Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ ...

 

 

050.0182.080814

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        08            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014337

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2014 թվականի թիվ 182-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 33-րդ հոդվածի 1-ին մասը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը, և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին» թիվ 171-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին»:

2. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը` համաձայն սույն որոշման հավելվածի (կցվում է):»:

3. Որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/07-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07 հաստատելու մասին»:

i

2) Կանոնակարգի Հավելված 11-ը և Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար Հավելված 1-ի և Հավելված 2-ի (կցվում են):

i

3) Կանոնակարգը լրացնել Հավելված 15-ով` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի:

4) Կանոնակարգը լրացնել Հավելված 16-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 182-Ն որոշմամբ

 

Հավելված 11

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի

 

._____________________________________________________________________.

|     ՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ   |

|                 ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ                    |

|_____________________________________________________________________|

|                  Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ                     |

|_____________________________________________________________________|

|1. հանրային ծառայությունների |2. անուն       |3. ազգանուն            |

|համարանիշ կամ հանրային       |               |                       |

|ծառայությունների համարանիշ   |               |                       |

|չստանալու վերաբերյալ         |               |                       |

|տեղեկանքի համար              |               |                       |

|_____________________________|_______________|_______________________|

|                             |               |                       |

|_____________________________________________________________________|

|4. ծննդյան ամսաթիվ|5. սեռ|6. անձը հաստատող|7. անձը հաստատող փաստաթղթի|

|                  |      |փաստաթղթի տեսակ |նույնականացման համար      |

|__________________|______|________________|__________________________|

|                  |      |                |                          |

|__________________|__________________________________________________|

|8. քաղաքացիություն|9. կենսական շահերի|10. անհատ        |11. ՀՎՀՀ     |

|                  |կենտրոն           |ձեռնարկատիրոջ    |             |

|                  |                  |հաշվառման համար  |             |

|__________________|__________________|_________________|_____________|

|                  |                  |                 |             |

|_____________________________________________________________________|

|             Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ            |

|_____________________________________________________________________|

|12. ստացման եղանակ           |13. լեզու                              |

|_____________________________________________________________________|

|   |12.1. փոստով| |12.2. էլեկտրոնային| |13.1.| |13.2.| |13.3.        |

|   |            | |փոստով            | |հայե-| |ռու- | |անգլերեն     |

|   |            | |                  | |րեն  | |սերեն| |             |

|_____________________________________________________________________|

|                    Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ                 |

|_____________________________________________________________________|

|14. փոստային|15. երկիր|16.վարչատարածքային|17. համայնք|18. բնակավայր, |

|ինդեքս      |         |միավոր            |(վարչական  |փողոց, տուն    |

|            |         |                  |շրջան)     |(շենք),        |

|            |         |                  |           |բնակարան       |

|____________|_________|__________________|___________|_______________|

|            |         |                  |           |               |

|_________________________________________|___________|_______________|

|19. հեռախոսի համար                       |20. բջջային|21. էլեկտրո-   |

|                                         |հեռախոսի   |նային փոստի    |

|                                         |համար      |հասցե          |

|_________________________________________|___________|_______________|

|                                         |           |               |

|_____________________________________________________________________|

|                    Դ. ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ                 |

|_____________________________________________________________________|

|22. միանվագ վճար կատարելու հիմքը                                     |

|_____________________________________________________________________|

|   |22.1. ՀՀ-ից հեռացող օտարերկրացի                                  |

|_____________________________________________________________________|

|23. դիմումին կից     |24. ում կողմից|25. փաստաթղթի|26. տրման ամսաթիվը|

|ներկայացվող փաստաթղթի|է տրված       |համարը       |                  |

|անվանումը            |              |             |                  |

|_____________________|______________|_____________|__________________|

|                     |              |             |                  |

|____________________________________|________________________________|

|27. ստացողի|28. բանկային|29. բանկի  |30. բանկի       |31. արտարժույթ |

|անվանումը  |հաշվի համարը|անվանումը  |SWIFT/BIC կոդը  |               |

|___________|____________|___________|________________|_______________|

|           |            |           |                |               |

|_____________________________________________________________________|

|ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԻՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՉԻ        |

|ԳՈՎԱԶԴՈՒՄ ՈՐԵՎԷ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ          |

|ԿԱՌԱՎԱՐՉԻ, ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿԵՐՊ ՉԻ      |

|ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ|

|ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ:                                        |

|ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐԱԾ          |

|ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:                          |

|_____________________________________________________________________|

|32. ամսաթիվ |33. մասնակցի       |34. լիազորված անձի  |35. լիազորված  |

|            |ստորագրություն     |անուն, ազգանուն     |անձի           |

|            |                   |                    |ստորագրություն |

|____________|___________________|____________________|_______________|

|            |                   |                    |               |

|_____________________________________________________________________|

|Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից        |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 182-Ն որոշմամբ

 

Հավելված 12

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի

 

Մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային

կենսաթոշակային հաշվին փոխանցելու դիմումի լրացման ուղեցույց

 

1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 2-21-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),

2. «2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

3. «3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

4. «4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,

5. «5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` իգական` Ի, արական` Ա,

6. «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,

7. «7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,

8. «8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,

9. «9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),

10. «10. անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հաշվառման համարը,

11. «11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,

12. «12. ստացման եղանակ» դաշտում մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը),

13. «13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,

14. «14. փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,

15. «15. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,

16. «16. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը),

17. «17. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում` վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,

18. «18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,

19. «19. հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

20. «20. բջջային հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

21. «21. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ տեղեկատվություն մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,

22. «22. միանվագ վճար կատարելու հիմքը» դաշտում ձախից պարտադիր V-աձև նշումով ընտրություն պետք է կատարվի «22.1. ՀՀ-ից հեռացող օտարերկրացի» վանդակում,

23. «23. դիմումին կից ներկայացվող փաստաթղթի անվանումը» վանդակում պարտադիր լրացվում է սույն դիմումին կից ներկայացվող միանվագ վճար ստանալու հիմքը հավաստող փաստաթղթի անվանումը,

24. «24. ում կողմից է տրված» վանդակում պարտադիր լրացվում է ՀՀ կառավարության պետական լիազորված մարմնի անվանումը, ում կողմից տրվել է սույն դիմումին կից ներկայացվող միանվագ վճար ստանալու հիմքը հավաստող փաստաթուղթը,

25. «25. փաստաթղթի համարը» վանդակում պարտադիր լրացվում է սույն դիմումին կից ներկայացվող միանվագ վճար ստանալու հիմքը հավաստող փաստաթղթի նույնականացման համարը,

26. «26. տրման ամսաթիվը» վանդակում պարտադիր լրացվում է սույն դիմումին կից ներկայացվող միանվագ վճար ստանալու հիմքը հավաստող փաստաթղթի տրման ամսաթիվը,

27. «27. ստացողի անվանումը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի օտարերկրյա պետությունում ընտրված համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կամ ապահովագրական ընկերության կամ համապատասխան այլ ֆինանսական կազմակերպության անվանումը,

28. «28. բանկային հաշվի համարը» վանդակում պարտադիր լրացվում է «27. ստացողի անվանումը» վանդակում նշված կենսաթոշակային ֆոնդի կամ ապահովագրական ընկերության կամ համապատասխան այլ ֆինանսական կազմակերպության այն բանկային հաշվի համարը, որին մասնակիցների ռեեստրը վարողը պետք է փոխանցի մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարման արդյունքում ստացված միջոցները, միանվագ վճարի ձևով,

29. «29. բանկի անվանումը» վանդակում պարտադիր լրացվում է այն բանկի անվանումը, որտեղ գտնվում է «28. բանկային հաշվի համարը» վանդակում նշված բանկային հաշվի համարը,

30. «30. բանկի SWIFT/BIC կոդը» վանդակում պարտադիր լրացվում է «29. բանկի անվանումը» վանդակում նշված բանկի SWIFT/BIC (Սվիֆտ/ ԲիԱյՍի) կոդը,

31. «31. արտարժույթ» վանդակում պարտադիր լրացվում է այն ազատ փոխարկելի արտարժույթի ISՕ (Իսո) կոդը, որով մասնակիցը ցանկանում է, որ մասնակիցների ռեեստրը վարողը փոխանցի իր կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարման արդյունքում ստացված դրամական միջոցները, միանվագ վճարի ձևով «28. բանկային հաշվի համարը» վանդակում նշված բանկային հաշվի համարին,

32. «32. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը, (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,

33. «33. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,

34. «34. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,

35. «35. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:

 

Հավելված 3

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 182-Ն որոշմամբ

 

Հավելված 15

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի

 

._____________________________________________________________________.

|     ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ           |

|                 ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ/ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ                       |

|_____________________________________________________________________|

|                  Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ                     |

|_____________________________________________________________________|

|1. հանրային ծառայությունների |2. անուն       |3. ազգանուն            |

|համարանիշ կամ հանրային       |               |                       |

|ծառայությունների համարանիշ   |               |                       |

|չստանալու վերաբերյալ         |               |                       |

|տեղեկանքի համար              |               |                       |

|_____________________________|_______________|_______________________|

|                             |               |                       |

|_____________________________________________________________________|

|4. ծննդյան ամսաթիվ|5. սեռ|6. անձը հաստատող|7. անձը հաստատող փաստաթղթի|

|                  |      |փաստաթղթի տեսակ |նույնականացման համար      |

|__________________|______|________________|__________________________|

|                  |      |                |                          |

|__________________|__________________________________________________|

|8. քաղաքացիություն|9. կենսական շահերի|10. անհատ        |11. ՀՎՀՀ     |

|                  |կենտրոն           |ձեռնարկատիրոջ    |             |

|                  |                  |պետական գրանցման |             |

|                  |                  |(հաշվառման) համար|             |

|__________________|__________________|_________________|_____________|

|                  |                  |                 |             |

|_____________________________________________________________________|

|             Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ            |

|_____________________________________________________________________|

|12. ստացման եղանակ           |13. լեզու                              |

|_____________________________________________________________________|

|   |12.1. փոստով| |12.2. էլեկտրոնային| |13.1.| |13.2.| |13.3.        |

|   |            | |փոստով            | |հայե-| |ռու- | |անգլերեն     |

|   |            | |                  | |րեն  | |սերեն| |             |

|_____________________________________________________________________|

|                    Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ                 |

|_____________________________________________________________________|

|14. փոստային|15. երկիր|16.վարչատարածքային|17. համայնք|18. բնակավայր, |

|ինդեքս      |         |միավոր            |(վարչական  |փողոց, տուն    |

|            |         |                  |շրջան)     |(շենք),        |

|            |         |                  |           |բնակարան       |

|____________|_________|__________________|___________|_______________|

|            |         |                  |           |               |

|_________________________________________|___________|_______________|

|19. հեռախոսի համար                       |20. բջջային|21. էլեկտրո-   |

|                                         |հեռախոսի   |նային փոստի    |

|                                         |համար      |հասցե          |

|_________________________________________|___________|_______________|

|                                         |           |               |

|_____________________________________________________________________|

|                         Դ. ՄԱՍՆԱԿՑԻ ՈՐՈՇՈՒՄԸ                        |

|_____________________________________________________________________|

|22. մասնակցի որոշումը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի           |

|սեփականությունից հրաժարվելու/ընդունելու վերաբերյալ                   |

|_____________________________________________________________________|

|  |22.1. հրաժարվել սեփականությունից |  |22.2.ընդունել սեփականությունը|

|_____________________________________________________________________|

|ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՄ, ՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ               |

|ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԻՆՁ ՉԻ ԱԶԱՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ |

|ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ:                                                   |

|_____________________________________________________________________|

|ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԱԾ ԱՆՁԸ |

|ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ Է ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ      |

|ՎԱՐՈՂԻՆ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՐ ԱՆՈՒՆՈՎ ԲԱՑՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ|

|ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:                         |

|_____________________________________________________________________|

|23. ամսաթիվ |24. մասնակցի       |25. լիազորված անձի  |26. լիազորված  |

|            |ստորագրություն     |անուն, ազգանուն     |անձի           |

|            |                   |                    |ստորագրություն |

|____________|___________________|____________________|_______________|

|            |                   |                    |               |

|_____________________________________________________________________|

|Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից        |

._____________________________________________________________________.

 

Հավելված 4

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 182-Ն որոշմամբ

 

Հավելված 16

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի

 

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից

հրաժարվելու/ընդունելու դիմումի լրացման ուղեցույց

 

1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 2-21-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),

2. «2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

3. «3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

4. «4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,

5. «5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` իգական` Ի, արական` Ա,

6. «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,

7. «7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,

8. «8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,

9. «9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),

10. «10. անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հաշվառման համարը,

11. «11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,

12. «12. ստացման եղանակ» դաշտում մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը),

13. «13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,

14. «14. փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,

15. «15. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,

16. «16. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը),

17. «17. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում` վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,

18. «18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,

19. «19. հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

20. «20. բջջային հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

21. «21. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ տեղեկատվություն մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,

22. «22. մասնակցի որոշումը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականության վերաբերյալ» դաշտում ձախից V-աձև նշումով ընտրություն է կատարվում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու կամ ընդունելու օգտին: Ընդ որում «22.1. հրաժարվել սեփականությունից» վանդակում նշում է կատարվում այն դեպքում, երբ մասնակիցը ցանկանում է հրաժարվել ֆոնդի փայերի սեփականությունից, իսկ «22.2. ընդունել սեփականությունը» վանդակում նշում է կատարվում այն դեպքում, եթե մասնակիցը նախկինում հրաժարվել է ֆոնդի փայերի սեփականությունից և այժմ ցանկանում է ընդունել ֆոնդի փայերի սեփականությունը,

23. «23. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը, (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,

24. «24. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,

25. «25. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,

26. «26. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.07.2014
N 182-Ն
Որոշում