Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱ ...

 

 

113.0006.050515

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        05            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10315155

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 ապրիլի 2015 թվականի N 6-Ն

 

i

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը»` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

2015 թվականի ապրիլի 21-ի

N 6-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ) կողմից պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը (այսուհետ` մեթոդական ուղեցույց) մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման պահանջները:

2. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում են` մարզպետների կողմից պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները և գնահատման միավորները, աշխատանքների գնահատման գործընթացը:

3. Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Գնահատման համար հիմք են ծառայում`

1) կատարված աշխատանքների բնութագրերը,

2) կատարված աշխատանքների ժամկետները,

3) նախատեսվող աշխատանքներն առավել արդյունավետ կատարելու համար ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների բնութագրերը,

4) կատարման ենթակա, սակայն թերի կատարված կամ չկատարված աշխատանքների բնութագրերը և դրանց պատճառները:

4. Պաշտպանության բնագավառում գնահատման ենթակա են.

1) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` առավելագույնը 1 միավոր,

2) ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում` առավելագույնը 0,50 միավոր,

3) ՀՀ օրենսդրությամբ մարզպետներին վերապահված զինապարտների կցագրման և զորակոչի կազմակերպման լիազորությունների իրականացում` առավելագույնը 1,50 միավոր:

5. Մեթոդական ուղեցույցի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքները ներառում են`

1) զորահավաքային նախապատրաստության կազմակերպում.

ա. մարզպետարանում ստեղծված է զորահավաքային մարմին,

բ. նշանակված են զորահավաքային մարմնի պատասխանատու բոլոր պաշտոնատար անձինք,

գ. մարզի զորահավաքային պլանը մշակված է,

դ. զորահավաքային պլանով նախատեսված միջոցառումներն իրականացվել են,

ե. մարզպետարանի և մարզային ենթակայության հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ զորավարժությունների և մարզումների ժամանակ մարզպետարանի գործողությունները, ներգրավվող ռեսուրսների ծանուցումն ու զինկոմիսարիատների նախնական հավաքակետեր առաքումն իրականացվել են,

զ. մարզպետարանում աշխատող պահեստազորայինները սահմանված կարգով ամրագրված են:

Սույն ենթակետում նախատեսված աշխատանքներն իրականացվել են`

- ամբողջությամբ և առանց թերությունների` 0,75 միավոր,

- թերություններով, որոնք չեն անդրադառնում զորահավաքային նախապատրաստության կազմակերպման արդյունավետության վրա` 0,50 միավոր,

- թերություններով, որոնք էականորեն ազդում են զորահավաքային նախապատրաստության կազմակերպման վրա` 0,25 միավոր,

- չեն իրականացվել` 0 միավոր,

2) օրենսդրության կատարելագործման շրջանակներում մարզի զորահավաքային պլանի և նախատեսված միջոցառումների, մարզպետարանի և մարզային ենթակայության հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ զորավարժությունների և մարզումների ժամանակ առաջացած խնդիրների վերացման և գործող ընթացակարգերի բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` 0,25 միավոր:

6. Մեթոդական ուղեցույցի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքները ներառում են`

1) մարզի տարածքի օպերատիվ սարքավորման պլանավորմանը մասնակցության և դրա իրագործման օժանդակության, հաղորդակցության ուղիների նախապատրաստական անհրաժեշտ միջոցառումների իրականացում, կառավարման կետի ստեղծում և անհրաժեշտ կահավորում, առաջացած խնդիրների վերացման և գործող ընթացակարգերի բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:

Սույն ենթակետում նախատեսված աշխատանքներն իրականացվել են`

- ամբողջությամբ և առանց թերությունների` 0,20 միավոր,

- թերություններով` 0,10 միավոր,

2) մարզային և տեղական զորակոչային հանձնաժողովների, մարզային ենթակայության բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետ կազմակերպում և զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների համալրվածության ապահովում:

Սույն ենթակետում նախատեսված աշխատանքներն իրականացվել են`

- ամբողջությամբ և առանց թերությունների` 0,15 միավոր,

- թերություններով` 0,05 միավոր,

3) մարզի տարածքում հանրակրթական ուսումնական հաստատություններում նախնական զինվորական պատրաստության կազմակերպման վիճակը (շենքային պայմաններ, ուսումնամեթոդական բազայի, ուսումնական զենքի համալրվածություն, կցված զորամասերի հետ համագործակցություն):

Սույն ենթակետում նախատեսված աշխատանքներն իրականացվել են`

- ամբողջությամբ և առանց թերությունների` 0,15 միավոր,

- թերություններով` 0,05 միավոր:

7. Սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքները ներառում են`

1) մարզպետարանում ժամանակին և սահմանված կարգով զինապարտների գրանցամատյանի վարում, զինապարտների վերաբերյալ անհրաժեշտ ցուցակների սահմանված ժամկետում ներկայացում տարածքային զինվորական կոմիսարիատներ:

Սույն ենթակետում նախատեսված աշխատանքներն իրականացվել են`

- ամբողջությամբ և առանց թերությունների` 0,40 միավոր,

- թերություններով` 0,20 միավոր,

2) մարզի տարածքում հաշվառված արական սեռի նախազորակոչային տարիքի զինապարտների կցագրման ցուցանիշներ.

- կցագրվել է նախազորակոչիկների 95%-ը և ավելին` 0,40 միավոր,

- կցագրվել է նախազորակոչիկների 90%-ից մինչև 95%-ը` 0,30 միավոր,

- կցագրվել է նախազորակոչիկների 80%-ից մինչև 90%-ը` 0,20 միավոր,

- կցագրվել է նախազորակոչիկների մինչև 80 %-ը` 0,10 միավոր,

3) յուրաքանչյուր հայտարարված զորակոչի ընթացքում զորակոչից խուսափել է զորակոչի ենթակա քաղաքացիների.

- մինչև 1%- ը` 0,40 միավոր,

- 1%-ից մինչև 2%-ը` 0,30 միավոր,

- 2%-ից մինչև 3%-ը` 0,20 միավոր,

- 3%-ից ավելի` 0,10 միավոր,

4) մարզի տարածքից ռազմաուսումնական հաստատությունների համար առաջադրված դիմորդ-թեկնածուների քանակից ընդունվել են.

- 50% և ավելին` 0,30 միավոր,

- 30%-ից մինչև 50%-ը` 0,20 միավոր,

- մինչև 30%-ը` 0,10 միավոր:

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
21.04.2015
N 6-Ն
Հրաման