Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼ ...

05.03.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.1999  -ից մինչեւ   05.03.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 05.03.01 թիվ 175 որոշում)

i

041.0391.010799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 1999 թվականի թիվ 391

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառավարական N 3 շենքի նկուղային հարկը` 1500 քառ. մետր ընդհանուր մակերեսով, անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության խնդիրներին համապատասխան աճուրդի կենտրոն կազմակերպելու համար:

Նշված տարածքին տրանսպորտային միջոցների մոտեցումն ապահովելու նպատակով օգտագործել նշված շենքի անավարտ մասի նկուղային հարկի երկայնքով գոյություն ունեցող բացվածքը` կատարելով համապատասխան բարեկարգման աշխատանքներ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել նշված տարածքի սահմանված կարգով անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և օգտագործման իրավունքի պետական գրանցումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.07.1999
N 391
Որոշում