Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿ ...

 

 

050.0161.140814

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        08            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014347

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2014 թվականի թիվ 161-Ն

 

i

«ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/30-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների արդյունավետ տարատեսականացումը,

հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների քանակական և արժութային սահմանափակումները» կանոնակարգ 10/30-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները պարտավոր են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում իրենց կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կանոնները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 161-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/30 ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն ստորև բերված նշանակությունը.

1) արտասահմանյան պետություն` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) կամ Եվրոպական միության (այսուհետ` ԵՄ) անդամ պետություն.

2) օտարերկրյա բանկ` ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների բանկային համակարգը վերահսկող լիազորված մարմնի կողմից լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական կազմակերպություն.

3) օտարերկրյա թողարկող` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված արժեթղթի թողարկող:

2. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող նշանակությունները:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

3. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող` բոլոր տեսակի արտարժույթով արտահայտված ներդրումների չափը չպետք է գերազանցի տվյալ ֆոնդի ակտիվների 50 տոկոսը:

4. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին ոչ փոխարկելի արտարժույթով կատարվող ներդրումների չափը չպետք է գերազանցի տվյալ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 3 տոկոսը:

 

ԳԼՈՒԽ 3. ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

5. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 75 տոկոսից ավելին չի կարող ներդրվել բաժնային արժեթղթերում:

6. Բանկային հաշիվներում և ավանդներում (այդ թվում` բանկում միջոցների ավանդադրումը հավաստող արժեթղթերում) (այսուհետ` բանկային ավանդ) կատարվող ներդրումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 50 տոկոսը:

7. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսից ավելին չի կարող ներդրվել որպես բանկային ավանդ մեկ բանկում («Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն փոխկապակցված ճանաչված բանկերում):

8. Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 60 տոկոսը, ընդ որում, մեկ թողարկման մեջ (տրանշում) ներդրումների չափը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 20 տոկոսը:

9. Արտասահմանյան պետությունների կամ այդ պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 40 տոկոսը, ընդ որում, մեկ թողարկման մեջ (տրանշում) ներդրումների չափը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 20 տոկոսը:

10. Սույն կանոնակարգի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված արժեթղթերում ներդրումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 80 տոկոսը:

11. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 30 տոկոսից ավելին չի կարող ներդրվել Հայաստանի Հանրապետության համայնքների, արտասահմանյան պետության տեղական կառավարման մարմնի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում:

12. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսից ավելին չի կարող ներդրվել «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արժեթղթավորման հիմնադրամների թողարկած արժեթղթերում:

13. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսից ավելին չի կարող ներդրվել մեկ թողարկողի կողմից թողարկված արժեթղթերում, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:

14. Փոխկապակցված թողարկողների արժեթղթերում ներդրումների չափը չի կարող գերազանցել կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը:

15. Մեկ թողարկողի կողմից թողարկված արժեթղթերում ներդրումներ կարող են կատարվել կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի մինչև 25 տոկոսի չափով, եթե թողարկողը միջազգային ֆինանսական կազմակերպություն է:

16. Մեկ թողարկողի կողմից թողարկված արժեթղթերում ներդրումներ կարող են կատարվել կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի մինչև 25 տոկոսի չափով, եթե դրանք ապահովված պարտատոմսեր են: Ապահովված պարտատոմսեր են համարվում`

1) բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն թողարկված ապահովված հիփոթեքային պարտատոմսերը.

2) օտարերկրյա բանկերի թողարկած պարտքային արժեթղթերը, որոնց տեղաբաշխումից ստացված միջոցները ներդրվում են այնպիսի ակտիվներում, որոնք`

ա. այդ պարտքային արժեթղթերի վավերականության ամբողջ ժամանակահատվածի համար բավարար ապահովություն (ծածկույթ) են դրանց գծով ամրագրված պարտավորությունների կատարման համար և

բ. թողարկող բանկի անվճարունակության կամ սնանկության դեպքում առաջնահերթորեն օգտագործվում են այդ պարտքային արժեթղթերի գծով դրանց սեփականատերերի հանդեպ պարտավորությունների կատարման (արժեթղթի մայր գումարի (անվանական արժեքի) և հաշվեգրված տոկոսների փոխհատուցման) համար:

17. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել`

1) մեկ թողարկողի ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսում, և (կամ)

2) մեկ թողարկողի ձայնի իրավունք չտվող բաժնային արժեթղթերի ավելի քան 10 տոկոսում, և (կամ)

3) մեկ թողարկողի թողարկած պարտքային արժեթղթերի ավելի քան 60 տոկոսում, և (կամ)

4) այլ ֆոնդի փայերի կամ բաժնետոմսերի ավելի քան 25 տոկոսում:

18. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 50 տոկոսից ավելին չի կարող ներդրվել ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում: Ընդ որում, ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում ներդրումների չափը չի կարող գերազանցել կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 5 տոկոսը, եթե դրանք`

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆոնդերի դեպքում` բաց, հրապարակային, ստանդարտ, տարատեսականացված ներդրումային ֆոնդեր չեն,

2) արտասահմանյան պետությունում գրանցված ֆոնդերի դեպքում` բաց և հրապարակային ներդրումային ֆոնդեր չեն, որոնց կանոնների (կանոնադրության) համաձայն ներդրումային ֆոնդի ակտիվների առնվազն 90 տոկոսը պետք է ներդրվի միայն բանկային ավանդներում, պետական պարտատոմսերում, կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված կամ թույլատրվող արժեթղթերում կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ իրացվելի ակտիվներում:

19. Մեկ ներդրումային ֆոնդի (մեկ կառավարչի կամ փոխկապակցված կառավարիչների կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի) փայերում (բաժնետոմսերում) ներդրումների չափը չի կարող գերազանցել կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 25 տոկոսը:

20. Մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 25 տոկոսը, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆոնդի ակտիվներում ընդգրկված ներդրումային գործիքների դեպքում հնարավոր չէ հստակ որոշել որևէ կոնկրետ պետության մասնակցության աստիճանը:

21. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ընդգրկված` մեկ անձի թողարկած արժեթղթերի (բացառությամբ ապահովված պարտատոմսերի), տվյալ անձի մոտ ներդրված բանկային ավանդների և տվյալ անձի հետ կնքված ածանցյալ գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի տվյալ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 20 տոկոսը:

22. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ընդգրկված` մեկ անձի թողարկած արժեթղթերի (այդ թվում` ապահովված պարտատոմսերի), տվյալ անձի մոտ ներդրված բանկային ավանդների և տվյալ անձի հետ կնքված ածանցյալ գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի տվյալ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 30 տոկոսը:

23. Ածանցյալ գործիքներում ներդրումներն իրականացվում են միայն հեջավորման նպատակով, երբ տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները ներառում են այդ ածանցյալի հիմքում առկա հիմնական արժեթուղթը, կամ տվյալ ֆոնդին բնորոշ է հեջավորվող ռիսկը: Մեկ անձի հետ ածանցյալ գործիքով կնքված գործարքի չափը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսը, եթե գործարքի կողմը բանկ է, և չի կարող գերազանցել 5 տոկոսը, եթե գործարքի կողմն այլ ֆինանսական կազմակերպություն է: Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված բոլոր ածանցյալ գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի տվյալ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքը:

24. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները որպես ավանդ կարող են ներդրվել միայն այնպիսի օտարերկրյա բանկում, որն ունի առնվազն Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ-» վարկանիշ:

25. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել միայն այնպիսի օտարերկրյա թողարկողների պարտքային արժեթղթերում, որոնք (երաշխավորված արժեթղթերի դեպքում` երաշխավորողը) ունեն Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ-» կամ ավելի բարձր վարկանիշ:

26. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ներդրումային սահմանափակումների հաշվարկման համար հիմք է ընդունվում ֆոնդի ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը:

27. Սույն կանոնակարգի 5-ից-23-րդ կետերով նախատեսված ներդրումային սահմանափակումները տարածվում են կամավոր կենսաթոշակային ֆոնդի վրա տվյալ ֆոնդին առաջին կամավոր կենսաթոշակային վճարը կատարելու օրվանից 6 ամիս հետո:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.07.2014
N 161-Ն
Որոշում