040.1149.281013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1149-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1152-Ն որոշման N 1 հավելվածի III-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի նոյեմբերի 1-ից:
-------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Քանի որ սույն որոշումը հրապարակվել է միայն 2013 թվականի
նոյեմբերի 7-ին, ապա այն չի կարող ուժի մեջ մտնել 2013 թվականի
նոյեմբերի 8-ից ավելի վաղ` մինչ պաշտոնական հրապարակումը:
Այս պատճառով ԻՐՏԵԿ-ը ուժի մեջ մտնելու ժամկետը նշում է
2013 թվականի նոյեմբերի 8-ը:
-------------------------------------------------------------------
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ