Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱ ...

 

 

112.0006.020415

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        04            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11215112

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

25 մարտի 2015 թվականի թիվ 6-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել ոստիկանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2015 թվականի մարտի 25-ի

թիվ 6-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ)` մարզերի տարածքում ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:

2. Ոստիկանության բնագավառում մարզպետի կողմից կատարված, գնահատման ենթակա աշխատանքների չափորոշիչը ներառում է`

1) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը /գնահատվում է առավելագույնը 0,4 միավոր/, որոնք իրենց մեջ ներառում են`

ա. ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգում` հանձնարարականների և կարգադրությունների արձակման ու դրանց կատարման վերահսկողության աշխատանքներ /գնահատվում է առավելագույնը 0,2 միավոր/,

բ. Մարզի տարածքում հանցավորության վիճակի վերաբերյալ ոստիկանությունից ստացված տեղեկատվության քննարկման և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կառավարչական որոշումների ընդունում /գնահատվում է առավելագույնը 0,2 միավոր/:

2) Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող` մարզին առնչվող հարցերի ներկայացնելը /գնահատվում է առավելագույնը 0,6 միավոր/, որն իր մեջ ներառում է.

ա. Զանգվածային, հրապարակային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման ուղղությամբ ոստիկանության մարմինների հետ համագործակցություն /գնահատվում է առավելագույնը 0,1 միավոր/,

բ. Տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտին հատուկ միջոցառումների կազմակերպման աշխատանքներում ոստիկանության տարածքային մարմիններին աջակցություն /գնահատվում է առավելագույնը 0,1 միավոր/,

գ. Ապօրինի շինարարության, ընդերքի ապօրինի օգտագործման, ապօրինի ծառահատման, հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներ /գնահատվում է առավելագույնը 0,2 միավոր/,

դ. Համայնքներում զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր կազմակերպելու ընթացքում ոստիկանության տարածքային մարմիններին օժանդակություն` տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ համագործակցության ապահովում /գնահատվում է առավելագույնը 0,2 միավոր/:

3. Մարզպետների` մարզերի տարածքում ոստիկանության բնագավառում կատարված բոլոր աշխատանքներին տրված գնահատականների հանրագումարը գնահատման հիմնական չափորոշիչների մասով կազմում է առավելագույնը 1 միավոր:

4. Աշխատանքները գնահատվում են հետևյալ կերպ` սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված աշխատանքները գնահատվում են առավելագույնը 0.4 միավոր, իսկ 2-րդ ենթակետում նախատեսված աշխատանքները` առավելագույնը 0.6 միավոր:

5. Չափորոշչի գնահատման միավորը կազմվում է ենթաչափորոշիչների կողմնորոշիչ միավորների հանրագումարից:

6. Ենթաչափորոշիչների կողմնորոշիչ միավորները կազմվում են ենթաչափորոշիչներում ներառվող տեղեկությունների կողմնորոշիչ միավորների հանրագումարից, որոնք պայմանականորեն բաժանվում են` առավելագույնի, միջինի և նվազագույնի:

7. Մարզպետների կողմից ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքի գնահատման համար յուրաքանչյուր ենթաչափորոշչին համապատասխան կողմնորոշիչ միավորը սահմանվում է մարզպետի կողմից ներկայացված հաշվետվության վերլուծության արդյունքում` հաշվի առնելով մարզպետների կողմից կատարված աշխատանքների որակն ու ժամկետը:

8. Ենթաչափորոշիչներից որևէ մեկի վերաբերյալ մարզպետի կողմից տեղեկատվություն չներկայացնելու դեպքում այդ ենթաչափորոշիչը գնահատվում է զրո:

9. Մարզպետների կողմից ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը իրականացվում է համաձայն աղյուսակ 1-ի:

10. Մարզպետների կողմից ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները ուսումնասիրվում են ՀՀ ոստիկանությունում, որի վերաբերյալ կազմվում է եզրակացություն: Աշխատանքների գնահատումը իրականացվում է համաձայն աղյուսակ 2-ի:

11. Եզրակացության մեջ սույն ուղեցույցով սահմանված կարգով` նշվում են յուրաքանչյուր չափորոշչի կողմնորոշիչ միավորը:

12. Հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունն ու գնահատված կողմնորոշիչ միավորները նախապես համաձայնեցվում են մարզպետների հետ:

13. Համապատասխան մարզպետը, համաձայն չլինելով եզրակացության հետ, ՀՀ ոստիկանություն է ներկայացնում հատուկ կարծիք:

14. ՀՀ ոստիկանությունը ստացված հաշվետվությունները, հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունը, իսկ առկայության դեպքում նաև մարզպետի հատուկ կարծիքը, հաշվետվությունները ստանալուց 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

 

Աղյուսակ 1

 

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ

._____________________________________________________________________.

|NN |Չափորոշիչը |Առա- |Ենթաչափորոշիչները|Կողմ-|Ենթաչափորոշիչ-   |Կողմ-|

|ը/կ|(Գնահատման |վելա-|                 |նորո-|ներում ներառվող  |նորո-|

|   |հիմնական   |գույն|                 |շիչ  |տեղեկություններ  |շիչ  |

|   |չափորոշիչը)|գնա- |                 |միա- |                 |միա- |

|   |           |հատ- |                 |վոր- |                 |վոր- |

|   |           |ման  |                 |ները |                 |ները |

|   |           |միա- |                 |     |                 |     |

|   |           |վորը |                 |     |                 |     |

|___|___________|_____|_________________|_____|_________________|_____|

|16 |Ոստիկանու- |  1  |1. Հայաստանի     |0,4  |1) ՀՀ            |0,2  |

|   |թյան       |     |Հանրապետության   |     |ոստիկանության    |     |

|   |բնագավառում|     |օրենքների,       |     |տարածքային       |     |

|   |մարզպետի   |     |Հայաստանի        |     |ստորաբաժանումների|     |

|   |կողմից     |     |Հանրապետության   |     |գործունեության   |     |

|   |կատարված   |     |Նախագահի         |     |համակարգում`     |     |

|   |աշխատանք-  |     |հրամանագրերի,    |     |հանձնարարականների|     |

|   |ների       |     |կարգադրություն-  |     |և  կարգադրու-    |     |

|   |լիարժեքու- |     |ների, ՀՀ         |     |թյունների        |     |

|   |թյուն      |     |կառավարության և  |     |արձակման ու դրանց|     |

|   |           |     |ՀՀ վարչապետի     |     |կատարման         |     |

|   |           |     |որոշումների և    |     |վերահսկողության  |     |

|   |           |     |այլ նորմատիվ     |     |աշխատանքների     |     |

|   |           |     |իրավական ակտերի  |     |վերաբերյալ       |     |

|   |           |     |կատարման         |     |_________________|_____|

|   |           |     |ապահովում, ինչպես|     |2) Մարզի         |0,2  |

|   |           |     |նաև              |     |տարածքում        |     |

|   |           |     |օրենսդրության    |     |հանցավորության   |     |

|   |           |     |կատարելագործման  |     |վիճակի վերաբերյալ|     |

|   |           |     |վերաբերյալ       |     |ոստիկանությունից |     |

|   |           |     |առաջարկություն-  |     |ստացված          |     |

|   |           |     |ների ներկայացնելը|     |տեղեկատվության   |     |

|   |           |     |                 |     |քննարկման և      |     |

|   |           |     |                 |     |հանցագործություն-|     |

|   |           |     |                 |     |ների կանխարգելման|     |

|   |           |     |                 |     |ուղղությամբ      |     |

|   |           |     |                 |     |կառավարչական     |     |

|   |           |     |                 |     |որոշումների      |     |

|   |           |     |                 |     |ընդունման        |     |

|   |           |     |                 |     |վերաբերյալ       |     |

|   |           |     |_________________|_____|_________________|_____|

|   |           |     |2. Հանրապետական  |0,6  |1) Զանգվածային,  |0,1  |

|   |           |     |գործադիր         |     |հրապարակային     |     |

|   |           |     |մարմինների հետ   |     |միջոցառումների   |     |

|   |           |     |համագործակցության|     |անցկացման        |     |

|   |           |     |ապահովում և      |     |ընթացքում        |     |

|   |           |     |դրանց քննարկմանը |     |հասարակական կարգի|     |

|   |           |     |վերջիններիս      |     |պահպանման        |     |

|   |           |     |իրավասությանը    |     |ուղղությամբ      |     |

|   |           |     |վերաբերող` մարզին|     |ոստիկանության    |     |

|   |           |     |առնչվող հարցերի  |     |մարմինների հետ   |     |

|   |           |     |ներկայացնելը     |     |համագործակցության|     |

|   |           |     |                 |     |վերաբերյալ       |     |

|   |           |     |                 |     |_________________|_____|

|   |           |     |                 |     |2) Տարերային և   |0,1  |

|   |           |     |                 |     |տեխնածին աղետների|     |

|   |           |     |                 |     |հետևանքների      |     |

|   |           |     |                 |     |վերացման, մարզի  |     |

|   |           |     |                 |     |տարածքում        |     |

|   |           |     |                 |     |քաղաքացիական     |     |

|   |           |     |                 |     |պաշտպանության,   |     |

|   |           |     |                 |     |հակահամաճարակային|     |

|   |           |     |                 |     |և  կարանտին      |     |

|   |           |     |                 |     |հատուկ           |     |

|   |           |     |                 |     |միջոցառումների   |     |

|   |           |     |                 |     |կազմակերպման     |     |

|   |           |     |                 |     |աշխատանքներում   |     |

|   |           |     |                 |     |ոստիկանության    |     |

|   |           |     |                 |     |տարածքային       |     |

|   |           |     |                 |     |մարմիններին      |     |

|   |           |     |                 |     |աջակցության      |     |

|   |           |     |                 |     |վերաբերյալ       |     |

|   |           |     |                 |     |_________________|_____|

|   |           |     |                 |     |3) Ապօրինի       |0,2  |

|   |           |     |                 |     |շինարարության,   |     |

|   |           |     |                 |     |ընդերքի ապօրինի  |     |

|   |           |     |                 |     |օգտագործման,     |     |

|   |           |     |                 |     |ապօրինի          |     |

|   |           |     |                 |     |ծառահատման,      |     |

|   |           |     |                 |     |հողազավթումների  |     |

|   |           |     |                 |     |և  որսագողության |     |

|   |           |     |                 |     |դեպքերի կանխման  |     |

|   |           |     |                 |     |և  արգելման      |     |

|   |           |     |                 |     |ուղղությամբ      |     |

|   |           |     |                 |     |ձեռնարկված       |     |

|   |           |     |                 |     |միջոցառումների   |     |

|   |           |     |                 |     |վերաբերյալ       |     |

|   |           |     |                 |     |_________________|_____|

|   |           |     |                 |     |4) Համայնքներում |0,2  |

|   |           |     |                 |     |զինակոչային      |     |

|   |           |     |                 |     |հաշվառումներ,    |     |

|   |           |     |                 |     |հավաքներ և       |     |

|   |           |     |                 |     |զորակոչեր        |     |

|   |           |     |                 |     |կազմակերպելու    |     |

|   |           |     |                 |     |ընթացքում        |     |

|   |           |     |                 |     |ոստիկանության    |     |

|   |           |     |                 |     |տարածքային       |     |

|   |           |     |                 |     |մարմիններին      |     |

|   |           |     |                 |     |օժանդակություն`  |     |

|   |           |     |                 |     |տեղական          |     |

|   |           |     |                 |     |ինքնակառավարման  |     |

|   |           |     |                 |     |մարմինների և     |     |

|   |           |     |                 |     |բնակչության հետ  |     |

|   |           |     |                 |     |համագործակցության|     |

|   |           |     |                 |     |ապահովման        |     |

|   |           |     |                 |     |վերաբերյալ       |     |

|___|___________|_______________________|_____|_________________|_____|

|   |           |Ընդամենը               |  1  |                 |     |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

.____________________________________________________________________.

|NN |Չափորոշչի   |Ենթաչափորո-|Ենթաչափորոշիչներում ներառվող           |

|ը/կ|առավելագույն|շիչների    |տեղեկությունների կողմնորոշիչ միավորները|

|   |գնահատման   |կողմնորոշիչ|_______________________________________|

|   |միավորը     |միավորները |առավելագույնը|   միջինը  |նվազագույնը  |

|___|____________|___________|_____________|___________|_____________|

|16 |    1       |   0,4     |     0,2     |     0,1   |      0      |

|   |            |           |_____________|___________|_____________|

|   |            |           |     0,2     |     0,1   |      0      |

|   |            |___________|_____________|___________|_____________|

|   |            |   0,6     |     0,1     |     0,05  |      0      |

|   |            |           |_____________|___________|_____________|

|   |            |           |     0,1     |     0,05  |      0      |

|   |            |           |_____________|___________|_____________|

|   |            |           |     0,2     |      0,1  |      0      |

|   |            |           |_____________|___________|_____________|

|   |            |           |     0,2     |      0,1  |      0      |

.____________________________________________________________________.

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
25.03.2015
N 6-Ն
Հրաման