Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ...

 

 

040.0864.190712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2012 թվականի N 864-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի N 595-Ն որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Շինուհայրի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

i

1) որոշման վերնագիրը «Վայքի» բառից հետո լրացնել «Սպիտակի քաղաքային», իսկ «Շինուհայրի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի» բառերը փոխարինել «Տաթևի, Հալիձորի ու Շինուհայրի» բառերով.

i

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ ենթակետով.

«12) Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 12 հավելվածի:».

3) որոշումը լրացնել նոր` N 12 հավելվածով` համաձայն հավելվածի.

i

4) որոշման 2-րդ կետով հաստատված N 10 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով.

 

 

._________________________________________________________________________.

|12.|քաղ.      |ներառում է`        |  59.8|Վարպետաց        |կառուցապատման |

|   |Սպիտակ    |«Վարպետաց» թաղամասի|      |թաղամասի և      |նախագծեր      |

|   |          |տարածքը և  պարագծով|      |թաղամասին հարող |              |

|   |          |դրան հարող 45.0-ից |      |տարածքային      |              |

|   |          |մինչև  105.0 մետր  |      |հատվածի         |              |

|   |          |լայնությամբ        |      |կառուցապատման   |              |

|   |          |կառուցապատման      |      |կանոնակարգում   |              |

|   |          |կանոնակարգման      |      |                |              |

|   |          |գոտին              |      |                |              |

._________________________________________________________________________.

«:

 

5) որոշման 2-րդ կետով հաստատված N 10 հավելվածի 1-ին կետում (ք. Գյումրի) «7888.0» թիվը փոխարինել «7937.3» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 4-ի

N 864-Ն որոշման

 

«Հավելված N 12

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 26-ի

N 728-Ն որոշման

 

ՀԱՏԱԿԱԳԻԾ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՎԱՐՊԵՏԱՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

 

____________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2012
N 864-Ն
Որոշում