Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑ ԵՎ ԼՈԼԻԿԻ ԱԿԱՆՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑ ԵՎ ԼՈԼԻԿԻ ԱԿԱՆՈՂ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒ ...

 

 

040.0391.110414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2014 թվականի N 391-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑ ԵՎ ԼՈԼԻԿԻ ԱԿԱՆՈՂ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 27460.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացման ծառայություններ` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված ընթացակարգով:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել`

1) «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացումը` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարի հաշվին.

2) «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ԳԱՄԿ-ներ) խորհրդատուների միջոցով վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման ժամկետների վերաբերյալ իրազեկումը և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրումը հողօգտագործողներին:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում իրականացնել կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների տարածման ու զարգացման ռիսկերի գնահատում և վերլուծություն.

2) կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների տարածման և զարգացման ռիսկերի գնահատման արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին:

7. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետներին` համայնքների ղեկավարների միջոցով աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետներին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով սահմանված պարբերականությամբ ուսումնասիրությունների կատարման գործում:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 3-ի

N 391-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑ ԵՎ ԼՈԼԻԿԻ ԱԿԱՆՈՂ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) մասնագետների կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մի շարք համայնքներում հայտնաբերվել են կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուները, որոնք տնտեսական մեծ վնաս են հասցնում Արարատյան հարթավայրում վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և տաքդեղի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին` ինչպես բաց դաշտում, ջերմատներում, այնպես էլ` բերքի պահպանության ընթացքում:

2. Մորմազգիների ցեցերը սնվում են մշակաբույսերի տերևներով, պալարներով և պտուղներով, թիթեռների թռիչքն սկսվում է վաղ գարնանը և շարունակվում մինչև հոկտեմբերի վերջը:

3. Հողօգտագործողները, չկարողանալով ճիշտ որոշել պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները, ստիպված ավելացնում են քիմիական մշակումների քանակը, կատարում լրացուցիչ և անարդյունավետ ծախսեր, որոնց արդյունքում բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ստացվող եկամուտը:

4. Միջազգային փորձը ցույց է տվել, որ նշված վնասատուների մոնիթորինգը և դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացման ճիշտ ժամկետները հնարավոր է որոշել միայն համապատասխան ֆերոմոնային թակարդների օգտագործմամբ: 2013 թվականին ծառայության մասնագետների կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում` դաշտային պայմաններում ուսումնասիրվել են «Համառուսաստանյան բույսերի կարանտինի կենտրոն» պետական դաշնային բյուջետային կազմակերպության կողմից արտադրվող ֆերոմոնային թակարդների օգտագործման արդյունավետությունը:

5. Կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների տարածման արեալների ճշտման և դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացման ժամկետների որոշման նպատակով կարևորվում է ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի անցկացումը:

6. «Համառուսաստանյան բույսերի կարանտինի կենտրոն» պետական դաշնային բյուջետային կազմակերպությունից (կամ համարժեքը) ձեռք բերված կարտոֆիլի ցեցի և լոլիկի ականող ցեցի ֆերոմոնային թակարդների և օժանդակ նյութերի օգնությամբ մոնիթորինգ կիրականացվի Հայաստանի Հանրապետության Արարատի ու Արմավիրի մարզերի վաղահաս կարտոֆիլի ցանքերում, լոլիկի, սմբուկի, տաքդեղի սածիլանոցներում, դաշտերում և դրանց հարակից` մորմազգի մոլախոտերով վարակված տարածքներում: Անհրաժեշտ ֆերոմոնային թակարդների և օժանդակ պարագաների պահանջարկը հաշվարկելիս` հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2013 թվականի տեղեկատվությունը վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի, տաքդեղի ցանքատարածությունների մասին, որի համաձայն դրանք կազմել են համապատասխանաբար 1980, 5167, 1170 և 942 հեկտար:

7. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 2000 հեկտար կարտոֆիլի ցանքերում կտեղադրվեն 400 հատ (5 հեկտարի հաշվով` մեկ թակարդ) կարտոֆիլի ցեցի ֆերոմոնային թակարդ, լոլիկի, սմբուկի, տաքդեղի սածիլանոցներում, դաշտերում և դրանց հարակից` մորմազգի մոլախոտերով վարակված շուրջ 7500 հեկտար տարածքներում` 2500 (3 հեկտարի հաշվով` մեկ թակարդ) լոլիկի ականող ցեցի թակարդ:

8. Կարտոֆիլի դաշտերում, կարտոֆիլի ցեցի ֆերոմոնային թակարդներում ֆերոմոնով գլխիկները վեգետացիայի ընթացքում պետք է փոխել 3, իսկ սոսնձաթուղթը` 6 անգամ:

9. Լոլիկի, սմբուկի, պղպեղի սածիլանոցներում, դաշտերում և դրանց հարակից` մորմազգի մոլախոտերով վարակված տարածքներում` լոլիկի ականող ցեցի թակարդներում ֆերոմոնով գլխիկները պետք է փոխել 5, իսկ սոսնձաթղթերը` 10 անգամ:

10. Դաշտում ֆերոմոնային թակարդները կամրացվեն փայտից կամ պլաստիկ նյութից պատրաստված Գ-աձև, 65-70 սմ բարձրությամբ, սրածայր ցցերին:

11. Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արարատի մարզերի համայնքներում տեղադրված 2900 ֆերոմոնային թակարդների, մեկշաբաթյա պարբերականությամբ, ուսումնասիրությունը կիրականացվի «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) բուսասանիտարիայի մարզային մասնագետների կողմից:

12. Համայնքների ղեկավարները կարող են աջակցել ՊՈԱԿ-ի մասնագետներին` ֆերոմոնային թակարդների տեղադրման ընթացքում:

13. Կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և տաքդեղի ցանքատարածքներում տեղադրված ֆերոմոնային թակարդների պահպանությունը, 2014 թվականի ամբողջ վեգետացիայի ընթացքում, կիրականացվեն հողօգտագործողների աջակցությամբ:

14. 2014 թվականի վեգետացիայի ընթացքում մոնիթորինգ իրականացնող մասնագետները և «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» և «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների խորհրդատուները հողօգտագործողներին կտրամադրեն խորհրդատվություն կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման ժամկետների, օգտագործվող բույսերի պաշտպանության միջոցների և դրանց չափաքանակների վերաբերյալ:

15. ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր ամիս` մինչև հաջորդող ամսվա 10-ը մոնիթորինգի արդյունքների մասին հաշվետվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

16. Ծառայության մասնագետները «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վերահսկողություն կիրականացնեն հողօգտագործողների կողմից բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման նկատմամբ:

17. 2014 թվականին ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգ կիրականացվի 9300-9500 հեկտար վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, տաքդեղի, սմբուկի ցանքատարածություններում և դրանց հարակից` մորմազգի մոլախոտերով վարակված տարածքներում:

18. Ծրագրի իրականացման և հողօգտագործողների կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է բերքի կորուստների կանխում` մինչև 70 տոկոսով, օգտագործվող բույսերի պաշտպանության միջոցների ծախսի կրճատում` առնվազն 50 տոկոսով. էապես կբարելավվի նաև արտադրվող բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքային տեսքն ու որակը:

 

__________________________________________

ԻՐՏԵԿ - NN 2-7 հավելվածները չեն բերվում

 

3-րդ հավելվածը փոփ. 30.04.14 թիվ 468-Ն որոշում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.04.2014
N 391-Ն
Որոշում