(ուժը կորցրել է 09.10.2023 թիվ 350-Ն հրաման)
i
106.0142.011012
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 10 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10612356
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 սեպտեմբերի 2012 թվականի N 142-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ` ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 45-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել`
1) պետական անտառների անտառօգտագործման` անտառահատման և անտառային տոմսերի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) անտառահատման և անտառային տոմսերի ձևերը` համաձայն N 2 և N 3 հավելվածների:
Հավելված N 1
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2012 թվականի սեպտեմբերի 5-ի
N 142-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ` ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անտառներում և անտառային հողերում բնափայտի մթերում և կողմնակի անտառօգտագործում իրականացնելու նպատակով անտառահատման և անտառային տոմսերի լրացման, տրամադրման, հաշվառման և պահպանման հարաբերությունները:
2. Բնափայտի մթերման դեպքում անտառօգտագործողին տրվում է անտառահատման, իսկ կողմնակի անտառօգտագործման դեպքում` անտառային տոմս: Բնափայտի մթերման և կողմնակի անտառօգտագործման ժամկետները, ինչպես նաև այդ նպատակով անտառների և անտառային հողերի օգտագործման տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշմամբ:
3. Անտառահատման և անտառային տոմսերը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են, որոնք ունեն տպագիր վեցնիշանոց համարակալում և կազմված են երեքական օրինակից:
4. Անտառահատման տոմսի լրացման համար հիմք է հանդիսանում հատկացված հատատեղի հաշվեգնահատման ցուցակը և հատատեղի անձնագիրը (N 1 ձև և N 2 ձև):
5. Անտառահատման և անտառային տոմսերն «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) կողմից տրամադրվում են «Անտառտնտեսություն» մասնաճյուղերին, որոնք էլ իրենց հերթին սույն կարգի համաձայն լրացնում և տրամադրում են անտառօգտագործողներին:
6. Յուրաքանչյուր հատատեղի շահագործման կամ կողմնակի անտառօգտագործման տեսակի համար անտառօգտագործողին տրվում է առանձին անտառահատման կամ անտառային տոմս:
7. Անտառահատման և անտառային տոմսերը հիմնական փաստաթղթեր են` որոնց հիման վրա իրականացվում են հետևյալ գործառույթները`
1) մթերվող բնափայտի հաշվառում` ըստ շինափայտի, վառելափայտի և ցախ ու ճյուղիկների,
2) մթերվող ոչ բնափայտային անտառանյութի հաշվառում` ըստ պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի, ինչպես նաև մեղվանոցների փեթակների տեղադրման, խոտհնձի և արածեցման,
3) մթերվող բնափայտի և ոչ բնափայտային անտառանյութի դիմաց վճարվող գումարի հաշվարկում և հաշվառում,
4) պետական կառավարման լիազոր մարմնի, ինչպես նաև անտառային տնտեսություն վարող կազմակերպության կողմից հսկողության իրականացում` անտառօգտագործողի կողմից անտառահատման և անտառային տոմսերով սահմանված անտառօգտագործման նկատմամբ:
8. Անտառօգտագործողն աշխատանքները սկսելու և տարածքը բնության մեջ ճշտելու նպատակով անտառահատման կամ անտառային տոմսը ներկայացնում է տվյալ տարածքի անտառապետին:
9. Այլ հատումներն իրականացվում են սույն կարգով տրված անտառահատման տոմսի հիման վրա:
II. Անտառահատման և անտառային տոմսերի տրամադրումը
10. Լրացված անտառահատման կամ անտառային տոմսի մեկ օրինակը տրվում է անտառօգտագործողին, որն այն պահպանում է մինչև տոմսում նշված ժամկետի ավարտը:
Երկրորդ օրինակը տրվում է տարածքի անտառապետին, որն անտառահատման տոմսը հատատեղի տեղազննման արձանագրության (N 3 ձև), իսկ անտառային տոմսը կողմնակի անտառօգտագործման աշխատանքների ավարտման վերաբերյալ արձանագրության (N 4 ձև) հետ միասին հանձնում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղ:
Երրորդ օրինակը, հաշվեգնահատման ցուցակի և հատատեղի անձնագրի հետ (լրացնելուց հետո պատճենն երկու օրվա ընթացքում տրամադրվում է Կազմակերպությանը) պահպանվում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղում` ավագ անտառապետի մոտ:
11. Նոր ձևի անտառհատման և անտառային տոմսեր ստանալու դեպքում, տնտեսությունում եղած, սակայն չօգտագործված նախկին անտառահատման տոմսերը ենթակա են ոչնչացման` համաձայն կազմված արձանագրությունների:
12. «Անտառտնտեսություն» մասնաճյուղերը, որոնք ստանում են անտառահատման և անտառային տոմսերը, տարեկան հաշվետվության հետ միասին Կազմակերպությանը ներկայացնում են նաև հաշվետվություն նշված տոմսերի մնացորդի, մուտքի և ելքի վերաբերյալ:
III. Անտառահատման և անտառային տոմսերի լրացումը
13. Անտառահատման և անտառային տոմսերի բոլոր օրինակները լրացվում են գրիչով և հերթականությամբ համարակալվում են անտառահատման և անտառային տոմսի ձևաթղթերի մուտքագրման և հաշվառման գրքի (այսուհետ` Գիրք) համարով, որով օգտագործման է դուրս գրվում տոմսը: Գիրքը` կարված և կնքված վիճակով, «Անտառտնտեսություն» մասնաճյուղին տրամադրում է Կազմակերպությունը:
14. Անտառահատման տոմսում` հետևյալ սյունակներում լրացվում են`
1) Օգտագործման տեսակը - նշվում է անտառավերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումները,
2) Հատման եղանակը - համատարած, աստիճանական, ընտրովի և այլ հատումներ: Խնամքի հատման դեպքում «ընտրովի» բառից հետո անհրաժեշտ է լրացնել խնամքի հատման տեսակը (լուսավորման, մաքրման, նոսրացման, անցումային, սանիտարական), իսկ այլ հատումների դեպքում` հատման տեսակից հետո (համատարած, ընտրովի) նշել հատման նպատակը,
3) Հաշվառման եղանակը - հաշվառվում են առանձին ծառատեսակները կամ փորձահրապարակները,
4) Հիման վրա - նշվում է անտառահատման տոմսի տրամադրման հիմքերը (հրաման, պայմանագիր),
5) Թույլատրվում է - նշվում է անտառօգտագործողի լրիվ անվանումը (իրավաբանական կամ ֆիզիկական անձի գտնվելու կամ բնակության վայրը, անձնագրային տվյալներ), ինչպես նաև այն տարվա հատատեղային ֆոնդը, որը նախատեսվում է շահագործել,
6) Տեքստային աղյուսակ - նշվում է անտառների խումբը, քառակուսին, հատվածը, հատամասերն` ըստ զբաղեցրած տարածքների, մատղաշի պահպանման տարածքը և մեկ հեկտարի վրա մատղաշի քանակը` հազար հատով, կնքված ծառատեսակները և քանակը, բնափայտի ծավալը` խորանարդ մետրով, այդ թվում շինափայտը, վառելափայտը, ցախը,
7) Մթերված անտառանյութի բնօգտագործման վճարը բյուջե մուծելու ժամկետը - նշվում է վճարման գումարի չափը և ժամկետը,
8) Հատման ենթակա չեն - նշվում է հատման ոչ ենթակա սերմացու ծառերը, դրանց խմբավորումների և այլ ծառերի քանակը` հատով, որոնք չեն թույլատրվում անտառօգտագործողին հատել,
9) Մթերումն ավարտելու ժամկետը - նշվում է անտառօգտագործման ժամկետի ավարտը, որը համապատասխանում է բնափայտ մթերելիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվող պայմանագրերում նախատեսվող ժամկետին,
10) Ժամանակավոր պահեստների տեղը - նշվում է այն քառակուսին և հատվածը, որտեղ նախատեսվում է կազմակերպել բնափայտի կուտակման ժամանակավոր (միջանկյալ) պահեստներ,
11) Արտահանումը թույլատրվում է - նշվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում թույլատրվում է բնափայտն իրացնել (վաճառել) կամ տեղափոխել կուտակման ժամանակավոր պահեստ,
12) Մաքրման եղանակը - նշվում է` ըստ հատամասերի, մթերման մնացորդների մաքրման միջոցառումները (հավաքում կույտերով, հետագա արտադրական վերամշակման, տեղի բնակչությանը տրամադրելու, այրման, փտման, տարածքում մնացորդների հավասարաչափ տարածման և այլ նպատակներով),
13) Հատուկ պայմաններ անտառահատման տոմսում փոփոխություններ կատարելու մասին - նշվում է բնափայտի մթերման և արտահանման ժամանակահատվածը, մթերվող բնափայտի հաշվարկված ծավալներում կատարված փոփոխությունները` փաստագրելով հիմքերը:
15. Ըստ տողերի անտառային տոմսում լրացվում են`
1) Անտառօգտագործողի տվյալները - նշվում է անտառօգտագործողի լրիվ անվանումը (իրավաբանական կամ ֆիզիկական անձի գտնվելու կամ բնակության վայրը, անձնագրային տվյալները),
2) Հիման վրա - նշվում է անտառային տոմսի տրամադրման հիմքերը (հրաման, պայմանագիր),
3) Թույլատրվում է - նշվում է կողմնակի անտառօգտագործման տեսակը և հատկացված տարածքը,
4) Տեքստային աղյուսակ - նշվում է կողմնակի անտառօգտագործման տեսակը (արածեցում, խոտհունձ, պտուղ-հատապտուղների հավաք և այլն), չափի միավորը` ըստ կողմնարդյունքի տեսակի, մթերվող պաշարը` ըստ կողմնարդյունքի տեսակի, բնօգտագործման վճարը (ՀՀ դրամ), անասունի տեսակը (խոշոր, մանր), գլխաքանակը (գլուխ), մեկ գլխի արժեքը (ՀՀ դրամ), ընդամենը գումարը (ՀՀ դրամ), ընդհանուր գումարը ներառյալ ԱԱՀ-ն (ՀՀ դրամ):
16. Անտառահատման և անտառային տոմսի բոլոր օրինակները լրացվում են ճշգրիտ, հստակ և ընթեռնելի:
17. Անտառահատման և անտառային տոմսում գրվածքը մաքրել, ջնջել չի թույլատրվում, սխալ գրվածը կարելի է ուղղել վրան գիծ քաշելով:
18. Անտառահատման կամ անտառային տոմսերում նշումներ և ուղղումներ կատարվում են իրավասու անձանց կողմից երեք օրինակների վրա միաժամանակ և նույն բովանդակությամբ և հավաստվում` ստորագրությամբ ու կնիքով:
IV. Անտառահատման և անտառային տոմսերի հաշվառումը և պահպանումը
19. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի ավագ անտառապետն անտառահատման և անտառային տոմսերի դուրսգրումից հետո դրանք ներկայացվում է հաշվապահություն` համապատասխան ձևակերպումներ կատարելու համար, որից հետո անտառահատման և անտառային տոմսերը վերադարձվում է ավագ անտառապետին:
20. Անտառահատման և անտառային տոմսերն` ըստ քանակի և համարանիշների, գրանցվում են «Անտառտնտեսություն» մասնաճյուղի Գրքում:
21. Տվյալ տարվա վերջում Գրքում գրանցված, սակայն, չօգտագործված անտառահատման և անտառային տոմսերի ձևերը հաշվառվում և փոխադրվում են հաջորդ տարի, որի վերաբերյալ կատարվում է առանձին նշում և ստորագրվում տնտեսության տնօրենի, ավագ անտառապետի, ավագ հաշվապահի, ինչպես նաև պահպանման և բացթողման համար պատասխանատու անձանց կողմից:
22. Անտառօգտագործման պայմանագրով սահմանված պահանջների պատշաճ կատարումից հետո անտառահատման տոմսի երկրորդ օրինակը սույն կարգով սահմանված փաստաթղթերի հետ միասին «Անտառտնտեսություն» մասնաճյուղում ի պահ է հանձնվում ավագ անտառապետին, այդ մասին համապատասխան գրառում կատարվում Գրքում:
23. Ի պահ ընդունած անտառահատման և անտառային տոմսերն ու դրանց վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կարվում են առանձին համարակալված թղթապանակներում:
24. Նշված գործերի պահպանությունն իրականացվում է համաձայն «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
Ձև N 1
ՀԱՏԱՏԵՂԻ ՀԱՇՎԵԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱԿ
Անտառպետություն _____________, պահաբաժին __________,
քառակուսի ______________
Անտառամաս ________, հատման տեսակը _______________________
._____________________________________________________________________.
|Հ/հ|Ծառա- |Բնի |Շինա- |Ծա- |Հ/հ|Ծառա- |Բնի |Շինա- |Ծավալը (խիտ/խմ) |
| |տեսակը|տրա-|փայտի |վալը,| |տեսակը|տրա-|փայտի |_________________|
| | |մա- |երկա- |խխմ | | |մա- |երկա- |Ընդամենը|Որից |
| | |գիծը|րու- | | | |գիծը|րու- | |շինափայտ|
| | |(սմ)|թյունը| | | |(սմ)|թյունը| | |
| | | |(մետր)| | | | |(մետր)| | |
|___|______|____|______|_____|___|______|____|______|________|________|
|___|______|____|______|_____|___|______|____|______|________|________|
|___|______|____|______|_____|___|______|____|______|________|________|
|___|______|____|______|_____|___|______|____|______|________|________|
|___|______|____|______|_____|___|______|____|______|________|________|
|___|______|____|______|_____|___|______|____|______|________|________|
._____________________________________________________________________.
Հատատեղը հատկացրեց` ____________________________________________
պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն
Ձև N 2
20___ Թ. ՀԱՏԱՏԵՂԻ ԱՆՁՆԱԳԻՐ
_______ անտառտնտեսություն, ________ անտառպետություն, թիվ ______ անտառահատման տոմս
ՏԵՍԱԿԱՆՈՒ ՍՊԱՍՎԵԼԻՔ ԵԼՔԸ
.________________________________________________________________.
|Հ/հ|Ծառա- |Ծառերի | Բնափայտի ծավալը (խիտ/խմ) |
| |տեսակի|քանակը |_____________________________________________|
| |անվա- |(հատ) |ընդա-|վառելա-|ցախ և | Շինափայտ |
| |նումը | |մենը |փայտ |ճյուղիկ|_______________________|
| | | | | | |ընդա-|խոշոր|միջին|մանր |
| | | | | | |մենը | | | |
|___|______|_______|_____|_______|_______|_____|_____|_____|_____|
|___|______|_______|_____|_______|_______|_____|_____|_____|_____|
|___|______|_______|_____|_______|_______|_____|_____|_____|_____|
|___|______|_______|_____|_______|_______|_____|_____|_____|_____|
|___|______|_______|_____|_______|_______|_____|_____|_____|_____|
|___|______|_______|_____|_______|_______|_____|_____|_____|_____|
.________________________________________________________________.
Ավագ անտառապետ ____________________________ ________________
անուն, ազգանուն ստորագրություն
Անտառապետ ____________________________ ________________
անուն, ազգանուն ստորագրություն
Ձև N 3
Արձանագրություն N ____
20____ թ. «____» ____________
Հատատեղի տեղազննման
Հատատեղի տեղազննման ______________________ անտառտնտեսություն,
____________________
անտառպետության _____________________________________________________
(ակտը կազմողի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը)
Մասնակցությամբ ______________________________________________________
(անտառօգտագործողի անվանումը և ներկայացուցչի պաշտոնը,
անունը, հայրանունը, ազգանունը)
Ծանուցվել է 20__ թ.»_________» «___»-ին տեղազննման օրվա և վայրի մասին, որին մասնակցում էին ______________________________________________
_________________________________________________________________________
(ներկա գտնվողների պաշտոնը, ազգանունը, անվան սկզբնատառերը)
Կատարեցինք հատատեղի տեղազննում N____ պահաբաժնի, N____ քառակուսում
«______________ անտառտնտեսություն» մասնաճյուղին 20___ թ. ____________
«___»-ին տրված N ___ անտառահատման տոմսով: Հատման եղանակը _______________ հաշվառման եղանակը _____________ մաքրման եղանակը ____________________
Զննման ժամանակ պարզվեց`
._____________________________________________________________________.
|Աշխատանքի |Տարածու-|Ընդամենը|Ծավալը խտային (խիտ/խմ)|Ծանոթություն|
|անվանումը |թյունը | |______________________| |
| |(հա) | | Այդ թվում | |
| | | |______________________| |
| | | |շինափայտ | վառելափայտ| |
|_______________|________|________|__________|___________|____________|
|Անտառահատման | | | | | |
|տոմսով թույլ է | | | | | |
|տրված | | | | | |
|_______________|________|________|__________|___________|____________|
|Փաստացի | | | | | |
|կատարված է | | | | | |
._____________________________________________________________________.
Նախատեսվում է երիտասարդ և մատղաշ ծառերի պահպանում ___ հա, 1 հա-ում` _____ հատ:
Հատումից հետո պահպանված է երիտասարդ մատղաշ ծառեր ____ հա, 1 հա-ում _____ հատ __%:
Թերհատումները կազմում են ___________ հա ____ խիտ/խմ:
Անտառից դուրս չբերված շինափայտ, վառելափայտ և այլ անտառանյութեր __________ խիտ խ/մ: Տեղազննման ժամանակ հայտնաբերված են Հայաստանի Հանրապետության անտառներում բնափայտի մթերման համար սահմանված կարգի հետևյալ խախտումները.
._____________________________________________________________________.
| Խախտումների տեսակները |Չափի |Քանակը|
| |միավորը |(հատ) |
| |(խիտ/խմ)| |
|_____________________________________________________|________|______|
|Տարկետմամբ չձևակերպված թերհատումների առկայությունը | | |
|_____________________________________________________|________|______|
|Հատատեղում հատվել են հատման չնշանակված ծառեր | | |
|_____________________________________________________|________|______|
|Տապալվել, ջարդվել կամ վնասվել են հատման չնշանակված | | |
|ծառեր | | |
|_____________________________________________________|________|______|
|Վնասվել կամ ոչնչացվել են երիտասարդ և մատղաշ ծառեր | | |
|_____________________________________________________|________|______|
|Անտառից դուրսբերման համար տարկետմամբ չձևակերպված | | |
|փայտանյութ է թողնվել | | |
|_____________________________________________________|________|______|
|Թողնված են բարձր կոճղեր | | |
|_____________________________________________________|________|______|
|Հատատեղի անբավարար մաքրում | | |
._____________________________________________________________________.
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Անտառօգտագործողի կամ ներկայացուցչի բացատրությունը ____________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Զննության մասնակիցների դիտողությունները ______________________________

Արձանագրության հավելվածները __________________________________________

Ստորագրություններ ______________________ անուն, ազգանուն
______________________
______________________
______________________
______________________
Արձանագրության պատճենը ստացա ______________________
Եզրակացություն ակտի վերաբերյալ _______________________________________

Անտառտնտեսության տնօրեն ______________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն)
Ձև N 4
Արձանագրություն N ____
«____» «____________» 20____ թ.
Կողմնակի անտառօգտագործման աշխատանքների ավարտի վերաբերյալ
Կողմնակի անտառօգտագործման աշխատանքների ավարտի վերաբերյալ տեղազննման
________________ անտառտնտեսություն, _______________ անտառպետության
______________________________________________________________________
(արձանագրությունը կազմողի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը)
Մասնակցությամբ _______________________________________________________
(մասնակցի կամ ներկայացուցչի անունը, հայրանունը,
ազգանունը և պաշտոնը)
Ծանուցվել է 20__ թ. «______________» «___» -ին տեղազննման օրվա և վայրի մասին, որին մասնակցում էին _________________________________________
______________________________________________________________________
(ներկա գտնվողների պաշտոնը, ազգանունը, անվան սկզբնատառը)
Կատարեցինք կողմնակի անտառօգտագործման տրամադրված տարածքի տեղազննում N _____ պահաբաժնի, N ____ քառակուսու 20___ թ.
Տարածքում ____________ անտառտնտեսության 20 ___ թ. _____________ «___»-ին տրված N _____ անտառային տոմսով:
Զննման ժամանակ պարզվեց`
._____________________________________________________________________.
|Անվանումը |Տարա-|Չափի|Մթեր|Կողմնակի անտառօգտագործման տեսակը, |Ծանո-|
| |ծու- |միա-|վող | այդ թվում |թու- |
| |թյու-|վորը|պա- |____________________________________|թյուն|
| |նը | |շարը|Վայրի|Ըն- |Հատա- |ՈՒտելի|Խոտ- |Արա-| |
| |(հա) | | |պտուղ|կույզ|պտուղ,|բույս,|հունձ|ծե- | |
| | | | | | |սունկ |դեղա- | |ցում| |
| | | | | | | |բույս,| | | |
| | | | | | | |տեխնի-| | | |
| | | | | | | |կական | | | |
| | | | | | | |հումք | | | |
|__________|_____|____|____|_____|_____|______|______|_____|____|_____|
|Անտառային | | | | | | | | | | |
|տոմսով | | | | | | | | | | |
|թույլ է | | | | | | | | | | |
|տրված | | | | | | | | | | |
|__________|_____|____|____|_____|_____|______|______|_____|____|_____|
|Փաստացի | | | | | | | | | | |
|կատարված է| | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Տեղազննման ժամանակ հայտնաբերված են Հայաստանի Հանրապետության անտառներում ոչ բնափայտային անտառանյութի մթերման համար սահմանված կարգի հետևյալ խախտումները.
.__________________________________________________________________.
|Խախտումների տեսակները |Տարածքը (հա) |Չափի միավորը |Մթերվող պաշարը |
|______________________|_____________|_____________|_______________|
|______________________|_____________|_____________|_______________|
|______________________|_____________|_____________|_______________|
|______________________|_____________|_____________|_______________|
|______________________|_____________|_____________|_______________|
|______________________|_____________|_____________|_______________|
.__________________________________________________________________.
______________________________________________________________________
______________________________________________________________________
Անտառօգտագործողի կամ նրա ներկայացուցչի բացատրությունը ________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Զննության մասնակիցների դիտողությունները ______________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Արձանագրության հավելվածները __________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Ստորագրություններ ______________________ անուն, ազգանուն
______________________
______________________
______________________
______________________
Արձանագրության պատճենը ստացա ______________________
Եզրակացություն ակտի վերաբերյալ _______________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Անտառտնտեսության տնօրեն ______________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն)
Հավելված N 2
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2012 թվականի սեպտեմբերի 5-ի
N 142-Ն հրամանի
ՍԵՐԻԱ Ա
N 000000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ՏՈՄՍ N______
«____» __________ 20 թ.
._________________________________. ._________________________________.
|Անտառտնտեսություն ______________ | |Հատման եղանակը _________________ |
|Անտառպետություն ________________ | |________________________________ |
|Օգտագործման տեսակը _____________ | |Հաշվառման եղանակը ______________ |
._________________________________. ._________________________________.
Հիման վրա ___________________________________________________________
Թույլատրվում է ______________________________________________________
_____________________ հատել բնափայտ 20__ թ. հատատեղային ֆոնդի հաշվին
.__________________________________________________________________
|Անտառ-|Քառա- |Հատ-|Հատա-|Հատա- |Ապահովել մատղաշի |Կնքված |
|ների |կուսի-|ված-|մա- |մասերի|պահպանումը |ծառատեսակը և |
|խումբը|ները |ները|սերը |տա- | |քանակը |
| |NN |NN |NN |րածքը,|___________________|_____________|
| | | | |հեկտար|Պահանջվող |Առկա |Ծառա- |Ծառերի|
| | | | | |քանակը |քանակը |տեսակը|քանակը|
| | | | | |հեկտարի |(հազ. | |(հատ) |
| | | | | |հաշվով |հատ 1 հա| | |
| | | | | |(հազ. հատ)|վրա) | | |
|______|______|____|_____|______|__________|________|______|______|

|________________________|______|__________|________|______|______|
|Ընդամենը | | | | | |
.__________________________________________________________________
._______ ____________________________________________________.
|Անտառ-| |Բնափայտի մասսան (խիտ/խմ) |Բնօգտագործման վճարի |
|ների | | |արժեքը, դրամ |
|խումբը| | | |
| | |_________________________|_________________________|
| | |փայտ|Վառելա-|Ցախ և |Ընդա-|փայտ|վառելա-|ցախ և |ընդա-|
| | | |փայտ |ճյու- |մենը | |փայտ |ճյու- |մենը |
| | | | |ղիկներ| | | |ղիկներ| |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
|______| |____|_______|______|_____|____|_______|______|_____|
|______| |____|_______|______|_____|____|_______|______|_____|
|______| |____|_______|______|_____|____|_______|______|_____|
|______| |____|_______|______|_____|____|_______|______|_____|
|______| |____|_______|______|_____|____|_______|______|_____|
|______| |____|_______|______|_____|____|_______|______|_____|
|______| |____|_______|______|_____|____|_______|______|_____|
| | | | | | | | | | |
._______ ____________________________________________________.
Մթերվող բնափայտի բնօգտագործման վճարի գումարի չափը (ՀՀ դրամ) և բյուջե մուծելու ժամկետները ______________________________________________________
______________________________________________________________________
Հատման ենթակա չեն ____________________________________________________
(սերմացու ծառերի, նրանց խմբավորումների և այլ ծառերի
քանակը յուրաքանչյուր հատամասում)
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Մթերումն ավարտելու ժամկետը «____» _________ 20 թ.
Ժամանակավոր պահեստների տեղը __________________________________________
Արտահանումը թույլատրվում է ___________________________________________
Արտահանումն ավարտելու ժամկետը «____» _________ 20 թ.
Մաքրման եղանակը ______________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Կ. Տ.
Հատուկ պայմաններ անտառահատման տոմսում փոփոխություններ կատարելու վերաբերյալ _______________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Կ. Տ. _______________________________________________________
_______________________________________________________
«Անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն __________________
Ավագ անտառապետ _________________
Անտառօգտագործողները պարտավոր են Հայաստանի Հանրապետության անտառներում անվերապահորեն պահպանել անտառանյութի բացթողման և հակահրդեհային պաշտպանության կանոնները: Վերջիններս խախտելու, ինչպես նաև հատատեղի մաքրումից խուսափելու դեպքում անտառտնտեսության պետական մարմիններն իրավունք ունեն սահմանված կարգով արգելել անտառհատումը և անտառօգտագործողների կողմից կատարվող այլ աշխատանքները:
Բնափայտի մթերման, անտառօգտագործման և հակահրդեհային պաշտպանության կանոնների վերաբերյալ ծանոթացվել է.
Անտառմթերողի ստորագրությունը ______________
Նշումներ մթերման և արտահանման հետաձգումը թույլատրելու վերաբերյալ ____
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Կ. Տ. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն ________________
Անտառի վերականգնումը ապահովող միջոցառումներն ըստ անտառահատման վայրի զննման նյութերի.
Անտառի վերականգնումն ապահովող մատղաշը պահպանված է _________ հա
Պահանջվում է ստեղծել անտառմշակույթներ _______________________ հա
Բնական աճի աջակցում __________________________________________ հա
«Անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն ___________________
Հավելված N 3
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2012 թվականի սեպտեմբերի 5-ի
N 142-Ն հրամանի
ՍԵՐԻԱ Ա
N 000000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՈՄՍ N ______
«________________________________________________ անտառատնտեսություն»
մասնաճյուղ __________________________________________________________
անտառպետություն պահաբաժին ________________ քառակուսի ________________
հատված ___________________
Անտառօգտագործողի տվյալները __________________________________________ անուն, ազգանուն ______________________________________________________________________ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը
Հիմք _________________________________________________________________
Թույլատրել ___________________________________________________________
կողմնակի անտառօգտագործման տեսակ
___________________________________________ տարածքի վրա (հա)
Նշումներ կողմնակի անտառօգտագործման վերաբերյալ
._____________________________________________________________________.
|Կողմնակի|Չափի|Մթեր- |Միավորի| Արածեցում |Ընդհա- |
|անտառ- |միա-|վող |արժեքը |_______________________________|նուր |
|օգտա- |վորը|պաշարը|(ՀՀ |գյուղա-|գլխա- |մեկ |ընդամենը |գումարի |
|գործման | | |դրամ) |տնտե- |քանակը|գլխի |անտառօգ- |չափը |
|տեսակը | | | |սական |(հատ) |արժեքը|տագործման|ներառյալ|
| | | | |կենդա- | |(ՀՀ |դիմաց |ԱԱՀ (ՀՀ |
| | | | |նիներ | |դրամ) |գումարի |դրամ) |
| | | | | | | |չափը (ՀՀ | |
| | | | | | | |դրամ) | |
|________|____|______|_______|_______|______|______|_________|________|
|________|____|______|_______|_______|______|______|_________|________|
|________|____|______|_______|_______|______|______|_________|________|
|________|____|______|_______|_______|______|______|_________|________|
|________|____|______|_______|_______|______|______|_________|________|
|________|____|______|_______|_______|______|______|_________|________|
._____________________________________________________________________.
Հատուկ պայմաններ`
. Անտառօգտագործողները պարտավոր են անվերապահորեն պահպանել ՀՀ անտառային օրենսգրքով նախատեսված կողմնակի անտառօգտագործման կանոնները:
. Առանձնակի ուշադրություն դարձնել Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը: Անտառներում պահպանել հակահրդեհային պաշտպանության կանոնները:
. Նշված կանոնները խախտելու դեպքում անտառտնտեսությանն իրավունք է վերապահվում սահմանված կարգով արգելել կողմնակի անտառօգտագործումը անտառներից և անտառօգտագործողին պատասխանատվության ենթարկել:
Կողմնակի անտառօգտագործման և անտառային հակահրդեհային պաշտպանության կանոններին ծանոթացել եմ:
Անտառօգտագործող __________________________________
Անուն, ազգանուն
Օգտագործման ժամկետը սկսած «___ «»________________» 20 թ.
մինչև «___» «________________» 20 թ.
Կ. Տ.
Մասնաճյուղի տնօրեն __________________
Ավագ անտառապետ __________________