Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ...

 

 

040.1455.221112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1455-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու և իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կամ ապոստիլ դնելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 860-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

i

1) որոշման վերնագրից հանել «ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը և N 2 հավելվածը.

i

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

i

«4.1. Սույն որոշման N 1 հավելվածում նշված վճարովի ծառայությունները, բացառությամբ N 1 հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված ծառայությունների, ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը, որը պետք է ներառի տվյալներ համապատասխան ծառայության տեսակի, ծառայությունների մատուցման ժամկետի և վճարի չափի մասին: Դիմումին կից պետք է ներկայացվի նաև վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:».

i

4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 8-ի

N 1455-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 2-ի

N 860-Ն որոշման

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |         Ծառայության տեսակը            |Ծառայության    |Վճարի    |

|ը/կ|                                       |մատուցման      |չափը     |

|   |                                       |ժամկետը        |(դրամ)   |

|___|_______________________________________|_______________|_________|

| 1 |                  2                    |        3      |      4  |

|___|_______________________________________|_______________|_________|

|1. |Հասարակական միավորումների (բացառությամբ|մեկ            |    60000|

|   |կուսակցությունների և  կրոնական         |աշխատանքային   |         |

|   |կազմակերպությունների), հիմնադրամների,  |օրվա ընթացքում |         |

|   |ոչ առևտրային  իրավաբանական անձանց      |_______________|_________|

|   |միությունների, արհեստակցական           |երեք           |    40000|

|   |միությունների, գործատուների            |աշխատանքային   |         |

|   |միությունների պետական գրանցում         |օրվա ընթացքում |         |

|   |(ներառյալ փոփոխությունների գրանցումը,  |_______________|_________|

|   |բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի  |հինգ           |    30000|

|   |մասին տեղեկությունների փոփոխության) կամ|աշխատանքային   |         |

|   |գրանցման գրավոր մերժում` նշելով մերժման|օրվա ընթացքում |         |

|   |հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում |               |         |

|   |մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք |               |         |

|   |հանդիսացող պատճառները վերացնելու       |               |         |

|   |դեպքում պետական գրանցումն իրականացվում |               |         |

|   |է վճարված գումարին համապատասխան        |               |         |

|   |ժամկետներում:                          |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|2. |Հասարակական միավորումների (բացառությամբ|երկու          |   100000|

|   |կուսակցությունների և  կրոնական         |աշխատանքային   |         |

|   |կազմակերպությունների), հիմնադրամների,  |օրվա ընթացքում |         |

|   |ոչ առևտրային  իրավաբանական անձանց      |_______________|_________|

|   |միությունների, արհեստակցական           |երեք           |     5000|

|   |միությունների, գործատուների            |աշխատանքային   |         |

|   |միությունների գործադիր մարմնի ղեկավարի |օրվա ընթացքում |         |

|   |մասին տեղեկությունների փոփոխությունների|               |         |

|   |պետական գրանցում կամ գրանցման գրավոր   |               |         |

|   |մերժում` նշելով մերժման հիմքերը: Առաջին|               |         |

|   |գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա       |               |         |

|   |ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող|               |         |

|   |պատճառները վերացնելու դեպքում պետական  |               |         |

|   |գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է|               |         |

|   |վճարված գումարին համապատասխան          |               |         |

|   |ժամկետներում:                          |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|3. |Վերակազմակերպումների պետական գրանցում  |երկու          |   100000|

|   |կամ գրանցման գրավոր մերժում` նշելով    |աշխատանքային   |         |

|   |մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման |օրվա ընթացքում |         |

|   |դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման    |_______________|_________|

|   |համար հիմք հանդիսացող պատճառները       |հինգ           |    50000|

|   |վերացնելու դեպքում պետական գրանցումն   |աշխատանքային   |         |

|   |իրականացվում է վճարված գումարին        |օրվա ընթացքում |         |

|   |համապատասխան ժամկետներում:             |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|4. |Սույն ցանկի 1-ին կետում չնշված ոչ      |մեկ            |    30000|

|   |առևտրային  կազմակերպությունների        |աշխատանքային   |         |

|   |(բացառությամբ կուսակցությունների և     |օրվա ընթացքում |         |

|   |կրոնական կազմակերպությունների), ինչպես |               |         |

|   |նաև  առևտրային  կազմակերպությունների ոչ|               |         |

|   |նմուշային կանոնադրությունների դեպքում` |               |         |

|   |պետական գրանցում կամ գրանցման գրավոր   |               |         |

|   |մերժում` նշելով մերժման հիմքերը: Առաջին|               |         |

|   |գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա       |               |         |

|   |ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող|               |         |

|   |պատճառները վերացնելու դեպքում պետական  |               |         |

|   |գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է|               |         |

|   |վճարված գումարին համապատասխան          |               |         |

|   |ժամկետում:                             |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|5. |Առևտրային  կազմակերպությունների        |               |     2000|

|   |նմուշային կանոնադրություն տրամադրելու  |               |         |

|   |դեպքում կանոնադրության` մեկից ավելի    |               |         |

|   |յուրաքանչյուր տարբերակի տրամադրում`    |               |         |

|   |թղթային եղանակով (չհաշված              |               |         |

|   |գործակալությունում պահվող տարբերակը)   |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|6. |Իրավաբանական անձանց պետական գրանցման   |               |     2000|

|   |ժամանակ 2-ից ավելի ոչ նմուշային        |               |         |

|   |կանոնադրություն ներկայացնելու դեպքում  |               |         |

|   |յուրաքանչյուր թղթային եղանակով         |               |         |

|   |ներկայացված կանոնադրությունների        |               |         |

|   |ուսումնասիրություն և  հաստատում        |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|7. |Իրավաբանական անձանց պետական միասնական  |նույն          |     8000|

|   |գրանցամատյանում պարունակվող            |աշխատանքային   |         |

|   |տեղեկությունների մասին թղթային եղանակով|օրվա ընթացքում |         |

|   |տեղեկատվության տրամադրում (բացառությամբ|               |         |

|   |«Իրավաբանական անձանց պետական գրանցման, |               |         |

|   |իրավաբանական անձանց առանձնացված        |               |         |

|   |ստորաբաժանումների, հիմնարկների և  անհատ|               |         |

|   |ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»|               |         |

|   |Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ   |               |         |

|   |հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի) |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|8. |Իրավաբանական անձի կանոնադրության       |մեկ            |    10000|

|   |պատճենի տրամադրում (մեկ օրինակ)`       |աշխատանքային   |         |

|   |թղթային եղանակով (յուրաքանչյուր        |օրվա ընթացքում |         |

|   |կանոնադրության համար` ներառյալ         |               |         |

|   |փոփոխությունները)                      |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|9. |Փաստաթղթերի պատճենահանումը և           |երկու          |         |

|   |պատճենների տրամադրումը (մինչև  10 էջի  |աշխատանքային   |         |

|   |պատճենահանումն ու տրամադրումը կատարվում|օրվա ընթացքում |         |

|   |է անվճար)`                             |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |1) 11-50 էջ                            |               |     3000|

|   |_______________________________________|_______________|_________|

|   |2) 51-100 էջ                           |               |     5000|

|   |_______________________________________|_______________|_________|

|   |3) 101 և  ավելի էջ                     |               |5000 և   |

|   |                                       |               |100 էջը  |

|   |                                       |               |գերազան- |

|   |                                       |               |ցող      |

|   |                                       |               |յուրա-   |

|   |                                       |               |քանչյուր |

|   |                                       |               |հավելյալ |

|   |                                       |               |էջի      |

|   |                                       |               |համար` 20|

|___|_______________________________________|_______________|_________|

|10.|Փաստաթղթերի փոստային առաքում           |               |         |

|   |(մինչև  2.5 կգ)`                       |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |1) Հայաստանի Հանրապետության տարածքում  |               |     2000|

|   |_______________________________________|_______________|_________|

|   |2) Հայաստանի Հանրապետության տարածքից   |               |    20000|

|   |դուրս                                  |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|11.|Հայաստանի Հանրապետության               |մեկ ամսվա համար|         |

|   |արդարադատության նախարարության պետական  |նախատեսված վճար|         |

|   |ռեգիստրի գործակալության պետական        |               |         |

|   |միասնական գրանցամատյանի                |               |         |

|   |տեղեկությունների ինքնաշխատ եղանակով    |               |         |

|   |ստացում`                               |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |1) նոտարների համար                     |               |    20000|

|   |_______________________________________|_______________|_________|

|   |2) նոտարական պալատի համար              |               |  1000000|

|   |_______________________________________|_______________|_________|

|   |3) Հայաստանի Հանրապետության տարածքում  |մեկ ամսվա      |   100000|

|   |ստեղծվող և  գործող բանկերի,            |ընթացքում`     |         |

|   |ապահովագրական ընկերությունների, նրանց  |մինչև  40      |         |

|   |և  օտարերկրյա բանկերի կամ              |հարցման        |         |

|   |ապահովագրական ընկերությունների         |դեպքում        |         |

|   |մասնաճյուղերի, ներկայացուցչությունների |_______________|_________|

|   |համար                                  |մեկ ամսվա      |   250000|

|   |                                       |ընթացքում` 41  |         |

|   |                                       |կամ ավելի      |         |

|   |                                       |հարցման դեպքում|         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |4) այլ ֆինանսական կազմակերպությունների |               |   200000|

|   |համար                                  |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |5) շարժական հեռախոսային կապի           |               |   500000|

|   |ծառայություններ մատուցող               |               |         |

|   |կազմակերպությունների համար             |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |6) էլեկտրոնային հեռահաղորդակցության    |               |   200000|

|   |ծառայություններ մատուցող այլ           |               |         |

|   |կազմակերպությունների համար             |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |7) հանրային ծառայությունների ոլորտում  |               |   500000|

|   |կարգավորվող գործունեություն իրականացնող|               |         |

|   |և  ծառայություն մատուցող այլ անձանց    |               |         |

|   |համար                                  |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|2. |Փաստաբանների կամ փաստաբանական          |մեկ ամսվա համար|    10000|

|   |գրասենյակների կողմից իրավաբանական      |նախատեսված վճար|         |

|   |անձանց պետական գրանցում, իրավաբանական  |               |         |

|   |անձանց առանձնացված ստորաբաժանումների,  |               |         |

|   |հիմնարկների և  անհատ ձեռնարկատերերի    |               |         |

|   |պետական հաշվառում իրականացնող մարմնի   |               |         |

|   |սպասարկման գրասենյակների գործառույթներն|               |         |

|   |իրականացնելու նպատակով Հայաստանի       |               |         |

|   |Հանրապետության արդարադատության         |               |         |

|   |նախարարության աշխատակազմի պետական      |               |         |

|   |ռեգիստրի գործակալության տեղեկատվական   |               |         |

|   |համակարգին միանալը                     |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|13.|Իրավաբանական անձանց պետական գրանցման   |մեկ ամսվա համար|         |

|   |կամ հաշվառման ոլորտում իրավաբանական և  |նախատեսված վճար|         |

|   |հաշվապահական ծառայություններ մատուցող  |               |         |

|   |անձանց մասին տեղեկությունների զետեղում |               |         |

|   |գործակալության սպասարկման մեկ          |               |         |

|   |գրասենյակում`                          |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |1) իրավաբանական ծառայություններ        |               |    10000|

|   |մատուցող անձանց համար Երևան  քաղաքի    |               |         |

|   |սպասարկման որևէ  գրասենյակում          |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |2) իրավաբանական ծառայություններ        |               |     5000|

|   |մատուցող անձանց համար մարզային         |               |         |

|   |սպասարկման որևէ  գրասենյակում          |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |3) հաշվապահական ծառայություններ        |               |    20000|

|   |մատուցող անձանց համար Երևան  քաղաքի    |               |         |

|   |սպասարկման որևէ  գրասենյակում          |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |4) հաշվապահական ծառայություններ        |               |     5000|

|   |մատուցող անձանց համար մարզային         |               |         |

|   |սպասարկման որևէ  գրասենյակում          |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|14.|Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի  |մեկ            |    10000|

|   |տրամադրում                             |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |երկու          |     7000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|15.|Քաղաքացիական կացության ակտերի գրանցման |երեք           |    30000|

|   |մեջ ուղղման, փոփոխման, լրացման մասին   |աշխատանքային   |         |

|   |եզրակացության հաստատում կամ մերժում    |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |հինգ           |    20000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |տասն           |    10000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|16.|Անվան, հայրանվան, ազգանվան փոխման մասին|երեք           |    50000|

|   |եզրակացության հաստատում կամ մերժում    |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |հինգ           |    30000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |տասն           |    20000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|17.|Քաղաքացիական կացության ակտի գրանցման   |երեք           |    30000|

|   |վերականգնման մասին եզրակացության       |աշխատանքային   |         |

|   |հաստատում կամ մերժում                  |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |հինգ           |    20000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |տասն           |    10000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|18.|Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա|երկու          |   150000|

|   |քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող |աշխատանքային   |         |

|   |անձանց, օտարերկրյա պետությունում       |օրվա ընթացքում |         |

|   |մշտապես բնակվող Հայաստանի              |_______________|_________|

|   |Հանրապետության քաղաքացիների            |հինգ           |   120000|

|   |ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի   |աշխատանքային   |         |

|   |Հանրապետության քաղաքացիների հետ        |օրվա ընթացքում |         |

|   |ամուսնության գրանցման մասին            |_______________|_________|

|   |թույլտվության տրամադրում               |յոթ            |    90000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|9. |Փաստաթղթի վրա ապոստիլ դնելը            |մեկ            |     8000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|20.|Ամուսնացող անձանց ցանկությամբ          |               |    50000|

|   |ամուսնության պետական գրանցում          |               |         |

|   |քաղաքացիական կացության ակտերի գրանցման |               |         |

|   |մարմնի աշխատավայրից դուրս              |               |         |

._____________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2012
N 1455-Ն
Որոշում