Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ...

27.03.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.02.2013  -ից մինչեւ   27.03.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 31.01.14 թիվ 5-Ն որոշում)

i

606.0335.150113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        01            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60613005

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2012 թվականի N 335-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատման աղյուսակը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2012 թ. դեկտեմբերի 26-ի

N 335-Ն որոշման

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:

2. Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով և իրավական այլ ակտերով մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում կատարված աշխատանքները:

3. Գործառույթի նպատակն է գնահատման միջոցով իրականացնել`

1) նախընտրական քարոզչության ազատ իրականացման ապահովումը` նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով,

2) համապետական ընտրությունների ժամանակ թեկնածուներին ու համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար կարգով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկի ներկայացումը կենտրոնական ընտրական հանձնաժողով` ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո,

3) համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակումը` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ,

4) համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրությունների նշանակումը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում:

4. Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատումը կատարվում է համաձայն` որոշմամբ հաստատված N 2 հավելվածի աղյուսակի:

 

Հավելված N 2

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2012 թ. դեկտեմբերի 26-ի

N 335-Ն որոշման

 

ԱՂՅՈՒՍԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

._____________________________________________________________________.

| N|Չափորոշիչները     |Առա- |   Ենթաչափորոշիչները     |Գնա- |Գնահատող |

|  |                  |վելա-|                         |հատա-|մարմինը  |

|  |                  |գույն|                         |կանը |_________|

|  |                  |գնա- |                         |     |Չի  |Կա- |

|  |                  |հատ- |                         |     |կա- |տար-|

|  |                  |ման  |                         |     |տար-|վել |

|  |                  |միա- |                         |     |վել |է   |

|  |                  |վորը |                         |     |    |    |

|__|__________________|_____|_________________________|_____|____|____|

|1 |       2          |  3  |           4             |  5  |  6 |  7 |

|__|__________________|_____|_________________________|_____|____|____|

|1 |Հայաստանի         | 0,9 |Տվյալ ենթաչափորոշիչի     | 0,5 |  0 | 0,5|

|  |Հանրապետության    |     |գնահատման համար ելակետ է |     |    |    |

|  |օրենքների,        |     |հանդիսանում ՀՀ ընտրական  |     |    |    |

|  |Հայաստանի         |     |օրենսգրքի 18-րդ հոդվածի  |     |    |    |

|  |Հանրապետության    |     |2-րդ և  3-րդ կետերի      |     |    |    |

|  |Նախագահի          |     |պահանջների կատարումը     |     |    |    |

|  |հրամանագրերի,     |     |_________________________|_____|____|____|

|  |կարգադրությունների|     |Տվյալ ենթաչափորոշիչի     | 0,2 | 0  |0,2 |

|  |ՀՀ կառավարության, |     |գնահատման համար ելակետ է |     |    |    |

|  |ՀՀ վարչապետի      |     |հանդիսանում              |     |    |    |

|  |որոշումների, ՀՀ   |     |1) ՀՀ ընտրական օրենսգրքի |     |    |    |

|  |կենտրոնական       |     |145-րդ հոդվածի պահանջների|     |    |    |

|  |ընտրական          |     |կատարում                 |     |    |    |

|  |հանձնաժողովի      |     |- համայնքի ղեկավարի,     |     |    |    |

|  |որոշումների և     |     |ավագանու անդամների       |     |    |    |

|  |իրավական այլ      |     |լիազորությունների ժամկետը|     |    |    |

|  |ակտերի կատարման   |     |լրանալուց ոչ ուշ, քան 70 |     |    |    |

|  |ապահովում         |     |օր առաջ համայնքում ՏԻՄ   |     |    |    |

|  |                  |     |ընտրությունների նշանակում|     |    |    |

|  |                  |     |_________________________|_____|____|____|

|  |                  |     |2) ՀՀ ընտրական օրենսգրքի | 0,2 |  0 | 0,2|

|  |                  |     |146-րդ հոդվածի պահանջների|     |    |    |

|  |                  |     |կատարում`                |     |    |    |

|  |                  |     |- Համայնքում նոր         |     |    |    |

|  |                  |     |ընտրության նշանակում, այն|     |    |    |

|  |                  |     |հաշվարկով, որ նոր        |     |    |    |

|  |                  |     |ընտրությունն անցկացվի    |     |    |    |

|  |                  |     |ընտրված և                |     |    |    |

|  |                  |     |լիազորությունները        |     |    |    |

|  |                  |     |չստանձնած համայնքի       |     |    |    |

|  |                  |     |ղեկավարի մահվան կամ      |     |    |    |

|  |                  |     |հրաժարականի, համայնքի    |     |    |    |

|  |                  |     |ղեկավարի կամ ավագանու    |     |    |    |

|  |                  |     |անդամների ընտրությունները|     |    |    |

|  |                  |     |չկայացած ճանաչելու մասին |     |    |    |

|  |                  |     |ընտրատարածքային ընտրական |     |    |    |

|  |                  |     |հանձնաժողովի որոշումն    |     |    |    |

|  |                  |     |ընդունելուց կամ դատարանի |     |    |    |

|  |                  |     |վճիռն օրինական ուժի մեջ  |     |    |    |

|  |                  |     |մտնելու օրվան հաջորդող   |     |    |    |

|  |                  |     |40-օրյա ժամկետի վերջին   |     |    |    |

|  |                  |     |կիրակի օրը:              |     |    |    |

|__|__________________|_____|_________________________|_____|____|____|

|2 |Ընտրական          |0,1  |Տվյալ ենթաչափորոշիչի     | 0,1 | 0  | 0,1|

|  |հանձնաժողովների   |     |գնահատման համար ելակետ է |     |    |    |

|  |հետ               |     |հանդիսանում ՀՀ ընտրական  |     |    |    |

|  |համագործակցության |     |օրենսգրքի 49-րդ հոդվածի  |     |    |    |

|  |ապահովում         |     |1-ին մասի 9-րդ կետի      |     |    |    |

|  |                  |     |պահանջների կատարումը     |     |    |    |

|  |                  |     |- կենտրոնական ընտրական   |     |    |    |

|  |                  |     |հանձնաժողովում լսումներ  |     |    |    |

|  |                  |     |անցկացվելու ժամանակ      |     |    |    |

|  |                  |     |ներկայացնել հաղորդումներ |     |    |    |

|  |                  |     |ընտրությունների          |     |    |    |

|  |                  |     |նախապատրաստման ու        |     |    |    |

|  |                  |     |անցկացման մասին` իրենց   |     |    |    |

|  |                  |     |գործառույթների կատարման  |     |    |    |

|  |                  |     |վերաբերյալ               |     |    |    |

._____________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
26.12.2012
N 335-Ն
Որոշում