Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2013 թվականի N 621-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 48-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» N 48-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) որոշման և հավելվածի վերնագրերը, որոշման 1-ին կետը «անշարժ գույքի» բառերից հետո լրացնել «սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի»,

2) հավելվածի 1-ին կետում «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով,

i

3) հավելվածի 4-րդ կետում «կարգը» բառը փոխարինել «կարգի գործողությունը» բառերով, «տարածքում» բառը փոխարինել «սահմաններում» բառով,

4) հավելվածի 4-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում «սեփականատերերի» բառից հետո «և» բառը փոխարինել «կամ» բառով,

5) հավելվածի 5-րդ կետում.

i

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անշարժ գույքի արտաքին մասի պատշաճ պահպանման, այդ թվում` լվացման, և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարբերաբար մաքրման, բարեկարգման (սալիկապատման կամ ասֆալտապատման) աշխատանքները և մաքրության պահպանումը.»,

բ. 2-րդ ենթակետը «սիզամարգերի» բառից հետո լրացնել «, բուսածածկերի» բառով,

գ. 4-րդ ենթակետը «տարածքների» բառից հետո լրացնել «պարբերաբար մաքրումը և» բառերով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) քաղաքային նշանակության փողոցներում գտնվող առևտրային նշանակության օբյեկտների տոնական զարդարումը` Ամանորի և Ծննդյան տոներին` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 13-ը ներառյալ:»,

6) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Շինարարության թույլտվություն պահանջող և չպահանջող բարեկարգման աշխատանքների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ:»,

i

7) հավելվածի 10-րդ կետից հանել «ճարտարապետական կամ» բառերը, իսկ «ձևավորման նախագծին» բառերից հետո լրացնել «և (կամ) հատակագիծ-սխեմային» բառերով,

i

8) հավելվածի 11-րդ կետը «կողմից տրվող» բառերից հետո լրացնել «ձևավորման նախագծում կամ» բառերով,

i

9) հավելվածի 12-րդ կետը «ճակատների» բառից հետո լրացնել «, օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների» բառերով,

i

10) հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետի ա) և բ) պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. ապահոված լինի տեսանելի մաքրությունը (փոշուց, աղբից, տերևներից և այլն) և անհրաժեշտ թվաքանակով աղբարկղերի առկայությունը, ընդ որում` մաքրման աշխատանքները պետք է կատարվեն առավոտյան ժամը 08.00-ից մինչև 09.00-ն և երեկոյան ժամը 18.00-ից մինչև 19.00-ն.

բ. ձմռանը պետք է իրականացվի տեղացած ձյան ամենօրյա մաքրումը` տեղումները դադարելուց 4 ժամ հետո կամ մինչև առավոտյան ժամը 11.00-ն, եթե ձյունը դադարել է նախորդ երեկո ժամը 21.00-ին և դրանից հետո.»,

i

11) հավելվածի 14-րդ կետը «սեփականատեր» բառից հետո լրացնել «կամ տիրապետող» բառերով,

i

12) հավելվածի 15-րդ կետում «վարչությանը ներկայացված ֆիտոնախագծի հաստատումից հետո» բառերը փոխարինել «վարչության կողմից տրամադրված ֆիտոնախագծի համաձայն» բառերով,

i

13) հավելվածի 16-րդ կետում «արտաքին ձևավորման և գովազդի վարչության» բառերը փոխարինել «ճարտարապետության և քաղաքաշինության ու արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների» բառերով,

i

14) հավելվածի 19-րդ կետը «օգտագործման իրավունքները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև շենքի, շինության կամ դրանց տարածքի սեփականության կամ օգտագործման կամ այլ գույքային իրավունքները» բառերով,

15) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

i

«21. Սույն կարգով նախատեսված դրույթների խախտումն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Երևանի ավագանի
19.03.2013
N 621-Ն
Որոշում