Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱ ...

 

 

118.0287.290515

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        05            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815194

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

13 մայիսի 2015 թվականի թիվ 287-Ն

 

i

«ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆ» ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն» գնահատման հիմնական չափորոշիչը բնութագրող մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարի

2015 թվականի մայիսի 13-ի

N 287-Ն հրամանի

 

«ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆ» ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը (այսուհետ` Մեթոդական ուղեցույց) մշակված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող կողմնորոշիչ միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման (այսուհետ` Որոշում) համաձայն, հաշվի առած վերջինիս մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 118-Ն որոշմամբ կատարված փոփոխությունները և սահմանում է «Ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն» գնահատման հիմնական չափորոշիչի (այսուհետ` Չափորոշիչ) գծով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից գնահատման մեթոդաբանությունը:

2. Մեթոդական ուղեցույցի հիմքում դրված են Որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգի (այսուհետ` Կարգ) դրույթները, կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող կողմնորոշիչ միավորները:

3. Չափորոշիչի ընդհանուր առավելագույն գնահատականը 6 միավոր է, որն իրենից ներկայացնում է առանձին ենթաչափորոշիչների գնահատականների հանրագումար:

4. Ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող աշխատանքները, որոնք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ենթակա են գնահատման, բաժանված են ենթաչափորոշիչների, որոնցից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը որոշվում է համաձայն Որոշման N 2 հավելվածում ներկայացված չափորոշիչների և ենթաչափորոշիչների հիման վրա կազմված` Մեթոդական ուղեցույցի հավելվածում ներկայացված աղյուսակի (այսուհետ` Աղյուսակ) միջոցով (որում որոշ ենթաչափորոշիչներ տրոհված են ըստ առանձին ցուցիչների)` հիմք ընդունելով դրանց վերաբերյալ հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում կուտակված առկա տեղեկատվությունը, ինչպես նաև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացված հաշվետվությունները:

5. Աղյուսակի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ենթաչափորոշիչներով (ցուցիչներով), բացառությամբ 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցուցիչի, աշխատանքների կատարողականի գնահատումն իրականացվում է հիմք ընդունելով աշխատանքների կատարման ժամկետները, ծավալի (ներկայացման ծավալի լրիվությունը) և որակը (համապատասխանությունը սահմանված ձևին և պահանջին/կարգին), ընդ որում դրանց գնահատման համար կիրառվում են հետևյալ գործակիցները.

1) ըստ կատարման ժամկետների ենթաչափորոշիչի (ցուցիչի) գնահատման համար`

ա. կատարված է սահմանված ժամկետում` 1.0,

բ. կատարված է սահմանված ժամկետի ոչ էական բացթողումով` 0.7,

գ. կատարված է սահմանված ժամկետի էական բացթողումով` 0,

2) ըստ ծավալի (ներկայացման ծավալի լրիվության) ենթաչափորոշիչի (ցուցիչի) գնահատման համար.

ա. կատարված է լրիվ ծավալով` 1.0,

բ. կատարված է լրիվ ծավալի ոչ էական բացթողումով` 0.7,

գ. կատարված է լրիվ ծավալի էական բացթողումով` 0,

3) ըստ որակի (սահմանված ձևին և պահանջին/կարգին համապատասխանության) ենթաչափորոշիչի (ցուցիչի) գնահատման համար.

ա. կատարված է սահմանված ձևին և պահանջին (կարգին) համապատասխան` 1.0,

բ. կատարված է սահմանված ձևի և պահանջի (կարգի) ոչ էական բացթողումով` 0.7,

գ. կատարված է սահմանված ձևի և պահանջի (կարգի) էական բացթողումով` 0:

Սույն կետում նշված գործակիցներով մարզպետների աշխատանքների կատարման ժամկետների, ծավալի (ներկայացման ծավալի լրիվության) և որակի (սահմանված ձևին և պահանջին/կարգին համապատասխանության) գնահատման արդյունքում ստացված գնահատականների միջին թվաբանականը դիտարկվում է տվյալ ենթաչափորոշիչի կատարողական գնահատականի ինդեքս: Նշված ինդեքսի և այդ ենթաչափորոշիչի (ցուցիչների)` Աղյուսակում բերված կողմնորոշիչ միավորի արտադրյալը հանդիսանում է ենթաչափորոշիչի (ցուցիչի) գծով կատարողականի գնահատականը:

6. Աղյուսակի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցուցիչով նշված աշխատանքների կատարողականի գնահատումն իրականացվում է` հիմք ընդունելով ներկայացված ելակետային տվյալների լրիվությունը և աղյուսակների` լրացման կարգին համապատասխանությունը:

Ելակետային տվյալների լրիվության ցուցիչը հաշվարկվում է, որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն փաստացի ներկայացված աղյուսակների ընդհանուր թվի և մարզի բոլոր համայնքների գծով «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով յուրաքանչյուր տարվա համար սահմանվող կարգին համապատասխան ներկայացման ենթակա աղյուսակների ընդհանուր թվի հարաբերություն:

Համայնքի կողմից որոշակի ելակետային տվյալներ պարունակող աղյուսակներ չներկայացնելու մասին տեղեկությունների տրամադրումը նշված ցուցիչի գնահատման ժամանակ դիտարկվում է որպես համապատասխան աղյուսակների փաստացի ներկայացում և դրանց ընդհանուր թիվը գումարվում է մարզի գծով փաստացի ստացված աղյուսակների թվին:

Ներկայացված ելակետային տվյալների աղյուսակների` լրացման կարգին համապատասխանության ցուցիչի գնահատման միավորն ստանալու համար անհրաժեշտ է 1 թվից հանել մարզի բոլոր համայնքների կտրվածքով սխալ լրացված ելակետային տվյալների և ներկայացված աղյուսակներում ներառված ելակետային տվյալների ընդհանուր թվի հարաբերությունը (թվերն ստացվում են համակարգչային ծրագրից): Ընդ որում, մեկ տողի կամ մեկ սյունակի շեղման դեպքում սխալը հավասարեցվում է սխալ լրացված մեկ ելակետային տվյալի և հաշվարկների մեջ ներառվում է 0.5 գործակցով:

Եթե մարզի գծով ելակետային տվյալներ չեն ներկայացվել, ապա համապատասխան մարզպետի աշխատանքը այս ենթաչափորոշիչի մասով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից չի գնահատվում:

Սույն կետում նշված ցուցիչներով ստացված միավորների միջին թվաբանականը դիտարկվում է տվյալ ենթաչափորոշիչի կատարողական գնահատականի ինդեքս: Նշված ինդեքսի և Աղյուսակի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցուցիչով կողմնորոշիչ միավորի արտադրյալը հանդիսանում է այս ենթաչափորոշիչի գծով կատարողականի գնահատական:

7. Աղյուսակի 4-րդ կետում նշված ենթաչափորոշիչի 1-ին և 2-րդ ցուցիչների արժեքներն ստացվում են հետևյալ կերպ`

1) եթե հաշվետու ժամանակաշրջանում մարզպետարանի կողմից հաստատված գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման արդյունքում դրական եզրակացություն ստացած և www.gnumner.am կայքում հրապարակված գնման ընթացակարգերը կազմում են տվյալ մարզպետարանի կողմից կազմակերպված և փորձաքննության ենթարկված գնման ընթացակարգերի ընդհանուր թվաքանակի 90 %-ից ավելին, ապա ցուցիչը գնահատվում է 0.5 միավոր, 70 %-90 % լինելու դեպքում` 0.4 միավոր և 70 %-ից պակաս լինելու դեպքում` 0.2 միավոր.

2) եթե հաշվետու ժամանակաշրջանում գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գնումների օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված դրական եզրակացություն ստացած գնումների հաշվետվությունները կազմում են ներկայացված ընդհանուր թվաքանակի 90 %-ից ավելին, ապա ցուցիչը գնահատվում է 0.5 միավոր, 70 %-90 % լինելու դեպքում` 0.4 միավոր և 70 %-ից պակաս լինելու դեպքում` 0.2 միավոր:

8. Աղյուսակի 5-րդ կետում նշված ենթաչափորոշիչի 1-ին և 2-րդ ցուցիչների արժեքներն ստացվում են հետևյալ կերպ`

1) մարզպետարանի ներքին աուդիտի ստորաբաժանման զբաղեցված հաստիքների քանակը 3-ից պակաս լինելու դեպքում ցուցիչը գնահատվում է 0.2 միավոր, 3 և ավելի լինելու դեպքում` 0.5 միավոր.

2) հաշվետու տարվա կտրվածքով պլանավորված վերստուգման գործընթացների 70 %-ից պակաս իրականացված լինելու դեպքում ցուցիչը գնահատվում է 0.2 միավոր, 70 %-90 % իրականացված լինելու դեպքում` 0.4 միավոր և 90 %-ից ավելի իրականացված լինելու դեպքում` 0.5 միավոր:

9. Սույն մեթոդաբանությամբ որոշված ենթաչափորոշիչների ինդեքսները լրացվում են Աղյուսակի «Կատարողականի ինդեքսը» 4-րդ սյունակի համապատասխան տողում, իսկ «Կատարողականի գնահատականի միավորը» 5-րդ սյունակի ցուցանիշը հաշվարկվում է որպես 3-րդ և 4-րդ սյունակների ցուցանիշների արտադրյալ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Գնահատման ենթաչափորոշիչներ        |Առավելա-|Կողմնո-|Կատա-  |Կատարողա-|

|                                  |գույն   |րոշիչ  |րողա-  |կանի     |

|                                  |գնահատ- |միա-   |կանի   |գնահատա- |

|                                  |ման     |վորներ |ինդեքսը|կանի     |

|                                  |միավոր  |       |       |միավորը  |

|__________________________________|________|_______|_______|_________|

|              1                   |   2    |   3   |   4   |    5    |

|__________________________________|________|_______|_______|_________|

|1. Հայաստանի Հանրապետության       |   X    |  1.0  |       |         |

|օրենքների, Հայաստանի              |        |       |       |         |

|Հանրապետության Նախագահի           |        |       |       |         |

|հրամանագրերի, կարգադրությունների, |        |       |       |         |

|Հայաստանի Հանրապետության          |        |       |       |         |

|կառավարության և  Հայաստանի        |        |       |       |         |

|Հանրապետության վարչապետի          |        |       |       |         |

|որոշումների և  այլ նորմատիվ       |        |       |       |         |

|իրավական ակտերի կատարման          |        |       |       |         |

|ապահովում, ինչպես նաև  Հայաստանի  |        |       |       |         |

|Հանրապետության օրենսդրության      |        |       |       |         |

|կատարելագործման վերաբերյալ        |        |       |       |         |

|առաջարկություններ ներկայացնելը    |        |       |       |         |

|__________________________________|________|_______|_______|_________|

|2. Հաշվետու տարվա Հայաստանի       |   X    |  0.5  |       |         |

|Հանրապետության պետական բյուջեի    |        |       |       |         |

|կատարումն ապահովող միջոցառումների |        |       |       |         |

|մասին Հայաստանի Հանրապետության    |        |       |       |         |

|կառավարության որոշմամբ նախատեսված |        |       |       |         |

|աշխատանքների կատարման գործընթացի  |        |       |       |         |

|շրջանակներում Հայաստանի           |        |       |       |         |

|Հանրապետության օրենսդրությամբ     |        |       |       |         |

|սահմանված կարգով և  ժամկետներում  |        |       |       |         |

|հաշվետու տարվա հունվարի 1-ի       |        |       |       |         |

|դրությամբ և  ուսումնական տարվա    |        |       |       |         |

|սկզբում դասարանների փաստացի       |        |       |       |         |

|կոմպլեկտավորման արդյունքում       |        |       |       |         |

|հանրակրթական դպրոցների աշակերտների|        |       |       |         |

|թվի մասին տվյալները` տարբերակված  |        |       |       |         |

|ըստ հարթավայրային, լեռնային, բարձր|        |       |       |         |

|լեռնային բնակավայրերում գտնվող    |        |       |       |         |

|դպրոցների, միևնույն  բնակավայրում |        |       |       |         |

|միակ, մինչև  400 աշակերտ ունեցող  |        |       |       |         |

|դպրոցների, ավագ դպրոցների, ինչպես |        |       |       |         |

|նաև  ուսումնական տարվա սկզբի      |        |       |       |         |

|դրությամբ ներառական կրթության,    |        |       |       |         |

|հատուկ հանրակրթական ուսումնական   |        |       |       |         |

|հաստատությունների և  նախնական     |        |       |       |         |

|մասնագիտական (արհեստագործական)    |        |       |       |         |

|ուսումնական հաստատությունների     |        |       |       |         |

|սովորողների թվի մասին տվյալները   |        |       |       |         |

|Հայաստանի Հանրապետության          |        |       |       |         |

|ֆինանսների նախարարություն         |        |       |       |         |

|ներկայացնելը                      |        |       |       |         |

|__________________________________|________|_______|_______|_________|

|3. Առաջիկա տարվա բյուջետային      |   X    |  2.5  |       |         |

|գործընթացի շրջանակներում Հայաստանի|        |       |       |         |

|Հանրապետության վարչապետի որոշմամբ |        |       |       |         |

|հաստատված ժամանակացույցով`        |        |       |       |         |

|մարզպետարանի կողմից իրականացվելիք |        |       |       |         |

|աշխատանքների կատարման գործընթացի  |        |       |       |         |

|կազմակերպում` ընդամենը այդ թվում` |        |       |       |         |

|__________________________________|________|_______|_______|_________|

|1) Հայաստանի Հանրապետության       |   X    |  1.0  |       |         |

|ֆինանսների նախարարության տրամադրած|        |       |       |         |

|մեթոդական ցուցումների համաձայն    |        |       |       |         |

|մարզպետարանի բյուջետային հայտի    |        |       |       |         |

|(ներառյալ ծրագրային բյուջետավորման|        |       |       |         |

|ձևաչափով)  կազմում, Հայաստանի     |        |       |       |         |

|Հանրապետության տարածքային         |        |       |       |         |

|կառավարման և  արտակարգ            |        |       |       |         |

|իրավիճակների նախարարության հետ    |        |       |       |         |

|համաձայնեցում և  Հայաստանի        |        |       |       |         |

|Հանրապետության ֆինանսների         |        |       |       |         |

|նախարարություն ներկայացնելը:      |        |       |       |         |

|__________________________________|________|_______|_______|_________|

|2) Հայաստանի Հանրապետության       |   X    |  0.5  |       |         |

|պետական բյուջեից սուբվենցիա       |        |       |       |         |

|տրամադրելու մասին մարզի տարածքում |        |       |       |         |

|տեղաբաշխված համայնքներից հայտերի  |        |       |       |         |

|ստացում և  դրանք Հայաստանի        |        |       |       |         |

|Հանրապետության ֆինանսների         |        |       |       |         |

|նախարարություն ներկայացնելը:      |        |       |       |         |

|__________________________________|________|_______|_______|_________|

|3) Հայաստանի Հանրապետության       |   X    |  0.5  |       |         |

|օրենսդրությամբ սահմանված կարգով և |        |       |       |         |

|ժամկետում առաջիկա տարվա գնումների |        |       |       |         |

|անվանացանկի կազմման գործընթացի    |        |       |       |         |

|իրականացման ապահովումը            |        |       |       |         |

|__________________________________|________|_______|_______|_________|

|4) «Համայնքի բյուջեի եկամուտները  |   X    |  0.5  |       |         |

|նվազեցնող` Հայաստանի              |        |       |       |         |

|Հանրապետության օրենքների կիրարկման|        |       |       |         |

|արդյունքում համայնքի բյուջեի      |        |       |       |         |

|եկամուտների կորուստները պետության |        |       |       |         |

|կողմից փոխհատուցելու կարգի մասին» |        |       |       |         |

|Հայաստանի Հանրապետության օրենքով  |        |       |       |         |

|սահմանված կարգով տեղական          |        |       |       |         |

|ինքնակառավարման մարմինների կողմից |        |       |       |         |

|հաշվառվող համապատասխան ելակետային |        |       |       |         |

|տվյալների հավաքում, ուսումնասիրում|        |       |       |         |

|և  Հայաստանի Հանրապետության       |        |       |       |         |

|տարածքային կառավարման և  արտակարգ |        |       |       |         |

|իրավիճակների նախարարության միջոցով|        |       |       |         |

|Հայաստանի Հանրապետության          |        |       |       |         |

|ֆինանսների նախարարություն         |        |       |       |         |

|ներկայացնելը:                     |        |       |       |         |

|__________________________________|________|_______|_______|_________|

|4. Մարզպետարանի աշխատակազմում և   |    X   |  1.0  |       |         |

|ենթակա ՊՈԱԿ-ներում Հայաստանի      |        |       |       |         |

|Հանրապետության օրենսդրությամբ     |        |       |       |         |

|սահմանված պահանջներին             |        |       |       |         |

|համապատասխանող գնումների համակարգի|        |       |       |         |

|առկայություն` ընդամենը այդ թվում` |        |       |       |         |

|__________________________________|________|_______|_______|_________|

|1) մարզպետարանի կողմից հաստատված  |   X    |  0.5  |       |         |

|գնման առարկաների բնութագրերի և    |        |       |       |         |

|մասնակիցներին ներկայացվող         |        |       |       |         |

|որակավորման պահանջների ապահովում` |        |       |       |         |

|«Գնումների մասին» Հայաստանի       |        |       |       |         |

|Հանրապետության օրենքով նախատեսված |        |       |       |         |

|մրցակցության ապահովման և          |        |       |       |         |

|խտրականության բացառման պահանջների |        |       |       |         |

|պահպանման տեսանկյունից            |        |       |       |         |

|__________________________________|________|_______|_______|_________|

|2) մարզպետարանի կողմից Հայաստանի  |   X    |  0.5  |       |         |

|Հանրապետության ֆինանսների         |        |       |       |         |

|նախարարություն ներկայացված        |        |       |       |         |

|գնումների հաշվետվությունները`     |        |       |       |         |

|Հայաստանի Հանրապետության գնումների|        |       |       |         |

|օրենսդրությանը համապատասխանություն|        |       |       |         |

|__________________________________|________|_______|_______|_________|

|5. Մարզպետարանի աշխատակազմում և   |    X   |  1.0  |       |         |

|ենթակա ՊՈԱԿ-ներում Հայաստանի      |        |       |       |         |

|Հանրապետության օրենսդրությամբ     |        |       |       |         |

|սահմանված պահանջներին             |        |       |       |         |

|համապատասխանող ներքին աուդիտի     |        |       |       |         |

|համակարգի առկայություն` ընդամենը  |        |       |       |         |

|այդ թվում`                        |        |       |       |         |

|__________________________________|________|_______|_______|_________|

|1) մարզպետարանի աշխատակազմի ներքին|   X    |  0.5  |       |         |

|աուդիտի ստորաբաժանման հաստիքների  |        |       |       |         |

|համալրվածություն                  |        |       |       |         |

|__________________________________|________|_______|_______|_________|

|2) մարզպետարանի կողմից պլանավորված|   X    |  0.5  |       |         |

|վերստուգման գործընթացի իրականացման|        |       |       |         |

|ապահովում                         |        |       |       |         |

|__________________________________|________|_______|_______|_________|

|«Ֆինանսների բնագավառում մարզպետի  |   6.0  |   X   |       |         |

|կողմից կատարված աշխատանքների      |        |       |       |         |

|լիարժեքություն» չափորոշիչի        |        |       |       |         |

|գնահատականը` ԸՆԴԱՄԵՆԸ             |        |       |       |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
13.05.2015
N 287-Ն
Հրաման