Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏ ...

 

 

102.0016.150212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        02            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10212106

         

            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

                                 ՀՐԱՄԱՆ

                                                           

                     6 փետրվարի 2012 թվականի N 16-Ն

                                                                               

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

i

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2012 թվականի հիմնական միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարին` սույն հրամանի 1-ին կետով սահմանված միջոցառումների իրականացման նպատակով մեկամսյա ժամկետում նշանակել պատասխանատուներ և մասնակիցներ:

3. Սույն հրամանի 1-ին կետով միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի վրա:

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2012 թվականի փետրվարի 6-ի

N 16-Ն հրամանի

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. Հակահրդեհային ապահովման` հրդեհների բռնկման և տարածման հնարավորությունների իջեցմանը, մարդկանց պաշտպանությանը, նյութական թանկարժեք իրերի պաշտպանությանը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ուժերի գործողությունների համար պայմանների ստեղծմանն ուղղված կազմակերպչական և ինժեներատեխնիկական համալիր միջոցառումների ապահովման նպատակով սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2012 թվականի հիմնական միջոցառումները`

1) շտաբային վարժանք. թեմա` Երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողների պաշտպանությունը, իրականացման ժամկետը` 2012 թվականի սեպտեմբերի 12-ը,

2) հատուկ տակտիկական վարժանք. թեմա` Երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողների տարահանումը հրդեհի դեպքում, իրականացման ժամկետը` 2012 թվականի հոկտեմբերի 17-ը:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
06.02.2012
N 16-Ն
Հրաման