Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226 ...

 

 

040.0878.190712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2012 թվականի N 878-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) կարգի 13-րդ կետում`

i

ա. կետը «պետք է» բառից հետո լրացնել «վճարեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք և» բառերով,

բ. 3-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

i

2) կարգը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.

«13.1. Սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, սույն կարգի պահանջներին համապատասխան կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով».

3) կարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«22. Թույլտվությունների գործողության ժամկետը լրանալուց հետո չօգտագործված ձևաթղթերը ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից:».

i

4) կարգը 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 37.1-ին և 37.2-րդ կետերով.

«37.1. Միջպետական բեռնափոխադրումների ՏՆԵԿ թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության փոխադրողները պետք է վճարեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք և իրավասու մարմնի անունով ներկայացնեն դիմում` կցելով բեռնատար տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը:

37.2. Սույն կարգի 37.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության փոխադրողների հայեցողությամբ, սույն կարգի պահանջներին համապատասխան կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով:».

5) կարգի 38-րդ կետից հանել «իրավասու մարմնի կողմից տրված» բառերը.

i

6) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` XII գլխով.

 

i

«XII. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

52. Իրավասու մարմնի կողմից սույն կարգի պահանջներին համապատասխան տրամադրվող թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության փոխադրողները (այսուհետ` դիմումատու) անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով` ներկայացնելով համապատասխան թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով:

53. Իրավասու մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան, սահմանված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային եղանակով ստացված դիմումին:

54. Թույլտվություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համարվում են ընդունված` իրավասու մարմնում մուտք լինելու օրվանից:

55. Ներկայացված փաստաթղթերը սույն կարգի պահանջներին համապատասխանելու կամ թերի լինելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրանց բնօրինակների հետ համադրելու մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տեղեկացվում է էլեկտրոնային եղանակով:

56. Առկա թերությունների, ինչպես նաև բնօրինակների հետ համադրելու մասին ծանուցում ստանալու դեպքում դիմումատուն 10-օրյա ժամկետում ուղարկում է պահանջված փաստաթղթի տեսաներածված պատճենը` ի լրումն ներկայացված փաստաթղթերի, կամ ներկայացնում է պահանջվող փաստաթղթի բնօրինակը:

57. Սույն կարգի 56-րդ կետով նախատեսված ժամկետում թերությունները չվերացվելու, ինչպես նաև պահանջվող փաստաթղթի բնօրինակը չներկայացվելու դեպքում ներկայացված դիմումները մերժվում են:».

i

7) հանել կարգի N 2 ձևով սահմանված թույլտվությունների ձևաթղթերի հաշվառման և հատկացման մատյանի 9-րդ սյունակը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2012
N 878-Ն
Որոշում