040.1310.221012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 2012 թվականի N 1310-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1918-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման նախաբանում «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի`
i
ա. 1-ին կետը «մատուցում է ծառայություններ իրավաբանական անձանց պետական գրանցման» բառերից հետո լրացնել «իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառման» բառերով,
i
բ. 2-րդ կետում «Պետական ռեգիստրը» բառերը փոխարինել «Գործակալությունը» բառով,
i
գ. 3-րդ, 4-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերում «Պետական ռեգիստրի» բառերը փոխարինել «Գործակալության» բառով,
դ. 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում «Պետական ռեգիստրն» բառերը փոխարինել «Գործակալությունն» բառով,
i
ե. 7-րդ կետը «հայերեն» բառից հետո լրացնել «, ռուսերեն և անգլերեն» բառերով,
զ. II գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
8. Գործակալության նպատակն է տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման, իրավաբանական փաստերի հաստատման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործողությունների միջոցով նպաստել`
1) անհատ ձեռնարկատերերի, առևտրային կազմակերպությունների հիմնախնդիրների, մասնակիցների, կառավարման մարմինների անդամների, առևտրային կազմակերպությունների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.
2) ոչ առևտրային կազմակերպությունների մասնակիցների, շահառուների, դոնորների իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում արդյունավետ քաղաքականության մշակմանը:»,
է. III գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ»,
ը. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Գործակալության համակարգը կազմված է բաժիններից, որոնց միջոցով գործակալությունն իրականացնում է իր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթները:»,
թ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
i
ժ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11. Գործակալությունը`
ա) կազմակերպում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման գործընթացները.
բ) իրականացնում է պետական միասնական գրանցամատյանի վարումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հրապարակում է իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին տեղեկությունները.
դ) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաև` իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկին և այդ ծառայությունների վճարների չափերին համապատասխան` իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման ծառայություններ.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:»,
ժա. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
i
ժբ. IV և V գլուխների վերնագրերում «ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ» բառերը փոխարինել «ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ» բառով,
ժգ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«13. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` օրենքով սահմանված կարգով: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն և նախարարության կանոնադրություններով և այլ իրավական ակտերով: Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը:»,
i
ժդ. 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերում «Պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «Գործակալության պետը» բառերով, իսկ 17-րդ կետում «Պետական ռեգիստրի ղեկավարի» բառերը` «Գործակալության պետի» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի`
i
ա. «է», «ը», «թ» ենթակետերում «կենտրոնական մարմնի և տարածքային բաժնի» բառերը փոխարինել «բաժինների» բառով,
բ. «ժբ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
4) որոշման N 1 հավելվածի 18-րդ կետում`
i
ա. առաջին պարբերությունից և «ա» ենթակետից հանել «կենտրոնական մարմնի» բառերը,
բ. «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. «գ» ենթակետում «պետական ռեգիստրի ղեկավարի» բառերը փոխարինել «գործակալության պետի» բառերով,
դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) իրականացնում է հսկողություն բաժնի աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, նրանց կողմից պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ:»,
ժե. 19-րդ և 20-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
i
ժզ. 21-րդ կետում «պետական ռեգիստրին» բառերը փոխարինել «գործակալությանը» բառով,
i
ժէ. 22-րդ կետում «Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի և տարածքային բաժնի» բառերը փոխարինել «Գործակալության բաժինների» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կառուցվածքում` գործակալության փաստաթղթերի ընդունման և սպասարկման, գրանցման աշխատանքների կազմակերպման, հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման և զանգվածային լրատվության միջոցների հաշվառման, ինֆորմացիայի մշակման, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման և պետական ռեգիստրի տարածքային բաժինները վերակազմավորման միջոցով վերակազմակերպել սպասարկման, վերակազմակերպումների և հիմնադրամների գրանցման, հասարակական միավորումների գրանցման, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման, գրանցման, ինֆորմացիայի մշակման բաժինների:
i
3. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հոկտեմբերի 18-ի
N 1310-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի նոյեմբերի 28-ի
N 1918-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Սպասարկման բաժին (գրասենյակ)
Վերակազմակերպումների և հիմնադրամների գրանցման բաժին
Հասարակական միավորումների գրանցման բաժին
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժին
Գրանցման բաժին
Ինֆորմացիայի մշակման բաժին»: