Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ...

25.08.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.04.2001  -ից մինչեւ   25.08.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 265-Ն որոշում)

i

600.0017.120799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 1999 թվականի թիվ 17

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի զ) կետը, 20-րդ հոդվածի ա) կետը, 34-րդ հոդվածը և ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

i

1. Սահմանել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը տրվող լիցենզիաներով կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի թիվ 39 որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի» 3.14 կետում նշված առավելագույն սահմանային սակագինը` 3.036 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:

(1-ին կետը փոփ. 22.02.01 թիվ 7 որոշում)

2. Ընդունել ի գիտություն, որ կառուցվող փոքր ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի արտադրության քվոտա կսահմանվի` համաձայն ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի թիվ 39 որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի» 3.14 կետի, քվոտավորման կարգի և լիցենզիայի պայմանների:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիայի օրինակելի ձևը և լիցենզիայով սահմանվող` գործունեություն իրականացնելու հիմնական պայմանները (հավելված):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հավելված

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի հանձնաժողովի

12 հուլիսի 1999թ.

թիվ 17 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի հանձնաժողով

«_______» ________ թ.

թիվ ______ որոշմամբ

 

Հանձնաժողովի նախագահ`

 

_____________________________________________

                             (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հայաստանի Հանրապետության տարածքում

փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

թիվ ______________ էջից

 

ԵՐԵՎԱՆ ______ Թ.

 

1. Սահմանումներ

 

Սույն լիցենզիայում օգտագործված որոշ հասկացություններ սահմանվում են հետևյալ կերպ.

 

Էներգետիկայի բնագավառ - ՀՀ տարածքում էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման, բնական գազի փոխադրման և բաշխման, ինչպես նաև էլեկտրական էներգիայի, բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևից) տեխնիկական և կազմակերպական-իրավական համակարգ:

 

Հանձնաժողով - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողով` էներգետիկայի բնագավառում կարգավորող մարմին, որը գործում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների հիման վրա:

 

Փոքր Հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ) - մինչև 10 ՄՎտ տեղադրված հզորությամբ հիդրոէլեկտրակայան:

 

Լիցենզիա - Հանձնաժողովի կողմից իրավաբանական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սահմանված պայմաններով որոշակի գործունեություն իրականացնելու իրավունք:

 

Լիցենզավորված անձ - Էներգետիկայի բնագավառում սույն Լիցենզիայով Փոքր ՀԷԿ կառուցելու իրավունք ստացած իրավաբանական անձ:

 

Առավելագույն սակագին - ՀՀ տարածքում Լիցենզիաներով կառուցվող Փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի համար սահմանված առավելագույն սակագին, որը չգերազանցելու դեպքում կառուցումն ավարտելուց հետո որոշակի ժամկետով Հանձնաժողովը կերաշխավորի նրանց արտադրանքի քվոտավորումը:

 

Ֆորս մաժոր - Արտակարգ և անկանխելի դեպքերի ու հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ և այլն), տվյալ պայմաններում Լիցենզավորված անձից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքներ, որոնք, մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում լիցենզավորված գործունեության իրականացումը:

 

2. Լիցենզիայի գործողության ժամկետը

 

2.1. Սույն Լիցենզիան ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

2.2. Սույն Լիցենզիան գործում է «_______» տարի ժամկետով:

 

3. Լիցենզավորված գործունեության պայմանները

 

3.1. Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից Լիցենզավորված անձին իրավունք է տրվում իրականացնել _______________________________________

(հիդրոէլեկտրակայանի անվանումը)

 

Փոքր ՀԷԿ-ի կառուցումը:

3.2. Փոքր ՀԷԿ-ի կառուցման տարածքը և տեխնիկատնտեսական ցուցանիշները, այդ թվում էլեկտրակայանում արտադրվող էլեկտրական էներգիայի սակագինը հատկորոշվում են, Հանձնաժողովի հետ համաձայնեցված «Կառուցման (շինարարության) տեխնիկատնտեսական հիմնավորումը» փաստաթղթով:

3.3. Հանձնաժողովը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակում չլիազորել որևէ այլ անձի էներգետիկայի բնագավառում իրականացնելու այնպիսի գործունեություն, որը կարող է հանգեցնել սույն Լիցենզիայով կառուցվող Փոքր ՀԷԿ-ի տեխնիկատնտեսական ցուցանիշների վատացմանը:

3.4. Լիցենզավորված գործունեությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հանձնաժողովի կողմից սահմանված ու այլ իրավական ակտերին և սույն Լիցենզիայի պայմաններին:

3.5. Լիցենզավորված անձը առանց Հանձնաժողովի թույլտվության չի կարող դառնալ մեկ այլ Լիցենզիա ունեցող անձի բաժնետեր, փայատեր կամ միավորվել նրա հետ:

3.6. Լիցենզավորված անձի կանոնադրական հիմնադրամում 35 տոկոսից ավելի մասնակցություն ունեցող բաժնետեր կամ փայատեր իրավունք չունի առանց Հանձնաժողովի թույլտվության ձեռք բերել էներգետիկայի բնագավառի Լիցենզիա ունեցող մեկ այլ անձի բաժնետոմս, բաժնեմաս կամ ունենալ փայամասնակցություն:

3.7. Լիցենզավորված անձը անմիջապես Հանձնաժողով է հայտնում սույն Լիցենզիայի պայմանների խախտումների, ինչպես նաև խախտումների հանգեցնող հանգամանքների մասին:

3.8. Իրավասու մարմինների կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում արձանագրված խախտումների մասին Լիցենզավորված անձը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է Հանձնաժողովին:

3.9. Լիցենզավորված անձը յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 25-օրյա ժամկետում` հաշվետվություն է ներկայացնում Հանձնաժողով Փոքր ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների ժամանակացույցի կատարման վերաբերյալ:

Լիցենզավորված անձը Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան լիցենզավորված գործունեության մասին հաշվետվություններ է ներկայացնում Հանձնաժողով:

3.10. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվառման պահանջներին:

3.11. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունը պետք է առանձնացված լինեն Լիցենզավորված անձի կողմից իրականացվող այլ գործունեության հաշվապահական հաշվառումից և հաշվետվությունից:

3.12. Լիցենզավորված անձը ներկայացնում է լիցենզավորված գործունեության հետ առնչվող ցանկացած այլ տեղեկություն, որը կպահանջի Հանձնաժողովն իր կողմից սահմանված ժամկետներին և ձևերին համապատասխան:

3.13. Հանձնաժողովի պահանջով Լիցենզավորված անձը իրականացնում է լիցենզավորված գործունեության ֆինանսական անկախ աուդիտ և եզրակացությունը ներկայացնում Հանձնաժողով:

3.14. Լիցենզավորված անձը իրականացնում է լիցենզավորված գործունեությունը` պահպանելով աշխատանքների ժամանակացույցը և գործարկում է էլեկտրակայանը մինչև Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:

3.15. Հանձնաժողովի կողմից սահմանված ֆինանսական հաշվետվությունների համակարգում փոփոխություններ կատարելու դեպքում հանձնաժողովն այդ մասին ծանուցում է Լիցենզավորված անձին:

3.16. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լիցենզավորված անձը պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած հաշվետվության և այլ տեղեկատվության հավաստիության համար:

3.17. Փոքր ՀԷԿ-ի կառուցումն ավարտելուց հետո, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված թույլտվությունների առկայության դեպքում, Հանձնաժողովը, համաձայն «ՀՀ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի» 3.13 կետի, պարզեցված ընթացակարգով Լիցենզավորված անձին տալիս է էլեկտրաէներգիայի արտադրության Լիցենզիա և հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի հաշվարկի մեթոդիկայի համաձայն սահմանում սակագին: Եթե սահմանված սակագինը չի գերազանցում սույն Լիցենզիան տալու պահին գործող Առավելագույն սակագինը, ապա Հանձնաժողովը 10 տարի ժամկետով (ներառյալ` կառուցման նախագծային ժամկետի երկարաձգումը) երաշխավորում է արտադրվող էլեկտրաէներգիայի քվոտավորումը` համաձայն վերը նշված կարգի 3.14 կետի:

 

4. Լիցենզավորված գործունեության վերահսկողությունը

 

4.1. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումն իրականացում է Հանձնաժողովն իր կողմից սահմանված կարգով` համագործակցելով պետական այլ իրավասու մարմինների հետ:

4.2. Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով հանձնաժողովը և նրա կողմից լիազորված ներկայացուցիչները ունեն ազատ մուտքի իրավունք Լիցենզավորված անձի տարածք:

Լիցենզավորված անձը վերահսկման իրականացման ընթացքում պետք է լիովին համագործակցի և աջակցի հանձնաժողովին կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչին:

 

5. Տուգանքներ, Լիցենզիայի կասեցում և Լիցենզիայի զրկում

 

5.1. Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածով, Հանձնաժողովը իրավասու է կիրառել հետևյալ տույժերը.

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարականներ.

բ) Լիցենզիայի կասեցում.

գ) Լիցենզիայից զրկում:

Նշված տույժերի կիրառման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

Օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողովը կարող է տուգանել Լիցենզիա ունեցող անձանց:

5.2. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա:

5.3. Լիցենզավորված անձը չի ենթարկվում պատասխանատվության` սույն կարգի 5.1 կետով սահմանված կարգով, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները ֆորս մաժորային հանգամանքների հետևանք են:

 

6. Լիցենզիայի դրույթների և պայմանների փոփոխություն

 

6.1. Լիցենզավորված անձի իրավական-կազմակերպական ցանկացած փոփոխության դեպքում Լիցենզավորված անձը անհապաղ դիմում է Հանձնաժողով Լիցենզիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու կամ նոր Լիցենզիա ստանալու հայտով:

6.2. Եթե էլեկտրակայանի կառուցման ընթացքում տեղի ունենա նրա տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխություն, ապա Լիցենզավորված անձը պետք է դիմի Հանձնաժողով` ներկայացված փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

6.3. Սույն Լիցենզիայում, ինչպես նաև Լիցենզավորված անձի կողմից ներկայացված ծրագրերում, ժամանակացույցերում և այլ փաստաթղթերում կարող են փոփոխություններ կատարվել և Հանձնաժողովի, և Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ` հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

6.4. Լիցենզավորված անձը 5-օրյա ժամկետում ծանուցագրով տեղեկացնում է Հանձնաժողովին իր իրավաբանական հասցեում, հիմնադիր փաստաթղթերում և բանկային հաշվեհամարներում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

 

7. Ֆինանսական երաշխիքներ

 

7.1. Լիցենզավորված անձի կողմից հանձնաժողով ներկայացված անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների վերադարձման ընթացակարգը կարգավորվում է Հանձնաժողովի կողմից հաստատված «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման կարգով»:

 

8. Այլ պայմաններ

 

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

9. Ծանուցում

 

9.1. Լիցենզիայի վերաբերյալ պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը, պահանջները կամ այլ հաղորդագրությունները Լիցենզավորված անձի կողմից պետք է ներկայացվեն գրավոր և ուղարկվեն սուրհանդակի միջոցով, պատվիրված նամակով կամ հանձնվեն Հանձնաժողով առձեռն:

 

Լիցենզավորված անձի փոստային կարգաթիվը ________________________________

Հասցեն _______________________________________________________________

Անվանումը ____________________________________________________________

Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը _________________________________

Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը սույն Լիցենզիան «_____»______________ թ. տրամադրել է

_________________________________________________________________________

          (գործունեություն իրականացնելու վայրը, հասցեն)

 

_________________________________________________________________________

 

Գրանցման ամսաթիվը

 

«_____» _____________ թ.

 

Գրանցման համարը

 

_____________________

________________________________________________________

Պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
12.07.1999
N 17
Որոշում