Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀՀ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Մ ...

 

 

040.0082.200299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 փետրվարի 1999 թվական թիվ 82

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսության» պետական ձեռնարկությունը վերակազմակերպել «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 9027 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով վերակազմակերպելով «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 245 որոշման համաձայն «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության գույքի կազմից առանձնացվել է բաղնիքի անավարտ շինարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

1.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը 6536 հազ. դրամ , որը համապատասխանում է 6536 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսի համապատասխանող բաժնետոմսերի փաթեթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքին:

1.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 4314 հազ. դրամ, որը համապատասխանում է 4314 բաժնետոմսի յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.6. «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2491,2 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 388,7 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1067,4 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 102,5 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 282,1 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 650,5 հազ. դրամ, որից

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 650,5 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ :

1.9. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 911621 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոտայքկոշ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով վերակազմակերպելով «Կոտայքկոշ» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության ներդրումային մասնավորեցման արդյունքում պետական բաժնետոմսը կազմել է 60, 37 տոկոս):

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը 106648 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 106648 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում թ 64383 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 64383 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Կոտայքկոշ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 804973,3 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 16472,8 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 220 հազ. դրամ.

կարճաժամկետ փոխառությունների գծով` 526942 հազ. դրամ.

ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ 210776,8 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 12 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 15675 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 34839 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 35,7 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 35,7 հազ. դրամ:

2.5. Հայաստանի հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայջրտնտ» հատուկ նշանակությամբ պետական ձեռնարկության առևտրաարտադրական դուստր ձեռնարկությունը վերակազմակերպել «Ջերտնտ առևտրաարդյունաբերական» պետական փակ բաժնետիրական ընկերության:

3.2. Հաշվեկշռային մեթոդով 59740 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջրտնտ առևտրաարդյունաբերական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ջրտնտ առևտրաարդյունաբերական» բաց բաժնետիրական ընկերության:

3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը 47165 հազ. դրամ, որը համապատասխանում է 47165 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 47165 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 47165 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.5. «Ջրտնտ առևտրաարդյունաբերական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 12575 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 6839 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 67 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3039 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 461 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 2169 հազ. դրամ, որից

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 2134 հազ. դրամ:

3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 6643 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ամասիայի բնակկոմունսան» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում մասնավորեցվող լվացքատունը գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 2-ի N 676 որոշմամբ «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացվել են`

ա) 13 անավարտ շինարարության օբյեկտները (կաթսայատուն, ջերմոցանց, մսուր-մանկապարտեզ, 2 դպրոց, 8 բնակելի շենք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ամասիայի գյուղական համայնքին անհատույց օտարելու համար.

բ) հյուրանոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը 5980 հազ. դրամ, որը համապատասխանում է 5980 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Ամասիայի գյուղական համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 2-ի N676 որոշման:

4.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 3947 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3947 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.5. «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 662,5 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 155,5 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով 50 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ 82,1 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով 263,1 հազ. դրամ.

հաշվարկներ հաշվետու անձանց նկատմամբ 30,5 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ 76,4 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 4,9 հազ. դրամ:

4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 23805 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «ՄՆ Ընդ Ռ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով վերակազմակերպելով «ՄՆ ընդ Ռ» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը 4040 հազ. դրամ, որը համապատասխանում է 4040 բաժնետոմսի յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 3232 հազ. դրամ, որը համապատասխանում է 3232 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. «ՄՆ Ընդ Ռ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 19764,8 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 9667 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ 9700,2 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով 59,3 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 67,3 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով 271 հազ. դրամ:

5.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.7. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Վեդու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ավտոկայանը և թողնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:

6.2. «Վեդու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ՊԱԶ-672Մ մակնիշի ավտոբուսը (հաշվեկշռային արժեքը 43, 03 հազ. դրամ, գնահատված արժեքը 1259,5 հազ. դրամ, պետհամարանիշը 33-76 ԱԴՕ) և սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

6.3. Հաշվեկշռային մեթոդով 138033 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վեդու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով վերակազմակերպելով «Վեդու ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:

6.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը 131061 հազ. դրամ, որը համապատասխանում է 131061 բաժնետոմսի յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 131061 հազ. դրամ, որը համապատասխանում է 131061 բաժնետոմսի յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը 65531 հազ. դրամ:

6.7. «Վեդու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 6971,7 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 1892,9 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով 932,8 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 379,6 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ 3069,7 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ 18,5 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 678,2 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 678,2 հազ. դրամ:

6.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը

ներդրումների չափը տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.10. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.11. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 62897 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վան Տրանս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով վերակազմակերպելով «Վան Տրանս» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը 62097 հազ. դրամ, որը համապատասխանում է 62097 բաժնետոմսի յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 49678 հազ. դրամ, որը համապատասխանում է 49678 բաժնետոմսի յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. «Վան Տրանս» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 799,5 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 453,7 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ 345,8 հազ. դրամ:

7.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

7.7. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

7.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Երևանի քաղաքապետարանից վարձակալած հաշվեկշռային մեթոդով 1807 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը (72 քառ. մ. զբաղեցրած մակերեսով շենքը, որի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային 5 ուղղիչ գործակից) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Պլաստմասսա» արտադրական կոոպերատիվին:

8.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

9.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից վարձակալած հաշվեկշռային մեթոդով 21751 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Շիննորոգում» վարձակալական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

9.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

10.1. հաշվեկշռային մեթոդով 9749 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի «Մանկապարտեզի համալիր» (գ. Հայրավանք) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:

10.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

10.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:

10.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

10.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հաշվեկշռային մեթոդով 4772 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի Գայի անվան N 129 դպրոցին կից կառույցի (տրանսֆորմատորային ենթակայան, քաղ. Երևան, Հ. Քոչարի փող.) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:

11.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը 4772 հազ. դրամ:

11.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

11.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:

11.5. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

11.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմանը կից ցանկի «ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն» բաժնից հանել 27-րդ կետը:

i

13. Հայաստանի հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, «Կապանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման և Հայաստանի ՀաՆրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի N 314 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 676 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 17.1-ին կետում «26135» թիվը փոխարինել «27520» թվով.

բ) որոշման 17.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17.2. «Հիդրոշինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել սպորտային դահլիճը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Ախուրյանի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Ախուրյանի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր».

գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.3-րդ կետով.

«17.3. «Հիդրոշինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել պատվիրատուի շենքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը».

դ) որոշման 17.3-րդ կետում «22214» թիվը փոխարինել «23600» թվով.

ե) որոշման 17.4-րդ կետում «17771» թիվը փոխարինել «18880» թվով.

զ) որոշման 17.3-17.7-րդ կետերը համապատասխանաբար համարել 17.4-17.8-րդ կետեր:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.02.1999
N 82
Որոշում