Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐ ...

 

 

117.0082.110615

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        06            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11715217

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 ապրիլի 2015 թվականի N 82-Ն

 

i

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել քաղաքաշինության բնագավառը բնութագրող Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2015 թվականի ապրիլի 16-ի

N 82-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ) կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման չափաքանակների մեթոդական ուղեցույցը (այսուհետ` մեթոդական ուղեցույց) մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման պահանջները:

2. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում են` մարզպետների կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների ըստ ոլորտների գնահատման չափորոշիչները (այսուհետ` քաղաքաշինության չափորոշիչներ) ու կողմնորոշիչ միավորները, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման գործընթացը և այդ գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները:

3. Հաշվետու տարվա ավարտից հետո` մինչև տվյալ տարվա փետրվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության մարզպետները հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ու վերջինս այն տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության մարզպետների ներկայացրած հաշվետվությունները` սույն մեթոդական ուղեցույցում ամրագրված ընթացակարգով և հիմքերով:

4. Քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունները, սույն մեթոդական ուղեցույցի 10-րդ կետով սահմանված քաղաքաշինության չափորոշիչների համաձայն ներառում են`

1) կատարված աշխատանքների բնութագրերը.

2) կատարված աշխատանքների ժամկետները.

3) նախատեսվող աշխատանքներն ավելի լավ կատարելու համար ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների բնութագրերը.

4) կատարման ենթակա, սակայն թերի կատարված կամ չկատարված աշխատանքների բնութագրերը և դրանց պատճառները.

5) կատարված աշխատանքների գնահատման համար նշանակություն ունեցող այլ ելակետային տվյալներ` մարզպետների հայեցողությամբ:

5. Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները դասակարգվում են ըստ հետևյալ բաղադրիչների` համաձայն աղյուսակ 1-ի.

 

Աղյուսակ 1

 

.____________________________________________________________.

|հ/հ|Քաղաքաշինության չափորոշիչները |Կողմնո- |Կողմնո-|Գնահա-  |

|   |                              |րոշիչ   |րոշիչ  |տող     |

|   |                              |առավելա-|միա-   |մարմինը |

|   |                              |գույն   |վորը   |(մարմին-|

|   |                              |միավորը |       |ները)   |

|___|______________________________|________|_______|________|

| 1 |             2                |   3    |   4   |    5   |

|___|______________________________|________|_______|________|

|   |Քաղաքաշինության բնագավառում   |   5    |       |ՀՀ ՔՆ   |

|   |մարզպետի կողմից կատարված      |        |       |        |

|   |աշխատանքների լիարժեքություն   |        |       |        |

|___|______________________________|________|_______|________|

|1. |Հայաստանի Հանրապետության      |   2    |       |        |

|   |օրենքների, Հայաստանի          |        |       |        |

|   |Հանրապետության Նախագահի       |        |       |        |

|   |հրամանագրերի,                 |        |       |        |

|   |կարգադրությունների, ՀՀ        |        |       |        |

|   |կառավարության և  ՀՀ վարչապետի |        |       |        |

|   |որոշումների և  այլ նորմատիվ   |        |       |        |

|   |իրավական ակտերի կատարման      |        |       |        |

|   |ապահովում, ինչպես նաև  ՀՀ     |        |       |        |

|   |օրենսդրության կատարելագործման |        |       |        |

|   |վերաբերյալ առաջարկություններ  |        |       |        |

|   |ներկայացնելը                  |        |       |        |

|___|______________________________|________|_______|________|

|1) |Հայաստանի Հանրապետության      |  1.2   |       |        |

|   |օրենսդրությամբ սահմանված      |        |       |        |

|   |դեպքերում և  կարգով           |        |       |        |

|   |կառուցապատման գործառույթները  |        |       |        |

|   |(հողահատկացում,               |        |       |        |

|   |ճարտարապետահատակագծային       |        |       |        |

|   |առաջադրանքի տրամադրում,       |        |       |        |

|   |ճարտարապետահատակագծային       |        |       |        |

|   |նախագծերի փաստաթղթերի         |        |       |        |

|   |համաձայնեցում) նախարարության  |        |       |        |

|   |հետ համաձայնեցման աշխատանքների|        |       |        |

|   |իրականացում                   |        |       |        |

|___|______________________________|________|_______|________|

|2) |Համայնքների ղեկավարների       |  0.8   |       |        |

|   |քաղաքաշինական գործունեության  |        |       |        |

|   |նկատմամբ վերահսկողության      |        |       |        |

|   |իրականացում                   |        |       |        |

|___|______________________________|________|_______|________|

|2. |Հանրապետական գործադիր         |   1    |       |        |

|   |մարմինների հետ                |        |       |        |

|   |համագործակցության ապահովում և |        |       |        |

|   |դրանց քննարկմանը վերջիններիս  |        |       |        |

|   |իրավասությանը վերաբերող`      |        |       |        |

|   |մարզին առնչվող հարցեր         |        |       |        |

|   |ներկայացնելը                  |        |       |        |

|___|______________________________|________|_______|________|

|1) |Համայնքի ղեկավարի կողմից      |   0.3  |       |        |

|   |կազմվող նախագծման առաջադրանքի |        |       |        |

|   |և  վերջինիս հիման վրա մշակվող |        |       |        |

|   |համայնքների գլխավոր           |        |       |        |

|   |հատակագծերի և  գոտևորման      |        |       |        |

|   |նախագծերի համաձայնեցման       |        |       |        |

|   |աշխատանքների իրականացում      |        |       |        |

|___|______________________________|________|_______|________|

|2) |Հողերի օգտագործման ժամանակավոր|   0.2  |       |        |

|   |սխեմաների կազմման աշխատանքների|        |       |        |

|   |իրականացում                   |        |       |        |

|___|______________________________|________|_______|________|

|3) |Միջնաժամկետ ծախսային ծրագրի և |   0.4  |       |        |

|   |բյուջետային հայտերի կազմման և |        |       |        |

|   |ներկայացման աշխատանքների      |        |       |        |

|   |իրականացում                   |        |       |        |

|___|______________________________|________|_______|________|

|4) |Քաղաքաշինական գործունեությունը|   0.1  |       |        |

|   |կանոնակարգող իրավական ակտերի  |        |       |        |

|   |նախագծերի համաձայնեցում       |        |       |        |

|___|______________________________|________|_______|________|

|3. |Պետական միջոցների հաշվին      |   2    |       |        |

|   |իրականացվող ծրագրերի          |        |       |        |

|   |շրջանակներում աշխատանքների    |        |       |        |

|   |իրականացում                   |        |       |        |

|___|______________________________|________|_______|________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                      |  5,0   |       |        |

.____________________________________________________________.

 

6. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է աղյուսակ 2-ին համապատասխան:

 

Աղյուսակ 2

 

.____________________________________________________________________.

| Կատարման որակ         |Կատարված |Կատարված  |Կատարված է |Կատարված չէ|

|_______________________|է առանց  |է ոչ էական|թերություն-|           |

| Կատարման ժամկետ       |թերու-   |թերու-    |ներով      |           |

|                       |թյունների|թյուններով|           |           |

|_______________________|_________|__________|___________|___________|

|Սահմանված ժամկետին     |  100    |   85     |   70      |     0     |

|_______________________|_________|__________|___________|___________|

|Սահմանված ժամկետի ոչ   |   90    |   75     |   60      |     0     |

|էական բացթողումներով   |         |          |           |           |

|_______________________|_________|__________|___________|___________|

|Սահմանված ժամկետի էական|   70    |   60     |   50      |     0     |

|բացթողումներով         |         |          |           |           |

.____________________________________________________________________.

 

7. Մարզպետի աշխատանքի գնահատականը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի`

 

X = Y * Z

-------

                                100

 

որտեղ` X-ը մարզպետի կողմից կատարված յուրաքանչյուր բաղադրիչի գնահատականն է,

Y-ը` սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված համապատասխան բաղադրիչի առավելագույն գնահատականն է,

Z-ը` սույն մեթոդական ուղեցույցի 6-րդ կետով նշված աղյուսակ 2-ին համապատասխան` յուրաքանչյուր բաղադրիչին համապատասխան կատարված աշխատանքի գնահատականն է:

Սույն կետով գնահատելիս յուրաքանչյուր բաղադրիչ գնահատվում է տվյալ տարվա ընթացքում տվյալ բաղադրիչի շրջանակներում կատարված աշխատանքների միջինով:

8. Եթե տարվա ընթացքում մարզպետի կողմից օբյեկտիվ պատճառներով սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի որևէ բաղադրիչ ընդհանրապես չի կատարվել, ապա այդ ժամանակ մարզպետի աշխատանքը գնահատելիս սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի յուրաքանչյուր կատարված բաղադրիչի առավելագույն գնահատականը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

A (A * K)

+ -------- = C

[]  5-K

 

որտեղ` A-ն սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված բաղադրիչի առավելագույն գնահատականն է,

K-ն` սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված չգնահատվող բաղադրիչների առավելագույն գնահատականների հանրագումարն է,

C-ն` սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված համապատասխան գնահատվելիք բաղադրիչի նոր առավելագույն գնահատականն է:

9. Մարզպետի կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների ընդհանուր գնահատականը որոշվում է սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված աղյուսակի բոլոր բաղադրիչները սույն մեթոդական ուղեցույցի 7-րդ և (կամ) 8-րդ կետերով նշված բանաձևերի հաշվարկման արդյունքում ստացված գնահատականների հանրագումարով:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացված հաշվետվությունները և հաշվետվությունների վերաբերյալ նախարարության եզրակացությունը` եզրակացության մեջ նշելով կողմնորոշիչ միավորները և նախապես քննարկելով մարզպետի հետ, հաշվետվությունն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն` քաղաքաշինության չափորոշիչների համար սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով սահմանված աղյուսակին համապատասխան լրացված ձևաչափով:

Եթե համապատասխան մարզպետների կողմից ներկայացված է գնահատման արդյունքներին համաձայն չլինելու վերաբերյալ հատուկ կարծիք, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացվող եզրակացության և հաշվետվության հետ միասին կցվում է նաև համապատասխան մարզպետի հատուկ կարծիքը:

11. Մարզպետների կողմից հաշվետվությունները չներկայացնելու կամ դրանք սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, քաղաքաշինության բնագավառում տվյալ մարզպետի կատարած աշխատանքը գնահատվում է զրո (0):

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
16.04.2015
N 82-Ն
Հրաման