Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ...

 

 

114.0044.090415

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        04            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11415119

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

30 մարտի 2015 թվականի N 44-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման 2-րդ կետը և որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված N 2 հավելվածի 18-րդ կետով սահմանված պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման համար առաջարկություններ ներկայացնող պատասխանատուներին` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2015 թ. մարտի 30-ի

N 44-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը վերաբերում է պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ մարզպետների կողմից ձեռնարկված միջոցների գնահատման ենթաչափորոշիչների սահմանմանը և դրանցից յուրաքանչյուրի համար կողմնորոշիչ միավորների նշանակմանը:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ ձեռնարկված միջոցների առավելագույն գնահատման միավորը սահմանված է 2, որը ներառում է հետևյալ ենթաչափորոշիչները`

1) մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի համապարփակ հաշվառման իրականացում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելը (գնահատման առավելագույն միավորը` 0,5),

2) մարզպետարանի աշխատակազմին ամրացված անշարժ գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը (գնահատման առավելագույն միավորը` 0,5),

3) մարզի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներին աջակցությունը (գնահատման առավելագույն միավորը` 0,5),

4) մարզպետարանի ենթակայության առևտրային կազմակերպություններում պետության կողմից լիազորված ներկայացուցիչների լիազորությունների իրականացումը (գնահատման առավելագույն միավորը` 0,5):

3. Սույն հրամանով հաստատված հավելված N 1-ի 2-րդ կետի 1)-ին ենթակետով սահմանված` «մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի համապարփակ հաշվառման իրականացում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելը» ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 0,5 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 100 տոկոսով կամ, նախորդ տարվա ընթացքում ամբողջությամբ իրականացված լինելու հետևանքով, սույն հրամանի հավելված N 1-ի 7-րդ կետով աշխատանքներ չեն նախատեսվել,

2) 0,4 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 80 տոկոսով,

3) 0,3 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 60 տոկոսով,

4) 0,2 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 40 տոկոսով,

5) 0,1 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 20 տոկոսով,

6) 0 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքներ չեն իրականացվել:

4. Սույն հրամանով հաստատված հավելված N 1-ի 2-րդ կետի 2)-ին ենթակետով սահմանված` «մարզպետարանի աշխատակազմին ամրացված անշարժ գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը» ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 0,5 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 100 տոկոսով,

2) 0,4 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 80 տոկոսով,

3) 0,3 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 60 տոկոսով,

4) 0,2 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 40 տոկոսով,

5) 0,1 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 20 տոկոսով,

6) 0 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքներ չեն իրականացվել:

5. Սույն հրամանով հաստատված հավելված N 1-ի 2-րդ կետի 3)-ին ենթակետով սահմանված` «մարզի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներին աջակցությունը» ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 0,5 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 100 տոկոսով կամ, նախորդ տարվա ընթացքում ամբողջությամբ իրականացված լինելու հետևանքով, սույն հրամանի հավելված N 1-ի 7-րդ կետով աշխատանքներ չեն նախատեսվել,

2) 0,4 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 80 տոկոսով,

3) 0,3 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 60 տոկոսով,

4) 0,2 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 40 տոկոսով,

5) 0,1 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 20 տոկոսով,

6) 0 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքներ չեն իրականացվել:

6. Սույն հրամանով հաստատված հավելված N 1-ի 2-րդ կետի 4)-ին ենթակետով սահմանված` «մարզպետարանի ենթակայության առևտրային կազմակերպություններում պետության կողմից լիազորված ներկայացուցիչների լիազորությունների իրականացումը» ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 0,5 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 100 տոկոսով,

2) 0,4 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 80 տոկոսով,

3) 0,3 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 60 տոկոսով,

4) 0,2 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 40 տոկոսով,

5) 0,1 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 20 տոկոսով,

6) 0 միավոր` եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքներ չեն իրականացվել:

7. Սույն հրամանի հավելված N 1-ի 2-րդ կետով սահմանված ենթաչափորոշիչներից յուրաքանչյուրի նախատեսված ծավալների և սպասվելիք աշխատանքների վերաբերյալ (դրանց կանխատեսման հնարավորության դեպքում)` Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի կտրվածքով` յուրաքանչյուր տարի, մինչև տվյալ տարվա փետրվարի 10-ը, սույն հրամանի հավելված N 2-ով նախատեսված պատասխանատուները իրենց առաջարկություններն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` համապատասխան մարզպետներին այդ ծավալների (աշխատանքների) մասին տեղեկացնելու նպատակով:

8. Սույն հրամանի հավելված N 1-ի 2-րդ կետով սահմանված ենթաչափորոշիչների գնահատումն իրականացվում է ելնելով նախատեսված ծավալների և սպասվելիք աշխատանքների իրականացման աստիճանից (տոկոսային արտահայտությամբ):

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2015 թ. մարտի 30-ի

N 44-Ն հրամանի

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Հրամանով հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

2. Հրամանով հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է Վարչության աշխատակազմի Պետական գույքի տնօրինման վարչության կողմից:

3. Հրամանով հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է Վարչության աշխատակազմի Պետական բաժնեմասի կառավարման վարչության կողմից:

 

 

pin
Պետական գույքի կառավարման նախարարություն
30.03.2015
N 44-Ն
Հրաման