Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՁԵՌՔ ...

 

 

040.0853.220814

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2014 թվականի N 853-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 14-ի

N 853-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.________________________________________________.

|                     |Ցուցանիշների փոփոխությունը|

|                     |(գումարների ավելացումը    |

|                     |նշված է դրական նշանով)    |

|_____________________|__________________________|

|Եկամուտների գծով     |        21,251.9          |

|_____________________|__________________________|

|Ծախսերի գծով         |        23,000.0          |

|_____________________|__________________________|

|Դեֆիցիտը (պակասուրդը)|         1,748.1          |

.________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 14-ի

N 853-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի          |Ցուցանիշների փոփոխությունը|

|ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց|(գումարների ավելացումը    |

|տարրերի անվանումները              |նշված է դրական նշանով)    |

|                                  |__________________________|

|                                  |  ինն ամիս  |     տարի    |

|__________________________________|____________|_____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                          |     1,748.1|      1,748.1|

|__________________________________|____________|_____________|

|այդ թվում`                        |            |             |

|__________________________________|____________|_____________|

|Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը   |     1,748.1|      1,748.1|

|__________________________________|____________|_____________|

|այդ թվում`                        |            |             |

|__________________________________|____________|_____________|

|2. Ֆինանսական զուտ ակտիվներ       |     1,748.1|      1,748.1|

|__________________________________|____________|_____________|

|այդ թվում`                        |            |             |

|__________________________________|____________|_____________|

|2.3. Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող|     1,748.1|      1,748.1|

|ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի   |            |             |

|տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ  |            |             |

._____________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 14-ի

N 853-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.______________________________________________________.

|Պետական բյուջեի եկամուտներ |Ցուցանիշների փոփոխությունը|

|                           |(գումարների ավելացումը    |

|                           |նշված է դրական նշանով)    |

|                           |__________________________|

|                           |  ինն ամիս  |     տարի    |

|___________________________|____________|_____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                   |    16,000.0|     21,251.9|

|___________________________|____________|_____________|

|այդ թվում`                 |            |             |

|___________________________|____________|_____________|

|Այլ եկամուտներ             |    16,000.0|     21,251.9|

.______________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 14-ի

N 853-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական     |Ցուցանիշների            |

|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի և    |փոփոխությունը           |

|նը|մ |  |դասերի անվանումները                |(գումարների ավելացումը  |

|  |բ |  |                                   |նշված է դրական նշանով)  |

|  |ը |  |                                   |________________________|

|  |  |  |                                   |ինն ամիս   |   տարի     |

|__|__|__|___________________________________|___________|____________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                   |   17,748.1|    23,000.0|

|__|__|__|___________________________________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`                         |           |            |

|__|__|__|___________________________________|___________|____________|

|01|  |  |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ         |   17,748.1|    23,000.0|

|  |  |  |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ                    |           |            |

|__|__|__|___________________________________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`                         |           |            |

|__|__|__|___________________________________|___________|____________|

|  |01|  |Օրենսդիր և  գործադիր մարմիններ,    |   17,748.1|    23,000.0|

|  |  |  |պետական կառավարում, ֆինանսական և   |           |            |

|  |  |  |հարկաբյուջետային հարաբերություններ,|           |            |

|  |  |  |արտաքին հարաբերություններ          |           |            |

|__|__|__|___________________________________|___________|____________|

|  |  |02|Ֆինանսական և  հարկաբյուջետային     |   17,748.1|    23,000.0|

|  |  |  |հարաբերություններ                  |           |            |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 14-ի

N 853-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական   |Ցուցանիշների            |

|դասակարգման հոդվածների անվանումները |փոփոխությունը           |

|                                    |(գումարների ավելացումը  |

|                                    |նշված է դրական նշանով)  |

|                                    |________________________|

|                                    |ինն ամիս   |տարի        |

|____________________________________|___________|____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                    |   17,748.1|    23,000.0|

|____________________________________|___________|____________|

|այդ թվում`                          |           |            |

|____________________________________|___________|____________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                      |   17,748.1|    23,000.0|

|____________________________________|___________|____________|

|այդ թվում`                          |           |            |

|____________________________________|___________|____________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                          |   17,748.1|    23,000.0|

|____________________________________|___________|____________|

|Այլ ծախսեր                          |   17,748.1|    23,000.0|

|____________________________________|___________|____________|

|- Այլ ծախսեր                        |   17,748.1|    23,000.0|

._____________________________________________________________.

 

_____________________________________________

ԻՐՏԵԿ - NN 6, 7 և 8 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2014
N 853-Ն
Որոշում