Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 319-Ա Ո ...

 

 

040.0520.290513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2013 թվականի N 520-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 319-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 319-Ա որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մինչև 2016 թվականը «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարել 13.6 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում, այդ թվում`

2013 թվականի ընթացքում` 850.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի,

2014 թվականի ընթացքում` 3.970.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի,

2015 թվականի ընթացքում` 8.780.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում:».

2) ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Գնորդի կողմից սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված հերթական ներդրումն ամբողջությամբ չկատարվելու դեպքում վերջինս պարտավորվում է տվյալ ներդրումը կատարելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք` չկատարված ներդրումների գումարի 6 տոկոսի չափով:

Յուրաքանչյուր տարվա չկատարված ներդրման մասն ավելանում է ժամանակացույցով սահմանված հաջորդ տարվա ներդրման գումարին և այն սահմանված ժամկետում ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը պարտավորվում է նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք` չկատարված ներդրումների գումարի 6 տոկոսի չափով:

Ժամանակացույցով սահմանված ներդրումների կատարման վերջնական ժամկետի ավարտից հետո (մինչև ներդրումների ամբողջական կատարումը) գնորդը պարտավոր է յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք` չկատարված ընդհանուր ներդրումների գումարի 6 տոկոսի չափով:

Ժամանակացույցով սահմանված վերջնական ժամկետի ավարտից հետո պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու դեպքում, գնորդը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկվող նոր ներդրողին օտարել «Դվին» հյուրանոցային համալիրը (շենք, շինություններ, ինչպես նաև 2004 թվականի մայիսի 14-ին կնքված N 686-ՈՒ առուվաճառքի (մասնավորեցման) պայմանագրի 7.1-ին կետով նախատեսված հողատարածքներ) կամ նշված «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր հանդիսացող ընկերության բաժնետոմսերի (բաժնեմասի, մասնակցության) 100 տոկոսը կամ դրանց մի մասը (ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջի)` միջազգային ճանաչում ունեցող անկախ գնահատողի կողմից գնահատված բաժնետոմսերի լիկվիդային շուկայական արժեքից 20% նվազեցված գնով (ներառյալ բոլոր տեսակի հարկերը): Բաժնետոմսերի վաճառքի գինը պետք է նվազեցվի նաև գնահատման ծախսերի չափով: Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան առաջարկություն ներկայացնելը գնորդը կարող է բաժնետոմսերն օտարել իր նախընտրած ներդրողին:

Գնորդը պարտավոր է բաժնետոմսերի վաճառքի գումարից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել ժամանակացույցով սահմանված ներդրումները չկատարելու հետևանքով առաջացած և սահմանված ժամկետում չվճարված տուգանքը, եթե այն առկա է:

Նոր ներդրողն ստանձնում է պայմանագրով նախատեսված գնորդի պարտավորությունները, այդ թվում` մինչև ներդրումների ամբողջությամբ կատարումը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սահմանված կարգով և չափով տուգանքի վճարումը:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում մասնավորեցման պայմանագրում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխություններ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2013
N 520-Ա
Որոշում