Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 15 ...

 

 

040.1912.120112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1912-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1912-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1587-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքից ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով` ավտոբուսներով և միկրոավտոբուսներով (այսուհետ` ավտոբուսներ) իրականացվող միջպետական հաղորդակցություններում ուղևորների և ուղեբեռների կանոնավոր ուղևորափոխադրումների (այսուհետ` միջպետական ուղևորափոխադրումներ) կազմակերպման և իրականացման գործընթացը:

 

II. ԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

2. Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` փոխադրողներ) վրա:

3. Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ուղևորափոխադրումները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, սույն կարգի, ինչպես նաև միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան: Եթե միջազգային համաձայնագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն կարգով, ապա կիրառվում են միջազգային համաձայնագրերի նորմերը:

 

III. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացություններով

1) միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրում` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման ուղևորների և ուղեբեռների փոխադրում, որն իրականացվում է իրավասու մարմինների հետ համաձայնեցված երթուղու ուղեգծով, չվացուցակով և ուղևորների ու ուղեբեռների համար սահմանված փոխադրավարձով.

2) ուղևորների տարանցիկ փոխադրում` ուղևորների փոխադրում, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և այլ պետության միջև, մեկ այլ պետության տարածքի տարանցմամբ, որի երթուղու սկզբնակետը և վերջնակետը գտնվում են տարանցվող պետության տարածքից դուրս.

3) թույլտվություն` իրավասու մարմինների կողմից տրվող փաստաթուղթ, որն իրավունք է վերապահում իրականացնելու տվյալ պետության տարածքով անցնող որոշակի երթուղով ուղևորների և ուղեբեռների կանոնավոր փոխադրում.

4) պարիտետ` Հայաստանի Հանրապետության և այլ պետության փոխադրողների կողմից ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղու սպասարկման համահավասար պայման.

5) ուղետոմս` ավտոբուսից օգտվելու ուղևորի իրավունքը հավաստող փաստաթուղթ:

5. Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ունեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված նշանակությունները:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն կարգի իմաստով լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

 

IV. ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները կազմակերպվում են նախարարության և այլ պետության իրավասու մարմնի փոխհամաձայնությամբ:

8. Մինչև միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների ցանկը և մրցույթի անցկացման ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի (այսուհետ` նախարար) կողմից հաստատվելը` նախարարությանը միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների չվացուցակները և ուղեգծերը համաձայնեցնում է այլ պետությունների իրավասու մարմինների հետ:

9. Հայաստանի Հանրապետության տարածքից (տարածքով) միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են նախարարության կողմից այլ պետության փոխադրողին և այլ պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության փոխադրողին տրված թույլտվությունների հիման վրա: Միջազգային համաձայնագրերով նախատեսված դեպքերում փոխադրողներին տրվում են նաև տարանցվող պետությունների իրավասու մարմինների թույլտվություններ:

10. Երթուղու հաստատված չվացուցակի, ուղեգծի, փոխադրավարձի և կանգառների ցանկացած փոփոխություն իրականացվում է երթուղու սպասարկման համար թույլտվություն տված իրավասու մարմինների հետ նախապես գրավոր համաձայնեցվելուց հետո:

11. Միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսները պետք է ապահովեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով և միջազգային համաձայնագրերով սահմանված չափի ուղեբեռների փոխադրումը:

12. Ավտովարորդի աշխատանքային հերթափոխի` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմատիվային տևողությունը գերազանցող միջպետական երթուղիների սպասարկումը պետք է կազմակերպվի մեկից ավելի վարորդներով:

13. Միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի կառուցվածքով նախատեսված տեղում պետք է փակցված լինի երթուղու սկզբնակետի և վերջնակետի անվանմամբ հայերենով և անգլերենով դրված ցուցատախտակ:

14. Միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումն իրականացվում է միայն ուղետոմսի հիման վրա:

15. Միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդը պետք է ունենա տվյալ ավտոբուսը վարելու համապատասխան, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վարորդական իրավունքի միջազգային վկայական:

16. Միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացնելիս ավտոբուսի վարորդն իր մոտ պետք է ունենա թույլտվության (պահանջվելու դեպքում նաև տարանցման թույլտվության), ճանապարհային թերթիկի բնօրինակներ, երթուղու հաստատված չվացուցակի, ուղեգծի և փոխադրավարձի վերաբերյալ փաստաթղթեր:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Նախարարության աշխատակազմը`

1) նախապատրաստում և նախարարի հաստատմանն է ներկայացնում միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների ցանկը և մրցույթների անցկացման ժամանակացույցը.

2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության փոխադրողների ընտրության մրցույթները.

3) համաձայն հաստատված ժամանակացույցի տալիս է հայտարարություն մրցույթների անցկացման մասին` համաձայն N 1 ձևի.

4) տրամադրում է մրցութային փաթեթը ցանկություն հայտնած փոխադրողին.

5) ընդունում է ներկայացված հայտերը` ուսումնասիրելով դրանցում ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը N 1 ձևով սահմանված մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերի (այսուհետ` անհրաժեշտ փաստաթղթեր) ցանկին: Թերություններ հայտնաբերելու դեպքում հայտն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում հայտատուին.

6) մասնակցության հայտերի ընդունումը դադարեցնում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ.

7) մրցույթի անցկացման նախորդող աշխատանքային օրն ավտոբուսների գնահատման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամներին տեղեկացնում է մրցույթի անցկացման վայրի, ժամի մասին և ընդունված հայտերով ներկայացված ավտոբուսների քանակին համապատասխան տրամադրում ավտոբուսների արտաքին տեսքի և ուղևորասրահի գնահատման թերթիկները` համաձայն N 4 ձևի.

8) իրականացնում է հայտով ներկայացված ավտոբուսների պատկանելիության և տարիքի գնահատում` համաձայն N 5 ձևի` ներառելով N 4 ձևով ներկայացված գնահատականները, ինչպես նաև վարորդների աշխատանքային փորձի և կազմակերպության կողմից թույլ տրված խախտումների առկայության գնահատում` համաձայն N 6 ձևի` ըստ N 3 ձևի չափորոշիչների.

9) ամփոփում և նախարարի հաստատմանն է ներկայացնում մրցույթի արդյունքները` համաձայն N 7 ձևի.

10) հաջորդող տարվա համար նախատեսված թույլտվությունների փոխանակումից հետո Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին (ինչպես նաև հետագա փոփոխությունների վերաբերյալ տրամադրում է տեղեկատվություն` համաձայն N 9 ձևի:)

18. Մրցութային փաթեթը տեղադրվում է նաև նախարարության ինտերնետային կայքում և ներառում է հետևյալ փաստաթղթերը`

1) մրցույթին ներկայացված երթուղու չվացուցակ.

2) երթուղու ուղեգիծ.

3) մրցույթի մասնակցության հայտը` համաձայն N 2 ձևի:

19. Մրցույթի արդյունքում հաղթող չլինելու կամ մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում հայտարարվում է կրկնակի մրցույթ:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

20. Մրցույթների անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության» օրաթերթում, www.azdarar.am ինտերնետային կայքում, զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև նախարարության ինտերնետային կայքում` մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ:

21. Անհրաժեշտության դեպքում նշվում են նաև երթուղին սպասարկող ավտոբուսներին համաձայնագրի կողմ պետության (տարանցման դեպքում` նաև տարանցվող պետության) օրենսդրությամբ ներկայացվող պահանջները (դրանց առկայության դեպքում):

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ

 

22. Հայտատուի կողմից մրցույթի մասնակցության համար ներկայացրած հայտը մուտքագրվում է նախարարության կողմից: Սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում հայտը նախարարության աշխատակազմի կողմից հաշվառվում է հայտերի գնացամատյանում` համաձայն N 8 ձևի:

23. Հայտնաբերված թերությունների վերաբերյալ ծանուցվելուց հետո հայտատուն կարող է վերացնել դրանք մինչև մրցույթի անցկացման նախորդող օրվա ժամը 12.00-ն:

24. Հայտատուն մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն իր դիմումի համաձայն կարող է փոխել կամ հետ վերցնել ներկայացված հայտը:

25. Սույն կարգի 17-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջին համապատասխան ժամկետում թերությունները չվերացված, ինչպես նաև հայտերը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո ներկայացված նոր հայտերի քննարկումը մերժվում է, որի մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային նամակով տեղեկացվում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

26. Մրցույթին կարող են մասնակցել սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրած այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն`

1) սեփականության և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով իրենց պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվառված ավտոբուսներ.

2) ուղևորների երաշխավորված սպասարկման համար անհրաժեշտ թվով պահուստային ավտոբուսներ (սահմանվում է երթուղու սպասարկման համար անհրաժեշտ յուրաքանչյուր մեկից երեք ավտոբուսի դեպքում` մեկ պահուստային ավտոբուս):

27. Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է նույնիսկ մեկ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր:

 

IX. ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

28. Ավտոբուսների արտաքին տեսքի և ուղևորասրահի գնահատումը իրականացվում է նախարարի հրամանով ստեղծված, 5 անդամից բաղկացած հանձնաժողովի կողմից:

29. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսների փաստացի գնահատումը կատարում է գնահատման թերթիկում` համաձայն N 4 ձևի` ըստ N 3 ձևի չափորոշիչների:

30. Տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնի բացակայության կամ ժամկետանց կտրոնի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն ստանում է «0» գնահատական և հանվում մրցույթից:

31. Մրցույթի ավարտից անմիջապես հետո գնահատման թերթիկները հանձնվում են նախարարության աշխատակազմին:

 

X. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

32. Հանձնաժողովի աշխատանքի արդյունքները նախարարության աշխատակազմն ամփոփում է գնահատման ամփոփ-թերթիկում` համաձայն N 7 ձևի:

33. Գնահատման արդյունքներով (ըստ ամփոփ-թերթիկի) 50 միավորից ցածր միջին գնահատական ստանալու դեպքում կազմակերպությունը զրկվում է երթուղու սպասարկման իրավունքի մրցակցությունից:

34. Առավելագույն ընդհանուր միավորներ հավաքած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:

35. Մրցույթի արդյունքներով ընդհանուր հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողի նախապատվություն է տրվում հետևյալ առաջնահերթությամբ, երբ`

1) ցածր է ուղևորների և ուղեբեռների առաջարկված փոխադրավարձը.

2) կազմակերպությունը նախկինում սպասարկել է տվյալ երթուղին:

36. Մրցույթն անցկացնելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արդյունքներն ամփոփվում են և ներկայացվում նախարարի հաստատմանը:

 

XI. ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

37. Միջպետական միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 2 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 50-70-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

2) 3 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 70-80-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

3) 4 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 80-90-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում:

38. Միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 3 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 50-70-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

2) 4 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 70-80-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

3) 5 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 80-90-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում:

 

XII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

39. Մրցույթների արդյունքները նախարարի կողմից հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են նախարարության ինտերնետային կայքում և գրավոր տեղեկացվում մրցույթի մասնակիցներին:

 

XIII. ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

40. Երթուղին սպասարկող կազմակերպությունը կարող է երթուղում ընդգրկված ավտոբուսի փոփոխման նպատակով դիմել նախարարություն և ներկայացված տրանսպորտային միջոցը սույն կարգի պահանջներին համապատասխան համարժեք գնահատվելու դեպքում դրանով փոխարինել երթուղում ընդգրկված ավտոբուսը:

 

XIV. ՉԿԱՅԱՑԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

 

41. Մրցույթը հայտարարվում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի հայտ չի ներկայացվել

2) մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված, հայտարարությամբ պահանջվող ավտոբուսներից որևէ մեկը չի բավարարում սույն կարգի 21-րդ կետի պահանջները:

 

XV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿՐԿՆԱԿԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

42. Հաստատված ժամանակացույցի համաձայն անցկացված մրցույթում հաղթող չճանաչվելու կամ մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում մրցույթի անցկացման օրվանից 45 օր անց սույն կարգի պահանջներին համապատասխան անցկացվում է փոխադրողի ընտրության կրկնակի մրցույթ:

43. Կրկնակի մրցույթը չկայացված հայտարարվելու կամ անցկացված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու դեպքում այլ պետության փոխադրողին իրավունք է վերապահվում երթուղու սպասարկումն իրականացնել միակողմանի և տրվում է համապատասխան թույլտվություն:

 

XVI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

44. Հայաստանի Հանրապետության փոխադրողի ընտրության արտահերթ մրցույթն անցկացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան`

1) Հայաստանի Հանրապետության փոխադրողի կողմից երթուղում ուղևորափոխադրողների դադարեցման մասին գրավոր ցանկություն հայտնելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության փոխադրողին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան երթուղու սպասարկման իրավունքից զրկելու դեպքում:

45. Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղով ուղևորափոխադրումների դադարեցման մտադրություն ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության փոխադրողը նախարարությանը պետք է տեղյակ պահի ոչ ուշ, քան ուղևորափոխադրումների դադարեցումը նախատեսվելու օրվանից առնվազն երկու ամիս առաջ:

46. Սույն կարգի 44-րդ կետով սահմանված դեպքերում նախարարը դիմում է այլ պետության իրավասու մարմին` Հայաստանի Հանրապետության փոխադրողին տրված համապատասխան թույլտվությունը Հայաստանի Հանրապետության փոխադրողի դիմումում նշված կամ Հայաստանի Հանրապետության փոխադրողին երթուղու սպասարկման իրավունքից զրկելու օրվանից անվավեր ճանաչելու համար և դրա մասին տեղեկացնում փոխադրողին:

47. Արտահերթ մրցույթը չկայացած հայտարարվելու կամ անցկացված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում մրցույթի անցկացման օրվանից 45 օր անց անցկացվում է ևս մեկ արտահերթ մրցույթ, որը չկայանալու կամ հաղթող չճանաչելու դեպքում այլ պետության փոխադրողին իրավունք է վերապահվում երթուղու սպասարկումն իրականացնել միակողմանի և երկու աշխատանքային օրվա ընթացքում տրվում է համապատասխան թույլտվություն:

48. Մինչև արտահերթ մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, անհրաժեշտության դեպքում, երթուղու սպասարկումը ժամանակավորապես (մինչև 3 ամիս), կարող է տրամադրվել կանոնավոր փոխադրումների լիցենզիա ունեցող սույն կարգի պահանջներին համապատասխան տրանսպորտային միջոցներ ունեցող, միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող և մրցույթի արդյունքում առավել բարձր միավորներ ստացած կազմակերպությանը, ինչի մասին նախարարությունը տեղեկացնում է այլ պետության լիազոր մարմնին:

 

XVII. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

49. Միջպետական հաղորդակցության ավտոբուսներով ուղևորների կանոնավոր փոխադրումների հաշվառումն իրականացվում է նախարարության աշխատակազմի կողմից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխադրողների կողմից տարվա յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 20-ը նախարարություն ներկայացվող հետևյալ տեղեկատվությունը`

1) ըստ երթուղիների և օրերի` կատարված երթերի թիվը.

2) ըստ երթուղիների, երթերի և օրերի` փոխադրված ուղևորների թիվը:

50. Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվող կանոնավոր միջպետական ավտոբուսային երթուղիների և դրանք սպասարկող փոխադրողների մասին ամփոփ տեղեկատվությունը հրապարակվում է նախարարության ինտերնետային կայքում:

 

XVIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

51. Ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների վերահսկողությունն իրականացվում է միջպետական ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջազգային համաձայնագրերի և այն պետությունների ազգային օրենսդրությունների հիման վրա, որոնց տարածքով իրականացվում է փոխադրումը:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

___________________________ հայտարարում է ավտոբուսներով ուղևորների և

(մրցույթ հայտարարող մարմնի ուղեբեռների կանոնավոր

անվանումը)

 

փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ ավտոբուսային երթուղիների համար`

 

._________________________________________________________________________.

|NN |                              Երթուղու                               |

|ը/կ|_____________________________________________________________________|

|   |անվանումը|սկզբնակետը  |վերջնակետը  |տեսակը            |սպասարկման    |

|   |         |(ավտոկայան, |(ավտոկայան, |(ավտոբուսային/    |համար         |

|   |         |ավտոկայարան)|ավտոկայարան)|միկրոավտոբուսային)|պահանջվող     |

|   |         |            |            |                  |ավտոբուսների  |

|   |         |            |            |                  |թիվը (ներառյալ|

|   |         |            |            |                  |պահուստային   |

|   |         |            |            |                  |ավտոբուսների  |

|   |         |            |            |                  |թիվը)         |

|___|_________|____________|____________|__________________|______________|

|1. |         |            |            |                  |              |

|___|_________|____________|____________|__________________|______________|

|2. |         |            |            |                  |              |

|___|_________|____________|____________|__________________|______________|

|3. |         |            |            |                  |              |

._________________________________________________________________________.

 

ՑԱՆԿ

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1) հայտ.

2) ավտոբուսների հաշվառման վկայագրեր.

3) ավտոբուսներին ամրակցված վարորդների վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային պայմանագրեր կամ քաղվածք հրամանից, աշխատանքային գրքույկներ.

4) ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր.

5) սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` անվտանգության պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման համապատասխանության վկայագրման վկայական և ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների վկայագրման և գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկման վկայական.

6) փակ ծրարով ներկայացվող` երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի փոխադրման գինը.

7) տեղեկանք տարածքային հարկային մարմնից:

 

Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը ____________________

Հայտը ներկայացնելու վայրը, օրերը, ժամերը, վերջին ժամկետը _____

Հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ N __________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Հայտատու __________________________________________________________

(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը),

հեռախոսահամարները, էլ. հասցեն)

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու________ ______ 20 թ. կայանալիք ավտոբուսային (միկրոավտոբուսային) _____________________ մրցույթին:

(երթուղու անվանումը)

 

1. Ավտոբուսների մասին տվյալները`

 

.________________________________________________________________________.

|NN |Մակնիշը|Հաշվառման |Վարորդների անունները,|Նստատեղերի|Ինչ իրավունքով է|

|ը/կ|       |համարանիշը|ազգանունները         |թիվը      |պատկանում       |

|   |       |          |                     |          |կազմակերպությանը|

|___|_______|__________|_____________________|__________|________________|

|___|_______|__________|_____________________|__________|________________|

|___|_______|__________|_____________________|__________|________________|

|___|_______|__________|_____________________|__________|________________|

|___|_______|__________|_____________________|__________|________________|

|___|_______|__________|_____________________|__________|________________|

|___|_______|__________|_____________________|__________|________________|

|___|_______|__________|_____________________|__________|________________|

.________________________________________________________________________.

 

2. Լրացուցիչ տեղեկություններ` _______________________________________

_____________________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ մրցութային կարգի պայմաններին և միջպետական ուղևորափոխադրումների գործընթացին ներկայացվող պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Կից ներկայացնում եմ մրցութային կարգի ցանկով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը:

Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հավաստում եմ:

 

Հայտատու _________________ __________________________________________

(ստորագրությունը)  (կազմակերպության ղեկավարի կամ լիազորված

անձի անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Գնահատման չափանիշները                   |Գնահատականը|Ծանոթագրություն |

|________________________________________|___________|________________|

|                     1                  |     2     |       3        |

|________________________________________|___________|________________|

|1. ԱՎՏՈԲՈՒՍ                             |50 միավոր  |ամփոփվում է     |

|                                        |           |միջին           |

|                                        |           |գնահատականով    |

|________________________________________|___________|________________|

|1) պատկանելության իրավունքը`            |           |                |

|________________________________________|___________|________________|

|սեփականության, լիզինգ                   |    10     |                |

|________________________________________|___________|________________|

|վարձակալություն                         |     5     |                |

|________________________________________|___________|________________|

|2) տարիքը                               |           |                |

|________________________________________|___________|________________|

|մինչև  1 տարին ներառյալ                 |    10     |                |

|________________________________________|___________|________________|

|1-ից 2 տարին ներառյալ                   |     9     |                |

|________________________________________|___________|________________|

|2-ից 3 տարին ներառյալ                   |     8     |                |

|________________________________________|___________|________________|

|3-ից 4 տարին ներառյալ                   |     7     |                |

|________________________________________|___________|________________|

|4-ից 5 տարին ներառյալ                   |     6     |                |

|________________________________________|___________|________________|

|5-ից 6 տարին ներառյալ                   |     5     |                |

|________________________________________|___________|________________|

|6-ից 7 տարին ներառյալ                   |     4     |                |

|________________________________________|___________|________________|

|7-ից 8 տարին ներառյալ                   |     3     |                |

|________________________________________|___________|________________|

|8-ից 10 տարին ներառյալ                  |     2     |                |

|________________________________________|___________|________________|

|10 և  ավելի                             |     1     |                |

|_____________________________________________________________________|

|3) արտաքին տեսքը (թափքի կոռոզիա, ներկվածքի որակ, հողմապակու ճաքեր)   |

|_____________________________________________________________________|

|գերազանց                                |    10     |                |

|________________________________________|___________|________________|

|լավ (նշվածներից որևէ  մեկի առկայության  |     8     |                |

|դեպքում)                                |           |                |

|________________________________________|___________|________________|

|բավարար (նշվածներից երկուսի առկայության |     4     |                |

|դեպքում)                                |           |                |

|________________________________________|___________|________________|

|անբավարար (երեքի առկայության դեպքում)   |     0     |                |

|_____________________________________________________________________|

|4) ուղևորասրահը  (օդափոխման և  տաքացման համակարգ, նստարանների,       |

|կողային պաստառների և  հատակի ծածկույթի վնասվածքներ, կառուցվածքային   |

|փոփոխություններ` ավելի նստատեղի և  արտադրող գործարանի կողմից         |

|չնախատեսված այլ կառուցվածքային փոփոխություններ)                      |

|_____________________________________________________________________|

|գերազանց                                |     10    |                |

|________________________________________|___________|________________|

|լավ (նշվածներից որևէ  մեկի առկայության  |      8    |                |

|դեպքում)                                |           |                |

|________________________________________|___________|________________|

|բավարար (նշվածներից երկուսի առկայության |      4    |                |

|դեպքում)                                |           |                |

|________________________________________|___________|________________|

|անբավարար (երեքի առկայության դեպքում)   |      0    |                |

|________________________________________|___________|________________|

|5) լրացուցիչ                            |           |գնահատվում է    |

|                                        |           |առկայությունը   |

|________________________________________|___________|________________|

|փափուկ, ծալվող նստարաններ               |      2    |                |

|________________________________________|___________|________________|

|հեռուստացույց                           |      2    |                |

|________________________________________|___________|________________|

|սառնարան                                |      2    |                |

|________________________________________|___________|________________|

|խոհանոց                                 |      2    |                |

|________________________________________|___________|________________|

|զուգարան                                |      2    |                |

|________________________________________|___________|________________|

|2. ՎԱՐՈՐԴՆԵՐ                            |10 միավոր  |ամփոփվում է     |

|                                        |           |միջին           |

|                                        |           |գնահատականով    |

|________________________________________|___________|________________|

|6) ուղևորափոխադրումների  ոլորտում       |           |                |

|վարորդների աշխատանքային փորձը           |           |                |

|________________________________________|___________|________________|

|մինչև  2 տարի                           |    2      |                |

|________________________________________|___________|________________|

|2-ից 5 տարի                             |    4      |                |

|________________________________________|___________|________________|

|5-ից 8 տարի                             |    6      |                |

|________________________________________|___________|________________|

|8-ից ավելի                              |   10      |                |

|________________________________________|___________|________________|

|3. ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ   |30 միավոր  |հաշվի են առնվում|

|                                        |           |մրցույթի օրվանից|

|                                        |           |հաշվված վերջին  |

|                                        |           |մեկ տարվա       |

|                                        |           |խախտումները     |

|________________________________________|___________|________________|

|7) լիցենզիայի պահանջների և  պայմանների  |           |                |

|________________________________________|___________|________________|

|խախտումների բացակայություն              |    10     |նախկինում       |

|________________________________________|___________|փոխադրող        |

|մեկ խախտում                             |     5     |չհանդիսացող     |

|________________________________________|___________|հայտատուն       |

|մեկից ավելի խախտումներ                  |     0     |ստանում է 4     |

|________________________________________|___________|միավոր          |

|8) ուղևորափոխադրումների  պահանջների     |           |                |

|(հաշվի է առնվում նաև  առկա բողոքները)   |           |                |

|________________________________________|___________|                |

|խախտումների բացակայություն              |    10     |                |

|________________________________________|___________|                |

|մեկ խախտում                             |     5     |                |

|________________________________________|___________|                |

|մեկից ավելի խախտումներ                  |     0     |                |

|________________________________________|___________|                |

|9) հարկային պարտավորությունների         |           |                |

|________________________________________|___________|                |

|խախտումների բացակայություն              |    10     |                |

|________________________________________|___________|                |

|խախտումների առկայություն                |     0     |                |

._____________________________________________________________________.

 

Ձև N 4

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԻ ԵՎ ՈՒՂԵՎՈՐԱՍՐԱՀԻ

 

Գնահատման հանձնաժողովի __________ ___________________ ________________

(պաշտոնը) (անունը, ազգանունը) (մրցույթի

անցկացման օրը)

 

._________________________________________________________________.

|NN |Ավտոբուսի        |Տեխնիկական |    Գնահատականը                |

|ը/կ|                 |վիճակը     |                               |

|   |_________________|___________|_______________________________|

|   |մակնի-|հաշվառման |համաձայն   |արտաքին|ուղևորասրահի |լրացուցիչ|

|   |շը    |համարանիշը|տեխնիկական |տեսքի  |             |         |

|   |      |          |զննության  |       |             |         |

|   |      |          |կտրոնի     |       |             |         |

|   |      |          |առկայության|       |             |         |

|___|______|__________|___________|_______|_____________|_________|

| 1 |   2  |    3     |    4      |   5   |      6      |    7    |

|___|______|__________|___________|_______|_____________|_________|

|1. |      |          |           |       |             |         |

|___|______|__________|___________|_______|_____________|_________|

|2. |      |          |           |       |             |         |

|___|______|__________|___________|_______|_____________|_________|

|3. |      |          |           |       |             |         |

._________________________________________________________________.

 

           ____________________    _____________________________

             (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

                                                                    

                                                          Ձև N 5

                                                                      

                            ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

                             

                        ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ

                                                 

________________________ 20   թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

._______________________________________________________________

|NN |Ավտոբուսի           |Տեխնիկական |     Գնահատականը         |

|ը/կ|                    |վիճակը     |                         |

|___|____________________|___________|_________________________|

|   |մակնիշը  |հաշվառման |համաձայն   |պատկանե- |արտադը-|արտաքին|

|   |         |համարանիշը|տեխնիկական |լության  |րության|տեսքի  |

|   |         |          |զննության  |իրավունքի|տարեթը-|       |

|   |         |          |կտրոնի     |         |վի     |       |

|   |         |          |առկայության|         |       |       |

|___|_________|__________|___________|_________|_______|_______|

| 1 |    2    |     3    |     4     |    5    |   6   |   7   |

|___|_________|__________|___________|_________|_______|_______|

|1. |         |          |           |         |       |       |

|___|_________|__________|___________|_________|_______|_______|

|2. |         |          |           |         |       |       |

|___|_________|__________|___________|_________|_______|_______|

|3. |         |          |           |         |       |       |

._______________________________________________________________

.____ ___________________________________________________________.

|NN | |           Գնահատականը         |Ներկայացված |Ներկայացված  |

|ը/կ| |                               |ավտոբուսների|ավտոբուսների |

|___| |_______________________________|ընդհանուր   |միջին միավորը|

|   | |ուղևորա- |ընդամենը   |լրացուցիչ|միավորը     |             |

|   | |սրահի    |           |         |            |             |

|   | |         |           |         |            |             |

|   | |         |           |         |            |             |

|   | |         |           |         |            |             |

|___| |_________|___________|_________|____________|_____________|

| 1 | |    8    |     9     |    10   |     11     |     12      |

|___| |_________|___________|_________|____________|_____________|

|1. | |         |           |         |            |             |

|___| |_________|___________|_________|____________|_____________|

|2. | |         |           |         |            |             |

|___| |_________|___________|_________|____________|_____________|

|3. | |         |           |         |            |             |

.____ ___________________________________________________________.

 

Պատասխանատու ստորաբաժանման

    ղեկավար                    __________________  ______________________

                               (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Ձև N 6

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ

 

________________________ 20  թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

._________________________________________.

|NN |             Վարորդի                 |

|ը/կ|_____________________________________|

|   |անունը,  |ըստ աշխա-|ընդհանուր|միջին  |

|   |ազգանունը|տանքային |միավորը  |միավորը|

|   |         |փորձի    |         |       |

|___|_________|_________|_________|_______|

| 1 |    2    |    3    |    4    |   5   |

|___|_________|_________|_________|_______|

|1. |         |         |         |       |

|___|_________|_________|         |       |

|2. |         |         |         |       |

|___|_________|_________|         |       |

|3. |         |         |         |       |

._________________________________________.

 

.__________________________________________________.

| Խախտումների առկայության                          |

|__________________________________________________|

|լիցենզիայի   |ուղևորա-     |հարկային     |ընդամենը|

|պահանջների   |փոխադրումների|պարտավորու-  |        |

|և  պայմանների|պահանջների   |թյունների    |        |

|_____________|_____________|_____________|________|

|      6      |       7     |      8      |    9   |

|_____________|_____________|_____________|________|

|             |             |             |        |

|             |             |             |        |

|             |             |             |        |

|             |             |             |        |

|             |             |             |        |

.__________________________________________________.

 

Պատասխանատու ստորաբաժանման

    ղեկավար                    __________________  ______________________

                               (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Ձև N 7

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՄՓՈՓ ԹԵՐԹԻԿ

 

________________________ 20  թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

.________________________________________________________________.

|Կազմակերպության|             Գումարային գնահատականը             |

|անվանումը կամ  |________________________________________________|

|անհատ          |ներկայացված   |վարորդների  |խախտումների|ընդամենը|

|ձեռնարկատիրոջ  |ավտոբուսների  |աշխատանքային|առկայության|        |

|անունը,        |              |փորձի       |           |        |

|ազգանունը      |              |            |           |        |

|_______________|______________|____________|___________|________|

|      1        |       2      |      3     |      4    |    5   |

|_______________|________________________________________________|

|               |           երթուղու անվանումը                   |

|_______________|________________________________________________|

|               |      |       |            |           |        |

|               |      |       |            |           |        |

|               |      |       |            |           |        |

.________________________________________________________________.

 

Պատասխանատու ստորաբաժանման

    ղեկավար                    __________________  ______________________

                               (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Ձև N 8

 

ՄԱՏՅԱՆ

 

ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Մրցույթի |Հայտի   |Կազմակերպության|Երթուղու |Հայտը    |Հայտն     |

|ը/կ|անցկացման|հանձնման|անվանումը կամ  |անվանումը|ներկայաց-|ընդունողի |

|   |ամսաթիվը |ամսաթիվը|անհատ ձեռնարկա-|         |նողի     |ստորագրու-|

|   |         |        |տիրոջ անունը,  |         |ստորագրու|թյունը    |

|   |         |        |ազգանունը      |         |թյունը   |          |

|___|_________|________|_______________|_________|_________|__________|

|1. |         |        |               |         |         |          |

|___|_________|________|_______________|_________|_________|__________|

|2. |         |        |               |         |         |          |

|___|_________|________|_______________|_________|_________|__________|

|3. |         |        |               |         |         |          |

|___|_________|________|_______________|_________|_________|__________|

|4. |         |        |               |         |         |          |

._____________________________________________________________________.

 

ՁԵՎ N 9

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ, ՓՈԽԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Երթուղու |Հայկական |Օտարերկրյա|Տրանսպորտային  |Թույլտվություններ`|

|ը/կ|անվանումը|փոխադրողը|փոխադրողը |   միջոցի      |      տրված       |

|   |         |         |          |_______________|__________________|

|   |         |         |          |մակնիշը|հաշվառ-|ՀՀ լիազոր|այլ պե- |

|   |         |         |          |       |ման    |մարմնի   |տության |

|   |         |         |          |       |համարա-|կողմից   |լիազոր  |

|   |         |         |          |       |նիշը   |         |մարմնի  |

|   |         |         |          |       |       |         |կողմից  |

|___|_________|_________|__________|_______|_______|_________|________|

|   |         |         |          |       |       |         |        |

|   |         |         |          |       |       |         |        |

|   |         |         |          |       |       |         |        |

._____________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 1912-Ն
Որոշում