Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՏԱ ...

 

 

040.0360.030414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2014 թվականի N 360-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՏԱՊ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ԱՄՆ ՄԶԳ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N N 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի 2014 թվականի արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով սահմանված առավելագույն գներից տարբերվող գնով և սահմանված տեխնիկական բնութագրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով լազերային տպիչ, ըմպելու ջուր և թղթապանակ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 3-ի

N 360-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________.

|                        |Ցուցանիշների      |

|                        |փոփոխությունը     |

|                        |(գումարների       |

|                        |ավելացումը նշված է|

|                        |դրական նշանով)    |

|________________________|__________________|

|1. Եկամուտների գծով     |62,077.2          |

|________________________|__________________|

|2. Ծախսերի գծով         |101,384.2         |

|________________________|__________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը)|39,307.0          |

.___________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 3-ի

N 360-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի         |Ցուցանիշների փոփոխությունը         |

|ֆինանսավորման աղբյուրներն ու     |(մուտքերի ավելացումը նշվում է      |

|դրանց տարրերի անվանումները       |դրական նշանով)                     |

|                                 |___________________________________|

|                                 |առաջին  |առաջին  |ինն     |տարի    |

|                                 |եռամսյակ|կիսամյակ|ամիս    |        |

|_________________________________|________|________|________|________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                         |39,307.0|39,307.0|39,307.0|39,307.0|

|_________________________________|________|________|________|________|

|այդ թվում`                       |        |        |        |        |

|_________________________________|________|________|________|________|

|Բ. Արտաքին աղբյուրներ - ընդամենը |39,307.0|39,307.0|39,307.0|39,307.0|

|_________________________________|________|________|________|________|

|այդ թվում`                       |        |        |        |        |

|_________________________________|________|________|________|________|

|2. Ֆինանսական զուտ ակտիվներ      |39,307.0|39,307.0|39,307.0|39,307.0|

|_________________________________|________|________|________|________|

|այդ թվում`                       |        |        |        |        |

|_________________________________|________|________|________|________|

|2.4. Այլ                         |39,307.0|39,307.0|39,307.0|39,307.0|

|_________________________________|________|________|________|________|

|այդ թվում`                       |        |        |        |        |

|_________________________________|________|________|________|________|

|Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ |39,307.0|39,307.0|39,307.0|39,307.0|

|2014 թվականի պետական բյուջեի     |        |        |        |        |

|տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ |        |        |        |        |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 3-ի

N 360-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._______________________________________________________________.

|ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ         |Ցուցանիշների փոփոխությունը (գումարների|

|ԵԿԱՄՈՒՏՆԵՐ              |ավելացումը նշված է դրական նշանով)     |

|                        |______________________________________|

|                        |առաջին   |առաջին   |ինն     |տարի     |

|                        |եռամսյակ |կիսամյակ |ամիս    |         |

|________________________|_________|_________|________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                |29,079.5 |52,052.9 |62,077.2|62,077.2 |

|________________________|_________|_________|________|_________|

|այդ թվում`              |         |         |        |         |

|________________________|_________|_________|________|_________|

|Պաշտոնական դրամաշնորհներ|29,079.5 |52,052.9 |62,077.2|62,077.2 |

._______________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 3-ի

N 360-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի  |Ցուցանիշների փոփոխությունը (գումարների|

|ժի|ու|սը|գործառական           |ավելացումը նշված Է դրական նշանով)     |

|նը|մ |  |դասակարգման          |______________________________________|

|  |բ |  |բաժինների, խմբերի և  |առաջին  |առաջին   |ինն ամիս |տարի     |

|  |ը |  |դասերի անվանումները  |եռամսյակ|կիսամյակ |         |         |

|__|__|__|_____________________|________|_________|_________|_________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ     |68,386.5|91,359.9 |101,384.2|101,384.2|

|__|__|__|_____________________|________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`           |        |         |         |         |

|__|__|__|_____________________|________|_________|_________|_________|

|07|  |  |ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ     |68,386.5|91,359.9 |101,384.2|101,384.2|

|__|__|__|_____________________|________|_________|_________|_________|

|  |06|  |Առողջապահություն (այլ|68,386.5|91,359.9 |101,384.2|101,384.2|

|  |  |  |դասերին չպատկանող)   |        |         |         |         |

|__|__|__|_____________________|________|_________|_________|_________|

|  |  |02|Առողջապահություն (այլ|68,386.5|91,359.9 |101,384.2|101,384.2|

|  |  |  |դասերին չպատկանող)   |        |         |         |         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 3-ի

N 360-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի          |Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի    |

|տնտեսագիտական դասակարգման    |ավելացումը նշված Է դրական նշանով)      |

|հոդվածների անվանումները      |_______________________________________|

|                             |առաջին   |առաջին   |ինն ամիս |տարի     |

|                             |եռամսյակ |կիսամյակ |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ             |68,386.5 |91,359.9 |101,384.2|101,384.2|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ               |21,607.0 |44,580.4 |54,604.7 |54,604.7 |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ     |6,250.6  |12,501.2 |18,751.8 |18,751.8 |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Դրամով վճարվող աշխատավարձեր  |6,250.6  |12,501.2 |18,751.8 |18,751.8 |

|և  հավելավճարներ             |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ          |15,356.4 |32,079.2 |35,852.9 |35,852.9 |

|ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ        |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Շարունակական ծախսեր          |922.8    |2,076.3  |4,614.0  |4,614.0  |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Գործուղումների և             |327.5    |675.0    |1,390.0  |1,390.0  |

|շրջագայությունների ծախսեր    |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Պայմանագրային այլ            |14,092.6 |29,148.2 |29,632.1 |29,632.1 |

|ծառայությունների ձեռքբերում  |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նյութեր                      |13.5     |179.7    |216.8    |216.8    |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ |46,779.5 |46,779.5 |46,779.5 |46,779.5 |

|ԾԱԽՍԵՐ                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ            |46,779.5 |46,779.5 |46,779.5 |46,779.5 |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ  |46,779.5 |46,779.5 |46,779.5 |46,779.5 |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Վարչական սարքավորումներ    |46,779.5 |46,779.5 |46,779.5 |46,779.5 |

._____________________________________________________________________.

 

__________________________________________

ԻՐՏԵԿ - NN 6, 7 և 8 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.04.2014
N 360-Ն
Որոշում