Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

040.1089.061014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2014 թվականի N 1089-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տեխնիկական վերազինման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 480-Ա որոշման 2-րդ կետի համաձայն, «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիստեմս ԷյՋի» («Waagner-Biro Austria Stage Systems AG»), «Զալցբռեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդինսիսթեմս ՋիէմբիԷյջ» (»SALZBRENNER STAGETEC Audio Video Mediensystems GmbH») և «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» (»Electronic Theatre Controls GmbH») ընկերությունների կողմից պայմանագրով նախատեսված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող մատակարարվող ապրանքների մաքսազերծման ծախսերը սահմանված կարգով փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 82,829.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հարկեր» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի սեպտեմբերի 18-ի

N 1089-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.________________________________________________.

|                     |Ցուցանիշների փոփոխությունը|

|                     |(գումարների ավելացումը    |

|                     |նշված է դրական նշանով)    |

|_____________________|__________________________|

|Եկամուտների գծով     |         82,829.0         |

|_____________________|__________________________|

|Ծախսերի գծով         |         82,829.0         |

|_____________________|__________________________|

|Դեֆիցիտը (պակասուրդը)|                          |

.________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի սեպտեմբերի 18-ի

N 1089-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________.

|Պետական բյուջեի եկամուտները           |Ցուցանիշների փոփոխությունը|

|                                      |(գումարների ավելացումը    |

|                                      |նշված է դրական նշանով)    |

|                                      |__________________________|

|                                      |ինն ամիս    |տարի         |

|______________________________________|____________|_____________|

|Ընդամենը`                             |            |             |

|______________________________________|____________|_____________|

|Հարկային եկամուտներ և  պետական տուրքեր|  82,829.0  |  82,829.0   |

._________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի սեպտեմբերի 18-ի

N 1089-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական   |Ցուցանիշների            |

|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի և  |փոփոխությունը           |

|նը|մ |  |դասերի անվանումները              |(ծախսերի ավելացումները  |

|  |բ |  |                                 |նշված են դրական նշանով) |

|  |ը |  |                                 |________________________|

|  |  |  |                                 |ինն ամիս   |տարի        |

|__|__|__|_________________________________|___________|____________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                 |  82,829.0 |  82,829.0  |

|__|__|__|_________________________________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`                       |           |            |

|__|__|__|_________________________________|___________|____________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ         |  82,829.0 |  82,829.0  |

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ               |           |            |

|__|__|__|_________________________________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`                       |           |            |

|__|__|__|_________________________________|___________|____________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների  |  82,829.0 |  82,829.0  |

|  |  |  |պահուստային ֆոնդ                 |           |            |

|__|__|__|_________________________________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`                       |           |            |

|__|__|__|_________________________________|___________|____________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ|  82,829.0 |  82,829.0  |

.___________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի սեպտեմբերի 18-ի

N 1089-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.______________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական  |Ցուցանիշների փոփոխությունը|

|դասակարգման հոդվածների անվանումները|(ծախսերի ավելացումները    |

|                                   |նշված են դրական նշանով)   |

|                                   |__________________________|

|                                   |ինն ամիս    |տարի         |

|___________________________________|____________|_____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                   |  82,829.0  |  82,829.0   |

|___________________________________|____________|_____________|

|այդ թվում`                         |            |             |

|___________________________________|____________|_____________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                     |  82,829.0  |  82,829.0   |

|___________________________________|____________|_____________|

|այդ թվում`                         |            |             |

|___________________________________|____________|_____________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                         |  82,829.0  |  82,829.0   |

|___________________________________|____________|_____________|

|այդ թվում`                         |            |             |

|___________________________________|____________|_____________|

|Պահուստային միջոցներ               |  82,829.0  |  82,829.0   |

.______________________________________________________________.

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 5 և 6 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.2014
N 1089-Ն
Որոշում