Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԱՆ ...

 

 

102.0786.190599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

21 հունիսի 1999 թվական թիվ 990

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի պահանջներին համապատասխան և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատանքի արդյունավետության բարձրացման ու քաղաքացիների ընդունելության պատշաճ կազմակերպման նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վարչական շենքի անցագրային կարգը (կցվում է):

2. Նշված կարգի հետ ծանոթացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի բոլոր աշխատողներին:

3. Նշված կարգը փակցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անցագրային կետում` ի տես բոլորի:

i

4. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անցագրային կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1996թ. հունիսի 20-ի թիվ 283 հրամանը:

5. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Աբովյանին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի

ԹԻՎ 990 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վարչական շենք մուտքի իրավունք տրվում է սույն կարգի համաձայն:

Սույն կարգով սահմանված կանոնները տարբեր են աշխատանքային և ոչ աշխատանքային ժամերի համար: Աշխատանքային ժամերի համար սույն կարգի կանոնները կիրառվում են երկուշաբթիից մինչև ուրբաթ օրը ներառյալ, բացի տոնական օրերից, ժամը 9 անց 15 րոպեից մինչև 12 անց 30 րոպե և ժամը 14-ից մինչև 17 անց 30 րոպե, իսկ ուրբաթ օրը` մինչև ժամը 16 անց 30 րոպե:

2. Աշխատանքային ժամերին, ի պաշտոնե, առանց մեկանգամյա անցաթղթի, ծառայողական վկայականների ներկայացմամբ, ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենք մուտք գործելու իրավունք ունեն`

ա) արդարադատության նախարարության համակարգի աշխատողները.

բ) ՀՀ դատարանների աշխատողները.

գ) Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները, սահմանադրական դատարանի անդամները.

դ) ՀՀ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, դատախազները և քննիչները.

ե) ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները.

զ) Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության և սահմանադրական դատարանի աշխատակազմերի աշխատողները.

է) մարզպետները (Երևանի քաղաքապետը), փոխմարզպետերը (Երևանի փոխքաղաքապետերը), մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) քարտուղարները, վարչությունների պետերը և նրանց տեղակալները.

ղ) նախարարների տեղակալները, գլխավոր վարչությունների ու վարչությունների պետերը և նրանց տեղակալները.

թ) ՀՀ ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության համակարգերի քննիչներն ու հետաքննիչները` միայն ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն մուտք գործելու դեպքում.

ժ) փոստի և հեռահաղորդակցության նախարարության համակարգի սուրհանդակային ծառայության աշխատողները:

3. Արդարադատության նախարարության վարչական շենք այլ անձանց մուտքը, բացի սույն կարգի 2-րդ կետում նշվածներից, թույլատրվում է`

ա) ժամկետային անցաթղթերով.

բ) մեկանգամյա մուտքի անցաթղթերով:

4. Արդարադատության նախարարության վարչական շենք մուտք գործելու ժամկետային (մինչև երեք ամիս ժամկետով) անցաթուղթ տալիս են ՀՀ արդարադատության նախարարը, նրա տեղակալները և փորձագիտական կենտրոնի տնօրենը:

5. Արդարադատության նախարարության վարչական շենք մեկանգամյա մուտքի անցաթուղթը տալիս է անցագրային կետի աշխատողը: Նման անցաթուղթ կարող են պատվիրել ՀՀ արդարադատության նախարարը, նրա խորհրդականներն ու օգնականները, նախարարի տեղակալները, նրանց օգնականները, նախարարության վարչությունների պետերը, նրանց տեղակալները, բաժինների պետերը, գլխավոր հաշվապահը, փորձագիտական կենտրոնի տնօրենը, տնօրենի տեղակալը, բաժինների և լաբորատորիաների պետերը:

6. Մեկանգամյա մուտքի անցաթղթով անձի ընդունելությունն ավարտում է անցաթուղթը պատվիրողը կամ նրան ենթակա պաշտոնատար անձը կամ անցաթուղթ պատվիրելու իրավունք ունեցող մեկ այլ պաշտոնատար անձ: Ընդունելությունն ավարտած պաշտոնատար անձը պարտավոր է կազմակերպել անձի ելքը վարչական շենքից` անցաթղթի վրա ստորագրությամբ և իր ազգանվան նշումով հավաստելով ընդունելության ավարտի ժամն ու ամսաթիվը: Եթե անցաթուղթը պատվիրված չի եղել ընդունելությունն ավարտած պաշտոնատար անձի կողմից, ապա վերջինս նշում է նաև իր պաշտոնը:

7. Հրավիրված անձի կողմից վարչական շենքի ներքին կարգուկանոնը պահպանելու պատասխանատուն անցաթուղթը պատվիրած կամ ընդունելությունն ավարտած պաշտոնատար անձն է: Վերջիններս, անհրաժեշտության դեպքում, պարտավոր են կազմակերպելու անձի ուղեկցումը մուտքի և ելքի ժամանակ:

8. Շենքից դուրս եկող անձը պարտավոր է մեկանգամյա անցաթուղթը հանձնել հերթապահող միլիցիոներին: Վերջինիս է հանձնվում նաև ժամկետն ավարտված կամ անհրաժեշտությունը կորցրած ժամկետային անցաթուղթը:

9. Ոչ աշխատանքային ժամերին վարչական շենք մուտք ու ելքի թույլտվություն կարող են տալ արդարադատության նախարարը, նրա տեղակալները, վարչությունների պետերը, նախարարի խորհրդականները և օգնականները, փորձագիտական կենտրոնի տնօրենը: Թույլտվությունը տրվում է բանավոր: Անձանց մուտքն ու ելքը գրանցվում է անցագրային կետի գրանցամատյանում:

Նախարարության և փորձագիտական կենտրոնի այս կետում չնշված պաշտոնատար անձանց կողմից անձի հրավիրումը կատարվում է այդ պաշտոնատար անձանց հայտի հիման վրա, որը պետք է հաստատված լինի արդարադատության նախարարի կամ նրա տեղակալի կամ փորձագիտական կենտրոնի տնօրենի կողմից:

Ոչ աշխատանքային ժամերին անձին հրավիրված պաշտոնատար անձը պարտավոր է կազմակերպել անձի դիմավորումը շենքի մուտքում և ճանապարհումը շենքից դուրս:

10. Անցագրային կետի աշխատողն ու հերթապահող միլիցիոները պարտավոր են կատարել ճշտումներ անձի մուտքի անհրաժեշտության վերաբերյալ, այդ թվում` ստուգիչ հեռախոսազանգի միջոցով:

11. Հերթապահող միլիցիոները անցաթղթերը հանձնում է անցագրային կետ: Աշխատանքային օրվա վերջում անցաթղթերը հանձնվում են արդարադատության նախարարության ֆինանսատնտեսական վարչության պետին, ինչի կապակցությամբ վերջինս ստորագրում է օրվա ընթացքում կատարված գրանցումների վերջում: Անցաթղթերի պահպանման ժամկետը մեկ տարի է:

Մեկանգամյա անցաթղթերի տրամադրման մասին գրառումները կատարվում են անցագրային կետի գրանցամատյանում, որտեղ նշվում են անցաթղթի տրամադրման օրը, անցաթուղթը պատվիրողի պաշտոնը և ազգանունը, մուտք գործողի անունը և ազգանունը, նրա անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ դրան փոխարինող փաստաթուղթ) տվյալները, մուտքի և ելքի օրն ու ժամը:

Ոչ աշխատանքային ժամերին մուտք ու ելքի մասին գրառումները կատարվում են անցագրային կետի գրանցամատյանում, որտեղ նշվում են մուտքը թույլատրողի պաշտոնը և ազգանունը, մուտք գործողի անունը և ազգանունը, նրա անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ դրան փոխարինող փաստաթուղթ) տվյալները, մուտքի և ելքի օրն ու ժամը:

Անցագրային կետի գրանցամատյանների պահպանման և վարման պատասխանատուն անցագրային կետի աշխատողն է: Այդ գրանցամատյաններն օգտագործումից հանվելուց հետո հանձնվում են արդարադատության նախարարության ֆինանսատնտեսական վարչության պետին, ինչի մասին վերջինս գրառում է կատարում հաջորդ գրանցամատյանի առաջին թերթի վրա` նշելով նախորդ գրանցամատյանի ընդգրկած ժամկետը: Գրանցամատյանների պահպանման ժամկետը երեք տարի է:

13. Արդարադատության նախարարության վարչական շենք գույք և այլ նյութական արժեքներ ներս են բերվում անցաթուղթ պատվիրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց բանավոր ցուցումի հիման վրա, իսկ շենքից դրանք դուրս են բերվում գույքային անցագրի հիման վրա, որը տրվում է արդարադատության նախարարության ֆինանսատնտեսական վարչության պետի կամ փորձագիտական կենտրոնի տնօրենի կողմից: Եթե դրանք հանդիսանում են իրեղեն ապացույցներ, ապա բաց են թողնվում ուղեկցող փաստաթղթերի հիման վրա:

14. Առձեռն թղթակցություններ բերողը սահմանված կարգով դրանք հանձնում է ընդհանուր բաժին կամ կարող է դրանք գցել վարչական շենքի մուտքի փոստարկղը: Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում փոստարկղը բացում և ստացված թղթակցությունները հանում ու սահմանված կարգով ընթացք է տալիս արդարադատության նախարարության ընդհանուր բաժնի պետը: Փոստարկղ գցված թղթակցությունների կորստյան վերաբերյալ գանգատները և հղումները քննարկման ենթակա չեն:

15. Ընդունելությունը ՀՀ արդարադատության նախարարի, նրա տեղակալների մոտ կատարվում է ամսվա կամ շաբաթվա սահմանված օրերին և ժամերին, որոնց մասին տեղեկատվությունը փակցված է լինում ՀՀ արդարադատության նախարարության մուտքում: Ընդունելությունը կազմակերպվում է ընդունարանի միջոցով` քաղաքացու գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա: Ընդունելությունը մնացած պաշտոնատար անձանց մոտ կատարվում է աշխատանքային օրվա ընթացքում:

16. Սույն կարգի կատարումն ապահովում է ՀՀ արդարադատության նախարարության ֆինանսատնտեսական վարչության պետը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

25. 06. 1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 102990105

 

 

pin
Արդարադատության նախարարություն
21.06.1999
N 990
Հրաման