Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 419-Ն Ո ...

 

 

040.1513.100114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1513-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1783-Ն ու 2004 թվականի հունիսի 25-ի N 963-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417-Ն, 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն և 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

1) որոշման N 1 հավելվածում «դիմել է հանրային ծառայությունների համարանիշ ձեռք բերելուց հրաժարվելու կապակցությամբ» բառերը փոխարինել «տրամադրվել է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

i

ա. 1-ին կետը «չներկայացված» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարված» բառերով,

բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

i

«4) սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարվելու դեպքում` սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը` բացառությամբ այն դեպքի, երբ քաղաքացին կորցրել է դրանք, որի մասին նշում է կատարվում դիմումում:»,

i

գ. 6-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ» բառերը,

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացուն է տրամադրում տեղեկանքը: Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում տեղեկանքը տրամադրվում է մինչև 16 տարեկան կամ դատարանի դատավճռով անգործունակ ճանաչված քաղաքացու օրինական ներկայացուցչին:»,

ե. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«16. Տեղեկանքը փոխանակելու վերաբերյալ դիմումը և մյուս փաստաթղթերն ստանալուց հետո սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացուն է տրամադրում տեղեկանքը:».

3) որոշման N 3 հավելվածում`

ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

i

«4) Հայաստանի Հանրապետության քաղաքացին` նախկինում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք ստացած լինելու դեպքում` նշված տեղեկանքը` բացառությամբ այն դեպքի, երբ քաղաքացին կորցրել է այն, որի մասին նշում է կատարվում դիմումում:»,

i

բ. 10-րդ կետում «ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը» բառերը փոխարինել «ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

գ. 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

դ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«17. Տեղեկանքը փոխանակելու վերաբերյալ դիմումը և մյուս փաստաթղթերն ստանալուց հետո սույն կարգի 9-րդ կետով նախատեսված` հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու դիմումի մերժման հիմքի բացակայության դեպքում լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացուն է տրամադրում հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին նոր տեղեկանք:»,

i

ե. 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.

«18.1. Տեղեկանքը համարվում է անվավեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացուն հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք հատկացնելու պահից կամ տեղեկանքում առկա` անձը հաստատող փաստաթղթի մասին տվյալների փոփոխության դեպքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2013
N 1513-Ն
Որոշում