվածությունը և  այլն):      |

._____________________________________________________________________.

 

    Մարզպետ` __________________________    _____________________           

                        Ա.Ա.Հ.                 ստորագրություն              

 

Կ.Տ.

 

Աղյուսակ 3.

 

Ենթացուցանիշների գնահատման աղյուսակ (Z-ի արժեքներ)

 

._________________________________________________________________.

|   Կատարման որակ       |Կատարված |Կատարված է|Կատարված|Կատարված չէ|

|   _______________     |է առանց  |ոչ էական  |է էական |           |

|   Կատարման ժամկետ     |թերու-   |թերու-    |թերու-  |           |

|                       |թյունների|թյուններով|թյուն-  |           |

|                       |         |          |ներով   |           |

|_______________________|_________|__________|________|___________|

|Սահմանված ժամկետում    |   100   |    85    |   70   |     0     |

|_______________________|_________|__________|________|___________|

|Սահմանված ժամկետի ոչ   |    90   |    75    |   60   |     0     |

|էական բացթողումներով   |         |          |        |           |

|_______________________|_________|__________|________|___________|

|Սահմանված ժամկետի էական|    70   |    60    |   50   |     0     |

|բացթողումներով         |         |          |        |           |

._________________________________________________________________.

 

Աղյուսակ 4.

 

Մարզպետի կողմից սոցիալական ապահովության ոլորտում______թ. ընթացքում

կատարված աշխատանքների վերլուծության արդյունքներ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի

ստորաբաժանման անվանումը ______________________________________

 

._________________________________________________________________.

|Մարզի    |Ենթացուցանիշի|Ենթացուցանիշի|Ենթացուցանիշի|Ենթացուցանիշի|

|անվանումը|համարը ըստ   |անվանումը    |միավորը (Z)  |միավորի      |

|         |աղյուսակ 1-ի |             |             |հիմնավորումը |

|         |             |             |             |(համառոտ     |

|         |             |             |             |նկարագիր)    |

|_________|_____________|_____________|_____________|_____________|

|    1    |      2      |      3      |      4      |      5      |

|_________|_____________|_____________|_____________|_____________|

|Մարզ 1   |     n.1.    |             |             |             |

|_________|_____________|_____________|_____________|_____________|

|         |    .....    |             |             |             |

|_________|_____________|_____________|_____________|_____________|

|         |    .....    |             |             |             |

|_________|_____________|_____________|_____________|_____________|

|Մարզ 2   |     n.1.    |             |             |             |

|_________|_____________|_____________|_____________|_____________|

|         |    ....     |             |             |             |

|_________|_____________|_____________|_____________|_____________|

|         |    ....     |             |             |             |

|_________|_____________|_____________|_____________|_____________|

|Մարզ 3   |     n.1.    |             |             |             |

|_________|_____________|_____________|_____________|_____________|

|         |    ....     |             |             |             |

|_________|_____________|_____________|_____________|_____________|

|         |    ....     |             |             |             |

._________________________________________________________________.

 

Կատարող` __________________ __________________

                   Ա.Ա.Հ.          ստորագրություն

 

Ստորաբաժանման ղեկավար` __________________ __________________

                                 Ա.Ա.Հ.          ստորագրություն

 

Աղյուսակ 5.

 

Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետների կողմից _______թ.

ընթացքում կատարված աշխատանքի գնահատման ամփոփիչ աղյուսակ

 

.____________________________________________________________________.

|Հ/հ|Մարզի անվանումը|Ենթաչափորոշիչ «1»|Ենթաչափորոշիչ «2»|Ամփոփիչ     |

|   |               |                 |                 |գնահատականը |

|   |               |                 |                 |(սյունակ 3 +|

|   |               |                 |                 |սյունակ 4)  |

|___|_______________|_________________|_________________|____________|

| 1 |      2        |       3         |        4        |      5     |

|___|_______________|_________________|_________________|____________|

| 1 |Մարզ 1         |                 |                 |            |

|___|_______________|_________________|_________________|____________|

| 2 |Մարզ 2         |                 |                 |            |

|___|_______________|_________________|_________________|____________|

|...|....           |                 |                 |            |

|___|_______________|_________________|_________________|____________|

| N |Մարզ 3         |                 |                 |            |

.____________________________________________________________________.

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
05.12.2011
N 05-Ն
Հրաման