Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱ ...

 

 

104.0833.010615

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        06            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10415202

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

12 մայիսի 2015 թվականի N 833-Ն

 

i

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 118-Ն որոշման 2-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Արտաքին կապերի ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն Հավելվածի:

 

Հավելված

2015 թվականի մայիսի 12-ի

թիվ 833-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Արտաքին կապերի ոլորտը ներառում է Հայաստանի Հանրապետության մարզերի` օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ ապակենտրոնացված համագործակցությունը, իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական և այլ պարտավորությունների կատարմանը:

2. Արտաքին կապերի ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները գնահատվում են սույն ուղեցույցի համաձայն հաստատվող` ոլորտի համար տարեկան միջոցառումների ծրագրերի (այսուհետ` Ծրագիր) կատարողականի հիման վրա:

3. Մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 14-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` այսուհետ` ՀՀ ԱԳՆ (պատճենը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը), համաձայնությանն են ներկայացնում մարզպետարանների հաջորդ տարվա Ծրագրերի նախագծերը` համաձայն Աղյուսակ 1-ի:

4. Մարզպետարաններն իրենց Ծրագրերի նախագծերը կազմելիս խորհրդակցում են գործադիր իշխանության համապատասխան հանրապետական մարմինների հետ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` Հայաստանի Հանրապետության մարզպետների իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ միջոցառումների կատարման նպատակով անհրաժեշտ հարցերը հստակեցնելու նպատակով:

5. ՀՀ ԱԳՆ-ն, խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ, Ծրագրի նախագծում կարող է կատարել որոշակի ճշգրտումներ, ուղղումներ կամ առաջարկել նոր միջոցառումներ:

6. Հայաստանի Հանրապետության մարզպետները ծրագրերի կատարողականները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 25-ը` համաձայն Աղյուսակ 2-ի:

7. Արտաքին կապերի ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները ԱԳՆ կողմից գնահատում են 3 միավորից բաղկացած սանդղակով` Աղյուսակ 2-ի «Աշխատանքի ուղղություն» սյունակի առաջին կետի համար սահմանելով առավելագույնը 0.75 միավոր, երկրորդ կետի համար` 1.5 միավոր, երրորդ կետի համար` 0,5 միավոր և չորրորդ կետի համար` 0.25 միավոր:

«Աշխատանքային ուղղություն» բաժնի յուրաքանչյուր կետի համար վերջնական միավորը ձևավորվում է տոկոսային հաշվարկով` նկատի առնելով տվյալ կետով նախատեսված միջոցառումների կատարողականի քանակական/որակական ցուցանիշները (0-100% չափանիշով): Նախատեսված, սակայն օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չկատարված միջոցառումները չեն ազդում վերջնական ընդհանուր միավորի ձևավորման վրա:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Ծրագրերը հաստատվում են մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը:

 

Աղյուսակ 1

 

Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի ներկայացման աղյուսակի

օրինակելի ձև

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Աշխատանքի ուղղությունը        |Միջոցառման|Միջոցառման|Միջոցառման  |

|   |                              |անվանումը |կատարման  |կատարման    |

|   |                              |          |նախատեսվող|մասնակից /  |

|   |                              |          |ժամկետները|պատասխանատու|

|   |                              |          |          |այլ         |

|   |                              |          |          |մարմիններ   |

|___|______________________________|__________|__________|____________|

|   |              1               |     2    |    3     |     4      |

|___|______________________________|__________|__________|____________|

|1. |Հայաստանի Հանրապետության      |          |          |            |

|   |միջազգային պայմանագրերով կամ  |          |          |            |

|   |օտարերկրյա պետությունների և   |          |          |            |

|   |միջազգային                    |          |          |            |

|   |կազմակերպությունների հետ      |          |          |            |

|   |համատեղ իրականացվող ծրագրերով`|          |          |            |

|   |մարզպետարանի իրավասության     |          |          |            |

|   |ոլորտներին վերաբերող          |          |          |            |

|   |դրույթների և/կամ  այլ         |          |          |            |

|   |փաստաթղթերի կատարում          |          |          |            |

|___|______________________________|__________|__________|____________|

|2. |Օտարերկրյա պետությունների     |          |          |            |

|   |տարածքային միավորների հետ     |          |          |            |

|   |համաձայնագրերի կամ այլ        |          |          |            |

|   |փաստաթղթերի/ծրագրերի կնքում և |          |          |            |

|   |կատարում                      |          |          |            |

|___|______________________________|__________|__________|____________|

|3. |Աշխատանքային, ուսուցողական,   |          |          |            |

|   |ճանաչողական այցեր օտարերկրյա  |          |          |            |

|   |պետությունների տարածքային     |          |          |            |

|   |միավորներ և  միջազգային       |          |          |            |

|   |կազմակերպություններ, մարզ     |          |          |            |

|   |այցելող օտարերկրյա            |          |          |            |

|   |պետությունների տարածքային     |          |          |            |

|   |միավորների, միջազգային        |          |          |            |

|   |կազմակերպությունների          |          |          |            |

|   |պաշտոնատար անձանց ընդունում և |          |          |            |

|   |ձեռք բերված                   |          |          |            |

|   |պայմանավորվածությունների      |          |          |            |

|   |իրականացում                   |          |          |            |

|___|______________________________|__________|__________|____________|

|4. |Բազմակողմ և  այլ միջոցառումներ|          |          |            |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի կատարողականի օրինակելի ձև

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Աշխատանքի ուղղությունը        |Միջոցառման  |Միջոցա-    |Աշխատանքի|

|   |                              |անվանումը   |ռումների   |կատարման |

|   |                              |            |ժամկետները |արդյունք-|

|   |                              |            |           |ները     |

|   |                              |____________|___________|_________|

|   |                              |Նախա-|Չնախա-|Նախա-|Փաս- |         |

|   |                              |տես- |տեսված|տես- |տացի |         |

|   |                              |ված  |սակայն|ված  |     |         |

|   |                              |     |փաս-  |     |     |         |

|   |                              |     |տացի  |     |     |         |

|   |                              |     |կատար-|     |     |         |

|   |                              |     |ված   |     |     |         |

|___|______________________________|_____|______|_____|_____|_________|

|   |             1                |2ա   |2բ    |3ա   |3բ   |    4    |

|___|______________________________|_____|______|_____|_____|_________|

|1. |Հայաստանի Հանրապետության      |     |      |     |     |         |

|   |միջազգային պայմանագրերով կամ  |     |      |     |     |         |

|   |օտարերկրյա պետությունների և   |     |      |     |     |         |

|   |միջազգային                    |     |      |     |     |         |

|   |կազմակերպությունների հետ      |     |      |     |     |         |

|   |համատեղ իրականացվող ծրագրերով`|     |      |     |     |         |

|   |մարզպետարանի իրավասության     |     |      |     |     |         |

|   |ոլորտներին վերաբերող          |     |      |     |     |         |

|   |դրույթների և/կամ  այլ         |     |      |     |     |         |

|   |փաստաթղթերի կատարում          |     |      |     |     |         |

|___|______________________________|_____|______|_____|_____|_________|

|2. |Օտարերկրյա պետությունների     |     |      |     |     |         |

|   |տարածքային միավորների հետ     |     |      |     |     |         |

|   |համաձայնագրերի կամ այլ        |     |      |     |     |         |

|   |փաստաթղթերի/ ծրագրերի կնքում  |     |      |     |     |         |

|   |և  կատարում                   |     |      |     |     |         |

|___|______________________________|_____|______|_____|_____|_________|

|3. |Աշխատանքային, ուսուցողական,   |     |      |     |     |         |

|   |ճանաչողական այցեր օտարերկրյա  |     |      |     |     |         |

|   |պետությունների տարածքային     |     |      |     |     |         |

|   |միավորներ և  միջազգային       |     |      |     |     |         |

|   |կազմակերպություններ, մարզ     |     |      |     |     |         |

|   |այցելող օտարերկրյա            |     |      |     |     |         |

|   |պետությունների տարածքային     |     |      |     |     |         |

|   |միավորների, միջազգային        |     |      |     |     |         |

|   |կազմակերպությունների          |     |      |     |     |         |

|   |պաշտոնատար անձանց ընդունում և |     |      |     |     |         |

|   |ձեռք բերված                   |     |      |     |     |         |

|   |պայմանավորվածությունների      |     |      |     |     |         |

|   |իրականացում                   |     |      |     |     |         |

|___|______________________________|_____|______|_____|_____|_________|

|4. |Բազմակողմ և  այլ միջոցառումներ|     |      |     |     |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
Արտաքին գործերի նախարարություն
12.05.2015
N 833-Ն
Հրաման