Սեղմել Esc փակելու համար:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ...

 

 

100.0011.210415

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        04            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10015135

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 ապրիլի 2015 թվականի N 11-Ն

 

i

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև որոշմամբ հաստատված հավելված 1-ի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

7 ապրիլի 2015 թ.

N 11-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում առողջապահության բնագավառում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:

2. Առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում կատարված աշխատանքները:

3. Առողջապահության բնագավառում մարզպետի կատարած գնահատման ենթակա աշխատանքները (այսուհետ` Աշխատանքներ) ներառում են`

1) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

2) հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում.

3) ոչ պետական միջոցներով առողջապահական ոլորտում իրականացրած ներդրումները.

4) մարզային ենթակայության առողջապահական հաստատություններում պարտքերի բացակայության ուղղությամբ մարզպետների կողմից իրականացված գործառույթները:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում առողջապահության բնագավառում կատարված բոլոր աշխատանքներին տրված գնահատականների հանրագումարը կազմում է 5 միավոր` գնահատման հիմնական չափորոշիչների մասով:

5. Սույն հրամանի 3-րդ կետի`

1) 1-ին ենթակետում նշված աշխատանքները գնահատվում են 1,5 միավոր,

2) 2-րդ կետով նախատեսված աշխատանքները` 1,5 միավոր,

3) 3-րդ կետով նախատեսված աշխատանքները` 1,0 միավոր,

4) 4-րդ կետով նախատեսված աշխատանքները` 1.0 միավոր:

6. Մարզպետների` առողջապահության բնագավառում կատարած աշխատանքի գնահատման համար տեղեկատվության հավաքագրումը իրականացվում է համաձայն աղյուսակ 1-ի:

7. Աղյուսակ 1-ով սահմանվում է մարզպետի կողմից կատարված աշխատանքը և մարզի առողջապահական վիճակը բնութագրող ցուցանիշները:

8. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է սույն ուղեցույցի աղյուսակ 1-ում նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում մարզպետի կատարած աշխատանքները և բոլոր մարզերի համար բնութագրող աշխատանքները բնութագրող ներկայացված ցուցանիշների հիման վրա:

9. Աղյուսակ 1-ում ներկայացված ցուցանիշներից որևէ մեկի վերաբերյալ մարզպետի կողմից տեղեկատվություն չներկայացնելու դեպքում այդ ցուցանիշի հետ կապված հարաբերական ցուցանիշները գնահատվում են 0 միավոր:

10. Մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատումը կատարվում է սույն ուղեցույցի աղյուսակ 2-ին համապատասխան:

11. Առողջապահության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների ամբողջական գնահատականը կազմվում է յուրաքանչյուր ենթաչափորոշչի համար կազմված աշխատանքների գնահատականի գումարից:

 

Աղյուսակ 1

 

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Առողջության պահպանման բնագավառում մարզպետի կողմից        |Կողմնո-|

|   |կատարվող աշխատանքների գնահատման համար հավաքագրվող        |րոշիչ  |

|   |ցուցանիշների անվանումները                                |միավոր-|

|   |                                                         |ները   |

|___|_________________________________________________________|_______|

| 1 |                      2                                  | 3     |

|___|_________________________________________________________________|

| 1.|ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ        |

|   |             ՎԻՃԱԿԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ                       |

|___|_________________________________________________________________|

|1) |Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի      |

|   |հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և  վարչապետի     |

|   |որոշումների և  այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում,  |

|   |ինչպես նաև  օրենսդրության կատարելագործման վերաբերյալ             |

|   |առաջարկությունների ներկայացում                                   |

|___|_________________________________________________________________|

|ա. |Աջակցություն մարզի տարածքում պետական առողջապահական       |    0.3|

|   |ծրագրերի իրականացմանը                                    |       |

|___|_________________________________________________________|_______|

|բ. |Առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերին         |    0.2|

|   |մասնակցություն                                           |       |

|___|_________________________________________________________|_______|

|գ. |Պետական առողջապահական ծրագրերի իրականացման ընթացքում     |    0.2|

|   |մարզի կառույցների ֆինանսավորմանը մասնակցություն,         |       |

|   |լրացումների կատարում                                     |       |

|___|_________________________________________________________|_______|

|դ. |ՀՀ օրենքով սահմանված կարգով բնակչության անվճար           |    0.2|

|   |բուժօգնության ապահովում                                  |       |

|___|_________________________________________________________|_______|

|ե. |Մարզում հիվանդացության և  մահացության ցուցանիշների       |    0.2|

|   |վերջին 3 տարիների դինամիկան                              |       |

|___|_________________________________________________________|_______|

|զ. |Առողջության առաջնային պահպանման հաստատություններում      |    0.2|

|   |(պոլիկլինիկաներ, բժշկական ամբուլատորիաներ, առողջության   |       |

|   |կենտրոններ, ընտանեկան բժշկի գրասենյակներ) բժշկական       |       |

|   |օգնության որակի բարելավմանը և  վերահսկմանն ուղղված       |       |

|   |միջոցառումների իրականացում                               |       |

|___|_________________________________________________________|_______|

|է. |Մարզի տարածքում իր ենթակայության կազմակերպություններում  |    0.2|

|   |սանիտարական օրենսդրության պահանջների և  բնակչության      |       |

|   |սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտի այլ իրավական  |       |

|   |ակտերի կատարման ապահովում                                |       |

|_____________________________________________________________|_______|

|Ընդամենը`                                                    |    1.5|

|_____________________________________________________________|_______|

|2) |Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության   |       |

|   |ապահովում և  դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը  |       |

|   |վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում             |       |

|___|_________________________________________________________|_______|

|ա. |Աջակցություն սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և       |    0.5|

|   |կարանտինային միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև     |       |

|   |բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտի   |       |

|   |մարզին առնչվող հարցերի ներկայացում                       |       |

|___|_________________________________________________________|_______|

|բ. |Մարզային ենթակայության տակ գտնվող պետական առողջապահական  |    0.4|

|   |հաստատությունների աշխատանքի կազմակերպում                 |       |

|___|_________________________________________________________|_______|

|գ. |Երևան  և  այլ մարզեր ուղեգրված հիվանդների համամասնության |    0.3|

|   |հիմնավորման ապահովում                                    |       |

|___|_________________________________________________________|_______|

|դ. |Մարզային ենթակայության բժշկական հաստատությունների        |    0.3|

|   |բժշկական կադրերի համալրմանն ուղղված աշխատանքների         |       |

|   |իրականացում մարզպետարանների կողմից                       |       |

|_____________________________________________________________|_______|

|Ընդամենը`                                                    |    1.5|

|_____________________________________________________________|_______|

|3. |Ոչ պետական միջոցներով առողջապահական ոլորտում իրականացրած |       |

|   |ներդրումները                                             |       |

|___|_________________________________________________________|_______|

|1) |մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների   |    0.4|

|   |շենքերի պահպանման և  տեխնիկական հագեցվածության           |       |

|   |աշխատանքների իրականացում`                                |       |

|___|_________________________________________________________|_______|

|2) |մարզի տարածքում այլ առողջապահական ծրագրերի իրականացում   |    0.4|

|___|_________________________________________________________|_______|

|3) |Ժամանակավոր ուղեգրված բժիշկների կենցաղային պայմանների    |    0.2|

|   |ապահովում                                                |       |

|_____________________________________________________________|_______|

|Ընդամենը`                                                    |    1.0|

|_____________________________________________________________|_______|

|4. |Մարզային ենթակայության առողջապահական հաստատություններում |       |

|   |պարտքերի բացակայության ուղղությամբ մարզպետների կողմից    |       |

|   |իրականացված գործառույթները                               |       |

|___|_________________________________________________________|_______|

|1) |Աշխատավարձերի և  սոցվճարների գծով պարտքերի բացառում,     |    0.4|

|   |դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի վճարում տվյալ տարում       |       |

|___|_________________________________________________________|_______|

|2) |Այլ ծախսերի մասով պարտքերի ավելացման բացառում տվյալ      |    0.3|

|   |տարվա հունվարի 1-ի համեմատ                               |       |

|___|_________________________________________________________|_______|

|3) |Տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա պարտքերի մարման  |    0.3|

|   |առկայություն, 10.0 մլն դրամից ավելի պարտքի առկայության   |       |

|   |դեպքում դրանց մարման ծրագրի առկայություն` միջոցառումների |       |

|   |ծրագիր, ժամանակացույց                                    |       |

|_____________________________________________________________|_______|

|Ընդամենը`                                                    |    1.0|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԱՆԴՂԱԿ

 

._____________________________________________________________________.

|Կատարման որակ              |Կատարված է|Կատարված է|Կատարված է|Կատարված|

|___________________________|առանց     |ոչ էական  |էական     |չէ      |

|         Կատարման ժամկետ   |թերու-    |թերու-    |թերու-    |        |

|                           |թյունների |թյունների |թյունների |        |

|___________________________|__________|__________|__________|________|

|Սահմանված ժամկետին         |   100    |   90     |   75     |   0    |

|___________________________|__________|__________|__________|________|

|Սահմանված ժամկետի ոչ էական |   95     |   85     |   75     |   0    |

|բացթողումներով             |          |          |          |        |

|___________________________|__________|__________|__________|________|

|Սահմանված ժամկետի էական    |   80     |   75     |   0      |   0    |

|բացթողումներով             |          |          |          |        |

._____________________________________________________________________.

 

Մարզպետի աշխատանքի գնահատումը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի`

 

X = Y * Z / 100

 

որտեղ` X-ը մարզպետի կողմից կատարված յուրաքանչյուր ենթաչափորոշչի գնահատականն է,

Y-ը` սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված համապատասխան ենթաչափորոշչի առավելագույն գնահատականն է,

Z-ը` սույն մեթոդական ուղեցույցի աղյուսակ 2-ին համապատասխան` յուրաքանչյուր ենթաչափորոշչին համապատասխան կատարված աշխատանքի գնահատականն է:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
07.04.2015
N 11-Ն
Հրաման