Սեղմել Esc փակելու համար:
«ՔՎԱՆՏ» ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔՎԱՆՏ» ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏ ...

 

 

040.0320.030414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2014 թվականի N 320-Ա

 

i

«ՔՎԱՆՏ» ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի, 68-րդ հոդվածի 7-րդ կետի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 805-Ն որոշմամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 10-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Բագրատունյաց 23/3 հասցեում գտնվող` 308.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 5585.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շինություններով և դրանց սպասարկման համար անհրաժեշտ` 494.85 քառ. մետր հողամասով (այսուհետ` անշարժ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` ապահովելով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Բագրատունյաց 23/4 հասցեում գտնվող` 2859.52 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ` 0.208041 հեկտար հողամասը հետ վերցնել «Երևանի Հ. Ավետիսյանի անվան Հ. 74 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո

երկամսյա ժամկետում «Երևանի Հ. Ավետիսյանի անվան Հ. 74 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի ապրիլի 5-ին կնքված N 48/0013 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր` սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Երևանի Հ. Ավետիսյանի անվան Հ. 74 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Բագրատունյաց 23/3 հասցեում գտնվող` 24998.0 հազ. դրամ գնահատված արժեքով, 308.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ` 494.85 քառ. մետր մակերեսով հողամասը, Բագրատունյաց 23/4 հասցեում գտնվող` 160365.0 հազ. դրամ գնահատված արժեքով, 2859.52 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ` 0.208041 հեկտար հողամասը (այսուհետ` գույք 1) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվին (այսուհետ` կազմակերպություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Բագրատունյաց 23):

8. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Բագրատունյաց 23/2 հասցեում գտնվող` 335667.0 հազ. դրամ գնահատված արժեքով, 2334.2 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ` 0.2776 հեկտար հողամասը (այսուհետ` գույք 2), բացառապես հանրակրթական նպատակներով օգտագործելու նպատակով, նվիրաբերել կազմակերպությանը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել`

1) սույն որոշման 7-րդ կետում նշված գույք 1-ի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գույք 1-ի վերանորոգման, գույքի ձեռքբերման, ինչպես նաև «Երևանի Հ. Ավետիսյանի անվան Հ. 74 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզադահլիճի և սանհանգույցների վերանորոգման նպատակով կազմակերպությունը պարտավոր է երեք տարվա ընթացքում կատարել 39 մլն դրամի ներդրումներ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.

2) սույն որոշման 8-րդ կետում նշված գույք 2-ի նվիրաբերության մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ`

ա. համաձայն ներկայացված ներդրումային ծրագրի` կազմակերպությունը պարտավոր է գույքի վերանորոգման, գույքի ձեռքբերման, ուսման վարձերի փոխհատուցման համար հինգ տարվա ընթացքում կատարել 58 մլն դրամի ներդրումներ` համաձայն հավելվածի,

բ. սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված ներդրումային ծրագրի բացասական ընթացիկ գնահատականի դեպքում ներդրումային ծրագրի կատարումը բարելավելու համար սահմանվում է մեկ տարի ժամկետ,

գ. երկու տարի շարունակ ներդրումային ծրագրի բացասական ընթացիկ գնահատականի դեպքում նվիրաբերողը միջոցներ է ձեռնարկում նվիրաբերությունը վերացնելու համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին,

դ. կազմակերպության սեփականատիրոջ փոփոխության, ինչպես նաև լուծարման դեպքում նոր սեփականատիրոջն է փոխանցվում նվիրաբերության պայմանի կատարման պարտավորությունը,

ե. անշարժ գույքը նվիրաբերության պայմանին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի պահանջելու նվիրաբերության վերացում, որի արդյունքում անշարժ գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին:

10. Սահմանել, որ`

1) անհատույց օգտագործման և նվիրաբերության մասին պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին.

2) կազմակերպությունը պարտավոր է ընկերությանը փոխհատուցել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար վերջինիս կողմից կատարված` 5585.2 հազ. դրամ ծախսերը.

3) ընկերության կանոնադրության փոփոխությունը պետական գրանցման ներկայացնելու հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետում նշված ներդրումները կազմակերպության կողմից կատարվելուց հետո` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 7-րդ կետում նշված գույք 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը հաստատելու մասին» N 805-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպությանը նվիրաբերելու վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի մարտի 13-ի

N 320-Ա որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ՔՎԱՆՏ» ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Տեսակը                 |Ընդամենը|        Տարեկան ներդրումները        |

|                       |        |            (հազ. դրամ)             |

|                       |        |____________________________________|

|                       |        |առաջին|երկրորդ|երրորդ|չորրորդ|հինգե-|

|                       |        |տարի  |տարի   |տարի  |տարի   |րորդ  |

|                       |        |      |       |      |       |տարի  |

|_______________________|________|______|_______|______|_______|______|

|Շինվերանորոգում, գույքի|  4000.0|1000.0| 1000.0| 800.0|  800.0| 400.0|

|ձեռքբերում             |        |      |       |      |       |      |

|_______________________|________|______|_______|______|_______|______|

|Հանրակրթության ոլորտում|  4000.0| 600.0|  600.0| 600.0| 1000.0|1200.0|

|նորարարական,           |        |      |       |      |       |      |

|ուսումնատեխնիկական     |        |      |       |      |       |      |

|բազայի արդիականացում   |        |      |       |      |       |      |

|_______________________|________|______|_______|______|_______|______|

|Սոցիալապես անապահով    | 45000.0|9000.0| 9000.0|9000.0| 9000.0|9000.0|

|ընտանիքների և  օժտված  |        |      |       |      |       |      |

|երեխաների կրթության    |        |      |       |      |       |      |

|հովանավորում           |        |      |       |      |       |      |

|_______________________|________|______|_______|______|_______|______|

|Աշխատողների            |  5000.0|1000.0| 1000.0|1000.0| 1000.0|1000.0|

|մասնագիտական           |        |      |       |      |       |      |

|կարողությունների       |        |      |       |      |       |      |

|կատարելագործմանն       |        |      |       |      |       |      |

|ուղղված ներդրումներ    |        |      |       |      |       |      |

|_______________________|________|______|_______|______|_______|______|

|Ընդամենը               |   58000| 11600|  11600| 11400|  11800| 11600|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2014
N 320-Ա
Որոշում