Սեղմել Esc փակելու համար:
«2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ Բ ...

 

 

040.0309.230312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2012 թվականի N 309-Ն

 

i

«2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «2012-2014 թվականների բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցություն» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 15-ի

N 309-Ն որոշման

 

«2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «2012-2014 բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցություն» ծրագիրը (այսուհետ` ծրագիր) Հայաստանի Հանրապետությունում համարվում է բուսասանիտարիայի համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն նախաձեռնություններից մեկը, որը հնարավորություն կընձեռի կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերմանը և հանրապետության տարածք ներթափանցմանն ու հետագա տարածման կանխարգելմանը, արտադրվող բուսական մթերքի որակի բարձրացմանը, որն էլ իր հերթին հնարավորություն կստեղծի բույսերի, բուսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև կհանգեցնի Հայաստանի Հանրապետության բնակչությանը երաշխավորված բուսական ծագում ունեցող` առողջ արտադրանքով ապահովելուն:

 

II. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

2. Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական վերահսկողություն իրականացնող տեսուչները (այսուհետ` տեսուչներ) ապահոված չեն կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման և հանրապետության տարածք ներթափանցման ու հետագա տարածման կանխարգելման համապատասխան մեթոդական ուղեցույցներով: Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում ավելանում է բույսերի վնասակար օրգանիզմների քանակը, և ի հայտ են գալիս նոր տեսակներ, որոնցից անմասն չի մնում նաև մեր երկիրը: Դրանց հայտնաբերման և հետագա բազմացման կանխարգելման համար տեսուչները չունեն համապատասխան գիտելիքներ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իրականացնել ամենամյա վերապատրաստում: Մինչ այսօր մշակվել և հանրությանն են տրամադրվել ընդամենը 20 անուն կարանտին վնասակար օրգանիզմների մոնիթորինգի իրականացման և պայքարի միջոցառումների կիրառման մեթոդական ուղեցույցներ, որի պատճառով գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավորող սուբյեկտները բուսասանիտարիայի բնագավառում ունեն սակավ գիտելիքներ, որը բացասաբար է անդրադառնում առողջ բույսերի բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության, պահպանման, տեղափոխման, ներմուծման, արտահանման և վերաարտահանման գործընթացների վրա:

3. Ծրագիրը բխում է «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 45 արձանագրային որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 1.7-րդ ենթակետի պահանջներից:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Ծրագրի իրականացման նպատակը բուսասանիտարիայի բնագավառում միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխան կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման և հետագա տարածման կանխարգելման մեթոդական ուղեցույցներ ու վերապատրաստված մասնագետներ ունենալն է, որոնք ապահովելու են ազգային և տարածաշրջանային մակարդակներով բուսասանիտարական կայուն վիճակ:

 

IV. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

5. Յուրաքանչյուր տարի 20 անուն կարանտին վնասակար օրգանիզմների վերաբերյալ մեթոդական ուղեցույցների մշակում: Յուրաքանչյուր վնասակար օրգանիզմի համար հայտնաբերման և նույնականացման ուղեցույցը ներառելու է հետևյալ բաժինները`

1) ընդհանուր տեղեկություններ կարանտին վնասակար օրգանիզմի մասին`

ա. վնասակար օրգանիզմի աշխարհագրական տարածվածությունը,

բ. վնասակար օրգանիզմի մորֆոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները.

2) վնասակար օրգանիզմի հայտնաբերումը`

ա. կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերման ախտանիշները,

բ. կարանտին վնասակար օրգանիզմով վարակված բույսերից և բուսական արտադրանքից նմուշառումը,

գ. կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերման նպատակով մոնիթորինգի անցկացում` ժամկետները, պարբերականությունը, հետազոտման օբյեկտը,

դ. կարանտին վնասակար օրգանիզմի ոչնչացման միջոցառումների իրականացումը:

6. Մշակված յուրաքանչյուր մեթոդական ուղեցույցի 500 օրինակ տպաքանակով տպագրություն:

7. Միջինը 14 անձից բաղկացած խմբերի (3 խումբ) բուսասանիտարական տեսուչների յուրաքանչյուր խմբի համար 5-օրյա (յուրաքանչյուր օր 8 ժամ) դասընթացների կազմակերպում` մշակված և տպագրված մեթոդական ուղեցույցներն աշխատանքներում կիրառելու, բուսասանիտարիայի բնագավառը կարգավորող օրենքների և օրենսդրական ակտերի, ինչպես նաև բուսասանիտարական միջազգային չափորոշիչների ուսումնասիրություն:

8. Ծրագրային պարտավորությունները յուրաքանչյուր տարի բաժանվում են երկու բաժինների`

1) մեթոդական ուղեցույցների մշակում և տպագրում` 20 կարանտին վնասակար օրգանիզմների հաշվով, որի միջոցով բուսասանիտարիայի բնագավառի մասնագետներն ապահովված կլինեն կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերման և դրա դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ձեռնարկով.

2) ուսուցողական դասընթացների կազմակերպում, որը կնպաստի բուսասանիտարիայի բնագավառում տեսուչների մասնագիտական պատրաստվածության աստիճանի բարձրացմանը:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆ ՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

9. Ծրագրի կատարման համար յուրաքանչյուր տարի նախատեսվում է իրականացնել հետևյալ ծառայությունները`

1) մեթոդական ուղեցույցների մշակում և տպագրում (20 անուն կարանտին վնասակար օրգանիզմների հաշվով).

2) մասնագիտական վերապատրաստման ուսուցողական դասընթացների կազմակերպում և իրականացում:

10. Ծրագրի իրականացման ծախսերը 2012-2014 թվականների յուրաքանչյուր տարվա համար կազմում են 5,800.0 հազ. դրամ, այդ թվում` ըստ միջոցառումների`

1) մեթոդական ուղեցույցների մշակման և տպագրման համար (500 օրինակ) հաշվարկվել են 2,000.0 հազ. դրամ (20 անուն կարանտին վնասակար օրգանիզմների հաշվով)` յուրաքանչյուր կարանտին վնասակար օրգանիզմի համար մեթոդական ուղեցույցի մշակման համար կպահանջվի 75,0 հազ. դրամ, մշակված յուրաքանչյուր մեթոդական ուղեցույցի մեկ օրինակի տպագրության ծախսերը կկազմեն 1000,0 դրամ.

2) նախատեսվում է 42 ունկնդրի հաշվով 5-օրյա ժամկետով` ընդհանուր 40-ժամյա ծրագրով կազմակերպել դասընթացներ բուսասանիտարիայի տեսուչների համար, 3 խմբով` յուրաքանչյուր խմբում 14 անձի ընդգրկմամբ.

3) դասընթացների կազմակերպման ծախսերը, այդ թվում` և լսարանի վարձակալումը, դասախոսական կազմի աշխատավարձը, գործուղման, մարզային կառույցներ և սահմանային հսկիչ կետեր այցելությունների, ինչպես նաև ունկնդրի սուրճի ընդմիջման ծախսերը հաշվարկվել են մեկ ունկնդրի հաշվարկով` 5 օրվա համար` 90,5 հազ. դրամ:

11. Վերապատրաստումն իրականացվում է 42 ունկնդրի համար` յուրաքանչյուրը 5 օր:

12. Ծրագրի իրականացման ծախսերի ֆինանսական գնահատման համար հիմք են ընդունվել հանրապետության շուկայում համանման ծառայություններ մատուցող ընկերություններից կատարված հարցումների արդյունքում միջինացված գները:

 

Ծրագրի իրականացման յուրաքանչյուր տարվա համար կանխատեսվող ծախսերի

հաշվարկն ու հիմնավորումը

 

.___________________________________________________________________.

|Իրականացման ենթակա       |Միավորի  |ՈՒնկնդիր-|Օրերի    |Ընդամենը`  |

|ծառայությունների         |արժեքը   |ների թիվը|քանակը   |գումարը    |

|(աշխատանքների)           |(դրամ)   |         |         |(հազ. դրամ)|

|նկարագրությունը          |         |         |         |           |

|_________________________|_________|_________|_________|___________|

|Լսարանի վարձակալում      | 45,000.0|       42|   15    |      675.0|

|_________________________|_________|_________|_________|___________|

|Դասախոսական կազմի        |  3,000.0|       42|15 օր x 8|      360.0|

|աշխատավարձ               |         |         |  ժամ    |           |

|_________________________|_________|_________|_________|___________|

|ճանապարհածախս            |  7,100.0|       42|         |      298.2|

|_________________________|_________|_________|_________|___________|

|օրապահիկ                 |  2,000.0|       42|        5|      420.0|

|_________________________|_________|_________|_________|___________|

|գիշերավարձ               |  5,000.0|       42|        5|    1,050.0|

|_________________________|_________|_________|_________|___________|

|Սուրճի ընդմիջում         |    800.0|   42 x 2|        5|      336.0|

|_________________________|_________|_________|_________|___________|

|Այցելություն սահմանային  |100,000.0|       14|        3|      300.0|

|հսկիչ կետեր` փորձի       |         |         |         |           |

|փոխանակման նպատակով      |         |         |         |           |

|(երթուղային տաքսիով)     |         |         |         |           |

|_________________________|_________|_________|_________|___________|

|Այցելություն մարզային    |100,000.0|       14|        3|      300.0|

|ստորաբաժանումներ         |         |         |         |           |

|(երթուղային տաքսիով)     |         |         |         |           |

|_________________________|_________|_________|_________|___________|

|Այցելություն բույսերի    | 20,000.0|       14|        3|       60.0|

|կարանտինի կենտրոնական    |         |         |         |           |

|լաբորատորիա (երթուղային  |         |         |         |           |

|տաքսիով)                 |         |         |         |           |

|_________________________|_________|_________|_________|___________|

|Ընդամենը` վերապատրաստման |         |         |         |    3,800.0|

|ծախսեր                   |         |         |         |           |

|_________________________|_________|_________|_________|___________|

|ՈՒղեցույցի մշակում       | 75,000,0|         |   20 հատ|    1,500.0|

|_________________________|_________|_________|_________|___________|

|ՈՒղեցույցի տպագրում      |  1,000,0|         |  500 հատ|      500,0|

|_________________________|_________|_________|_________|___________|

|Ընդամենը` ծախսեր         |         |         |         |    5,800.0|

.___________________________________________________________________.

 

13. Նախատեսվող այցելություններ`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) Ագարակի, Բագրատաշենի և Բավրայի սահմանային հսկիչ կետեր.

2) աշխատակազմի Արարատի, Սյունիքի և Արագածոտնի մարզային կենտրոններ (2012 թ.).

3) աշխատակազմի Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզային կենտրոններ (2013 թ.).

4) աշխատակազմի Արմավիրի, Վայոց ձորի և Շիրակի մարզային կենտրոններ (2014 թ.).

5) «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բույսերի կարանտինի լաբորատորիա (Մերձավան):

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Ծրագրի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) մեթոդական ուղեցույցների մշակման և տպագրության միջոցով բուսասանիտարիայի բնագավառի մասնագետներին ապահովում կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման և դրանց դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ձեռնարկով.

2) 60 անուն կարանտին վնասակար օրգանիզմների մոնիթորինգի իրականացման և պայքարի միջոցառումների կիրառման մեթոդական ուղեցույցի առկայություն.

3) բուսասանիտարական միջոցառումների միջազգային չափորոշիչներին համապատասխան կարանտին վնասակար օրգանիզմների մոնիթորինգի համակարգի ներդրում.

4) ուսուցողական դասընթացների կազմակերպումը հնարավորություն կընձեռի բարձրացնելու բուսասանիտարիայի բնագավառում տեսուչների մասնագիտական պատրաստվածության աստիճանը.

5) բուսասանիտարական հաշվառման վարում.

6) կազմակերպված և անցկացված դասընթացների արդյունքում վերապատրաստված և համապատասխան որակավորում ստացած մասնագետների առկայություն:

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

15. Ծրագրի իրականացման ժամկետներն են`

1) մեթոդական ուղեցույցների մշակում և տպագրում` մինչև 2012 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակը.

2) վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում` մինչև 2012 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2012
N 309-Ն
Որոշում