Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 130 ...

 

 

040.0862.190712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2012 թվականի N 862-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) ՌՆ 2 կետի չորրորդ սյունակում`

ա. Նկարագիր 2-ում ենթակետերի 1, 2 թվերը համապատասխանաբար փոխարինել a, b տառերով,

բ. Նկարագիր 2-ում լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթակետ c.

«c. հրազեններ, գաուբիցաներ, թնդանոթներ և ականանետներ, որոնք արտադրված են մինչև 1890 թ.:».

2) ՌՆ 6 կետի չորրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ Նկարագիր 4.

«Նկարագիր 4. ՌՆ6.-ը չի վերաբերում ստորև հատկանշված փոխադրամիջոցներին, որոնք`

a. արտադրվել են մինչև 1946 թ.,

b. չեն պարունակում բաղադրիչ մասեր և նյութեր, որոնք ներառված են ռազմական ցանկում և արտադրվել են 1945 թվականից ուշ` բացառությամբ փոխադրամիջոցի համար նախատեսված բնօրինակ նյութերի վերարտադրությունների և մասերի, և`

c. տեղադրված չեն ՌՆ1, ՌՆ2 և ՌՆ4-ում նշված զենքերից, եթե միայն դրանք անաշխատունակ վիճակում են գտնվում կամ հնարավոր չէ կիրառել փամփուշտ արձակելու համար:».

3) ՌՆ 8 կետի երրորդ սյունակի f.3 ենթակետից հանել փակագծերում նշված CAS համարը.

4) ՌՆ 8 կետի չորրորդ սյունակում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ Նկարագիր 7.

«Նկարագիր 7. ՌՆ8-ը չի տարածվում ամոնիում պերխլորատին (ՌՆ8.d.2) և NTO-ին (ՌՆ8.a.18), որոնք նախատեսված են քաղաքացիական օգտագործման գազ արտադրող սարքերի համար և համապատասխանում են հետևյալ չափանիշներին`

a. կազմված են կամ խառնված ոչ ակտիվ պլաստիֆիկատորներից,

b. ակտիվ նյութում ունեն առավելագույնը 80% ամոնիում պերխլորատ (ՌՆ8.d.2.),

c. ունեն 4 գրամին հավասար կամ պակաս NTO (ՌՆ8.a.18.), և`

d. ունեն 250 գրամից պակաս քաշ:»,

բ. Հատուկ նկարագիր ՌՆ 8.g.-ի բովանդակությունը տեղափոխել ՌՆ 8 կետի երրորդ սյունակի ՌՆ 8.g. ենթակետ.

5) ՌՆ 10 կետի երրորդ սյունակում`

ա. a., b., c., d. և i. ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«a. մարտական «ինքնաթիռներ», «օդից թեթև թռչող սարքեր» և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասերը,

b. չեն օգտագործվել 2011 թվականից,

c. անօդաչու թռչող սարքերը և հարակից սարքավորումներ, ինչպես նշված է ստորև`

1. անօդաչու թռչող սարքերը` ներառյալ հեռաղեկավարվող օդային թռչող սարքերը (RPVs), ավտոնոմ ծրագրավորվող սարքերը և «օդից թեթև թռչող սարքերը».

2. հարակից արձակող սարքերը և վերգետնյա օժանդակող սարքավորումը.

3. հարակից սարքավորումը` ղեկավարման և վերահսկման համար,

d. օդային շարժիչները և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը,

i. վերահսկվող բացման սարքավորումներ կամ ավտոմատ համակարգեր` նախատեսված բեռների իջեցման համար:»,

բ. ենթակետեր e.-ից և f.-ից հանել հղումը ՌՆ10.b-ին.

6) ՌՆ 10 կետի չորրորդ սյունակում`

ա. Նկարագիր 1-ում լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթակետ a. և մյուս ենթակետերը համապատասխանաբար վերանվանել b. և c..

«a. ոչ մարտական ինքնաթիռներ են»,

բ. Նկարագիր 3-ը խմբագրել` ՌՆ10.b-ին հղումը փոխարինելով ՌՆ10.a-ին հղումով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ Նկարագիր 4.

«Նկարագիր 4. ՌՆ10a-ում և 10d-ում նշված նպատակներով, ռազմական օգտագործումը ներառում է մարտական գործողություններ, հետախուզություն, ուսուցում, թիկունքային ապահովման, զորքերի և սպառազինության փոխադրում և դեսանտ:»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ Նկարագիր 5.

«Նկարագիր 5. ՌՆ10-ը չի վերաբերում «թռչող սարքերին» որոնք ունեն հետևյալ հատկանիշները`

a. արտադրվել են մինչև 1946 թ.,

b. չեն հանդիսանում ռազմական ցանկում նշված բաղադրամասեր և նյութեր, եթե չի պահանջվում, որ այդ բաղադրամասերը և նյութերը համապատասխանեն անվտանգության և օգտագործման ազգային չափանիշներին, և`

c. ռազմական ցանկում ներառված զենքեր չեն, եթե դրանք չեն աշխատում և անհնար է դրանք բերել աշխատունակ վիճակի:».

7) ՌՆ 13 կետի երրորդ սյունակում`

ա. d. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«d. Զրահաբաճկոններ, պաշտպանական հագուստներ և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր.

1. թեթև զրահաբաճկոններ և պաշտպանական հագուստներ, որոնք արտադրված են համաձայն ռազմական ստանդարտների կամ սպեցիֆիկացիաների, կամ դրանց համազոր և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր.

2. ծանր զրահաբաճկոններ, որոնք ապահովում են կամ գերազանցում երրորդ մակարդակի ձգաբանական պաշտպանությանը (NIJ 0101.06, July 2008) կամ դրա ազգային համարժեքներին:».

8) ՌՆ 13 կետի չորրորդ սյունակում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ Նկարագիր 5.

«Նկարագիր 5. ՌՆ13.d.1-ի համար, ռազմական չափանիշները կամ հատկանիշները ներառում են նվազագույնը հստակեցումներ բեկորային պաշտպանության վերաբերյալ:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ Հատուկ նկարագիր 3.

«Հատուկ նկարագիր 3. Զրահաբաճկոնների սալիկների համար տես ՌՆ 13.d.2»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2012
N 862-Ն
Որոշում