Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 562-Ն ...

 

 

040.1381.061112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2012 թվականի N 1381-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերից հետո լրացնել, առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին`» բառերով.

i

2) որոշման N 2 հավելվածի 20-րդ` «Այլ բնագավառներում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքությունը» բաժնի «Գնահատման լրացուցիչ չափորոշիչներ» ենթաբաժնի`

ա. 2-րդ կետի 2-րդ սյունակում «Մարզում համայնքի ղեկավարի աշխատակազմում աշխատավարձի պարտքի առկայությունը» բառերը փոխարինել «Տեղական տուրքերի հավաքագրում» բառերով,

բ. 3-րդ կետի 3-րդ սյունակում «3» թիվը փոխարինել «2» թվով,

գ. 3-րդ կետից հետո ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

 

 

._____________________________________________________________________.

|4.    |ՀՀ ընտրությունների|   1  |                   |      |ՀՀ ՏԿՆ   |

|      |նախապատրաստմանն ու|      |                   |      |ՀՀ ԿԸՀ   |

|      |անցկացմանն        |      |                   |      |         |

|      |աջակցություն      |      |                   |      |         |

._____________________________________________________________________.

«:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.11.2012
N 1381-Ն
Որոշում